Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան եւ ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության
արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են դատապարտել 28 տարի առաջ Ադրբեջանում
իրականացված հայկական ջարդերը եւ ջանքեր գործադրել դադարեցնելու վերջինիս կողմից մինչեւ օրս շարունակվող ագրեսիան ազատ
Արցախի հանդեպ, ինչպես նաեւ զինադադարի խախտումներն ու դիվերսիոն գործողությունները:
:
ՀԱԱԳԱ, 26-ը ՓԵՏՐՎԱՐԻ
Փետրվարի 26-ի ‘ այս օրերի համար սովորական ամպամած եղանակը չէր խանգարել հարյուրավոր հայերի ու այլ ազգի ներկայացուցիչների հավաքվել հենց Հաագայի կենտրոնում’ Plein հրապարակում, որը բառացի թարգմանությամբ հենց հրապարակ էլ նշանակում է:
Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիան (FAON), ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը համատեղ հերթական անգամ բողոքի ցույց, այնուհետև երթ կատարեցին Հաագայի կենտրոնից մինչև Ադրբեջանի դեսպանություն:
Ձեռնարկը նվիրված էր Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում ու Ադրբեջանի այլ քաղաքներում ազերի վանդալների իրականացրած ջարդերի արդյունքում զոհված հայ անմեղ բնակիչների հիշատակին: 28-ամյա վաղեմություն ունեցող այս դեպքերից Ադրբեջանի ռազմատենչ ղեկավարությունը այսօր էլ անհրաժեշտ հետևությունների չի հանգել: Հենց այդ մասին էլ իր բացման ելույթում հիշեցրեց Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի պատասխանատու Մասիս Աբրահամյանը, բացատրելով հավաքի բուն նպատակը: Իրավաբան, Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիայի (FAON) «Ապրիլ 24 կոմիտեի» քարտուղար Ինգա Դրոստը ներկաներին տեղեկացրեց, որ Ադրբեջանի ներկայիս վարած վտանգավոր քաղաքականության մասին կառավարության շենքում րոպեներ առաջ է հուշագիր հանձնվել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսին:
https://www.youtube.com/watch?v=WqLy4Dlw_ME