Հունիսի 4, Մատենադարանի մերձակա հրապարակ, Երեւան
Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի, տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կեղծ տեղեկանքով եւ անօրինական ընտրությամբ զբաղեցրեց նախագահի աթոռը, 1999 թվականի հոկտեմբերի 27-ով ամրապնդեց այն, խափանեց հոկտեմբերի 27-ի եւ այլ սպանությունների բացահայտումը, դատական եւ օրենսդիր իշխանությունը զրկեց անկախությունից, երկիրը վերածեց ավազակապետության, կեղծեց իր պաշտոնավարման ընթացքի բոլոր ընտրություններն ու հանրաքվեն, սահմանափակեց մամուլի ազատությունն ու տնտեսական մրցակցությունը, ծաղկեցրեց կոռուպցիան, իր ընտանեկան բիզնեսը, դիզեց մեծ հարստություն, Ղարաբաղից Հայաստան բերեց մոտ 15 հազար մարդ, Հայաստանից արտագաղթեցրեց մոտ կես միլիոն մարդ` իր ապաշնորհ քաղաքականության պատճառով, ռազմավարական օբյեկտները տվեց Ռուսաստանին, խորացրեց հայ-թուրքական հարաբերության չկարգավորվածությունը, բաց թողեց Ղարաբաղի հարցի լուծման մի քանի բարենպաստ առիթ, եւ ի վերջո, իր պաշտոնավարումն ավարտեց Երեւանի կենտրոնում քաղաքացիները դեմ գործած աննախադեպ ոճրագործությամբ, սպանելով տասը մարդու:
Հարգելի հայրենակիցներ.
Բլոգերներ.
Բլոգին հետեւող արտասահմանում բնակվող բարեկամներ.
Հայտարարելով բոյկոտից դուրս գալու իմ մտադրության մասին` ցանկանում եմ որոշ դիտարկումներ անել ներկայիս քաղաքական արենայի վերաբերյալ:
Քաղաքական դաշտ, որտեղ տեղի են ունենում բացառապես ամեն ինչ, բացի քաղաքական պայքարից: Դաշտ, որտեղ տիրում է մի սոսկալի անորոշություն: Դաշտ, որտեղ առկա են երկու բեւեռ: Մեկը` Համաժողովրդական Շարժումը, իսկ մյուսը` իշխանությունը: Բոլորը կարծես փնտրում են երրորդ ուժ: Թե ինչ է դա, ոչ ոք էլ չգիտե: Երրորդ ուժի դերին են հավակնում թոշակառու քաղաքական գործիչները:
Իսկ թե ինչ կստացվի այդ «շիլա-շփոթից», կարծում եմ գուշակել պետք էլ չէ:
ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ «նախագահ Ռոբերտ Քոչարյանին ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել Իլհամ Ալիեվին ՀՀ արտգործնախարարի պաշտոնում առաջադրելու հարցով»: «Դա հստակ շեղում է մինչև այժմ ունեցած վարչակազմերի քաղաքականությունից, և այդ դիրքորոշումը անընդունելի է մեզ համար»,- նշել է պրն. Մանոյանը, և տեղեկացրել, որ ՀՅԴ Բյուրոն կքննարկի կոալիցիոն կառավարությունում երկու դաշնակցական համայնքապետերի հետագա աշխատանքի նպատակահարմարությունը:
Կենտրոն համայնքի դատարանը ևս երկու ամսով երկարացրել է «Մ1» գործով կասկածյալներ Հ.Հ.-ի, Մ.Մ.-ի, Ա.Ա.-ի և Ճ.Ճ.-ի կալանքի ժամկետները: ԱԱԾ-ն դիմել էր դատարանին երկարացման պահանջով, քանի որ «դեռևս ամբողջովին պարզված չեն անկարգությունների հիմնական հրահրողները, և հետաքննության մարմիններըին դեռևս ժամանակ է հարկավոր՝ անհրաժեշտ թվով վկաների հարցաքննման և հանցագործության իրական պատկերի վերականգնման համար»:
ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական բաժնի նորանշանակ ավագ խորհրդական Արթուր Բաղդասարյանը «Կեչուտի ձայն» շաբաթաթերթին տված բացառիկ հարցազրույցում նշել է իր նորաստեղծ գերատեսչության առանցքային դերակատարությունը նոր ձևավորված կոալիցիոն կառավարությունում, և տեղեկացրել, որ իրենք այսուհետ ևս բարձրաձայնելու են երկրում առկա խնդիրները:
Լեզվի պետական կոմիտեի նախագահ Սամվել Ալեքսանյանը կառավարություն է ներկայացրել օրենքի նախագիծ: Կառավարության հրավիրած լեզվագետների խումբը պահանջել է գերհզոր համակարգիչներով սարքավորված լաբորատորիա և առնվազն մեկ տարի ժամանակ՝ նախագծի տեքստը վերծանելու համար:
Այսօրվա «Առավոտում» տեսա հետեւյալը.
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Armenian Reporter թերթին տված հարցազրույցում նշել է, որ նախագահ Սերժ Սարգսյանին «ակնհայտորեն վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական հանձնաժողովի հետ կապված հարցով»: «Նախագահը ձեռնպահ է մնում այս հարցով ուղիղ բացատրություններից ու ճշգրտումներից, որովհետեւ սա հստակ շեղում է թե՛ նախկին նախագահ Քոչարյանի, թե՛ գործող վարչակազմի՝ մինչ այժմ որդեգրած դիրքորոշումներից: Վերջերս արտահայտած դիրքորոշումն անընդունելի է մեզ համար»,- ասել է պարոն Մանոյանը:
Այժմ դիմում եմ բոլոր շարքային դաշնակցականներին: Եթե չեմ սխալվում, դուք զենքի վրա եք երդվել: Հիշե՛ք այդ զենքը, բայց մի՛ մոռացեք բնավ երդման խոսքերը, որոնցում կուսակցությունից բացի խոսք է գնում նաեւ հայրենիքի մասին:
Նոր հասկացա՞ք, տղերք… Նոր տեղ հասա՞վ, որ Ձեր ընտրյալը (խոսքը Վահանի մասին չէ. նրա պարագայում դուք բոլորդ էլ դավաճաններ եք, քանի որ թողած Ձեր թեկնածուին, ընկել էիք նրա խնամու ջրերը) որեւէ բան չի հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականությունից, որի մեջ հենակետային է հայ-թուրքական հարաբերությունները:
Քանի որ տեսնում եմ, թե ինչպիսի քաղաքական կայունություն է այս բլոգում տեղի ունեցել, եւ որ ոչ մի հեղինակի տիտղոսին արժանացած մարդ չի ուզում գեթ մի քաղաքական խոսք գրել, իհարկե, բացի Ժոժոբայից, որն ըստ երեւույթին, կամ զբաղված է իր Ֆ6բլոգի կազմավորմամբ, կամ էլ հերթական բոյկոտին է անցել: Նա մեկ-մեկ գոնե հեգնում է Համաժողովրդական Շարժման Առաջնորդին
(երեւի Հ1-ին ցույց տալու համար, լավ է այստեղ աշխատում` որպես սերժական):
Լավ անցնեմ ավելի լուրջ թեմայի: Քանի որ, բոլորը տարված են ֆուտբոլով (չեմ թաքցնում՝ ես եւս), ապա այստեղ կտեղադրեմ միայն «Հետք»-ից հայտնի լրագրող եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հոդվածը, որը խոստանում է ունենալ շարունակություն:
Ահա` հղումը:
Ընկերությունը կատարում է ԵՎՐՈ-2008-ի սահմաններում եւ դրանից դուրս ֆուտբոլային մրցախաղերի երաշխավորված կանխատեսումներ՝ նվազագույն return rate-ով:
Մոտակա խաղերի համար.
Ռուսաստան - Իսպանիա
խաղի ելքի համար՝ 10% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 28.7% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 32,5% ձեր ապագա եկամտից:
Հ.Գ. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ:
Գերմանիա - ?
խաղի ելքի համար՝ 15% ձեր ապագա եկամտից,
հաշվի համար՝ 32.8% ձեր ապագա եկամտից,
լրացուցիչ ժամանակում կողմերից մեկի կողմից արձանագրած գոլի համար՝ 40,5% ձեր ապագա եկամտից:
Հ.Գ-2. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-2:
Հայաստան - Թուրքիա
խաղի ելքի համար՝ 9% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ միայն Սերժ Սարգսյանի ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Գյուլի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 11,2% ձեր ապագա եկամտից,
խաղի ելքի համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության պայմաններում՝ 14,2% ձեր ապագա եկամտից,
Հայաստանի կողմից գոլ գրանցելու համար՝ Սերժ Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մարզադաշտում ներկայության եւ նախագահի կողմից ծափ տալու պայմաններում՝ 20,2% ձեր ապագա եկամտից:
Հ.Գ-3. վերջին տողն արդեն կանխատեսում է պարունակում, որը մենք տրամադրում ենք անվճար՝ որպես ամառային անակնկալ-3:
Դիմումներն ընդունվում են այս գրառման սահմաններում: Գումարի փոխանցման եւ տեխնիկական այլ հարցերով խնդրում ենք դիմել Jojoba-ին:
Հոլանդիա- Ռուսաստան 1:3
[flash]http://www.youtube.com/v/uAcnL_DqoBs[/flash]
IBF middleweight champion Arthur Abraham (27-0, 22 KOs) impressively knocked out Edison Miranda (30-3, 26 KOs) in round four of a hotly anticipated rematch at a 166lb catch weight on Saturday night at the Hard Rock LIVE Arena in Hollywood, Florida. Early on, Miranda outworked Abraham who mostly covered up. Abraham started to open up in round three landing some clean shots. In round four, however, Abraham explosively dropped Miranda three times and the bout was stopped. Time was 1:13. “I concentrated my right hand and pointed it directly at his chin,” said Abraham about the first knockdown. “I wanted to take care of him with the left,” he commented on the second knockdown. “I wanted to hit him with a right, but he turned his head so I hit him with the left,” he stated in regard to the final knockdown. Anyone up for Abraham-Pavlik?

Լեւոն Տեր-Պետրոսյան.
Բանտում նստած են մեր ազգի ամենագիտակից, քաջ, հերոս, վճռական քաղաքացիները եւ նրանց նստեցրել են այն ոճրագործները, որ պետք է զբաղեցնեին նրանց տեղը, եւ վաղ, թե ուշ նրանք զբաղեցնելու են այդ տեղը…
...Իսկ այժմ ես ձեզ խնդրում եմ չենթարկվել հիպնոսի կամ հոգեխանգարման եւ հանգիստ լսել մեր ապագա գործողությունների ծրագիրը…
... Մենք ուզում ենք այս հանրահավաքով նաեւ ԵԽ-ի, ինչու չէ նաեւ ԵԱՀԿ-ի բյուրոկրատներին ցույց տալ, որ իրենք պետք է դադարեն Հայաստանին վերաբերվել ռասսիստական, իրենց վերին ատյանների դիրքորոշումներով, նրանք պետք է դադարեն արհամարհել մեր ժողովրդին՝ նրան համարելով երրորդ աշխարհի երկրների ժողովուրդ…
... Պարոն քաղաքապետ, պարոն նախագահ համարվող անձնավորություն, մենք 45 դիմում ենք ներկայացրել վերջին ամիսների ընթացքում, բոլորն էլ մերժվել են: Դուք ո՞ւմ եք մերժել, պարոն քաղաքապետ եւ հաջորդը` դուք ո՞ւմ եք մերժում: Դուք ինձ չեք մերժել, դուք մյուս դիմումատուներին չեք մերժել, դուք մերժել եք 200.000, 300.000, 400.000, 500.000 մարդու: Դուք ո՞վ եք, ձեզ ո՞վ է այդ իրավունքը տվել` փակել ժողովրդի բերանը…
... Ավազակախումբը, թաթար-մոնղոլական հանցախումբը կրակ բացեց ժողովրդի վրա: Նրանք վաղ թե ուշ պատասխան են տալու…
... 5000 մարդ են բերման ենթարկել, 500 հոգու ձերբակալել, 130 հոգու կալանովորել, որոնցից 86-ն այսօր էլ գտնվում են բանտերում, եւ նրանցից ոչ մեկին մինչեւ հիմա մեղադրանք չի ներկայացվել մարտի 1-ին զենք կրելու կամ կիրառելու մասին: Չկա եւ չի կարող լինել այդպիսի մեղադրանք: Ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել մեքենաներ հրկիզելու, խանութներ թալանելու մասին. 4 հոգու էին գտել, որոնցից մեկը, պարզվեց, Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերն է,մյուս երեքն էլ Սերժ Սարգսյանի վստահված անձինք, որոնց մասին նրանք հայտարարեցին դատարանում: Ես պահանջում եմ իշխանություններից՝ ձեր անունից, ձերբակալել եւ դատի տալ բոլոր խանութ թալանողներին. վստահ եղեք, որ դրանց մեջ շարժման համակիրներից, կողմնակիցներից ոչ մեկը չկա, բոլորն էլ նրանց սադրիչներն են, ձերբակալեք բոլորին եւ ցույց տվեք մեր ժողովրդին. նրանք կլինեն ձեր օրլիգարխների սափրագլուխները, մեր ոստիկանապետերի հովանավորության տակ գտնվող քրեական ոհմակները…
... Մի՞թե ճիվաղություն չէ, որ 10 զոհերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել դրանք հետաքննելու համար, ճիվաղություն չէ՞, որ այդ 10 զոհերի ընտանիքները չեն ճանաչվել տուժածներ, որոնք արժանի են բավականին մեծ փոխհատուցման, դա չի մեղմի նանց ցավը, բայց փոխհատուցումը պետք է շատ մեծ լինի, առնվազն 1 մլն դոլար պետք է ստանան զոհվածների ընտանիքները, այդ թվում նաեւ զոհված ոստիկանների: Եվ այդ գումարը պետք է վճարվի ոճրագործության գլխավոր հանցագործ Ռոբերտ Քոչարյանի գրպանից…
... Սերժ, դու իմ ընկերն ես եղել, ես քեզ կարող եմ նաեւ «դու»-ով դիմել, նույն իրավունքը ունես նաեւ դու. սա ի՞նչ խելագարություն է՝ ՀՀ-ում ստեղծել մի այնպիսի խնդիր, որը շարունակ բորբոքելու է ժողովրդին, մի՞թե հնարավոր չէ մեկ օրում մեկ զանգով լուծել այդ հարցը եւ դրանից հետո մենք պատրաստ ենք նաեւ նստել երկխոսության իշխանությունների հետ, որպեսզի դուրս գանք այս թնջուկից. սա վտանգավոր իրավիճակ է, վտանգավոր ոչ թե ֆիզիկական բախման իմաստով, այլ մի երկրում, երբ այդպիսի հակադիր քաղաքական ռեալ ուժեր գոյություն ունեն, ոչ իշխանությունն է ունակ նորմալ աշխատելու, թեթեւացնելու ժողովրդի վիճակը, ոչ էլ մեր խաղաղ ցուցարարներն են կատարելու իրանց ընտանեկան ու աշխատանքային պարտքը. հոգեկան խռովքը պետք է հանել մեր ժողովրդի միջից: Այո, մենք պատրաստ ենք երկխոսության, բայց մենք չենք գնալու բազարների…
Երևանում սպանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին։ ՀՀ ոստիկանության մամլո ծառայության պաշտոնական տվյալներով, հունիսի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ «Լուսաստղ» ռեստորանային համալիրի տարածքում դիակ կա։ Մեկնած օպերատիվ խումբը ռեստորանային համալիրի երկրորդ հարկում հայտնաբերել է 1987 թ. ծնված Լևոն Ալեքսանյանի դիակը` գլխի աջ հատվածում հրազենային վնասվածքներով։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի 3 կրակված պարկուճ, 3 գնդակ, «ՉԵԶԵԹ-85 Ս» տեսակի ատրճանակ` փողում 5,45 մմ տրամաչափի 1 փամփուշտ և փամփշտակալ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 11 փամփուշտով։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
Ժոժոբա, մեկ անգամ եւս կարո՞ղ ես…
- Philosopher>>>ՍԱԿԱՅՆ, նույն այս հուլիս ամսվա ընթացքում,…
- sksnak>> Ահա նրա գործերիվ եւս մեկը…
- F5-admin>> Համաժողովրդական Շարժման վճռական հանրահավաքը…
… - F5-adminՍկսնակ ջան, այո, լիովին համամիտ եմ…
- Philosopher