Հետաքրքիր բան է թարգմանությունը…
Ես առաջարկում եմ F5 բլոգի անդամներին (կարծում եմ այս բլոգի անդամ լինելը ենթադրում է նաեւ որոշակի համակրանք լեզվի նկատմամբ) ձեռնարկել մի փորձարարական թարգմանություն:
Սերգեյ Դովլատովը գրեթե հետմահու դարձավ ականավոր գրող. նրա գործերը ոչ միայն վերջապես տպագրվեցին Ռուսաստանում (սկզբում միայն ԱՄՆ-ում էր տպագրվում` Սովետն, իհարկե, մերժում էր), այլև դարձան աշխարհով մեկ շատ սիրված ու հարազատ: Ինքներդ կարող եք համոզվել՝ այցելելով
ԱՅՍ ԷՋԸ: Դովլատովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, նույնիսկ՝ ճապոներեն:
Եկեք չմոռանանք, որ այս տաղանդաշատ ստեղծագործողը
51%-ով հայ է: Մայրը հայուհի է, ընդ որում, իմ տպավորությամբ նա մորը շատ ավելի է սիրել ու գնահատել ամբողջ կյանքի ընթացքում:
Այնպես որ կարծում եմ ժամանակն է «վերականգնել արդարությունը» և թարգմանել նրա ստեղծագործությունները հայերեն: