F5-Բլոգ

Ազիան'-ի ավատարը Լուսանկարվել ենք հանուն խաղաղության, խոսքի ազատության, միասնության ու համերաշխության:

image
Ազիան'-ի ավատարը Գերմանիայից՝ հատուկ f5blog.com-ի համար

Արթուր Աբրահամը Էլվին Այալայի հետ մենամարտում անցկացրեց IBF վարկածով չեմպիոնի տիտղոսի յոթերորդ մենեմարտը:

Քիչ առաջ միջին քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն 28-ամյա Արթուր Աբրահամը պահպանեց իր տիտղոսի ամերիկացի Էլվին Այալայի (Elvin Ayala) հետ մենամարտում: Նախօրեին Քիլում (Գերմանիա) տեղի էր ունեցել մարտի 29-ին կայանալիք մենամարտի մասնակիցների բաց մարզումը:

image«Ես հիանալի մարզավիճակում եմ և պատրաստվում եմ հաղթանակ տանել», - հայտարարել էր պարտություն չկրած Արահամը: Նա տարավ փայլուն և համոզիչ հաղթանակ՝ իրագործելով իր խոստումը:

Այալան իր հերթին ևս համոզմունք էր հայտնել իր հաղթանակի առնչությամբ: «Ես հաղթելու եմ կայանալիք մենամարտում, շատ համառորեն մարզվել եմ և չեմ կարողանում սպասել, թե երբ պետք է ռինգ դուրս գամ: Ես անհամբեր սպասում եմ շաբաթ օրվան», - ասել էր բռնցքամարտիկը:

Արդեն 5-րդ ռաունդում Էլվինը երերաց և նոկաուտի ենթարկվեց, իսկ 12-րդ խաղափուլում՝ տապալվեց: Նոկդաուն: Ամերիկացին այլևս անզոր էր որևէ խոստում ի կատար ածել:

Ընթերցողին հիշեցնենք, Արթուր Աբրահամը (Աբրահամյան) ծնվել է Երևանում 1979թ.-ին: Նա այժմ ապրում և մարզվում է Գերմանիայում եւ հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո՝ 72,6 կգ. քաշային կարգում:
Խաղաղ ցուցարարների նկատմամբ մարտիմեկյան ոճրագործությունից հետո ապօրինի մտցված արտակարգ դրությունը լուծեց միայն Սահմանադրական դատարանի` հանցավոր վարչախմբի համար ցանկալի որոշումը կորզելու հարցը, ասված է մարտի 28-ին տարածած մի հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված քաղաքական ուժերը:

Հայտարարության հեղինակները կարծում են, որ արտակարգ դրության հանելը ձեւական էր եւ իրականում միջազգային հանրության աչքին թոզ փչելու միջոց:
Ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում հանգեցրել են պետական տեռորի հաստատմանը:

Արտակարգ դրությունը հանելուց հետո Հայաստանի իշխանությունները ծավալել են բռնությունների եւ ահաբեկումների նոր ալիք: ՀՀ ոստիկանությունը եւ ազգային անվտանգության ծառայությունը որդեգրել են սովետական ԿԳԲ-ի մեթոդները եւ կազմակերպված ռեպրեսիաների են ենթարկում անպաշտպան մարդկանց:

Քաղաքացիները օրը ցերեկով, առանց պատճառի եւ բացատրության, բռնի ուժով բերման են ենթարկվում ոստիկանության բաժիններ, եւ նման բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր պատահական անցորդ: Ոստիկանությունում նոր միայն պարզում են նրանց ինքնությունը, փորձում ճշտել նրանց կողմից մարտի 1-ի հանրահավաքի մասնակցությունը, հոգեբանական ճնշման ենթարկում եւ ահաբեկում:

Նման բռնությունների ծավալը մեծանում է օր-օրի: Հայաստանի իշխանությունները կամայականորեն ոտնահարում են մարդու սահմանադրական իրավունքները եւ հիմնարար ազատությունները:

ՊԱՀԱՆՋՈՒ’Մ ԵՆՔ ԱՆՀԱՊԱՂ ՎԵՐՋ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵՌՈՐԻՆ:

1. «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ
2. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
3. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
4. «Կրթության ասպարեզ» ՀԿ
5. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե» ՀԿ
6. «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ
7. «Հույս» ՀԿ
8. «Մենք պլյուս» ՀԿ
9. «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
10. «Սկսելա» երիտասարդական շարժում
Ղարաբաղցի երեխան մոտենում է հորը.
- Հայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:
- Ղալաթ ես անում, այ շան տղա, դու ո՞նց կարող ես մոռանալ մեր Շուշին ու Գանձասարը, մեր բնությունը ու մեր հայրենի հողը…
Երեխան վախվորած մոտենում է մորը.
- Մայրիկ, ուզում եմ երեւանցի դառնալ:
- Շատ վատ ես անում, տղա ջան, դու մոռանում ես քո հայրական տունը, քո հարազատների օջախը, դու մոռանում ես մեր ավանդույթները…
Երեխան տխուր առանձնանում է իր սենյակում:
Մոտենում է պապիկը.
- Բալես, ինչի՞ ես տխրել:
Երեխան, թե՝
- Բա ո՞նց չտխրեմ, հլը չեմ հասցրել երեւանցի դառնալ, բայց սաղ ղարաբաղցիներով սկսել են վրա տալ…

Հ.Գ. Սա ընդամենը կատակ է եւ հումոր, ընդունեք այն լիաթոք ծիծաղով եւ առանց որեւէ հետին մտքի smile
imageՃիշտն ասած, այս գրառումը ուզում էի դնել ՀՀ չքաղաքացիները բաժնում, բայց դեռևս այդպիսի բաժին չունենք: Դրա համար էլ դրել եմ սողունների բաժնում:

Էս տխմարի մտքերը լսե՞լ եք երբևէ: Որ մեր Հայաստանում կա ժողովուրդ ու ազգ եւ, որ մեկը գիտակից է, իսկ մյուսը՝ անգիտակից: Հիմա չեմ էլ հիշում որ մեկն արդեն: Ըստ նրա, ազգի գիտակից հատվածին պետք է գուրգուրել, կերակրել, որ նրանք իշխեն մյուս հատվածին ու եթե կարիք լինի՝ նաև բռնի ուժով, քանի որ անգիտակից հատվածը չի հասկանում, որ դա իր համար է արվում:

Հա, մի հաճարեղ միտք էլ է ասել, որ ՀՀ ընտրություններին մասնակցելուց առաջ պետք է IQ թեստ անցկացնել, հետո նոր միայն թողնել մասնակցելու: Մեկը հարցնի՝ բա որ դու էլ էդ թեստից կտրվե՞ս:

Եւ ինչպե՞ս են սրա նմանները կոչվում մտավորական ու մեծն հայ մուլտիպլիկատոր: Լավագույն կոչումը, որ կտայի այս տխմարին, դա մեծն հայ մտաոՌականն է:
Հայեր, մի քանի օր առաջ մեր բլոգիում բացվեց «Քաղաքական սողուններ» բաժինը, որը, կարծես թե, դեռ չի համալրվում իր «պատվավոր անդամներով»: Ինչեւէ, դեռ ակնկալիքներ կան…

Այսօր, ի հակադրություն վերոնշյալին, նաեւ ստանալով «Միտք» ծածկանունը կրող մեզ վերջերս միացած F5-անդամի առաջարկությանը, բացվում է «ՀՀ քաղաքացիներ» բաժինը: (Մտքին ասեմ, որ նա ավտոմատ կերպով ստանում է նաեւ «հեղինակի» կարգավիճակ, մնացածը՝ թող ստուգի իր email-ը): Այս բաժնում ակնկալվում է գրառումներ կատարել այն անձերի մասին, ովքեր, ըստ Ձեզ, հավակնում են կոչվելու ՀՀ քաղաքացիներ, ովքեր ունեն քաղաքացիական մեծ պատասխանատվության զգացում եւ իրենց ամենօրյա գործունեությամբ ապացուցում են դա:

Այսպիսով, «տանտիրոջ իրավունքով», թույլ տվեք Ձեզ ներկայացնել մեր այս բաժնի առաջին քաղաքացուն:

Զարուհի Համազասպի Փոստանջյան

ZaruhiԸնտրատարածք. 130
Ծննդյան թիվ. 16.01.1972
Կուսակցություն. Անկուսակցական
Խմբակցություն. 07.06.2007 «Ժառանգություն» խմբակցություն
Հանձնաժողով. 19.06.2007 Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
Էլ. փոստ. zpostangyan[at]parliament.am

Ծնվել է 1972թ. հունվարի 16-ին Երեւանում:

1994թ. ավարտել է Երեւանի «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը: Իրավաբան-իրավագետ:

1999թ. Հայաստանի Հանրապետության փաստաբաննների միության կողմից ստացել է փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր: 1999 թվականից Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է:

Վերապատրաստվել է ԱՄՆ-ում, Շվեդիայում եւ Լեհաստանում:

1993-1996թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության դատախազությունում` որպես ավագ տեսուչ, 1998-1999թթ.` «Հելսինկյան ընկերություն» հասարակական կազմակերպությունում, իսկ 1999-2000թթ.` «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպությունում` իրավաբան, 1999-2000թթ.` «Դիկէ» իրավաբանական ծառայություն» ՍՊԸ-ում` փաստաբան: 2000-2002թթ. «Հայ Փաստաբանների միջազգային միություն» հասարակական կազմակերպությունում եղել է մի շարք ծրագրերի ղեկավար, 2004-2005թթ.` «էնդաքսի» ՍՊԸ տնօրեն, 2006-2007թթ.` ՀՀ ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի իրավաբան: 2000-2007թթ. եղել է «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» հասարակական կազմակերպության նախագահ, մի շարք ծրագրերի ղեկավար, միաժամանակ եղել «Պրոմեթեւս» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով հեռարձակվող «Փաստաբան» հեռուստահաղորդման ծրագրի հեղինակ եւ վարող:

«Զորավար Անդրանիկ» հայոց համազգային միության կողմից պարգեւատրվել է պատվոգրով, շքանշանով եւ հուշամեդալով` մասնագիտական հմուտ կարողությունների համար, իսկ Փաստաբանների պալատի կայացման գործում ներդրած մեծ ավանդի համար` ՀՀ փաստաբանների պալատի պատվոգրով:

2007թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից: «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աղբյուր
Հունիսի 1-ին մարդու իրավունքների պաշտպան Գրիգորի Սարկիսովի գրասենյակում նախատեսված էր հանդիպում ԵԱՀԽ ՄՎ պատվիրակության հետ: Ընդունարանում զննման արդյունքում պարզվել է, որ պատվիրակության բոլոր անդամները զինված են եղել «Parker» և «Stanley» տիպի տարբեր տրամաչափի գրիչներով: Նրանցից առգրավվել են նաև կտրող գործիքներ՝ սրիչ և շվեցարական արտադրության բազմաֆունկցիոնալ դանակ՝ 6,5 սմ երկարությամբ: Մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել ԵԱՀԽ ՄՎ գործող նախագահին՝ պատվիրակության անդամներին դիվանագիտական աստիճանից զրկելու և ՀՀ արդարադատության մարմիններին հանձնելու պահանջով:

Հայաստանի մշակույթի գործիչների տանը կայացել է ՀՀ նոր հիմնի առաջարկների քննարկում: Միաձայն հավանության է արժանացել ՀՀ ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Աշոտյանի «Առաջ, առաջ, առաջ» ստեղծագործությունը: Աշոտյանը վստահեցրել է, որ երգի բառերը կգրի մինչև տարեվերջ, իսկ երաժշտությունը պատրաստ կլինի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում:

Հանրապետության նորանշանակ ոստիկանապետ Տիգրան Թորոսյանի հանդիսավոր երդման արարողության ժամանակ գրանցվել է ցավալի միջադեպ: Ներքին զորքերի երեք գումարտակների զինվորները, որոնք ներկա են եղել արարողությանը, ոստիկանապետի «Երդվում եմ» բացականչությունից հետո «Ուռռա» գոռալու փոխարեն տրվել են հիստերիկ ծիծաղի պոռթկումներին: Արարողությունը հայտարարվել է չեղյալ. նոր երդման արարողությանը ներկա կլինեն մայրաքաղաքի մի շարք դպրոցների տարրական դասարանների աշակերտները:

Պաշտոնաթող նախագահների պաշտպանության մասին օրենքում փոփոխություն մտցնելու համար ԼՂ ներկայացուցչությանն է ներկայացվել նոր նախագիծ, ըստ որի նախագահների պաշտոնաթողությունից հետո ամենահուսալի պաշտպանություն իրականացնելու համար առաջարկվում է նախկին նախագահներին բանտարկել: Ներկայումս կատարվում են քննչական որոնողական աշխատանքներ՝ նախագիծը ներկայացնող անձի ինքնությունը պարզելու համար:
Ազիան'-ի ավատարը Երեկ «Հայկական Ժամանակ» թերթը, ի հակադրություն «մոնտաժելու եւ ստեր ցուցադրելու «Հայլուրի» ու մնացած «հայլուրիկների» հնարավորությունների», որոշել էր ներկայացնել իր տարբերակը Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ին արտասանած ճառերից, որտեղ, ըստ խմբագրության, չկան բռնության կոչեր:

Եվ այսպես, ըստ «Հայկական Ժամանակի» մեջբերումների, որ «վերցվել են մարտի 1-ին քաղաքապետարանի մերձակա հրապարակում արված տեսաձայնագրությունից», Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ. 
Աղբյուր. http://zbosanq.blogspot.com/

Ավելի լայն թափով…

Դատելով ճղճիմ ռեժիմի (ի միջի այլոց արդեն ռեժիմ բառն էլ սրանց չի սազում) քայլերից, որոնք “ահուսարսափի” մեջ են ընկնում հրապարակայնորեն թերթ ու գիրք կարդալու գաղափարից անգամ, մանավանդ, որ վերջում պետք է լուսավորվեին իրենց իսկ ծառաների մտքերը, կարելի է պնդել, որ պարզապես զբոսնելը և այդ զբոսնելու ընթացքում որևէ օգտակար և հաճելի զբաղմունքով զբաղվելը բավականին ուժեղ հարված է հասցնում նրանց` ինչքան էլ որ դա անհավատալի է թվում:

Հետևաբար կոչ ենք անում բոլորիդ ամեն օր ժամը 18.00 այցելել Հյուսիսային պողոտա զբոսնելու` միաժամանակ զբաղվելով որևէ հետաքրքիր կամ օգտակար գործով (ընթերցանություն, բանավեճեր, կենդանի երժշտություն, սպորտային և ինտելեկտուալ խաղեր, և այլն): Ցանկը բաց է. օրենքի շրջանակներում արեք ինչ ուզում եք…

Հաղթելու ենք!

Էջ 53/70 • « Առաջին  <  51 52 53 54 55 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page