Այսօր մասնակցեցի ՀԱԿ-ի նախաձեռնած միտինգին: Անկեղծ ասած՝ մի քիչ թերահավատությամբ: Երեւի հասկացել էիք իմ նախորրդ գրառումներից: Սակայն, գնացի ու չեմ փոշմանել իմ մասնակցության համար: Տեսա մարդկանց, շփվեցի նրանց հետ, լսեցի Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, եկա տուն, մի անգամ էլ
Ա1-ում ընթերցեցի ուշադրությամբ (համ էլ իմ կանգնած տեղում՝ պոնչիկանոցի մոտ, մեկ մեկ հռետորի ձայնը խլացնում էին մեքենաների ձայնը), եւ ստացա իմ մեջ հասունացած տարբեր հարցերի պատասխանները: Ուրախությամբ պետք է նշեմ, որ դա միայն իմ հարցերի պատասխանը չէր, այլ՝ մեր քաղաքացիներից շատերի:
Նախ՝ միանում եմ մարտի 1-2-ի բոլոր զոհերի հիշատակի խոսքերին: Նրանք զոհվեցին, սակայն այդ զոհը կարող էի լինել ես, իմ ընտանիքի անդամները, իմ ընկերները, նրանց ընտանիքի անդամները: Ժոժոբայի հետ մարտի 1-2-ին մի քանի անգամ եղել ենք Մյասնիկյանի հրապարակում, տեսել ինչպես մարդկանց ոգեւորությունը, այնպես էլ խուճապը:
Իսկ հիմա՝ իմ մի քանի մեկնաբանությունները՝ այսօրվա ելույթի վերաբերյալ: