ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ներքին սպառնալիքների թվում նշված է նաև ուրբանիզացումը:
«
Ուրբանիզացումը.Դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանում բարձր էր ուրբանիզացման մակարդակը: Այս գործընթացը շարունակվեց նաև անկախացումից հետո: Դրա հիմնական պատճառը գյուղական շրջանների և քաղաքների` հատկապես մայրաքաղաքի միջև աշխատանքի շուկայի, կրթական հնարավորությունների, կյանքի որակի անհամաչափությունն է: Հայաստանի հետագա ուրբանիզացումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ»/տես, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարություն,
http://www.mil.am/: Ուրբանիզացում բառը շատ հեշտությամբ կարելի է փոխարինել երևանիզացիա կամ երևանականացում բառով: ՀՀ բնակչության կեսը ապրում է մայրաքաղաքում կամ երևանամերձ քաղաքներում /Աբովյան, Աշտարակ, Էջմիածին, Արմավիր, Արտաշատ,Արարատ ինչպես նաև այլ փոքր քաղաքներ/, 1/3-ը` Արարատյան դաշտում: Հեռու մնալով Հայաստանի անհամաչափ զարգացման, բնակչության անհամաչափ տեղաբաշխման մեջ սովետական Հայաստանի իշխանություններին քննադատելուց /նամանավանդ, որ նրանցից ոմանք մեր օրերում որոշակի շրջանակների կողմից սրբացվում են/, այնուամենայնիվ հարկավոր է նշել, որ Երևանը Հայաստանի համար դարձել է հրեշ: