F5-Բլոգ

A1+ում հետաքրքիր մի հոդված տեսա: Ինձ ավելի շատ հետքաքրեց ոչ թե այն, որ համերգասրահը Տիմատիի, Նաստյա Կամենսկիի եւ Պոտապի համերգի ընթացքում եղել է կիսադատարկ, այլ այդ համերգի կազմակերպիչ «Արտաս» ՍՊԸ-ի տնօրեն Սոնա Տանանյանի վերլուծությունը.

Անհարմար չի՞: Այդ կարգի աստղերը, որ գալիս են, տեսնեն 50-60 տոկոսը լցված չի, բեմ չեն բարձրանում, ինչը կարող է մեր բիզնեսին ազդել, որովհետեւ մենք այդքան գումարներ ենք վճարել…

Կամ, ավելի գրգռիչ այս խոսքը

… Բայց չվաճառվեց [խոսքը համերգի տոմսերի մասին է], որովհետեւ ազգի մակարդակը բավականին իջած է. ավելի շատ կգնա Արմենչիկ կլսի, քան կգա Տիմատի եւ Նաստյա Կամենսկի ու Պոտապ

Բիզնեսում տուժված Սոնան բողոքում է ազգի մակարդակից, մոռանալով, որ իր «Տանանյան» ազգանունը, ի տարբերություն Դ’արտանյան-ի, կամա թե ակամա, ուզի թե չուզի, դարձնում է անմակարդակ ազգի ներկայացուցիչներից մեկը: Կարիք կա երեւի հիշեցնելու, որ անմակարդակ է այն ազգը, որը կազմված է անմակարդակ քաղաքացիներից, որոնցից մեկն էլ, իմ համոզմամբ, նույն Սոնան է:
Կարծում եմ, բոլորդ տեղյակ եք օրերս Նուբարաշենի բերդից 2 ցմահ ազատազրկվածների հաջողված փասուստի դեպքից: Գիտեք նաեւ, որ նշանակվել էր ծառայողական քննություն:

Արդյունքում՝

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ.  N 27-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Աֆրիկյանը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ.  N 299-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանի վրա:

Թվում է, թե սովորական նշանակումներ են: Սակայն հետաքրքիր է դառնում, երբ մի քիչ խորանում ենք: Հատկապես, երբ “զննում ենք” կողքից, առանց որեւէ նախատրամադրվածության` սրբացնելու կամ մեղադրելու մեկնումեկին:
Վայաչ'-ի ավատարը Ես քեզ միշտ այ սենց եմ հիշելու իմ փոքրիկ աղջիկ, այ սենց քնած` սեվ անթեւ մայկայով, սպիտակ, կարմիր կամ բեժ տրուսիկով` անպայման շորտատիպ, տուտուզդ մտած, նենց ես կուչ եկել ոնց որ ուզես հետ մտնես մամայի փորիկի մեջ, ձեռքերովդ ոտքերդ կիսագրկած, կամ հակառակը` ողջ մարմնով հետ ընկած, կուրծքդ անվախ առաջ գցած, թաթիկներդ ափերով նորածնի նման վերեւ պարզած, գլուխդ ասես ինքդ քեզնից խռոված-թեքած, փոքրիկ սիրունիկ քիթիկդ քնածի շնչառությամբ վերուվար ա անում, երաժշտություն ա վսվսում, աչուկներիդ բիբերը հազիվ նկատելի պտտվում են, երեւի երազ ես տեսնում, եւ երեւի լավ, որովհետեւ դեմքդ շատ գոհ արտահայտություն ա ընդունել, սիրուն մարմինդ խաղաղ ա, գիտակցությունդ քնած ա, միտքդ պարապ ա մնացել, էն միտքդ, որ հենց վեր ես կենում տեղերիցդ քեզ տղամարդանման ա դարձնում, ու դու դառել ես լրիվ դու` քո կանացի էությունը գոռում ա քո լուռ քնի ձայնով, ու ես չեմ կշտանում քեզ նայելով…
Այսօր Թոխատյանի Արմենիա ՏՎ-ով որոշել էր ձեռի հետ Չեխովի դպրոցի գովազդով զբաղվել.

Հրավիրել էր տնօրենին, մի քանի փոխտնօրենների եվ 10րդ դասարանցի 3 աշակերտների /1 տղա եվ 2 աղջիկ, որից մեկը չգիտես ինչու ոչ հայկական անուն-ազգանունով- հավանաբար Ռումինա-մոլդովական ծագումով/. Չէ ես դեմ չեմ ինտերնացիոնալ մոտեցմանը, բայց դե գոնե կարելի էր ընտրել լավագույն աշակերտներին. 
Необычный способ мести выбрал азербайджанец, несовершеннолетнего сына которого изнасиловали. Житель Гарадагского района Баку выследил преступника, после чего изнасиловал его.

Как сообщает “Газета GZT.Ru”, полиция Баку проводила расследование по фактам распространения видео-материалов эротического содержания с участием несовершеннолетних мальчиков. Во время расследования этого дела стали известны драматичные подробности. 
Հենց նոր հեռուստատեսությամբ տեսա, թե ինչպես Հայաստանում Եվրոպական շարժում անունով կազմակերպությունը պատվավոր անդամ (կամ նախագահ, լավ չլսեցի) շնորհեց Գագիկ Ծառուկյանին, քանի որ վերջինս նպաստում է Հայաստանում եվրոպական արժեքների զարգացմանը:

Отсюда мораль - կարեւորը եվրոպական արժեքները չեն, կարեւորն այն է, թե մարդ ինչքան փող ունի…
Մեր «քույր» կամ «երեխա» կայքում (ոնց կուզեք, անվանեք) տեսա գործընկերոջս հոդվածը՝ վերնագրված որպես FireFox-ը որպես ամենախոցելի բրաուզեր:

Հետաքրքիր մտքեր կային այդ հոդվածում, օրինակ՝

Վեբ-բրաուզերներից, խոցելիությամբ, առաջին տեղում է Ֆայրֆոքսը, որին բաժին է հասնում ընդհանուրի 44%-ը, որին հետեւում է Սաֆարին՝ 35%-ով: Երրորդ տեղում հանգրվանել է Ինտերնետ էքսպլորերը (տարատեսակը զեկույցում չի նշվում)՝ 15%-ով, իսկ վերջին տեղում՝ Օպերան 6%-ով: Այլ կերպ ասած, ամենախոցելին Ֆայրֆոքսն է, իսկ ամենաանվտանգը՝ Օպերան:

Ու էլի այլ հետաքրքիր նորություններ: Կարծում եմ, ամենատեղին այստեղ կլինի Ժոժոբայի մեկնաբանությունները (հուսանք, որ այս անգամ ասողին լսող կլինի):

image
Ի՞նչ խորհուրդ կտայիք, արժե՞ անցնել Windows 7-ի, թե՞ խորհուրդ չէիք տա…

image

Ֆ5-ադմինի կողմից. մեկնաբանությունը դարձրել եմ առանձին թեմա, ելնելով այն հանգամանքից, որ կարող է լուրջ առանձին քննարկումների առարկա դառնալ:
Կարծում եմ, տեղյակ եք, որ Ուկրաինայում մոլեգնում է գրիպի վիրուսային հիվանդությունները: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Յուշչենկոն դատախազությանը դիմել էր գործ հարուցել Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժշկի ու իր նախկին գործընկեր, ներկայից վարչապետ Տիմոշենկոյի միտինգի կազմակերպիչներին, որ նման համաճարակի պայմաններում միտինգ են արել Կրեշչատիկում: Նաեւ, տեղյակ եք ըստ երեւույթին, որ համաձայն տարբեր հարցումների, ներկայիս նախագահ Յուշչենկոյի` երկու ամսից Ուկրաինայում մեկնարկող նախագահական ընտություններում հաղթելու հավանականությունը օր-օրի նվազում է, ու արդեն իսկ հասել է աղետալի նվազագույն մակարդակի:
imageՆոյեմբերի հինգին Օրանժը բարեւեց երեւանցիներին: Բարեւեց մոտավորապես այնպիսի շուխուռ-ղալմաղալով, ինչպիսին չէինք տեսել Արմենթելի կողմից իզի-քարտերը ծախելու ժամանակ: Ես անցնում էի Կորույնի փողոցով, ու մեկ էլ տեսա՝ մարդկանց բազմությունը դուրս է եկել մայթից ու գրավել փողոցի 1-ին ուղին: Մի խոսքով, համարյա պանիկա: Այնպիսի տպավորություն, կարծես Գագիկ Ծառուկյանը փող է բաժանում (ու կանգնածներն էլ Հայբուսակի ռեկտորն է, Վանուշը Խանամիրյան ու սենց...): Մի բրդբրդոց, մի աժիոտաժ, չեմ կարծում, թե Վերջին օրերի սրբերի նկարագրած վերջին օրը նման շառնաշփոթ կլինի:

Էջ 24/70 • « Առաջին  <  22 23 24 25 26 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page