ԷԼԻ ,,ԽՆՁՈՐԸ”
Ախ տեր աստված, ներիր հիմարիս,
Կասկածն օձի պես հանգիստ չի տալիս…
Բա մի ,,ոչ ու փուչ” խնձորի համար
Այդպիսի պատիժն շատ չէր ,,անհարմար”,
Ես, ոչնչություն, զավակ անարժան,
Բայց մի? թե Մարդը սրան էր արժան:
Այսքան դարդ ու ցավ, ,,ցամաքած աչքեր”,
Այսքան տառապանք, արյունոտ վերքեր,
Անթիվ, անհամար ավեր հոգիներ
Ու խեղաթյուրված ճակատագրեր:
Դու հզոր ու մեծ, ազնիվ տիրակալ,
Դու`, դատավորդ ամենաարդար…
Թե հողեղեն ենք, մեղքով հավասար,
Պատիժն ինչո?ւ է կիսվել անարդար,
Ինչո?ւ է խեղճը ավել անարժան,
Նրա բաժինը ինչո?ւ է դաժան:
Մեկ հատիկ մեղքը, թեկուզ ահավոր,
Կունենա?ր արդյոք այսքան մեղավոր,
Բա երեխեքը` անմեղ հոգիներ,
Ինչո?ւ են կիսում մեզ հետ մեղքը մեր:
Դու ամենակալ տիեզերական,
Դու մեծ արարիչ, գորովագութ հայր…
Ցասումդ ե?րբ է առնելու դադար,
Պատիժն ինչո?ւ է ախ այսքան երկար,
Ու քանի? հազար տարի է դեռ պետք,
Որ էլ չհիշենք խնձորն այդ անպետք:
Ախ տեր աստված, ներիր հիմարիս,
Խորթ հոր սիրտն անգամ կճաքեր ցավից…
06.01.09
,,ՕՐԿԵՍՏՐԻ ՓՈՐՁԸ”
<Քարոզարշավ>
Հավաքվել է ,,մեր” ողջ օրկեստրը.
Եկեկ են կատուն ու քաչալ շունը,
Բանող եզն ու քաշող գոմեշը,
Խելոք ագռավը, դատավոր էշը,
Էն հիմար կկուն ու չար աղվեսը:
Ոսկե աքլորը, կչկչան հավը,
Էն ամլիկ գառը ու ագահ գայլը,
Պույ-պույ մուկիկը, տզտզան ճանճը
Ու ,,մեր” մնացած ,,հարազատ ցեղը"…
Վերջապես եկավ ,,մեծ դիրիժորը”,
Հիմա կլսենք ,,սոլի-մաժորը”,
,,Նվագողները” աչքները չռած
Նայում են իրենց ,,հանճարի” կողմը:
Ու սկսում է ,,ցեղի փրկիչը”.
_ Գոմե’շ քաշում ես, ուժեղ ու հպարտ,
Մտավորական լուրթ տեսքով անպարտ,
Ե’զ, աշխատում ենք, բայց դժվար է խիստ,
Պիտի երևա դա քո աչքերից…
Կատու մլավիր… կարծես ողբում ես,
Կարծես թե հենց ,,Դլե-յամանն ես"…
Շու’ն, ընդհատ-ընդհատ, զիլ-զիլ հաչում ես,
Ասում բոլորին, որ ատամ ունես:
Մուկիկ, մեկու մեջ խուլ ծվծվում ես.
Ասես ձմեռվա պաշարը չունես…
Հենց երկրորդ տակտից հա’վ, կչկչում ես,
Իբր ածելու հարմար տեղ չունես:
Աքլոր, արշալույս ավետողի պես
Կոկորդ ես մաշում, ծուղրուղույում ես…
Գառնուկ մտար… տխուր մայում ես,
Համոզիչ այնպես, կարծես թե որբ ես:
Պաուզաներին կկուն է կանչում,
Բայց երկար բարակ գլուխ չես տանում,
Հենց հաջորդ պահին ագռավ կռռում ես,
Կարծես ամեն ինչ դու կանխազգում ես:
Գայ’լ, աղվե’ս մտանք...ու էլի ելանք,
Գառնուկ զոհի պես տեղդ մեխվում ես,
Է’շ, մեղավոր ես, տխուր զռում ես,
Մի քիչ…