F5-Բլոգ

Մի քանի օր առաջ խանութի պարկինգում տեսա մի «գեղեցկուհու» - երկար ժամանակ կողքերը պտտվում էի, մինչեւ որ հասկացա, որ իմ իմացած մեքենան չի - ընդամենը Տոյոտա Կորոնա 65-69 թթ-ի արտադրության: Իսկ ես մտածեցի, թե «Ժիգուլ» է, կամ առնվազն Ֆիատ:

Ահա իմ տեսած մեքենայի նկարը եվ նույն մեքենայի մի քանի նկարներ ինտերնետից - Toyota Corono 1965-1969

image
Երկար բարակ բացատրությունների կարիք չկա - ասեմ, որ ականատես եղա մի հարսանեկան արարողության հենց ծովափին:

Նորապսկաներ, զագսի կամ համապատասխան կառույցի ներկայացուցիչ, լուսանկարիչ, երկու ընկեր, երեք միջին գիրության ընկերուհի եվ հարսի մաման, հա քիչ մնար մոռանայի մի հատ էլ ռեպպեր-Ճստո (մինի Snoop Dogg), իրա ձեւերով ու շարժումներով հանդերձ:

Ու էդ բոլորը սպիտակի եվ կարմիրի « մեջ՞»

image
Այսօր տղայիս /13 տարեկան/ դպրոցից զանգեցին՝

- Ձեր տղան այսօր հարվածել է մեկ ուրիշին, եվ մենք ձեզ շատ երախտապարտ կլինենք, եթե դուք շտապ դպրոց գաք:
- Իսկ ինչ է պատահել /նախորդ օրը դասարանցիներից մեկի հետ ինչ որ կոնֆլիկտ էր եղել, որի մասին ես տեղյակ էի, դրա համար մտածեցի, որ ուշացումով դպրոց են կանչում/
- Ձեր տղան հարվածել է մեկ ուրիշ տղայի ... խնդրում եմ արագ դպրոց եկեք .... եվ մի րոպե - դուք դեռ չեք կախե՞լ լսափողը, ձեր տղան ՕԿ է, նրան ոչինչ չի պատահել:

Հեռախոսը կախելուց հետո մոտ երեսուն րոպե անց ես դպրոցում էի
ՀԻմա կասեք խտրականություն եմ քարողում .. .ոչ, հաստատ՝ ոչ: Գունավորների/բառի բուն եվ փոխաբերական իմաստով/ շահերի պաշպան տարբեր որակի ՀԿ-ներին եվ Ռեսուրս կենտրոններին խնդրում եմ իրենց ժամանակը չծախսել եվ փակել այս էջը: Սա ձեզ չի վերաբերվումԼ:

Կրկնում եմ խոսքս խտրականության մասին է չէ, այլ այն մասին, որ սեւերը տարբերվում եմ սպիտակներից: Հիմա կասեք գյուտ արի՞ր: Չէ գյուտ չարեցի, ուղղակի կպչում եմ մի թեմայի, որի մասին շատերս չենք սիրում խոսել: Օրինակ մենք չեն սիրում խոսել այն մասին, որ վրացահայերը, պարսկահայերը եվ ասենք Բաքվի հայերը խիստ տարբերվում են հայաստանցի հայերից, բայց դա այդպես է: Հիմա լավ է, թե վատ ... բայց դա կա:



Լավ շեղվեցինք, խոսքս Սեւերի մասին է
Ազիան'-ի ավատարը image
Ազգայնական, հակասիլամիստական հայացքներով աչքի ընկնող Ազատություն (PVV) կուսակցության առաջնորդ Գերդ Վիլդերսը, ով քաղաքական գործունեություն է ծավալում’ սկսած 1997 թվականից և հայտնի է կտրուկ գործելաոճով, օրերս այցելել է Ալմելոյի հայ համայնքին և այցելել Եվրոպայում ամենամեծ Հայոց Ցեղասպանության հուշհամալիր ծաղկեպսակ դրել’ հարգելով անմեղ զոհերի հիշատակը:
Քաղաքական այս գործիչը’ ինչպես տեղեկացնում է nos.nl նիդերլանդական հեռուստակայանը, ավելի ուշ դիմել է Նիդերլանդների վարչապետ Ռութեին և թագավոր Վիլհեմ Ալեքսանդրին’ ապրիլի 24-ին Հայաստան այցելելու, հարգելու համար 1915 թ. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
Ազիան'-ի ավատարը Նիդերլանդների PVV (Ազատություն) կուսակցության բացահայտմամբ Ցեղասպանության հուշհամալիրի շուրջ ստեղծված թուրքական աղմուկի նպաստմանը իր մեծ ավանդն է ունեցել Թուրքիայի կրոնի գործերով նախարար Դիյանեթը: Նրա նախաձեռնությամբ է, որ երաշխավորվել է յուրաքանչյուր թուրքի անվճար տեղափոխել հուշարձանի դեմ հրահրված բողոքի ցույցին:Հիշյալ կուսակցությունը նաև կոչ է ուղղել Օվերայզելի մարզում թագավորի հանձնակատար Անկ Բայլևեդին հետաքննելու այս միջադեպը:Թուրքիան կտրականապես մերժում է Ցեղասպանության իրողությունը: Մինչդեռ այն ճանաչած երկրների թվում է նաև Նիդերլանդները:
Նիդերլանդական Օրագիր
image
Ազիան'-ի ավատարը image

«Տիր» հրատարակչությունը պետական աջակցությամբ լույս է ընծայել գրականագետ, քննադատ-տեսաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նաիրա Համբարձումյանի «Տեքստ և մեկնություն» վերնագրով գրականագիտական հոդվածների և ուսումնասիրությունների ժողովածուն: Գիրքում զետեղված երկու բաժիններում’ «Տեքստ և մեկնություն» , «Քննադատություն», տեղ են գտել հեղինակի վերջին տարիների ուսումնասիրություններից: Այն նոր ու թարմ խոսք է գրականագիտության ասպարեզում և պայմանավորված է «ժամանակների մեկնարկող փոփոխություններով»:
Գրքի երկրորդ ‘ «Քննադատություն» բաժնի նյութերը դրական և արժեքավոր են վերջին 20-25 տարվա գրաքննադատության երկարատև նիրհից հետո, որի տևականությունը բացասական հետևանքներ ունեցան գրականության զարգացման հեռանկարում: Մի կողմից գրական ասպարեզ հորդեցին միջակությունների բանակն ‘ իրենց գրական աղբով, մյուս կողմից էլ’ գրականության ոլորտի որոշ հնաբնակ-մեկենասներ իրենց առանձնաշնորհումներ վերապահելով, պղտոր ջրում ձուկ որսացին, առիթը բաց չթողնելով այս ֆոնին իրենք իրենց մեծարելով դափնու պսակներով ու կոչումներով’ գրական կյանքը ձգելով ճահիճը: Նաիրա Համբարձումյանի գրաքննադատություննը վերջիններիս զգոնության մարտահրավեր է’ գրականությանը ծառայելու, նրա տիրույթում մնալու գրողի ազնիվ մտահոգություն’ կոչ. «...Այս ենթատեքստում, - ինչպես գրքում գրականագետն է մատնանշել, տարօրինակ չէ, որ Այլ-ա-ժամանակի որոշակի տիրույթում գրողը ու քննադատը կարողանում են վեր կանգնել առօրյա-էկզիստենցիալ որոնումներից ‘ հայտնվելով ժամանակի (որպես ընթացք) ու Արարման միջև, ուր լինելության իրական մոդուսը գիտակցվում է Տեքստ և Մեկնություն շրջապտույտում»:
Գրականագետը Տեքստի և Մեկնության շջապտույտում ազնիվ կեցվածք է որդեգրել’ փրկելով գրականության աղավաղումը պատեհապաշտ «բախտագուշակներից» ‘ նաև հավատարիմ մնալով հայ գրաքննադատության ավանդույթներին:
Կարելի է ափսոսալ միայն, որ գիրքը լույս է տեսել սահմանափակ տպաքանակով: Այս հետաքրքրաշարժ լուծումներ առաջարկող գիրքը առայժմ հնարավոր է ձեռք բերել հայաստանյան գրախանութներից:
Դե ի՜նչ, երեւի երկրից հեռանալու մեր հերթն էլ եկավ: Չեմ զարմանա, որ մի քանի ամիս հետո կայքում նոր բաժին բացվի - «էմիգրանտի օրանգիրը» խորագրով

Էհ՜ ...  grin

Ինչպես եվ այլ մասնագիտություններում «ապաշնորհ» մարդիկ քիչ չեն մեզ պատահում, բայց բժշկների սխալներն առավել ակնառու են: Կարելի է հասկանել, որ «վայրի կապիտալիզմի» դարաշրջանում, երբ ամեն ոք փորձում է առավելագույնս փող վաստակել, հաճախ հաշվի չառնելով իր գիտելիքները եվ հնարավորությունները մարդիկ աստիճանաբար ջրի երես են բերում բոլոր այն բացասական հատկությունները, որոք մեկ այլ պարագայում միգուցե եվ լավ քողարկված լինեին:

image Չեմ կարող ասել, որն է ճիշտ - լինել ապահովված, բայց ***, թե՝ սոված, բայց ***: Լաավ, կարծես թե մի քիչ շեղվեցինք բուն թեմայից: Խոսքս եվ այս նյութը այն մասին է, որ ապրելով /կամ գոյատեւեոլվ ՀՀ-ում/, մենք ստիպված ենք չկորցնել մեր մարդկային կերպարը, եվ, ինչու չէ նաեւ, պահպանել հայկական թասիբային, տղայական պահերը: Ամեն դեպքում մենք ծնվել, մեծացել եվ ապրում ենք մի երկրում, որտեղ դեռ բարձր հիմքերի վրա են դրված մարդկային արժեքները - ես անձամբ դրանում խորին համոզված եմ: 
Ազիան'-ի ավատարը Նաիրա Համբարձումյանի «Սպիտակ տենդ» ստեղծագործությունն առաջին անգամ էլեկտրոնային տարբերակով հրապարակվում է «Նիդերլանդական Օրագրում»: Մեզ նաև պատիվ է ներկայացնել գրողի, ով նոր խոսք, ասելիք ու գրական ուրույն ոճ ունի :  Նաիրա Համբարձումյանի գրական աշխատանքները արիստոտելյան ձևակերպմամբ միայն բնության առարկայական պատկերների ու մարդկային հոգու բազմաբարդ աշխարհի ընդօրինակումը չեն ու չեն էլ տեղավորվում մեզ հատկացված ժամանակի տիրույթներում: Գրողը վաղուց է իր մտածողությամբ ու ասելիքով դուրս քայլել երկրային ժամանակից: Նրա ստեղծագործությունները “դյուրամարսերից” չեն, դրանք ընկալելու համար, ինչպես դաս սերտողը, պետք է ջանա ու աշխատի, որից հետո հասկանա, որ մի նոր, լավ բան է սովորել ու հայտնագործել կյանքում :

image «Սպիտակ տենդ»-ը հեղինակն անվանել է’ հեքիաթ մեծահասակների համար: Ինչպես փոքրիկներն են հավատում հեքիաթին, առավել ևս մեզ է հասցեագրվել հայությանը պատուհասած արտագաղթի ցավոտ խնդիրը :

Հեղինակի խոհափիլիսոփայական այս պատումը զուտ երևույթի նկարագրություն չէ, այն ավելի խորն է և արտացոլում է պրոցեսը ողջ էությամբ: Սպիտակ տենդը հարվածում է թե’ ներսից, և թե դրսից,չկա այստեղ փրկվող կողմ, ինչպես ոմանք են մտածում’ գնացիր էս երկրից, փրկվեցիր: Սրա ցնցող հետևանքները աստիճանաբար ու ավելի ցցուն են զգացվելու ինչպես ներսում մնացող, այնպես էլ դրսում գտնվող հայերի համար:Այս հիվանդության կրողները բոլորս ենք:

«Աշխարհն այնպիսին է, ինչպիսին սովոր ենք Տեսնել՝ դատարկ աչքերով, նման եկեղեցական նեղ - երկար - համր պատուհաններին, որ թաքցնում են սեփական ստվերները՝ ինքնության պատրանքով լի: Նրանք՝ այդ ստվերները, անխոսության վերջին պարն են պարում՝ շրջվելով արևի ճամփորդությունից: Նրանք նույնպես կիսատվում են: Նրանց ներսում նույնպես մահն է »:

Այս աշխարհին, որն անցողիկ է, Նաիրան նայում է իր աչքերով ու պոետական հայացքով:

Նաիրա Համբարձումյանի իրական այս հեքիաթը հոգևարքի ռեքվիեմ է, հոգու ճիչ, որ գրվել է մեծ ցավով ու ափսոսանքով ու որի ղողանջները հասանելի են տիեզերքում ...

Ընտրեք անաղմուկ մի անկյուն,կենտրոնացեք, կարդացեք ու խորհեք…

Էջ 3/70 • « Առաջին  <  1 2 3 4 5 >  Վերջինը »

Հոդվածի հրապարակում

Կառավարման վահանակ




Հիշե՞լ  

Հիշեցնել գաղտնաբառը

ՀՀ Սահմանադրություն

Հոդված 27. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն...

Ընտրել
էջի ձեւավորումը



My Facebook Page