Չեմ թաքցնի. ինձ շատ դժվար է որեւէ մեկնաբանություն անել այս կապակցությամբ: Նախ, այն պատճառով, որ ոչ մի նոր բան չպարզվեց, երկրորդ՝ չնայած նրան, որ ոչ մի նոր բացահայտում ինձ համար չեղավ - լինելով «հին եվ ծանոթ» երեույթ, որպես 2 տղաների հայր, ամբողջ հոգով ընդվզում եմ սրա դեմ: Եվ երրորդ՝ այս ամենի մեջ տեսնում եմ ինչ-ինչ մութ կետեր, որոնք ինձ՝ մի մարդու, ով ընդամենը հանդիսատեսի կամ ընթերցասերի դերում է, բնականաբար հասու չեն:
Ամեն դեպքում ... ինչ կամ ով էլ լինեն այս երիտասարդները,
ոչ-ոք ... կրկնում եմ՝ ոչ-ոք ... ոչ մի կիսագրագետ ու թափթփուկ կամ թեկուզ օրինապաշտ ու պարկեշտ ոստիկան /
ինքնին արդեն Նոնսենս է հնչում/ իրավունք չունի ձեռք բարձրացնել մեր երեխաների վրա: Հարցը նրանում չէ, որ մենք բոլորս տղա ենք եղել եւ ժամանակին գոնե մի հատ կռիվ արած կլինենք եւ այսքանով սեփական մաշկին մոտիկ ենք զգում, այլ այն պատճառով, որ ոչ մի բռնատիրական կամ թեկուզ լեգիմիտ իշխանություն նրանց իրավունք չի տվել իրենց նման կերպ վարվել: