Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք հեչ էլ փոքրիկ չէին: Դրանք իմ աշխարհի մի փոքրիկ ու անփոխարինելի մասնիկն էին:
Ես սիրում էի առավոտները մենակով կոֆե խմել, երբ աշխարհը նոր էր արթնանում: Մենակ ու անտրուսիկ: Ընդհանրապես ինձ միշտ էլ հետաքրքրել են սկզբնական վիճակները ու անտրուսիկ լինելը դրանցից մեկն էր:
Միօրինակ ու արտաքուստ շատ սովորական թվացող այդ գործողությունն իրականում մեծ խորհուրդ ուներ: Ինքը խորհրդանշում էր Տաիշայի ազատ լինելու ու մենակ-անտրուսիկ կոֆե խմելու շատ պարզ ցանկությունը:
Ես ունեի իմ փոքրիկ ուրախությունները: Որոնք նվաճել էի կյանքիս 48 երկար ու ձիգ տարիների անզիջում պայքարի արդյունքում:
***
-Բարև ձեզ:
Գիշեր էր: Տուն էի գալիս Աստված գիտի որտեղից: Կարող ա Ծիրանոտ գիշեր էր կամ էլ ոչ: Չէ՛: Չէր կարա Ծիրանոտ լիներ, որովեհտև դեպքի սկզբնական վիճակը ծնվել էր ձմեռը, իսկ Ծիրանոտ օրերը հուլիսին են լինում: Բայց էդ կարևոր չի: Մանավանդ որ ամիսներ հետո պարզվեց, որ սկզբնական վիճակը ծնվել ա տարիներ առաջ, երբ ապրում էի հորս տանը:
Գիշեր էր ու դեմքը լավ չտեսա: Բոյով ու լոյլող մի տղա էր, կողքն էլ ձեռից բռնված մի 3 տարեկանաչափ երեխա: