ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ը Ն Տ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք
Հոդված 6. Գաղտնի քվեարկություն (խախտվելու է)
Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է և հետապնդվում օրենքով:
Հոդված 18. Նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքները (խախտվում է)
Արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել`
1) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս.
2) սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին.
3) բարեգործական և կրոնական կազմակերպություններին.
4) օտարերկրյա քաղաքացիներին և կազմակերպություններին.
5) ընտրական հանձնաժողովի անդամներին:
7. Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ նրա անունից կամ որևէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Հոդված 20. Նախընտրական քարոզչությունը զանգվածային լրատվության միջոցներով (խախտվում է)
3. Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:
Հոդված 21. Քարոզչական պաստառների և այլ նյութերի օգտագործման կարգը (խախտվում է)
4. Արգելվում է հատուկ տեղերում փակցված քարոզչական պաստառները պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը:
Հոդված 22.1. Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները (խախտվում է)
Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունը իրականացնում են ընդհանուր հիմունքներով, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ.
1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.
2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ ՙՀատուկ պետական պաշտպանության ենթակա
անձանց անվտանգության ապահովման մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող միջոցառումների:
3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած, ձեռնարկվող միջոցառումների:
Հոդված 139. Պատասխանատվությունը սույն օրենսգրքի դրույթները խախտելու համար (կխախտվի)
Օրենքով սահմանված կարգով պատասխանատվության են հանգեցնում`
1) մեկից ավելի ընտրական տեղամասերում ընտրողների ցուցակներում գրանցվելը, մեկից ավելի անգամ քվեարկելը, այլ անձի փոխարեն քվեարկելը.
2) ընտրողների ցուցակները կազմելու կարգը և ժամկետները խախտելը.
4) քվեարկության արդյունքներն աղավաղելը.
5) քվեաթերթիկներ թաքցնելը, քվեատուփերի մեջ նոր քվեաթերթիկներ ավելացնելը.
6) ընտրությունների արդյունքները դիտավորությամբ աղավաղելը.
7) քվեաթերթիկներ և ընտրական հանձնաժողովների կնիքներ կեղծելը.
8) քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունները կեղծելը.
9) ոչ ծառայողական պարտականություններ կատարելիս տեղամասային կենտրոն զինված մտնելը.
10) զինծառայողներին շարային կարգով կամ զինված քվեարկության տանելը կամ պարտադրելը.
11) քվեարկության օրն ընտրական հանձնաժողովների բնականոն գործունեությունը դիտավորությամբ խոչընդոտելը.
12) քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը.
13) ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը.
14) ընտրական հանձնաժողովի անդամի, դիտորդի, վստահված անձի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի, նախաձեռնող խմբի անդամի հանդեպ բռնի գործողություններ կատարելը կամ վիրավորանք հասցնելը.
15) ընտրական գործառնություններին խոչընդոտելը.
16) քվեատուփ հափշտակելը.
17) ընտրական հանձնաժողովների անդամների կամ պետական ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների կողմից ընտրությունների բնականոն ընթացքը խոչընդոտելը.
18) ընտրողների ազատ կամքի արտահայտությանը բռնանալը.
19) քվեարկության գաղտնիությունը խախտելը.
20) քվեարկությանը նախորդող 7 օրվա ընթացքում թեկնածուների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները հրապարակելը.
21) հատուկ տեղերում փակցված պաստառները պոկելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը.
22) թեկնածուների կամ կուսակցությունների վերաբերյալ կեղծ, զրպարտչական լուրեր տարածելը.
23) ինքնուրույն քվեարկել չկարողացող անձին խաբելը.
24) նախընտրական քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձանց և կազմակերպությունների կողմից նախընտրական քարոզչություն կատարելը և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը.
25) նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը խոչընդոտելը.
26) անանուն տպագիր քարոզչական նյութեր տարածելը.
27) թեկնածուների և կուսակցությունների կողմից նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ սահմանված կարգով հայտարարագիր չներկայացնելը.
28) ընտրական հանձնաժողովների կնիքները չվերադարձնելը.
29) պետական լրատվամիջոցների կողմից թեկնածուների միջև հավասար պայմաններ չապահովելը.
30) վստահված անձին, դիտորդին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հանձնաժողովի նախագահի կողմից ընտրական քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին ծանոթանալուն խոչընդոտելը, հանձնաժողովի որոշումների պատճենները չտալը կամ դրանցից քաղվածքներ կատարել չթույլատրելը.
31) ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանը չլրացնելը կամ ոչ պատշաճ լրացնելը:
Ահա՛ թե որտեղ է թաքնված մեր արատները:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
2 մեկնաբանություն
Մտահոգ
02-02-08 • 15:26 PM
1Հոդված 22.1-ի խախելու վառ օրինակ է ներկայացնում Առավոտը
Մտահոգ
03-02-08 • 03:54 AM
2Մի խախտում էլ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, «...Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից», եւ «18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն անմիջականորեն եւ կամքի ազատ արտահայտությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մաuնակցելու իրավունք»:
Այնինչ, ըստ Ընտրական Օրենսգրքի, արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիները զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից:
ՀՀ ԱԺ կողմից, փաստորեն, ընդունվել է օրենք, ու ՀՀ նախագահի կողմից էլ հաստատվել է այդ օրենքը, որը հակասում է ՀՀ հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը:
Ուշագրավ է նաեւ, որ Արմանը այս հարցը բողոքարկել է ՀՀ Սահմանադրական Դատարանում:
Ակնկալում ենք Սահմանադրական Դատարանի նախագահի երկիմաստ ու որեւէ իրավական հիմք չպարունակող պատասխանը:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)