Ողջույն բոլորին,
ես եվ իմ ընտանիքի անդամենրը մեր ձայնը տալու ենք Արթուր Բաղդասարյանին, ով, ի տարբերություն այլ թեկնածուների, չի սպասել, մինչեւ իրեն պաշտոնանկ անեն կամ բռնի կհեռացնեն իշխանությունից: Նա ինքը չհանդուրժեց անօրինականությունները, որովհետեվ ինքը հենց օրինականության միակ պաշտպանն է ու կյանքի կոչողը: Փորձեցին թուլացնել, ջլատել, սակայն չստացվեց: Ով առնետ էր, փախավ, եվ ավելի լավ, դրանցի տուժեցին միայն այն կուսակցությունները, ովքեր ծաղիկները ձեռքները ընդունեցին այդ փողամոլներին: Դրանից մենք մաքրվեցինք, ու հիմա ավելի հաստատակամ ենք:
Բաց արեք Ձեր աչքերը եվ ուշադիր զննեք յուրաքանչյուր թեկնածուի: Ծանոթացեք նրանց անցյալին, ընթերցեք ուշադիր նրանց նախընտրական ծրագրերը եվ ինքներդ կհամոզվեք, որ Արթուրից լավը չկա: Մարդ, որը իրավաբան է եվ օրինականության պահաման, մարդ, որը չի հանդուրժում ոչ կեղծիք, ոչ էլ կաշառվածություն, մարդ, որը ետ շպրտեց իշխանությունից օգտվելու եվ ի նպաստ իրեն օգտագործելու մտքերը, մարդ, որը ամեն ինչ արեց սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին նեցուկ լինելու:
Ես ընտրելու եմ Արթուրին, ու իմ որոշումը անկոտրում է…
Հայաստան առանց աղքատության, Մատչելի բնակարան յուրաքանչյուրին, Աշխատանք և արժանապատվություն, Մրցունակ և զարգացած Հայաստան, Վերադարձ Հայրենիք...
2 մեկնաբանություն
Քաղաքացի
24-01-08 • 22:48 PM
1Ընկեր ջան ողջույն,
Ես էլ միգուցե հաշվի առնեի Արթուրի թեկնածությունը, եթե այլ գերխնդիր չունենայի: Իսկ իմ գերխնդիրը հիմա մեկն է՝ փրկել ՀՀ պետականությունը զավթյալ բռնակալներից: Հետևաբար ես ընտրություններին նայում եմ այս տեսանկյունից ու ընտրում եմ նրան, ով իրատեսորեն կարող է կյանքի կոչել իմ, ու կարծում եմ ոչ միայն իմ գերխնդիրը: Հիմա ես ոնց չափում-ձևում եմ, Արթուրն էդ գործը գլուխ բերել չի կարող, չնայած որ բավականին եթերաժամանակ է իրեն հասել մինչ ընտրարշավի սկիզբը:
Ես լիովին ու ամբողջովին համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանի հետևից գնալը կփոխի իրավիճակը ու իմ խնդիրը կլուծվի, իսկ Արթուրը և մյուսները միայն կշահեն դրանից, քանի որ չեն կնքի իրենց քաղաքական մահկանացուն, այլ ընդհակառակը՝ ամբողջական հնարավորություն կստանան զարգանալու քաղաքականության մեջ` իրենց ուժերի ներածի չափով:
Մեր ժողովուրդը մի հատ շատ մեծ թերություն ունի: Նա դարերի ընթացքում այնքան է զրկանքներ կրել ու ականատեսը եղել ուրիշների կողմից իրեն վերաբերող արմատական որոշումների կայացմանը, որ մինչ հիմա հավատում է, թե ինչ որ մեկը կարող է ամեն ինչ միանգամից լուծել: Ես խորապես համոզված եմ, որ դա այդպես չէ: Ավելին, համաշխարհային պատմությունն էլ է դա ցույց տալիս: Հակիրճ լինելու համար ասեմ, որ կարծում եմ, որ ազգերը պետք է ըստ ժամանակի պահանջի առաջնահերություններ դնեն իրենց առջև և ամեն ջանք գործադրեն մեկ առաջնահերթությունը լուծելու ու մյուսին անցնելու համար: Բայց երբեք եւ ոչ մի պարագայում չպետք է խառնվեն այդ առաջնահերություննները: Իսկ ժամանակը հիմա միայն մեկ բան է պահանջում՝ կատարել ամեն ինչ, որպեսզի բռնակալները փախչեն Հայաստանից: Այնպես որ՝ հաղթանակ մեզ այդ գործում:
Sirushik
25-01-08 • 16:02 PM
2Հարգելի FRIEND, շուրջբոլորս Արթուր Բաղդասարյանի կողմնակիցներ են (ես դեռ տատանվում եմ), հարեւաններս, ընկերուհիներիս մեծ մասը… սակայն, առավել շատ կողմնակիցներ կունենք, եթե ապացուցեք, որ Արթուրը Սերժի հետ նույն թիմում չեն: Դա շատ կարեւոր է, նաեւ՝ ինձ համար, եւ հենց այս հարցի պատասխան չունենալն է, որ ինձ ետ է մղում դեպի Արթուրը կողմնորոշվելուց:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)