Ես այս ընտրություններին վերաբերվում եմ ավելի լուրջ, քան երբեւէ: Եվ ես մեր ապագայի լավ ու վատ լինելը կապում եմ նաեւ փետրվարի 19-ի եւ այդ օրվան հաջորդող օրերի քաղաքական զարգացումների հետ:

Բնականաբար, հանրապետականների շուրթերից լսվող եւ վիճակագիրների ձեռքով իբր թե ապացուցվող իրենց անպարտվողականությունը արդեն իսկ ավելի քան կասկածելի է: Կասկածս էլ ավելի է հզորանում իրենց կողմից ձեռնարկվող քայլերի խուճապայնությամբ: Իսկ խուճապի մեջ սովորաբար հայտնվում է մեկը, ով արդեն իսկ կանխորոշել է իր պարտությունը:

Levonforpresident.am Խուճապային է իրենց ամեն քայլը՝ էլ չնշեմ հերթով. միայն այն, որ ինչքան խամրած երգ-աստղ կա, հավաքել են բուտիրկայի նմանվող մի սենյակում ու ջահելներին հրամցնում նրանց երդումը՝ պաշտպանելու ներկա վարչապետին, արդեն իսկ ծիծաղելու աստիճան պրիմիտիվ է: Ռուբեն Հախվերդյանն էլ, ասենք, ՀՅԴ-ին է սատարում եւ երգ նվիրեց նրանց, սակայն չի պրիմիտիվանում Շուշանի եւ մնացածի պես:

Մի խոսքով, զարմանալի է իրեն վստահ զգացող կուսակցության անվստահ քայլերը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագիրը

Սակայն, կարեւորը սա չէ: Ես արդեն հայտարարեցի, որ պաշտպանելու եմ Լեւոնին, ու պատրաստ եմ պատասխանել Ձեր հարցերին: Ասեմ, որ ես Տեր-Պետրոսյանի ո՛չ նախընտրական շտաբի անդամ եմ, ո՛չ վստահված անձ, ո՛չ էլ որեւէ կուսակցության եմ անդամագրվել: Սակայն նրա խոսքը եւ վարվելակերպը՝ իր իսկ հասցեին հնչող քննադատություններին (թեեւ սա ավելի շատ նման է վայրահաչության, քան առողջ քննադատության) օրեցօր ավելի է ինձ համոզում իմ իսկ որոշման ճշմարտացիության մեջ:

Օգնենք մեկմեկու՝ քանդելու մեր ու մեր մանուկների ապագայի վրա ծանրացող կոռումպացված բուրգը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward