Ազիան'-ի ավատարը

Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը բոլորեց իր 15-ամյակը : Այն իր համեստ նպաստով այսօր համալրում է Հոլանդիայում գործող հին ու նոր հայկական կառույցների շարքը:
image
Խորհրդային երկրի փլուզման հետ մեկտեղ փշուր-փշուր եղան մարդկային շատ երազանքներ: Ընդհատվեցին ու անկատար մնացին բազմաթիվ լավ գործեր: Ցավոք պատրաստ չգտնվեցինք դիմակայելու այս անպատեհ ժամանակի նետած մարտահրավերը: Շատերը կենսական ու տարրական պայմանների բացակայության, ոմանք առողջական խնդիրներից ելնելով, ստիպված’ գոնե այդ պահի համար ժամանակավոր, թողեցին իրենց հայրենի օջախը ու հեռացան օտար ափեր’ հույսով, որ միևնույին է գալու է հայրենիք վերադառնալու ժամանակը:
Այդ բաղձալի պահի սպասումներն արդարանալը’ ժամանակ արժե, որ անվերադարձ կորում է’ կյանք կոչվածից: Նոր իրադրություններին ու պայմաններին, օտար լեզվին ու մշակույթին պետք էր ընտելանալ, համակերպվել, չէ ո՞ր ժամանակը համընթաց է, այն հոսում է’ կանգ չի առնում և իր ուղղումներն է մտցնում ժամանակահատվածի կենսակերպի մեջ: Կեսակերպ, որ կյանքն է իր մեջ ներառում:
Հենց նման ոչ խրթին, բարդ ու դժվարին կյանքի հատված են հաղթահարել Աբրահամյան ընտանիքի անդամները: Ճակատագրի թելադրանքով այս անգամ ամեն բան պետք էր նորից սկսել, սակայն կյանքի մտցրած նոր ուղղագրությամբ ու սրբագրմամբ: Դա հայ մնալու և հային հայ պահելու առաքելությունն էր:

image

Առաջին քայլերն օտար երկրում:
Դեպի հայկական արմատներ

image
Արա և Սվետա Աբրահամյաններն իրենց դստեր Կարմենի և Գայանեի հետ 2001 թվակնին Նիդերլանդներում հաստատվելուց հետո , առաջին կարևոր կենսական անհրաժեշտ քայլն են համարել տեղի հայության համախմբման խնդիրը: Գայանեի մտահաղացումն էր միավորել տեղի հայ երիտասարդներին, բացահայտել նրանց կարողությունները օտար
երկրում հայի ճկուն մտքի ներուժն ու հնարավորությունները: Ամենակարևոր նախապայմանը Գայանեն համարում էր երիտասարդների համախմբումը, միասնականությունն ու առաջացած խնդիրների համատեղ հաղթահարումը: Այդ պատճառով իր համակիր ընկերների հետ հիմնադրեց «Միացյալ հայերը Հոլանադիայում» կազմակերպությունը: Առաջին մի քանի տարիներին կամակերպությունը երիտասարդական ուղղվածություն ուներ: Հետագայում նոր հանգամանքներ ի հայտ եկան, անհրաժեշտ էր հարմարվել նոր իրողություններին:
«Անհրաժեշտ է, որ մենք հարմարվենք նոր միջավայրին և որ շատ կարևոր է, նոր ձևավորվող համայնքը ունանա իր ինքնությունը...»։ Այսպիսի տողեր են գրված «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության կայքէջում, որն ի դեպ թարմացվելու է:
Նույն’ 2001թվականին, Սվետա Աբրահամյանը հավատարիմ մնալով իր ‘ մանկավարժի կոչմանը, չէր կարող անտարբեր մնալ այդ տարիներին արտագաղթի հետևանքով օրստօրե ահագնացող երեխաների ճակատագրով : Այդ իսկ պատճառով ամուր հիմքերի վրա է դնում նոր ստեղծած «Վան» հնամենի մայրաքաղաքի անունը կրող մեկօրյա դպրոցը, որի և տնօրենն էր և դասավանդողը:

Տիկին Սվետան հիշում է, որ հայկական դպրոցը մեկնարկային տարում ունեցել է ընդամենը մեկ աշակերտ, 6 ամիս հետո երեխաների թիվը հասել է տասի, այնուհետև 20-25 հոգու: Երկու տարի միայնակ է դասավանդել, մինչև որ «գտնվել» է երկրորդ մանկավարժը:
ՈՒ այսպես մեկնարկային դժվարությունները օրըստորե  հաղթահարվում էին   իրագործվող հետևողական աշխատանքով:
Հայրենի եզերքի նկատմամբ օրավուր աճող կարոտը ընտանիքին մղում էր հայրենանպաստ նոր նախագծերի:

«Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը
Սվետա Աբրահամյանը դուստրերի’ Գայանեի և Կարմենի հետ:
image

image
Բացման խոսք’ նիդերլանդացի գեղանկարիչ Րալֆ Հեյնենի նկարների անհատական ցուցահանդեսին :

Այսօր արդեն Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միությունը իր «Վան» կիրակնօրյա դպրոցով կայացած կազմակերպություն է Հոլանդիայում գտնվող հին ու նոր հայկական կառույցների շարքում:
Միության առջև դրված հստակ նպատակներից է’ հայ գիրն ու լեզուն պահպանելը, հայ մշակութային արժեքներին հաղորդ լինելը, այն հաջորդ սերունդներին փոխանցելը, նաև տարբեր նախագծեր իրականացնելը Մայր Հայրենիքի հետ: Միությունը նաև ամենամյա օգնության ծրագրեր է մշակում և իրականացնում Հայաստանում: Արդեն կյանքի կոչված նախագծերն այնքան շատ են, որ հնարավոր չենք համարում բոլորը թվարկել: Հիշարժան տարելիցներին ու տոներին նվիրված միջոցառումների ցանկից կարել է առանձնացնել Հայոց Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումները’ մասնավորապես Նայմեխեն քաղաքի գլխավոր լեփ լեցուն դահլիճում ցուցադրված Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմը, որի ընթացքում բազմաթիվ օտարազգի հանդիսատեսներին բացատրական աշխատանքներից բացի բաժանվել են գրքույկներ, հուշաթերթիկներ, անմոռուկների կրծքանշաններ:
Մյուսը Հայաստանում կազմակերպված նիդերլանդացի գեղանկարիչ Րալֆ Հեյնենի նկարների այս տարվա անհատական ցուցահանդեսներն էր Երևանում, որի բացմանը ներկա է եղել մշակույթի փոխնախարարը: Րալֆ Հեյնեն նաև հայ հեղինակների հետ խմբակային ցուցահանդես է ունեցել:

Բոլոր այս նախագծերի հաջող իրացմանն անշուշտ նպաստում է նաև Աբրահամյան ընտանիքի անդամների անձնական և հանրային կապերը: Այսպես, ընտանիքի հայրը’ Արան «Միացյալ հայերը Հոլանադիայում» (ՄՀՀ ) հայ համայնքի շտապ օգնությունն է, բոլոր տեղափոխադրումների ու կազմակերպչական հարցերի համակարգողը : Տիկին Սվետա Աբրահամյանը ՄՀՀ հայ համայնքի նախագահն է, նաև կիրակնօրյա դպրոցի տնօրենը: Դուստրերից ավագը’ Կարմենը     աշխատում է Նայմեխենի քաղաքապետարանի սոցիալական հարցերով իրավաբանական ադմինիստրատոր և «Միացյալ հայերը Հոլանադիայում» հայ համայնքի (ՄՀՀ ) քարտուղարն է: Կրտսեր դուստրը’ Գայանե Աբրահամյանը քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակից է և իր ազատ ժամանակն անմնացորդ նվիրաբերում է իր նախաձեռնած ու իրականացրած հայկական կառույցին: Լավ ու բարյացկամ վերաբերմունք է, որ Նայմեխենի քաղաքապետարանն իրենց տարածքն ու մշակութային կենտրոնները անվճար հիմունքներով տրամադրում են միության կրթական և մշակութային միջոցառումների անցկացման համար ‘ գիտենալով, որ ՄՀՀ -ի գործունեության հիմքում հայապահպանության և Մայրենիի իմացության ու պահպանման խնդիրն է:

Նայմեխենի «Վան» կիրակնօրյա դպրոցի մասին

«Միացյալ հայերը Հոլանադիայում»(ՄՀՀ ) կազմակերպության մասին ոչինչ ասած չէինք լինի, եթե առանձին չխոսենք «Վան» կիրակնօրյա դպրոցի մասին:
Դպրոցն ընգրկված է համահոլանդական հայկական կիրակնօրյա դպրոցների հարթակի կազմում: Ինքնին «Հարթակի» գաղափարը Սվետա Աբրահամյանինն է: Այն հիմնադրել են Ալմելոյի, Նայմխենի և Ասենի կիրակնօրյա դպրոցները, որոնք միավորվելով ստեղծել են միասնական այս կառույցը: Նման նախաձեռնությունն օգնում է դպրոցներին տարածելու իրենց փորձը, համալրել ու բարելավել կրթական ծրագրերը: Տարեցտարի հարթակում ընդգրկվող դպրոցների թիվն էլ աճում է: Երեք տարուց ավելի «Հարթակի» հետ ակտիվ համագործակցել է Դեն Բոսի կիրակնօրյա դպրոցը, ով ղեկավարում էր երջանկահիշատակ, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը: Այդ կազմում վերջերս ընգրկվել են Վեստերֆորդի և Մաստրիխտի հայկական դպրոցները: Նիդերլանդների հայկական կիրակնօրյա դպրոցների «Հարթակի» տարեկան հանդեսները պարբերաբար արժանանում են ՀՀ սփյուռքի նախարարության և Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ուշադրությանը:
Նիդերլանդներում սփռված հայ համայնքների առանձին-առանձին գործելու ֆոնին, դպրոցների այս միավորումը պետք է լուրջ ձեռքբերում համարել և օրինակ’ խոշոր համայնքների միասնական գործելու:

Մանկավարժներ Սվետա Աբրահամյան, Նարինե Մելքոնյան, Վալենտին Խաչիկյան, Անահիտ Հայրապետյան և Թինա Մաթևոսյան (լուսանկարում)
image
Նայմեխենի «Վան» կիրակնօրյա դպրոցի մոտ երկու տասնյակ աշակերտների ուսուցման գործում Սվետա Աբրահամյանից բացի , իրենց արժանի ներդրումն ունեն Նարինե Մելքոնյանը, Վալենտին Խաչիկյանը, Անահիտ Հայրապետյանը և Թինա Մաթևոսյանը (լուսանկարում) : Ընդլայնվում են դպրոցի կապերը Մայր Հայրենիքի համանման հիմնարկների հետ: Չորս տարուց ավելի է դպրոցը բարեկամական կապ է հաստատել Երևանի՝ Կաթողիկոս Վազգեն առաջինի անվան 168 դպրոցի հետ: Վերջերս «Վանը», որպես քույր դպրոց հուշագիր է ստորագրել Լոռու մարզի Սվերդլով գյուղի դպրոցի հետ: Նիդերլանդների Նայմեխեն քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության  «Վան» մեկօրյա և Լոռու մարզի Սվերդլով գյուղի դպրոցների քույրացման հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը և Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան  Եվրոպայի  հայ  համայնքների  հետ  կապերի  բաժնի  պետ  Նատալի Դանիելյանը:    Սա խրախուսելի է այն առումով, որ կապ է հաստատվել հեռավոր գյուղի կրթօջախի հետ: Ի դեպ անձնական միջոցներով գումար և ուսման համար անհրաժեշտ գրենական պիտույքներ և անհրաժեշտ այլ պարագաներ է տրամադրվել հեռավոր դպրոցի կարիքները բավարարելուն: Այդ մասին հոդված է հրապարակել նաև սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» պարբերականը:
Այս տարի «Վան» դպրոցի կազմակերպած միջոցառումների հիմքում Հայաստանի ու Արցախի հոբելյանական տարելիցներն էին, որոնց առիթով միջոցառումների անցկացման պակաս չի զգացվել: Այս օրերին էլ դպրոցի կոլեկտիվը միացել է «Դու ինչ ես անում Ղարաբաղի համար» համահայկական շարժմանը, մասնակցել մեր երկու հանրապետությունների հոբելյանական տարելիցների միջոցառումների:

Կատարվածի գնահատանքը

Այս 15 անցած տարիները, որ արագ ընթացք ունեցան’ ձեռքբերումների նաև գնահատանքի մի ժամանակահատված են: Բազմաթիվ տարելիցների ու հիշարժան օրերի, նաև Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության ու «Վան» դպրոցի հոբելյանական տարեդարձերի առիթներին միությունը բազմաթիվ շնորհակալագրեր , պատվոգրեր դիպլոմներ ու պարգևներ է ստացել: Մասնավորապես արժե հիշատակել մի քանիսը:
Բելգիայում Հայաստանի դեսպանության կողմից գովասանագիր և շնորհակալագիր (2006 և 2008թթ):
ՄՀՀ-ի հբելյանական 10-ամյակի առթիվ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ջերմագին շնորհավորանքներ հղելով հետևյալն է գրել.
«Անգնահատելի է օտարության մեջ հայապահպանության և մատաղ սերնդի հայկական ոգով դաստիարակելու միության և դպրոցի ունեցած ներդրումը:
Լիահույս ենք, որ Ձեր եռանդն ու կորովը կբազմապատկվի’ հանուն հոլանդական համայնքում հայոց լեզվի, մշակույթի և հայկական արժեքների շարունակական պահպանման ու Հայրենիքի հանդեպ սիրո և նվիրվածության ամրապնդման»:
Միությունը շնորհակալագիր ունի նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությունից Եվրատեսիլյան մեր մասնակցին օժանդակելու համար:
«Մանկավարժական բազմաբեղուն, ազգանպաստ գործունեության, հայ սերունդների հայեցի կրթության և դաստիարակության, հայ ինքնության պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար» շնորհակալագրեր ու պատվոգրեր են ստացվել սփյուռքի նախարարությունից:
Իսկ «Վան» հայկական դպրոցն էլ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխության 2-րդ կարգի դիպլոմակիր է:
Անցյալ տարի, երբ սփյուռքի նախարարն աշխատանքային այցով գտնվում էր Նիդերլանդներում ‘ հանդիպում ունեցավ հայ համայնքի ակտիվի հետ, ի թիվս երեք մասնակցի «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության նախագահ , «Վան» դպրոցի տնօրեն Սվետա Աբրահամյանին Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Մեսրոպ Մաշտոց» մեդալով’ ճանաչելով «Մայրենիի դեսպան»:
Կա արդյո՞ք ավելի լավ գնահատական, քան հայ գրերի ստեղծողի’ մեծն Մեսրոպ Մաշտոցի անունով պարգևին արժանանալը :
Այս օրերին սփյուռքի նախարարից շնորհավորական նոր ուղերձ ստացվեց:
Հրանուշ Հակոբյանը ջերմ կերպով շնորհավորելով «Միացյալ հայերը Հոլանադիայում» միության և «Վան» կիրակնօրյա դպրոցի 15-ամյա հոբելյարը’ բարձր է գնահատել միության հայանպաստ գործունեությունը , որն է’ հավատարմությունը հայանպաստ գործունեությանը, հայ մշակույթը, պատմությունն ու ավանդույթները պահպանելն ու տարածելը, հայ մանուկներին հայեցի կրթելն ու դաստիարակելը, օտարներին մեր արժեքները ներկայացնելը:
Նախարարը նամակն այսպես է եզրափակում.

«Մեզ ոգևորում է Ձեր ակտիվությունը, անկեղծ նվիրումը և Հայրենիքի հետ համագործակցության մղումը:
Մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ‘ ի նպաստ համայնքի զորացման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ու ամրապնդման»:
image
Աբրահամյանների ընտանիքն  այսօր’ աղջիկների ամուսինների և երեխաների հետ:
«Նիդերլանդական օրագիրը» իր այս հոդվածով միանում է  բոլոր շնորհավորանքներին:

«Նիդերլանդական օրագիր»
Նայմեխեն

image

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:


forward