Հարգելիներս,

ելնելով այն հանգամանքից, որ 1 օրից պաշտոնապես մենք թեւակոխում ենք նախագահական նախընտրական շրջանը եւ նպատակ ունենալով մեր բլոգը դարձնել Ձեր կարծիքների ազատ արտահայտման կայքէջ եւ այդ գործում մասնակից դարձնելու Ձեզնից յուրաքանչյուրին, մենք մեր բոլոր մեկնաբաններին ավտոմատ կերպով շնորհում ենք հեղինակի կարգավիճակ:

Սա նշանակում է, որ այն մեկնաբանները, որոնք գրանցվել էին մինչեւ այսօր եւ գրանցվելու են մինչեւ ընտրությունների օրը, ավտոմատ կերպով դառնում են F5 բլոգի ՀԵՂԻՆԱԿ եւ կկարողանան ոչ միայն մեկնաբանել մյուս անդամների գրառումները, այլ նաեւ ՀՐԱՊԱՐԱԿԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ:

Եւ, այսպես, մոտակա րոպեների ընթացքում հեղինակի կարգավիճակ կշնորհվի մեր հետեւյալ մեկնաբաններին.
Elena, Ռոբ137, Elen, Hayk, TigTan, Վահան Ամատունի, 1720, i_Mard, Grigoryan, hhovhannes, Մարիաննա, Gevorik, Artin, Real Madrid, FRIEND, VolshebNick, kyajik, Stepan, Sirushik, Anushavan, arcadi, Bloger

Ձեզ եւ մյուս անդամագրվողներին հիշեցնում ենք, որ հեղինակի խմբագրիչից օգտվելու հմտությունները ներկայացված են http://www.f5blog.com/doc/posting_instructions.pdf -ում: Դա հեշտ յուրացվող խմբագրիչ է՝ ծանոթ Ձեզնից շատերին:

Իսկ Ձեր անձնական հաշիվ մուտք գործելու համար այցելեք http://www.f5blog.com/be/ էջը, մուտքագրեք այն մուտքանունը եւ գաղտնաբառը, որը դուք ստացել էիք որպես մեկնաբան:

Սպասում ենք Ձեր հոդվածներին…

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward