Մի քանի խոսք Վիլիամ Սարոյանի տան մասին - մոտ մեկ ամիս առաջ հայկական մամուլը մի քանի շաբաթ անընդմեջ գրում էր այն մասին, որ Վիլիամ Սարոյանի տունը հանվել է վաճառքի եվ հավանականություն կա, որ այն շուտով կհայտնվի «օտարազգի» ձեռքերում: Երկար բանավեճերեցից հետո մեջտեղ բերվեց մի վարկած - Նախարարական ատյաններից, որ տունը գնել է անհայտ մեկ հայ - «Ամեն ինչ լավ է, հանգստացեք».

Թեման կարելի է համարել փակված ... եվ այն մոռացության մատնվեց ինչպես բոլոր նախորդ «ԹՈՓ թեմաները»՝ Քարդաշյան, Երրորդմասցի Լյովիկ ... Ս. 

Իրականությունը մի քիչ այլ է: Տունը իրականում կա, բայց Ֆրեզնոյի հայության մեծ մասը նույնիսկ չգիտե, թե որտեղ է այն գտնվում: Դպրոցը, արձանը, այգին եվ թատրոնը բոլորը գիտեն, բայց ասենք տունը եվ գերեզմանի տեղը իմ ծանոթներից ոչ ոք չգիտեր: Փառք աստծո ինտերնետ կա: Ահա մի քանի նկարներ Թերթ.ամ-ից, որոնք արվել են մի քանի ամիս առաջ /ամենաքիչը 2-3/

Տունը ինքնին բավականին անշուք է, ես փորձեցի մի քանի նկար անել եվ զրուցեցի հարեւանների հետ: Իրենց խոսքերով տունը իրականում վաճառվել է մի քանի ամիս առաջ, բայց իրականում նույնիսկ իրենց հայտնի չէ, ով է գնորդը: Գործարքը որպես այդպիսին ավարտված չէ

ԱՄՆ-ում ընդհանրապես տան վաճառքը դա մի պատմություն է, ահավոր երկար, ժամանակատար եվ «թղթաբանական»: Նախանձով կարելի է հիշել, որ ՀՀ-ում դա մի քանի րոպեի պատմություն է նոտարական գրասենյակում, իսկ ԱՄՆ-ում անպայման պետք է երկու կողմից երկու նոտար լինեն, գնորդը փողը չի տալիս վաճառողին, այլ դնում է escrow-ի վրա, որի մինչեւ բացվելը գործարքը ավարտված չի համարվում: Սա կարող է տեւել մինչեւ մի քանի ամիս, հաճախ նույնիսկ ավարտվելով գործարքի չեղարկումով - եթե կողմերից մեկը հրաժարվում է, կամ թղթերը կիսատ են:

Այս պահի դրությամբ գործարքը escrow-ի փուլում է, միայն գիտեն որ գնորդը կազմակերպություն է՝ ոչ թե անհատ, ամեն դեպքում գործարքից հետո ոչ-ոք չի եկել եվ չի բացել տան դուռը: Ինչը չի կարելի ասել գողերի մասին: Վերջին մեկ ամսվա ընթացքում երեք անգամ գող է մտել Սարոյանի տուն: Իմ այցելության ժամանակ կողքի հարեւանը վերանորոգում էր ընդհանուր պարիսպը, որը վերջին գողը ուղղակի կոտրել է եվ փորձել է բակի կողմից մտնել տուն: Երկու անգամ առնվազն ոստիկանություն է կանչվել, սակայն ինչքան հասկացա ոչ ոք չի կալանավորվել:

Տան դիմացի պատից գողացվել է հուշատախտակը: Սա արդեն իմ նկարն է /

image

Հարեւանուհիներից մեկը մի հետաքրքիր միտք տվեց, որը կարիք ունի ստուգման: Իր իսկ խոսքերով կողքի տունը, որը պատահանորեն պատկանում էր նրան, նույնպես Սարոյանինն է եղել, քանի որ ինչ որ գրքում նա նշում է, որ «իմ երկու տները» ... Չեմ ուզում, որ սա ընդունվեի «հալած յուղի տեղ»՝ նախ քանի որ իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նա փորձում է «Իր իսկ տան գինը բարձրացնելո» եվ երկրորդ Ֆրեզնոյում կա եվս մեկ տուն ուրտեղ տարիներ առաջ ապրել է Սարոյանը:

Եվ վերջում մի տհաճ դրվագ

Տուն այցելությունից հետո ես փորձեցի գնալ Արարատ գերեզմանոց, ուր Վիկիպեդիայի տվյալներով գտվնում է նրա գերեզմանը: Օրը կիրակի էր, հուլիս ամսով (որը համարվում է ամենանբարենպաստ ամիսը Ֆրեզնոյում - 40-43 աստիճան էր) գերեզմանոցի հայկական մասում ոչ մի մարդ չկար: Փորձեցի տեսնել, որն է ամենամեծ կամ ամենախնամված գերեզմանը, բայց մոտ կես ժամ փնտրտուկները ոչ մի արդյունք չտվեցին: Վերջում նկատեցի մի պապիկի, ով միայնակ կանգնած էր մի գերեզմանի մոտ: Մոտեցա հաստատ համոզված լինելով, որ նա հայ է /այդ մասում միայն հայեր էին թաղված, պապիկն էլ տեսքով հայի էր նմանվում/:

Մոտեցա, երբ հայացքը ինձ հառեց փորձեցի խոսել հայերեն

- Բարեւ ձեզ
- ......
- Բարեւ ձեզ
- ......
- Բարեւ ձեզ

երրորդ անգամից միայն հետո հասկացա, որ հայերեն չի հասկանում, անցա անգլերենի: Պարզվեց, որ եկել է իր կնոջ գերեզմանին, ինքը հայ է, բայց բացարձակ հարերեն չի խոսում, զբացվում է գորգերի առեւտրով՝ նույնիսկ Կիրկորյան ազգանուն ուներ grin

Իմ հարցին, կարող է նա ինձ օգնել գտնել Սարոյանի գերեզմանը, ... սկզբից հարցրեց «Ու՞մ», երբ հիշեցրի, որ մենք ունենք Վ. Սարոյան գրող եվ .... հիշեց, ու ասեց «Այո, նա Ֆրեզնոյում է ապրել»:

Ս.Թեհլեյանի մասին նա ընդհանրապես չգիտեր :

---

Միայն պատահականության ես գտա Սարոյանի գերեզմանը - վերոհիշյալ պապիկի կնոջ գերեզմանից մի 3-4 մետր էր հեռու:
image


Շարունակելի ...


forward