Այսօր տղայիս /13 տարեկան/ դպրոցից զանգեցին՝

- Ձեր տղան այսօր հարվածել է մեկ ուրիշին, եվ մենք ձեզ շատ երախտապարտ կլինենք, եթե դուք շտապ դպրոց գաք:
- Իսկ ինչ է պատահել /նախորդ օրը դասարանցիներից մեկի հետ ինչ որ կոնֆլիկտ էր եղել, որի մասին ես տեղյակ էի, դրա համար մտածեցի, որ ուշացումով դպրոց են կանչում/
- Ձեր տղան հարվածել է մեկ ուրիշ տղայի ... խնդրում եմ արագ դպրոց եկեք .... եվ մի րոպե - դուք դեռ չեք կախե՞լ լսափողը, ձեր տղան ՕԿ է, նրան ոչինչ չի պատահել:

Հեռախոսը կախելուց հետո մոտ երեսուն րոպե անց ես դպրոցում էի

Աչքի ծայրով նկատեցի, որ տղաս նույն սենյակում է, փորձեց մի պահ ինչ մոտենալ, բայց հավանաբար հետ կանչեցին: Տեսքից նորմալ էր, որի համար անչափ ուրախ էի:

Ինչպես արդեն ասեցի, նախորդ օրը, տղայիս խոսքերով, ծագումով գերմանացի մի տղա անընդհատ ինչ որ ապուշություններ է արել դասարանցիների հետ, երբ հերթը հասել է տղայից, տղաս խնդրել է իրեն հանգիստ թողնել: Մի որոշ ժամանակ անց, հավանաբար մոռանալով կամ անտեսելով խոսքերը կրկին սկսել է իր հիմար կատակները (ինչքան ես եմ տեղյակ .. ձեռքը մեկնած շարժվել է դասարանում, եվ երբ որեւէ մեկը չտեսնելով իր ձեռքին է կպել ՝ ապա համայն դասարանի ծիծաղին է արժանացել):

Այս անգամ «իմ քյարթուս» համարելով, որ մի անգամ ասել է, ու դա պետք է որ բավարար լիներ - վեր է կացել ու մի հատ խփել գերմանացու դեմքին: Դասարանով իրար են խառնվել, սաղ գոռում էին «Ալեքս դու խփեցի՞ր նրան»՚: Դասից հետո տղայիս խոսքերով նույնիսկ կողքի դասարանցիներն էին հարցնում՝ «Դա ճի՞շտ է, որ դու խփել ես նրան» ու հարցը նրանում չէ, որ վերջինս լիդեր կամ «ավտարիտետ» էր դպրոցում, ուղղակի «սրանց» մոտ ինչ ուզում ես արա, բայց դիմացին «touch» անել - խփել, կպչել չկա:

Տղաս շատ վախենում էր, որ դրա մասին հավանաբար իմացել է դասատուն, որը լուրջ հետեւանքերի կարող էր բերել (իր խոսքերով): Բայց բարեբախտաբար չէին ծախել, եվ ինչպես հետո իմացա, նախորդ օրվա միջադեպի մասին ոչ-ոք չգիտեր ադմինիստրատիվ կազմից: Սա նոր միջադեպ էր, բայց կրկին նույն տղայի հետ:

Երկու խոսքով:

«Գերմանացին», հավանաբար Արիական ռասային հատուկ համառությամբ, կրկին փորձել է իր հիմար կատակները անել, տղաս էլ էնքամ հիմար է գտվել, որ դուրս է եկել դասատուի ներկայությամբ խփել է փորին, խառնվել է երկրորդ ընկերը՝ ուսով խփել է տղայիս, վերջինս էլ կրկին ստացել է հակահարված՝ բրդել է երկու ձեռքերով հետ

Մի խոսքով ՝ ինչպես ինձ ներկայացվեց երկու հոգու հարվածել է՝ առաջինին ուղղակի խփել է, երկրորդին բրդել է երկու ձեռքով, իսկ ինչպես հիշում եք ... NO TOUCH

Գլուխներդ երկար չտանեմ - հաշվի հառնելով նախկին դատվածությունը - մի քանի ամիս առաջ մեկ ուրիշին էլ էր հարվածել, որի համար կրկին ծնող էին կանչել - փոխտնօրենը հանդիսավոր գիրքը բացես եվ կարդաց

- Երկու անգամ ձեռքերին ազատություն տալու համար - երեխան դատապարտվում է - զրկվում է 5 օր դպրոց հաճախելու իրավունքից - (ծիծաղս հազիվ զսպեցի)
- Եթե դա կրկնվում է երրորդ անգամ, ապա հեռացվում է դպրոցից եվ իրավունք չունի դիստրիկտի տարածքում որեւէ մեկ այլ դպրոց հաճախելու (դիստրիկտը դա մեր ամբողջ քաղաքի դպրոցներն է կառավարում - մոտավորապես մեր Ժող-Կրթ-Բաժնի նման մի բան)՝ այսինքն կամ պետք է գնաս ուրիշ քաղաք տեղափոխվես, կամ կազմակերպես ամեն օր նրա տեղաշարժը այդ դպրոց /որը հաստատ ահագին հեռու է լինելու/ - ստեղ արդեն ծիծաղը հաստատ ավելորդ է

Բայց քանի որ ես սկսեցի «տուֆտել», որ տղաս մեղավոր չէ, սկսել է դիմացի երիտասարդը /բուլինգ է արել grin))/, իսկ նա ուղղակի հակահարված է տվել ... եվ էլի մի քանի փաստարկներ ... այս անգամ բավարարվեցին՝

-Նույն օրը դասերին չթողեցին մնալ /դեպքը տեղի էր ունեցել առավոտյան/
-Գրանցվեց որ նա ոչ թե հարվածել է, այլ կարգուկանոնն է խախտել եվ դատապարտվեց ՝ առաջիկա Շաբաթ օրը դպրոց հաճախել

-
Վերջաբան՝ չգիտեմ կապիկություն է, թե՝ ոչ ... բայց առաջին հայացքից ծիծաղ է առաջ բերում, բայց ինչ որ հեռակա իմաստ նույնպես նկատվում է:

Պ.ս. ՀԻշեցի, որ մի քանի օր առաջ ականատես եղա բենզալցակայանում երկու երիտասարդ սեւերի կռվին՝ Երկու «տավարի ցավ» կանգնել էին իրար առջեւ եվ մեկը մեկին ինչ ասես, որ չէին ասում: Կռվին թեման ինձ անհայտ էր, բառերը մեծ մասը չէի հասկանում, միայն ժամանակ առ ժամանակ հասկացվում էր FU, բայց տարօրինակն նա էր, որ նրանք իրար առաջ կանգնած էին, դեմքերի միջեւ տարածությունը ոչ ավել էր քանց՝ 10-15 սմ, /պատկերացրեք երկու բռնցքամարտիկի խախից առաջ, երբ ռեֆերին հայտարարում է խախի կանոնները, .... դե հիմա պատկերացրեք, որ սրանք իրենց ճղելով գոռում- գոչում, հայհոյում են/ ... բայց ոչ ոք նույնիսկ չփորձեց դիմացին նույնիսկ հրել, ուր մնաց՝ հարվածել:


Հիմա եմ հասկանում, թե ինչու: Դեպքը բենզալցակայանում էր, ուր հաստատ լիքը կամերաներ կլինեին, եվ ոչ ոքին պետք չէր, որ ինքը պրոբլեմներ ունենա ... իսկ դիմացինին հարվածել է լիքը պրոբլեմեր է առաջ բերում:


forward