Չես հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ հիշում ինչ-ինչ բաներ միայն այն ժամանակ, երբ իրենց հարմար է: Արդար մարդ ես՝ ավանակի ականջում քնած չլինեիր ու երբ որ իրոք տեղին էր, այն ժամանակ ձայնդ գլուխդ գցեիր քո դողոջյուն ձայնով… Հիմա կանգնել է իրեն սուրբ է ձեւացնում ու արդարադատություն պահանջում: Ուզում է վերականգնել նախկին Գեղամյանի անվախ դիմագիծը: Մյուս կողմից, այս մարդուն էլ կարելի է հասկանալ, բավական ժամանակ անցկացրել է նեղ ու մութ միջավայրում՝ այլ սրատուտների հետ կողք-կողքի: Հիմա էլ «պուկ» են արել, ու հայտնվել է մաքուր օդում, թող խոսի, էլի, համ թոքերը կմաքրվեն մի քիչ, համ էլ ախորժակը կբացվի:
Կարդում ենք «Առավոտում »
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին: Իր պահվածքը նա բացատրեց այսպես՝ թող իրենք չսկսեին-չխոսեին, որ պատասխանը չստանային:
Պարոն Գեղամյանը զգուշացրեց, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը շարունակեն վարկաբեկել իրեն, ապա ինքը կհրապարակի այնպիսի տեղեկություններ, որոնք կբացեն նրանց իրական դեմքը: Իսկ մինչ այդ Արտաշես Գեղամյանը Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին ուղղեց հետեւյալ հարցերը. «Ինչո՞ւ սպանվեց Մարիուս Յուզբաշյանը: Արդյո՞ք նրա համար, որ նա գիտեր, թե «Ղարաբաղ» կոմիտեում ներդրված ՊԱԿ գործակալներ կան: Ինչո՞ւ սպանեցին Համբարձում Ղանդիլյանին, փառավոր մարդուն, որն անգամ այդ ծանր տարիներին երկաթգիծը ժամացույցի պես աշխատեցնում էր: Չլինի՞ թե Համբարձում Ղանդիլյանը գիտեր, որ ֆակտուրաներն են գնում-գալիս եւ ոչ թե ապրանք է մտնում Հայաստան, իսկ ապրանքը Ռուսաստանում վաճառվում է: Ինչո՞ւ գնդակահարեցին երկաթուղային զորքերի գեներալ Իսահակյանին: Որովհետեւ նա հրաժարվել էր դատարկ վագոն ուղեկցել, մինչդեռ իրենք պատրանք էին ստեղծում: Ինչո՞ւ սպանեցին Համբարձում Գալստյանին: Որովհետեւ նա էլ մանրամասնություններ գիտեր, թե կողոպտված հաստոցները քարավաններով ո՞ւմ բարձր հովանավորությամբ էին գնում Պարսկաստան, եւ որպես մետաղի ջարդոն վաճառվում»: Նաեւ ահազանգեց, որ Տեր-Պետրոսյանը եւ նրա շուրջ հավաքված գործիչները նախապատրաստում են քաղաքացիական բախումներ կազմակերպել. «Իրենք գիտակցում են, որ բացարձակապես ոչ մի շանս չունեն անգամ 5-6 տոկոսի ձայն հավաքելու, դրա համար հրահրելու են քաղաքացիական բախումներ»: Ըստ ԱՄ նախագահի, «ընտրությունների օրը առնվազն 400-500 անկարգություններ են հրահրվելու, որ հետո իրենց կողմից երաշխավորված միջազգային կառույցները միջամտեն այդ գործընթացին: Հունվար ամսվա ընթացքում, հիշեք բառերս, արտասահմանյան՝ միգուցե մամուլով, միգուցե տեղականով, ծայրաստիճան ստահոդ կոմպրոմատների հեղեղ է լինելու թե՛ ընդդիմադիր դաշտի եւ թե՛ իշխանությունների հասցեին»:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
2 մեկնաբանություն
Sureyan
15-12-07 • 04:19 AM
1Ափսոսում եմ, որ նա ավելի խելոք բան չի կարողացել մտածել, քան ԼՏՊ-ին քննադատել:
Սերժանտացել է երևի?
Ազիան
15-12-07 • 17:14 PM
2Թատերական ներկայացումներ «Զուտ անձնական գզվռտոց» շարքից՝ միամիտ մարդկանց «կուտ» տալու համար:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)