Ինչպես եվ այլ մասնագիտություններում «ապաշնորհ» մարդիկ քիչ չեն մեզ պատահում, բայց բժշկների սխալներն առավել ակնառու են: Կարելի է հասկանել, որ «վայրի կապիտալիզմի» դարաշրջանում, երբ ամեն ոք փորձում է առավելագույնս փող վաստակել, հաճախ հաշվի չառնելով իր գիտելիքները եվ հնարավորությունները մարդիկ աստիճանաբար ջրի երես են բերում բոլոր այն բացասական հատկությունները, որոք մեկ այլ պարագայում միգուցե եվ լավ քողարկված լինեին:

image Չեմ կարող ասել, որն է ճիշտ - լինել ապահովված, բայց ***, թե՝ սոված, բայց ***: Լաավ, կարծես թե մի քիչ շեղվեցինք բուն թեմայից: Խոսքս եվ այս նյութը այն մասին է, որ ապրելով /կամ գոյատեւեոլվ ՀՀ-ում/, մենք ստիպված ենք չկորցնել մեր մարդկային կերպարը, եվ, ինչու չէ նաեւ, պահպանել հայկական թասիբային, տղայական պահերը: Ամեն դեպքում մենք ծնվել, մեծացել եվ ապրում ենք մի երկրում, որտեղ դեռ բարձր հիմքերի վրա են դրված մարդկային արժեքները - ես անձամբ դրանում խորին համոզված եմ: 

Պատմությունս մի քիչ սուբյեկտիվ է, բայց երեւի թե սովորական մեր հայկական առօրյա կյանքում: Վերջերս հարկավոր էր երեխայից բերանի խոռոչի «Պանարամային» նկար անել, եվ քանի որ նման նկար ամեն մի ատամնաբուժական կլինիկայում չի արվում, որոշեցի դիմել մեր շենքի հարեւանությամբ գտնվող կլինիկա, որտեղ նման նկար արվում է: Նախապես ասեմ, որ տնօրենին ես լավ ճանաչում եմ, միասին սովորել ենք ժամանակին, եվ լինելով «հարեւաններ» քանիցս շփվել ենք, դե մի քանի անգամ էլ հիվանդ եմ տարել նրա մոտ, չնայած ինքս եվ ընտանիքիս անդամները երբեք իր մոտ չենք բուժվել:

Դե, ինչպես միշտ է ստացվում նման դեպքերում բժշկի դիմելիս, կինս էլ հիշեց, որ ցավացող ատամ ունի, որի արմատի տակ հավանաբար «պրոցես կա», եվ լինելով վերջին ատամ Իմպլանտի կարիք ունի .... մի խոսքով նա էլ «կպավ» եվ որոշեցինք միասին գնալ ատամ նկարելու - կնոջս պահով կարիք կար ռենգեն նկար անել, որոշելու համար - արդյոք ինչ-ինչ պրոցես կա ատամի տակ:

image Ռենգենի փոխարեն «ընկեր տնօրենը » խորհուրդ տվեց KT անել, հիմնավորելով, որ միգուցե մի հարթությամբ նայելուց պրոցես չերեւա, բայց մյուսով՝ երեւա: Համաձայն եմ - հիմնավոր պատճառ էր, բայց ոչ մի խոսք չասվեց նրա մասին, որ

ա/ գլխի, բերանի խոռոչի KT-ն առավել քան ցանկալի չէ ճառագայթման տեսանկյունից /իմ իմանալով MTR, յամեր կամ ռենգենը առավել խնայող են/
բ/ եթե հասարակ ռենգեն նկարը արժե 1 հազար ԱՄԴ, ապա երկու ցնոտների ԿՏ-ի համար ես ստիպված եղա վճարելու 20 հզ դրամ, որի մասին ի սկզբանե չտեղեկացված
գ/ եվ միայն մի քանի օր անց այլ բժիշկներից եմ իմանում, որ ընդհանրապես կարիք չկար երկու ցնոտների ԿՏ անել, եթե գիտես որ ատամի մասին է խոսքը - նման դեպքերում կատարվում է եվ 1/կոնկրետ ատամի, եվ 2/երկու ատամների 3/վերին կամ ստորին ցնոտի 4/կամ միայն մի կողմի ԿՏ -նկար, որն ինչպես հասկանում եք սկսում է 4-5 հզ-ից մինչեւ 13 հազար, եվ միայն երկու ցնոտների դեպքում է մոտենում 20 հզ դրամին

Այս ամեն մասին ինձ չտեղեկացվեց, ես էլ այնքան «հիմար» գտնվեցի, որ դիմացինիս ընդունելով «հընկեր տղա» մտածեցի, որ ինձ տեղյակ կպահի այս ամեն մասին: Վերջում միայն դրամարկղում վճարելուց իմացա գնի մասին - դե նման դեպքերում սուս-փուս վճարում ես, հասկանալով, որ եկել էիր հազարի ռասչյոտով, բայց գլխին քսան հազար սարքին:  Անցած լինի ...

Սա ինչ վերաբերում է տղայական-թասիբային-կոլեգյալ պահերին: Համաձայն եմ, սա սուբյեկտիվ մոտեցում է, եվ այս պահին ես ոչ պակաս մեղավոր են, հետեւապես կարող եմ նեղանալ, բայց բավականաչափ հիմքեր չկան դիմացինին մեղադրելու համար:

---

Երկրորդը
Դե քանի որ նկարը կար, ապա նկարը նայելուց հետո առաջարկվեց Իմպլանտ քցել - բավականին բարձր գնով /սա առանձին պատմություն է, եվ սա չէ նյութի բուն նպատակը, դրա համար չեմ կանգնի այս պահի վրա */, բայց որ այս պատմության ամենակարեւոր պահն է ... իմպլանտ գցել 7-րդ ատամի տեղը, իսկ բացակա 6-րդ լրացնել ի հաշիվ 5-րդ ատամը տաշելով եվ կերապիկայով կամրջակ սարքելու հաշվին:

Հարգելիներս, ոչ մի դեպքում չի կարելի առողջ ատամը կամրջակով կապել իմպլանտատի հետ - ասենք եթե ձեր հինգերորդ ատամը առողջ է, եվ ունեք 7-րդ ատամի տեղում իմպլանտատ, ապա չի կարելի է 6-րդ ատամը լրացնելու նպատակով կամրջակ տեղադրել: Առողջ ատամը կապաններով է ամրացված բերանի խոռոչում եվ նա ունի բնականոն ամորտիզացիա, շարժ: Ի տարբերություն իմպլանտը դրված է մեռյալ կերպ եվ չի նախատեսված ոչ մի ամորտիզացիա: Հուսով եմ կարիք չկա բացատրելու, թե ինչ կարող է լինել առողջ ատամի հետ որոշակի ժամանակ անց:

Կապել իրար հետ կարելի է միայն երկու իմպլանտ ատամները եվ լրացնել բացակա ատամները կերամիկական կամրջակով: Օրինակի համար եթե բացակայում եմ բոլոր ատամները, ապա ստորին ծնոտի պարագայում խորհուրդ է տրվում տեղադրել 6, իսկ վերին ծնոտի դեպքում՝ 8 իմպլանտ /վերին ծնոտի հիմքը առավել փափուկ է - губчатая костная ткань/, եվ դրանից հետ մնացած ատամները լրացնել կամրջակի միջոցով:


--

Անուններ չեմ տալու ... ամեն դեպքում հարեւան մարդ է: Խաբեց ինձ քսան հազար չափով, բայց միաժամանակ զրկվեց հազար կանաչի հասնող գործից՝ վիրաբույժ/իմպլանտոլոգ ես գտա մեկ այլ վայրում:

* համեմատության համար միայն ասեմ, որ ինձ առաջարկվել 250 հազարով իմպլանտ դնել, ի տարբերություն մեկ այլ վայրում /ոչ պակաս անվանի բժշկի մոտ/ նույն իսպանական իմպլանտ ինձ առաջարկվեց դնել համարյա երկու անգամ էժան գնով:
Աստված իրեն շատ փոխ տա grin
--
Աստված հեռու պահի մեզ հիմար, ապաշնորհ եվ ագահ բժիշկներից


forward