Ինչ գեղեցիկ արտահայտությունն է, չէ՞ «Բժշկական ծառայությունների մատչելիություն եվ հասանելիություն»: Եթե չեմ սխալվում այն համարվում է բժշկական իրավունքի, /ես կասեի նաեւ մարդու իրավունքների/ հիմնասյուներից մեկը: Եթե մի պահ բաց թողնենք «Բժշկական ծառայությունների մատչելիություն» եզրույթը, քանի որ այն մեր երկրում ֆանտաստիկայի բնագավառից է, ապա «հասանելիությունը» պետք է որ հիվանդներին հասանելի լինի:
Եթե առավել ճշգրիտ լինենք, ապա բժշկական ծառայությունների հասանելիությունը դա երբ հիվանդին ազատորեն հասանելի են առողջապահական ծառայությունները անկախ աշխարհագրական, տնտեսական, սոցիալական, մշակութային, կազմակերպչական կամ լեզվային բարիերների: Իմ իմանալով առնվազն մի երեք-չորս ՀԿ-ներ կան այս ասպարեզում գործող, ԱՆ-ը ամիսը գոնե մեկ անգամ խոսում է այս թեմայով, ամեն մի նոր բուժ-կենտրոն բացվելիս այս մասին խոսում են պետական բարձրագույն այրերը /վերջին անգամ այս մասին լսել եմ Իզմիրյան կենտրոնի բացման ժամանակ/:
Դե իսկ հիմա եկեք վերադառնանք իրական կյանք:
Մասիս քաղաք - հեռավորությունը քաղաքից 10-15կմ, կա շրջանային հիվանդանոց, որն հիմա դարձել է ՓԲԸ եվ սպասարկում է Մասիս քաղաքը եվ շրջական գյուղերը: Տոնական օրերին Շտապ Օգնության կայանը կանչ է ստանում, որով էլ հենց հիվանդանոց է տեղափոխվում մի տատիկ՝ «Հիպերտոնիկ Հիվանդություն» եվ «Սրտի Առիթմիա» դիագնոզով: /հիպերտոնիան - դա Զարկերակային ճնշման (ԶՃ) բարձրացումն է, իսկ Առիթմիա է կոչվում սրտի ռիթմի խանգարումը - սա երբ խանգարված սրտի աշխատանքի կանոնավոր ռիթմը/:
Հոսպիտալացումից հետո տատիկով սկսում եմ զբաղվել, մի քանի օրվա ընթացքում հնարավոր է դառնում ԶՃ-ը դեղորայքային կոռեկցիայի ենթարկել -/դեղերով ԶՃ-ը պահել նորմայի սահմաններում/, բայց առիթմիան թողնվում է բախտի քմհաճույքին, քանի որ հիվանդանոցի ԷՍԳ /էլեկտրասրտագրություն - Э՚КГ/ ապարատը չի աշխատում:
Առավել պատկերավոր լինելու համար ասեմ, որ այն լինում է ստատիկ եվ պորտաբել /տեղաշարժման ենթակա/ ԷՍԳ ապարատներ, եվ ամեն մի իրեն հարգող սրտաբան ունի, կամ գոնե ունեցել է այն /փոքրիկ դիպլոմատի չափսի/, քանի որ սրտային հիվանդությունների 99% դեպքերում այն ինֆորմատիկ է: Ասել կուզեմ, որ եթե որոշ հիվանդությունների դեպքում այն պարտադիր է - քանի որ առանց նրա հնարավոր չէ այս կամ այն դիագնոզն դնել, ապա մնացած դեպքերում այն ցանկալի է: Առիթմիան այն դեպքերից է, երբ ԷՍԳ պարտադիր է, քանի որ առանց նրա հնարավոր չէ ախտորոշել առիթմիայի տեսակն եվ համապատասխան բուժում սկսելը: Առավել տեսարժան լինելու համար ասեմ, որ ՀՀ-ում նույնիսկ Շտապ Օգնություն բոլոր կարդիոբրիգադաները ունեն ԷՍԳ-ի ապարատ:
Իսկ Մասիսի հիվանդանոցը՝ ոչ: Հետեւապես ինչ է խորհուրդ տրվել հիվանդատիրոջն՝ տոներն կավարտվեն ԷՍԳ կանենք: Այսինքն եթե հիվանդը տեղափոխվել է հիվանդանոց հունվարի երկուսին, ապա հարգելի տատիկ սպասի մինչեւ հունվարի ութը, հանկարծ չմահանաս /ինֆորմացիայի համար ասեմ, որ մահածությունը սրանից բավական բարձր է - եթե չեմ սխալվում սրտամկանի ինֆարկտին համարժեք/, մենք հունվարի ութից հետո կճշտենք քո դիագնոզը եվ կսկսենք բուժումը:
Ուզում եմ հավատալ, որ այլ մարզկենտրոնների հիվանդանոցներում վիճակն առավել բարվոք է:
--
Պ.Ս. Հիվանդանոցից դուրս գալուց միայն նկատեցի, որ պատին փակցված է վճարովի բուժ-ծառայությունների ցուցակը:
ԷՍԳ- 2000 AMD
Սրտի էխոգրաֆիա - 5000 AMD
Հետաքրքիր է, եթե ԷՍԳ-ի ապարատ չկա կամ ավելի ճիշտ փչացած է, ապա սրտի էխոգրաֆիայի ապարատ երբեւէ եղել է այնտեղ, թե՞ ուղղակի ձեւի համար է գրված:
Պ.Պ.Ս. Կարելի է ենթադրել, որ ամսի 8-ից կամ մասնագետը պետք է գա եվ վերանորոգի ապարատը, կամ պոլիկլինիկայում էլ ԷՍԳ ապարատ կա, բայց քանի որ տոնական օրեր են՝ ապա սպասում ենք հունվարի 8-ին:
Չեմ հասկանում իսկ այդ պարագայում հնարավոր չէ՞ր Պոլիկլինիկայի սրտաբանին կանչել հիվանդանոց եվ կազմակերպել ԷՍԳ-ն, կամ «վերջին վարիանտ»՝ Երեւանից կարդիոբրիգադայի կանչ տա՞լ:
--
Բա էդ դեպքում ինչու մի քանի տարի առաջ աշխատանքից հեռացվեց Երեւանի Շտապ Օգնություն այն դիսպեչերին, ով Մասիսից ստացված կանչը ոչ թե վերահասցեավորել էր Մասիսի Շտապ Օգնություն, այլ հեռախոսի համարն էր տվել միայն: Ի՞նչ է վատ կազմակերպված բուժ. օգնության մեջ էլ դիսպեչերն է մեղավոր:
Փորձեք Երեւանից դուրս հարցնել շատերին -Գիտեն ինչպե՞ս Շտապ Օգնություն կանչել: Անձամբ ես մինչեւ վերջերս համոզված էի, որ պետք է զանգել 1-03, պարզվում է, որ դա այդպես չէ: Եթե «Կուտակային ֆոնդերի» մասին մեզ օրվա ընթացքում մի հարյուր անգամ տեղեկացնում են ՏՎ-ով, ապա ԱՆ-ը հավանաբար ավելորդ ճոխություն է համարում տեղեկացնել ինչպես զանգել Շտապ Օգնություն, եթե դուք չեք ապրում Երեւանում:
1 մեկնաբանություն
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)