Վերջերս մի քանի տուրիստական կազմակերպություններ մեծ թափով գովազդում եմ իրենց կողմից դեպի Շարմ էլ Շեյխ /եգիպտոս/ կազմակերպած հանգստի առաջարկը:
Այս թեմայի շրջանակում կուզենայի լուսաբանել լոկ մեկ թեմա՝ Եգիպտոս, ավելի ճիշտ Շարմ էլ Շեյխ կարելի է մուտք գործել չվճարելով եվ ոչ մի ցենտ մուտքի վիզայի համար:
Խոսքը գնում է Սինայ Վիզայի մասին: Տեղեկության կարգով ասեմ, որ ՀՀ քաղաքացիները եգիպտոս մուտք գործելիս պարտավոր են ստանալ եգիպտական վիզա, որը ստացվում եվ վճարվում է հենց Շարմի օդանավակայանում եվ արժե 15 ամերիկյան դոլար:
Ես պնդում եմ, որ հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Շարմ եվ չվճարել ոչ մի ցենտ՝ ստանալով Սինայի վիզա: Ինչ՞ է այն իրենից ներկայացնում: Սինայի վիզա ստացող ամեն մի անձ իրավունք է ստանում մուտք գործել Սինայի թերակղզի /Շարմը հենց գտնվում է այս թերակղզում/ եվ գտնվել այնտեղ 14 օր՝ ամբողջովին անվճար:
Sinai Only Visa:
This visa is a restricted visa
This is a 2 week visa and is free. It only allows you into the Eastern half of the Sinai. Which includes Taba, Nuweiba, Dahab, St.Catherines and part of Sharm el Sheikh. It is none extendable.Full Egyptian Visa:
This is the main visa for Egypt. It allows you access to all the country (apart from military closed areas). It is valid for one month from the time of entry. If you plan to stay longer in Egypt then this visa has to be extended at a government office. This is a tourist visa and work is not permitted. The price is about $15
Ոչ ոք չի ասում, որ ստանալով նման վիզա, դուք չեք ունենա որոշակի սահմանափակումներ: Օրինակի համար դուք չեք կարող գնալ Կահիրե կամ ասենք այցելել բուրգեր /խորհուրդ չեմ տալիս՝ իրականում ոչ մի հետաքրքիր բան չկա/, բայց հիմնական տուրերը դուք կարող եք գնալ ունենալով Սինայի վիզա: Նշեմ, որ այս վիզայով դուք նույնիսկ կարող եք այցելել Իսրայել /Երուսաղեմ/, քանի որ սահմանը դուք հատում եք Տաբա անցակետում /եգիպտոսի արեւելյան սահմանակետն է/, որը նույնպես թերակղզու տարածքում:
Միգուցե մեկ հոգու համար չարժե գնալ այս քայլին, բայց երբ դուք հաստատ գիտեք ուր եք գնալու, եվ երկիր եք մտնում ընտանիքով կամ ընկերներով - ապա արժե խնայել մարդա 15 դոլար:
Դրա համար հարկավոր է էմիգրացիոն քարտի հետին մասում գրել Sinai Only Visa եվ մոտենալ սահմանապահին: /չմոռանաք լրացնել մնացած տողերը՝ անուն, ազգանուն, հյուրանոցի անուն եվ այլն/: Խորհուրդ է տրվում սահմանապահին մոտենալիս բարձրաձայն ասել նույն արտահայտությունը՝ Sinai Only Visa: /եգիպտական սահմանապահները մեղմն ասած «տորմոզ են», հետեւապես շատ բան չեն սիրում լսել կամ անել, եթե մեծ ցանկություն չունեն/
Իմ դեպքում սահմանապահը առանց որեւ խոսք ասելու դրեց Սինայի վիզա, բայց մի քանի վայրկյան անց մի փոքր մտածելուց հետո ավելացրեց մեկ այլ շտամպ, որի գրված էր, որ ես պարտավոր եմ մեկ շաբաթվա ընթացքում գրանցում անցնել:
Հաջորդ օրերին երկար հարցուփորձից հետո ինձ հաջողվեց իմանալ, որ այդ «գրանցման պրոցեսը» կատարվում է Կարմիր Ծովի Պորտի լեգալիզացիոն կետում: Սա Հին Քաղաքից մի երեք կմ հեռավորության վրա գտնվող մի փախած տեղ է: Երբ ես անձնագրերի խրձով /որոնց ես ինքս էի համոզել ստանալ ՍԻնայի վիզա/ մտա այս կառույց, ապա միակ մարդն ով ինձ դիմավորեց դա դարպասին կանգնած զինվորն էր: Ինձ ստուգելուց հետո ինձ բացատրեց որ շենք մտնեմ եվ ում փնտրեմ: Շենք մտնելուց հետո ես ստիպված էի հերթով բոլոր դռները բացել եվ կենդանի մարդ փնտրել: Վերջապես իմ բախտս ժպտած եվ ինձ դիմավորեց քնից հենց նոր զարթնած մի փոխգնդապետ՝ /երեք աստղ/:
Մոտ քսան րոպե նա ճշտում էր, որտեղ է գտնվում Հայաստանը, ապա եւս հինգ րոպե նա տառ-առ-տառ ստուգում էր այն երկների ցանկը, որոնց քաղաքացիները ստիպված են գրանցվել Սինայի վիզա ստանալիս: Իմիջայլոց դրանք են՝ Ադրբեջան, Կիրգիզիա, Ուզբեկիստան, Ալբանիա, Բոսնիա եվ եվս երկու-երեք մուսուլմանական երկրներ: Բնականաբար այդ ցանկում չկար Հայաստանը, որը իմ զրուցակցիս քունը լրիվ փախցրեց: Դրանից հետո նա զանգեց իր շեֆին /ինչպես նա ասեց՝ Բիգ Բոսին/ եվ մոտ տաս րոպե քննարկում էին իմ պրոբլեմը, ժամանակ առ ժամանակ «Արմենիա» արտաբերելով:
Խոսակցության վերջում սահմանապահն վերցրեց իմ անձնագիրս եվ գրիչով վրայից ալիքաձեւ ջնջեց այն շտամպը, որն դրվել էր մեկ այլ «անպիտան» սահմանապահի կողմից: Իմ ցասումս զսպելու համար, նա արտաբերեց, որ եթե ինչ-որ մեկն հարցնի, թե ով է սա արել, ապա ես կարող եմ ասել, որ ՍԱ ԱՐԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ ԲԱՀԱՐԸ:
---
Մի խոսքով ՀՀ քաղաքացիներին չի պահանջվում ոչ մի գրանցում անցնել Սինայի վիզա ստանալիս: Ուղղակի ես առաջին մարդն եմ եղել այս երկրից, ով օգտվել է այս հնարավորությունից: Զրուցակիցս հավատացրեց ինձ, որ այսուհետ բոլոր սահմանապահները կտեղեկացվեն այդ մասին - դե իսկ ես էլ հերթով դեմ տվեցի անձնագրերը եվ բոլորի վրա նման կերպ ջնջվեց այդ շտամպը:---
Կանխատեսելով ձեր հաջորդ հարցը ասեմ, որ ոչ Իսրայելի սահմանը հատելիս, ոչ էլ Շարմից հետ թռչելիս այս ջնջումը ոչ մի բարդություն չառաջացրին:
Important: SINAI ONLY without visa
If one is staying for less than 15 nights in the east part of Sinai, i.e. from Sharm el Sheikh to Taba, including Dahab, St Catherine, Nuweiba, ( and nearby White, Bridge or Coloured Canyons ), one does NOT need a visa. Upon entry at Sharm el Sheikh, Taba Border, Taba Airport or Nuweiba Port, one fills out the disembarkation form and writes on the back the words “SINAI ONLY”. This unique feature is a throwback from the Camp David peace treaty.
0 մեկնաբանություն
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)