Հարգելի ընթերցող,
Ես բոլորովին վերջերս եմ սկսել այցելել և քիչ թե շատ ակտիվորեն մասնակցել F5-ի նման, հաղորդագրությունների տեղադրման և թեմաների քննարկման էլեկտրոնային համակարգերին: Ճիշտն ասած սկզբից այդքան էլ լավ չէի հասկանում blog-երի իմաստը և համարում էի դրանց, որպես պարզապես ժամանակի անտեղի վատնում: Բայց հետո, երբ ավելի խորը և հանգամանալից մտածեցի, հասկացա, որ ամբողջ աշխարհում, և հատկապես Հայաստանի նման ոչ այդքան էլ ազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրներում, blog-երը կարող են զգալի դեր խաղալ տեղեկատվության տարածման, մտքերի ազատ արտահայտման եւ փոխանակման մեջ, ինչու չէ նաև բազմաթիվ հարցերի լուծման գործում:
Բլոգերի մեծ աշխարհում F5-ին մաղթում եմ մշտական թարմություն և անկրկնելիություն:
Դեռ էլի կհանդիպենք…
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...
3 մեկնաբանություն
Մտահոգ
29-05-07 • 23:20 PM
1Միանում եմ խոսքերիդ
Ու երբեք չէի ցանկանա, որ այս բլոգը վերածվի հայկական մի շարք ֆորումների, որտեղ ամեն տեսակի խոսք-խոսակցություն կտեսնես, բացի լուրջ քննարկումներից
ՎաՎա
02-06-07 • 22:27 PM
2Ողջունում եմ Բոլոր F~5 բլոգայիններին...
Շնորհավորում եմ Ձեզ՝ նման հետաքրքիր և հայանպաստ կայք բացելու կապակցությամբ…Դրա կարիքը իրոք որ զգացվում է այսօր մեր հայ իրականության մեջ…Ձեզ հետաքրքիր է ընթերցել, որովհետև դուք տարբերվում էք մնացած՝ բազմաքանակ միօրինակ կայքերից…Եկեք պահպանեք մեր գեղեցիկ Հայերենը, հպարտանանք այն ամենով՝ ԻՆչ ՈՒՆԵՆՔ…
F~5 բլոգին Ցանկանում եմ շատ այցելուներ եվ երկար տարիների գործունեություն…
Ազիան
21-11-07 • 22:53 PM
3միանում եմ:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)