hiv

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն է: Ողջ աշխարհի հասարակությունը օգտագործում է այս օրվա խորհուրդը՝ 1 անգամ ևս հարգելու ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակը եւ համատեղելու ջանքերը՝ ուղղված վարակի հակազդմանը:

Որոշ տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ի տարածման վերաբերյալ: 1988թ. մինչև 2007թ. դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 528 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: 2006թ. ընթացքում արձանագրվել էր ՄԻԱՎ վարակի 66 նոր դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: Իսկ 2007թ. ընթացքում՝ 99 նոր դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: 

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 396 մարդ (75,0%). իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 132 դեպք (25,0%): ՄԻԱՎ վարակի 11 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվածների զգալի մեծամասնությունը (72,3%) 20-39 տարիքային խմբում է:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են՝

• թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (47,9%)
• հետերոսեքսուալ ճանապարհը (45,1%):

Սրանցից բացի, Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի բաշխումն ըստ փոխանցման ուղիների ներկայացված է ստորև.

• Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով՝ 47,9 %
• Հետերոսեքսուալ փոխանցման ուղի՝ 45,1 %
• Մորից երեխային՝ 1,9 %
• Արյան միջոցով՝ 1,5 %
• Հոմոսեքսուալ փոխանցման ուղի՝ 0,4 %
• Անհայտ 3,2 %:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 206-ի մոտ (կին` 40, երեխա` 6) ախտորոշվել է ՁԻԱՀ, ըստ որում, 46-ը` 2006թ. ընթացքում, 55-ըª 2007թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 119 դեպք: Մահացածների թվում կան 19 կին և 3 երեխա:

Վերջում ավելացնեմ, որ յուրաքանչյուր խնդիր լուրջ արգելքի վերածվում այն ժամանակ, երբ այն անտեսվում է: Ես խորհուրդ եմ տալիս բոլորիս ապրել երջանիկ այնքան, որքան կարող ենք, սակայն չանտեսել որոշ հանգամանքներ, որոնք մեր հետագա կյանքը կարող են դարձնել տառապանք եւ ցավ:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward