«Օլիգարխ մարդասպան», «Հանցաքար», «Սպանդանոց» ահա այս գրությունները այսօր իրենց հետևից թողեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի շուրջը հավաքված մոմավառության ու ակցիա մասնակիցները:

###

Նրանց մեջ էինայնպիսի քաղաքական ու հասարական դեմքեր, ինչպիսիք են՝ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը, բնապահպան ակտիվիստներ, արվեստագտներ ու հասարակ քաղաքացիներ: Նրանց թիվը հասնում էր մի քանի հարյուրի:

Ըստ tert.am-ի

Չեմ թաքցնի, երեւանում չլինելու պատճառով ինքս չկարողացա մասնակցել այս ակցիային, բայց ինտերնետով ակտիվ հետեւում եմ եվ կուզենայի իմ բողոքս արտահայտել նույնպես: Նայելով վերոհիշյալ անձանցից ոմանց հարցաձրույցները, նույնիսկ ձձվանք առաջացավ՝ մի մասն պահն բաց չէր թողել քաղաքական դիվիդենտներ հավաքելու: Նույնիսկ ժպիտր չէր կարողանում թաքցնել սրանցից մեկը՝ հետաքրքիր է էլ ինչու էր «իրեն ծանր տեղը թեթեւացրել» եվ եկել այս անձրեւին:


Հիշեցնենք, որ մոմավառությունը նվիրված էր հունիսի 17-ին նույն ռեստորանում ծեծի ենթարկված բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին, ով մահացավ երեկ երեկոյան:

Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս նախագահական համակարգը սպառել է իրեն և դրանից պետք է ձերբազատվել: Նա նշեց, որ այս երկրում ամբողջական իշխանափոխություն է անհրաժեշտ:

Փորձեմ մի քանի մեջբերումներ անել տարբեր թերթերից

Բուժքույր Նազիկը այսօր «Հարսնաքար» ռեստորանի մոտ «Ես Վահե Ավետյան եմ» պաստառը ձեռքին արտասվում էր, քանի որ վերհիշում էր, թե ինչպես է ռազմի դաշտում՝ 1992թ-ին ծանոթացել բժիշկ Վահեի հետ:
«Նա մարդ էր, Մարդ: Լավ բժիշկ էր: Այսքան բանից հետո եթե պետք լինի մենք ոնց ենք գնալու սահման ու վիրակապ դնելու, մեզ կոտրեցին»,-ասաց նա:

Մոմավառության մասնակիցներին թեև դժվարությամբ, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս, բայց հնարավոր դարձավ մոտենալ ռեստորանի մոտքերին:
Պարզվեց, որ ռեստորանում հարսանիք է, ինչը բարկության ալիք բարձրացրեց բոլոր հավաքվածների շրջանում և նրանք սկսեցին վանկարկել՝ «Ամոթ», «Դուրս եկեք»: Սակայն ներսից գրեթե արձագանք չեղավ:

Քիչ անց «Հարսնաքար»-ից դուրս եկան Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատար Վալերի Օսիպյանը:

###
Իմջայլոց հարսանիքները թեման մեծ թեմա է, որին հավանաբար կանդրադառնամ մոտակա ժամանակներս: Մի կողմից չես կարող մեղադրել մարդկանց ովքեր ամիսները առաջ պատվիրել են այստեղ իրենց հարսանիքը, կատարել գնումներ, վճարել դահլիճի համար, համապատասխան պատրաստություններ տեսել /քանի որ հարսնաքարում միայն ԱԹՈՌԻ համար 18 հզ են ուզում, իսկ մնացածը կլիենտի վրա է/ եվ այսքանից հետո հրաժարվել հարսանիքից մեկ շաբաթ առաջ .... Մոտավորապես նույն զգացումը ունի Ապրիլի 24-ին կամ Դեկտեմբերի 7-ի ծնված երեխաները, բայց եթե այս մանուկների մոտ ժամանակի ընթացքում «իմունիտետ եմ ձեռք բերում» /չնայած շատերը չեն հասկանում, ինչու են իրենց ծնունդը մեկ օր առաջ կամ հետո/, ապա տվյալ հասրնաքավորներին դժվար է համակերպվել այն մտքից հետ, որ ստիպված պետք է փոխեն եվ օրը, եվ վայրը եվ շատ այլ պահեր են առաջ գալիս:

Մյուս կողմից ինչպես կարելի է հասկանալ հասարակության այն մասի ցասումն, ովքեր ոչ մի կերպ չեն հասկանում Ինչպես կարելի է ուրախանալ մի օր, երբ իրենք ցավ են ապրում, Ինչպես կարելի է խրախճանք անել գերեզմանի վրա /Վահե Ավետյան մահածու հարվածն ստացավ հենց այստեղ/, Ինչպես կարելի է թքաց ունենալ սեփական անվտանգության վրա, եվ ինչպես կարելի է մարդասպանի ջրաղացին ջուր լցնել:

###

Ամեն դեպքում Վահե Ավետյան-ը այլեւս չկա: Մեղավոր է Նեմեցը, թե՝ ոչ - չգիտեմ: Բայց որ երկրում տիրող ամենաթողությունն է սրա պատճառը՝ դա փաստ է: Երբ մի քանի տարի առաջ Ծառուկյանի ախրանան կրակեցին ռուսական զորքերի սպաների վրա, ովքեր համարձակություն էին ունեցել մոտենալ վերջինիս դարպասներին՝ բոլորս լռեցին /լավ չեմ հիշում ինչպես վերջացավ այս միջադեպի եվ սպաների եվ Ծառուկյանի ախրանայի մասով/, բայց որ սա առաջին դեպքը չէր - դա նույնպես փաստ էր:

Երբ Քոչարյանի թիկնազորի Պապլավոկում սպանեցին Ախարքալաքցի տղամարդում ... բոլորը մի փոքր բոռբոռացին եվ կրկին ամեն ինչ ջրվեց-գնաց:

Ւնչով է վատ Նեմեցի ախրանան Դոդի, կամ ասենք Ալբանացու Զին. ՈՒժից:

Չի կարելի զրպարտել Ռուբեն Հայրապետյանին. Գոռ ԹամազյանՄեկ ազգ» կազմակերպությունների դաշինքի համանախագահ /:
Եթե Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն չի տալիս, որ ինքն է մեղավոր սպայի մահվան մեջ, ապա ինչպե՞ս կարելի է այդ մարդուն զրպարտել»,- ասել է Գոռ Թամազյանը։

Սրա նմաններն էլ իրենց իրավունք են վերապահում «սեփական կածիք ունենալու»: Ախր դու ո՞վ ես, որ սեփական կարծիք ունենաս, կամ թե քե՞զնից էլ են հարցազրույց վերցնեն: Դու ավելի լավ է գնա գեյ կամ լեզբիանկա լարի փողոցում, կամ թե «առավոտյան օնանիզմի» թեմայով կարծիքներ արտահայտի:

###

Չգիտեմ էլ ինչ ասեմ, լեզուս չի պտտվում ... գիտեմ, որ այս ամենը տհաճ է, գիտեմ որ սխալ է, բայց չեմ հասկանում ով եվ ինչու: Նեմեցին բռնելով, դատելով, կամ թե Հարսնաքարը քանդելով եվ տեղը մատուռ սարքելուց ոչինչ չի փոխվի: Պրոբլեմը Նեմեցը չի, պրոբլեմ սրա նմանների մեջ է:

ՄԻ շաբաթ առաջ բժիշկ ընկերոջս մեքենային հարվածել էր մեկ այլ մեքենա: Ինչպես պատմում է ընկերոջս կինը, հերիք չէ, որ հարվածող վարորդը հարբած էր, հերիք չէ, որ ոչխարը էնքան հարբած է եղել, որ չի կարողացել նորմալ վազանց անել եվ ավարտել, ոտքի վրա չէր կարողանում կանգնել, հիմարը դուրս է եկել ավտոյից եվ մի քանի այլ ընկերների հետ փորձել են «վրավատ անել» ընկերոջս վրա առանց որեւէ մի խոսք ասելու: Դուրս են եկել ավտոյից եվ հարձակվել ընկերոջս վրա: Ու այս ամենը այն պարագայում, երբ երկու մեքենաներն էլ ԱՊՊԱ արած են եղել, ավելին՝ հարբած երիտասարդի Պրադոն նաեւ Կասկո էր արած: Այսինքն ամեն պարագայում եվ իր եվ դիմացի մեքենաներին ծախսը հոգալու էր Ապահովագրական կազմակերպությունը /իհարկե եթե իր խմելու փաստը կոծկվեր/: Եվ մտածում եք ո՞վ էր այս երիտասարդը, որեւէ մի օլիգարխի տղա կամ մորքուր աղջիկ: Ոչ ... ընդամենը ոսկու շուկայի 24-ամյա վաճառող:

Սրա նման հիմարը, ով ընդամենը փող ունի իր առաջ տեսնելով ակնոցավոր միջին տարիքի մարդուն իր Պասսատով, արդեն մտածում է, որ ինքը ամենազոր է: Դե հիմա պատկերացրեք ինչպես է իրեն զգում, սեփական անձը գնահատում Նեմեցի ախրանան:


forward