Այս վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում հայաստանյան քաղաքական դաշտում եւ պարզություն է, եւ անորոշություն:

Պարզ է մի բան. դիմություն-ընդդիմություն հակամարտությունը ձեւափոխվել եւ մտել է փոխադարձ ռեւերանսների փուլ: Նվազել է անհանդուրժողականությունը, կամ էլ մարդիկ սկսել են զսպել իրենց ներքին ատելությունը: Իսկ ԶԼՄ-ները հլու-հնազանդ կերպով սկսել են կրկնօրինակել իշխանական մոտեցումները՝ Լեւոնն այլեւս հրեական դրոշի հետ չի ասոցիացվում, կցկտուր, սակայն որոշակի տեղեկատվություն են տալիս միտինգների եւ երթերի մասին: Ընդդիմադիրների շեշտադրումներն են փոխվել:

Ի՞նչ է սա՝ հանգուցալուծո՞ւմ, թե՞ նոր կծիկի առաջացում:

image

Այն, որ մինչեւ հերթական ընտրությունները, նույնիսկ այդ ընտրությունների օրը ՀԱԿ-ը քննարկելու եւ առաջ է քաշելու արտահերթ ընտրությունների հարցը, դա էլ է հասկանալի. դե, համակիրներին թեժ պահելու խնդիր կա:

Շատ անորոշ վիճակում են հայտնվել հատկապես ՀԱԿ-ից բացի մյուս ընդդիմադիրները կամ էլ այդպիսին իրենց կոչողները: Վերջին միտինգին Լեւոնը մի լավ բան ասեց՝

Ես չեմ հասկանում՝ ուրիշից հեղափոխություն պահանջելս ո՞րն է։ Ավելի անհեթեթ (աբսուրդ) եւ ծիծաղելի բան դժվար է պատկերացնել։ Հեղափոխություն պահանջողն ինքը պիտի իրականացնի այդ հեղափոխությունը։ Այնինչ պահանջողները շատ են, բայց հեղափոխություն անող այդպես էլ չկա ու չկա, եւ չի էլ լինելու։
Տե՛ս ելույթի ամբողջական տեքստը

Իրոք, Ժառանգության, ՀՅԴ-ի, Կարապետ Ռուբինյանի եւ մյուսների պահվածքը խիստ նմանվում է կողքից թամաշա անողների եւ պահից օգտվողների կարգավիճակին: Խորհուրդ տվողներ առանց այդ էլ կան. չլինի-չլինի, մի 2.5 միլիոն խորհրդատու կան միայն Հայաստանում, չհաշված տաքսու եւ երթուղայինների վարորդներին:

Իմ խորին համոզմամբ, այս ամենն ավելի շուտ պայմանավորված է Հայաստանի արտաքին ու ներքին վիճակի ծանրությամբ: Աստված տա՝ սխալվեմ, հատկապես առաջին կետով: Իշխանությանը поддержка է պետք, որին էլ հասավ:

Համարյա թե ամերիկյան կինո է: Ես заложник եմ վերցնում, հետո բաց եմ թողնում՝ պայմանով, որ նստենք-համաձայնվենք որոշ հարցերի շուրջ:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward