Ինչ կցանկանայի տեսնել 2011-ին: Հասկանալով, որ թվարկած ցանկություններս սին են, այս գրառումս կտեղադրեմ «Հումոր» բաժնում:
- սպիտակ նիվայի եւ, ընդհանուր առմամաբ, ռուսական մեքենաների վարորդները վերջապես հասկացել են, որ դորդ-ջարից Շումախեր 1 քայլ չի ու վարում են իրենց մեքենաները այնպես, ինչպես մյուսները
- տաքսու եւ երթուղային տաքսու վարորդները վերջապես գլխի են ընկել, որ իրենց վարած տրանսպորտային միջոցը հանրային է, ու իրենց ամենաառաջին խնդիրն ուղեւորներին անվտանգ տեղ հասցնելն է, եւ ոչ թե դիմացի երթուղայինից շուտ կանգառ հասնելը
- մեր պաշտոնյաները վերջապես հասկացել են, որ կոռումպցիայի դեմ պայքարը սկսվում է ավտոմեքենայի գրանցումից (ու դիմումի թուղթը 2 տող լրացնելու համար 1500-2000 դրամ շորթելուց, շտապօգնության բժիշկների աշխատավարձը բարձրացնելուց (որ աչքները չմնա հիվանդատիրոջ մի քանի հազար դրամի վրա), նոտարներին 6-րդ տանելուց եւ հետաքրքրվելուց, թե օրական մինիմում 10 հազար դրամ կաշառք բազմապատկած սպասարկված քաղաքացիաների թվաքանակ` ինչ ընդհանուր օրական կեղտոտ շահույթ է բերում, եւ որքան է պետք` կանեփի տակ ջահելին «մաքուր տղա» դարձնելու համար, եւ ոչ թե փոխնախարարների ռակիրովկայից
- ընդդիմադիրները վերջապես հասկացել են, որ ամենակարեւորը ժողովուրդն է, եւ ոչ թե այն, թե մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը ինչ կասի կամ ինչ չի ասի, կամ էլ մյուսները: Նույնն էլ` դիմադիրները
- մարդիկ հասկացել են, որ միայն իրենք են իրենց գլխի տերը, ու ոչ ոք զահլա չի ունենա իր բան ու գործը թողած իրենց գլուխը քորի
Կցանկանայի լսել նաեւ ձեր կարծիքը…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
2 մեկնաբանություն
F5-admin
30-12-10 • 01:08 AM
1Շարունակեմ…
- Հայերը վերջապես հասկացել են, որ նոր տարին ոչ թե վերջն է, այլ՝ սկիզբը: Ու իրենց չկոտորեն սեղանները 1 օրով լցնելու վրա, առավել եւս, եթե մնացած օրերի սեղանի լեցունությունը շատերի համար խիստ կասկածելի է…
Jojoba
30-12-10 • 04:07 AM
2Դու էն ասա ձու առել ես, թե՞ ....
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)