Այսօր համալսարանի բակում պատահաբար հանդիպեցի ընկերոջս. Խոսեցինք դեսից դենից, եվ երբ հարցրեցի գործից ... բժիշկ ընկերս մի պահ կանգ առավ, հոգոծ հանեց, ու ասաց, որ կրկին փոշմանել է իր ընտրած մասնագիտության համար. Քանի որ ավելի նյարդային ու դժվար գործ դժվար թե մարդը «իր կամքով ընտրի». Կասեք ինչու չէ՞, բայց հավատացեք, որ նորմալ փսիխիկա ունեցող մարդը չի կարող այդքան սերտ կապեր ունենալ մահվան հետ. Հարցը նրանում չէ, որ բժիշկը-բժիշկ չի, այլ այն, որ մի հասարակությունում երբ երեխա են մորթում ... ոչ թե փողոց դուրս գալ չես կարողանում, այլեւ ապրելդ չի գալիս.

Պատմեց թե ինչպես մի քանի օր առաջ, հենց իր հերթապահության ժամանակ հիվանդանոց են բերել, որին ուղղակի մորթել էին. Փորձեմ ինձ ազատել մանրամասներն ներկայացնելուց, առանց այն էլ ձեռքերս մինչեւ հիմա դողում են. Փոխանցեմ ինչ են գրում թերթերը.

ՀԱՅՐԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾԵԼ

Կիրակի օրը Երեւանում տեղի է ունեցել մի սպանություն, որը ոչ այլ ինչ է, քան վենդետա: Նոյեմբերի 14-ին պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով, Զավարյան 49/1 հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա Սարգիս Դավիթի Վարդիկյանը: Նա, գիտակցության չգալով, մահացել է: Սարգիսը այն երկուսից մեկն էր, ով մեկ տարի առաջ մեղադրվում էր 12-ամյա Սոս Մելքոնյանի սպանության մեջ, սակայն ազատ էր արձակվել հանցագործության սուբյեկտ չլինելու պատճառով: Դեպքը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերին,իսկ սպանվածը` Սոսը, հայտնի Գժոյանների ժառանգն էր: Երեկվա սպանությունը եւս կապված է Գժոյան ընտանիքի` Սոսի հոր հետ,ով հանրությանը հայտնի է «Գժոյանների Արտակ» մականունով: 38-ամյա Արտակ Մելքոնյանը դանակի 17 հարված է հասցրել 13-ամյա Սարգսին: Ի դեպ, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժին` ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը`արյան հետքերով: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ Արտակ Մելքոնյանը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի հատկանիշներով` «Սպանություն»: Մտավախություն կա, որ հնարավոր է վենդետան շարունակվի:

----

Իսկ դու՛ ...
Չգիտեմ, զգացումներս իրար են խառնվել ... նույնիսկ բառեր չեմ գտնում հարցս ձեւակերպելու համար.


forward