Կարո՞ղ եք պատկերացնել, թե քանի բժշկական ԲՈւՀ կամ «կիսաբուհ» կա Հայաստանում:

Ահա որոշակի տվյալներ doctors.am-ի համապատասխան բաժնից (եմ կարող նշել, որ այդ կայքը մեծ հավատ է ներշնչում, բայց ավաղ այլ տվյալների չեմ տիրապետում):

«ԷՐԵԲՈՒՆԻ» Բժշկական Քոլեջ
ԵրՊետ. Հենակետային Բժշկական Քոլեջ
Երևանի «ՀԱՅԲՈՒՍԱԿ» Համալսարան
Երևանի Պետական Բժշկական Համալսարան
“Գրիգորիս” Բժշկա- հումանիտար Քոլեջ
«Լ.ՕՐԲԵԼԻ» Բժշկական Ուսումնարան
Ավանդական Բժշկության Համալսարան
Մեհրաբյանի անվան ԵԲԻ
Հայկական Բժշկական Ինստիտուտ
Դիլիջանի Պետական Բժշկական Քոլեջ
Արթիկի Հատուկ Բժշկական Քոլեջ
Ս.Թերեզայի անվան Բժշկական Համալսարան

---

Չեմ էլ կասկածում, որ այս ինֆորմացիան ամբողջական չէ, եւ միգուցե վերջին մի քանի տարիների ընթացքում ավելացած լինեն եւս մի քանիսը:

Ինչո՞ւ է այս թեման ինձ այդչափ հուզում. մի պարզ պատճառով, որ, դիմելով բժշկի, մենք որպես օրենք չենք ճշգրտում, թե որ հաստատությունն է մեզ ընդունող բժիշկն ավարտել. Որքա՞ն էական է դա ...

Չգիտեմ, էական այն ձեզ համար, բայց անձամբ ինձ համար այն կարեւոր է:

Հասկանում եմ, որ մեզնից շատերն դիմում են բժշկի նախապես հարցուփորձ անելուց միայն հետո: Մինչեւ հուրքուրի աղջիկը մի հատ բժշկի անամնեզը չհավաքի, իսկ բաջանաղը մի հատ էլ էդ բժշկի եղբորորդուն չզանգի, մենք նույնիսկ չենք էլ բարեհաճի դիմել նրան… Ու այս ամենը ոչ այն պատճառով (ավելի հաճախ), որ այդ բժիշկն առնվազն դոցենտ կամ պրոֆեսոր պետք է լինի (դա՝ ինքսինքյան),, այլ այն պատճառով, որ այդ խիստ զբաղված բժիշկը մեզ «նորմալ ընդունի եւ նորմալ բուժի»:

Դե, մի րոպե պատկերացրեք, որ այդ բժիշկն ավարտել է «****-ի անվան պետական հանրապետական բուժ ակադեմիան»: Երեկ ՏՎ-ով ցույց էին տալիս, թե ինչպես Ռուսաստանի մարզերից մեկում 2 անտաշ հայտարարություն են տվել թերթերում, որ մատչելի գներով ցուցաբերում են ատամնաբուժական ծառայություններ անմիջապես հիվանդի տանը… Պսեւդո-դենտիստներին բռնել են միայն 2 տարի անց եւ պարզվել է, որ նրանք ընդհանրապես կրթություն չունեն, իսկ որպես բուժական նյութեր օգտագործել են շինարարական նյութեր՝ շինարարական գիպս, ցեմենտ եւ սալիկի սոսինձ…

----

Իսկ գիտե՞ք, թե երբ է այս ամենի համը դուրս գալիս. երբ մեր կառավարությունը փող աշխատելու նպատակով թույլատրում է մի քանի ամբիզիոզ անհատների ստեղծել իրենց հոր կամ մորքուրի աղջկան անվան Ինիստուտ. Հետո մեկ այլ պետական չինովնիկ (նույն կամ հաջորդ կառավարությունից) որոշում է այդ բուհին պետական նմուշի լիցենզիա տալ, իհարկե, կրկին փող աշխատելու նպատակով…

Բայց իդեան այստեղ չի ավարտվում, քանի որ մինչեւ վերջերս ունենալ պետական նմուշի դիպլոմ ... դեռ ոչինչ չէր նշանակում: Իմ ունեցած տվյալներով դատախազություն աշխատանքի չէր ընդունվում եւ ոչ մի «կոոպերատիվ» իրավաբան. Նույն հաջողությամբ Քուշկյանը Էրեբունի հիվանդանոց չէր ընդունում կոոպերատիվ ավարտած «բժշկի»:

Բայց ժամանակները փոխվում են, եւ այդ ամենում կրկին մեղավորը փողն է: Առողջապահության ազգային ինստիտուտը /նախկին ԳԻԴՈՒՎ/ էլ իր հերթին որոշել է՝ իսկ ինչո՞ւ կառավարությունը կարող է փող աշխատել, իսկ մենք՝ ոչ: Եվ սկսվեց…

Կարեւոր չէ, թե ինչ դիպլոմով դու դիմում նրանց: Վերցնելով համապատասխան վարձավճար (500 հզ -2 մլն դրամ) նրանք պատրաստ են քեզ դարձնել քո ուզած մասնագետը: Տվյալները ճշգրտված չեն, բայց Գորիսի մանկավարժական քոլեջի դիպլոմով «մասնագետին» մերժել էին լոկ այն պատճառով, քանի որ վերջինս չէր կարողացել կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն ընտրի: Եվ այս ամենը կատարվում է օրինական կարգով. ոչ մի ծանոթ, ոչ մի բարեկամ, մարդիկ այս ամենը դրել են գործնական ռելսերի վրա:

Եկեք մի պահ պատկերացնենք ... ԱԱԻ-ն վերցնում է 1 մլն գումար, սրա 50%-ը (ենթադրաբար) փոխանցվում է այն բուժական հաստատությանը, որի բազայի հիման վրա պետք է ուսուցանի «ապագա մասնագետը», իսկ մնացածն էլ դնում իր գրպանը: Եվ երջանիկ են բոլոր կողմերը՝ ԱԱԻ-ն «օդից փող» դրեց իր գրպանը, «ապագա մասնագետը» մեկ կամ երկու տարի հետո կստանա իր մասնագիտացման դիպլոմը, դե իսկ բուժ հիմնարկն էլ, ում կցված է տվյալ կլինօրդինատորը՝ նույնպես փողից անմաս չմնաց:

Այս ամենը նկարագրելիս ես պատկերացնում եմ, որ վերոնշյալ մասնագիտացումը ոչ այլ ինչ է, քան «փողերը լվանալու» օրինական գործընթաց: Ասացեք խնդրեմ, ինչով են տարբերվում այս երկուսը միմյանցից. փողն ինքնին կեղծ չի լինում, պարզապես անցնելով մի քանի էտապներ, կորցնում է իր ծագման աղբյուրները, եւ որպես արդյունք՝ «մաքրվում»:

Լավ է գոնե, որ տիկին Քյալյանն իր ձեռքերը չի կեղտոտում այս պրոցեսում (ինչքան ես գիտեմ, Հերացու անվ. բժշկական համալսարանը չի վերապատրաստում իր բազաներում այլ կոոպերատիվ բուհերի շրջանավարտներին):

---

Մեկ այլ թեմա է արտասահմացի ուսանողների ուսուցումը Երեւանի բժշկական ինստիտուտներում, այդ թվում Հերացու անվ. պետ. համալսարանում, բայց այս մասին մեկ ուրիշ անգամ ՝ հետո վերջապես դրա համար, թող պարսիկների գլուխն ցավա:


forward