Միջադեպ` երթի ընթացքում
Թեեւ այսօրվա միջոցառման ընթացքում անձրեւ էր տեղում, սակայն երեխաների թիվը փոքր չէր:
«Մի փոքր վախենում եմ, որ երեխաս հիվանդանա, սակայն չի կարող այսօրվա հանրահավաքին չմասնակցել: Տանը նստելով` ոչինչ դուրս չի գա»,- «Ա1+»-ին ասաց Աննա Մնացականյանը, որը հանրահավաքին եւ երթին մասնակցում էր 5-ամյա դստեր հետ:
---
Աղբյուր՝ Միջադեպ` երթի ընթացքում
Մեկնաբանությունները ավելորդ են
14 մեկնաբանություն
Philosopher
16-10-10 • 01:14 AM
1Բոլոր պեսիմիստներին, հոռետեսներին, հոգնածներին, նվնվացողներին, բողոքողներին, մենշևիկներին, բոլշևիկներին, ռեցեդիվիստներին, կգբեշնիկներին, շպիոններին, խոհանոցայիններին, երրորդուժականներին, դանդաղկոտներին, ծույլերին, եսակենտրոններին, ամբիցիոզներին՝
Տեր-Պետրոսյանի այս խոսքերը չհասկանալը, ուղղակի բնորոշվում է մեկ բառով՝ ...
Jojoba
16-10-10 • 13:46 PM
2Հետեւցին 5 ամյա երեխաների եվ նրանց անմիտ ծնողների բուռն եվ երկար ծափահարությունները
Jojoba
17-10-10 • 03:06 AM
3Այսօր շատ հետաքրքիր տողեր աչքս ընկան Լեվոն պապուց՝ առ այն, որ շուտով օլիգարխների ունեցվածքը խլվելու է /իհարկե օրենքով, ... թե չէ, էլ՞ ինչպես կարող էր/ եվ տրվելու ազգին, պետությանը.
Խնդրում եմ, եթե գտնեք ... տեղադրեք այստեղ.
Լեվոն պապին արդեն սկսել է պուպուլիզմով տառապել ՞
Սա ինչ որ նոր տակտիկա է ...
Դե միգուցե սկսենք հենց իր մերձավորներից ՞
---
Հը, պարոն Philosopher, սա ի՞նչպես ես հիմնավորում
Philosopher
17-10-10 • 04:24 AM
4Լսիր, մոնսինյաոր, ի՞նչ է, քեզ իրո՞ք թվում է, թե էստեղ քեզ բացատրելով պիտի զբաղվեմ, իսկ դու չարախնդաս ու իբր ծաղրես, ապա ձերդ ամենաթողությունը չարաչար սխալվում է: Եթե մարդը կույր է ուզում լինել, ուզում է լինել “ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում” արժեհամակարգի կրող, ապա սա իր ընտրությունն է ու ինքն արժանի է էս վիճակում ապրելուն: Շատերը, բոլոր փնթփնթանները, նվնվացողները, հոգնածները, հիասթափվածները, անտարբերները արժանի են Սերժի պես նախագահ ունենալուն, արժանի են կոռումպացված համակարգի մեջ ապրելուն, որ իրանց միշտ հարստահարեն, միշտ բստրեն… ԵՎ վերջապես, էդ ինչ մի հայոցաշխարհականություն ես ընդունել… Հա, ոնց երևում ա, նարկոլոգիայի բաժնում պաշտոնդ բարձրացրել են:
Հա, Լևոնի մերձավորների Հյուսիսային Պողոտան պիտի խլել.. «ախ, այդ սրիկաները, ոնց են համարձակվում օրենքից խոսել… Կախել Լևոնականներին.. մահ նրանց… »
Ի դեպ, Նիկոլը մի լավ խոսք ունի՝ կուսական խելքի ու ձյան մասին:
F5-admin
17-10-10 • 14:47 PM
5Լավ է, որ գոնե ընեթեցում ես… Խոսքն այս տողերի մասին է
Իսկ ինչու ես համարում, որ սա պոպուլիզմ է… Սահակաշվիլին էլ էր նման բան ասում, ու իր խոսքը մինչեւ օրս նորմալ պահում է, դարձնում է գործ: Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով ստացվում է, բայց որ կաշառք տալը կամ վերցնելը Վրաստանում արդեն ահագին մեծ խնդիր է, սա արդեն նորմալ է:
Ինքը երեւի գիտեր, որ դու աչք ես գցելու իր ասածի մի քանի տողերի վրա, դրա համար էլ հայտարարում է, որ՝
Ուղղակի, մեր վիճակի ահավորությունը գալիս է նրանից, որ չի մնացել նորմալ քաղաքական դաշտ… Կան մարդիկ, ովքեր Սերժին չեն ուզում, բայց Լեւոնին էլ չեն ուզում: Ու որքան էլ նրանք համոզեն, որ Սերժին չեն ուզում, հօդս է ցնդում, քանի որ իրենց պահում են ուզողի պես, ոչ թե չուզողի:
Իսկ որ կոռուպցիան իրոք հասել է մաֆիայի մակարդակի, սրանում գոնե պետք է բոլորս համաձայնվենք: Ու այն, որ բոլոր օղակներում էլ սա դարձել է նորմա, նույնպես կասկածելու տեղիք չի տալիս: Օրինակներն այնքան շատ են, որ մի առանձին բլոգ կարելի է բացել դրա համար:
Եթե Սերժին չեք ուզում, ու Լեւոնին էլ չեք ուզում, խնդիր չկա, կամ ցույց տվեք երրորդին, կամ էլ շարունակենք ապրել Հայաստան կոչվող ճահճում… Ու, որպեսզի դեպրեսիան Ձեզ չտանի, մեկ-մեկ էլ Հայաստանի Հանրապետություն օրաթերթը վերցրեք կարդացեք, որ լցվեք սովետի ժամանակների աուրայով:
Jojoba
18-10-10 • 02:08 AM
6Հուսով եմ, որ հումորով ես գրում այս տողերը, թե չէ ... մեր մեջ ասած չեմ սիրում նման ֆամիլյար տոն ...
Ամեն դեպքում նմանատիվ նախաբանից հետո, ադրենալինը այնքան է բարձրանում մոտս, որ դրանից հետո գրված ամեն մի բառդ ուղղակի չի ընկալվում ...
Ադմին ջան, Կարդա մի քանի տող վերեւ - չեմ սիրում նման տոն՝ «Լավ է, որ գոնե ընթերցում ես» ... ի՞նչ է նշանակում սա ... հիմա ի՞նչ է պտի թեման թողնեմ ու բացատրություններ ձեզնից պահանջեմ.
Նախ
Հավանաբար լավ չգիտես ինչ է նշանակում բառի բուն իմաստը
1.
Սա, եթե մոռացել եք ինչ է իրենից ներկայացնում պոպուլիզմը.
Մինչ վերջերս Լ-ը իրեն զերծ էր պահում նման որակավորումներից /ողջ հարստությունը պետք է վերադարձվի ժողովրդին/, հիմա արդեն այս նշագիծն էր հատեցինք.
2.
Ինչ է նշանակում պետական պաշտոնյաներից, իսկ օլիգարխները «պետք է տեղափոխվեն գործունեության օրինական դաշտ». Այսինքն ասենք՝ Ջհանգիրյանի ձեռքից պետք է վերցնել հարստությունը, իսկ օր. Գռզոն ընդամենը պե՞տք է վերադառնա օրինական դաշտ.
Այսինքն, էն որ Լ-ն եվ նրա թուլեքը վախտին իրար մեջ-մեջ արին պետական ունեցվածքը .. .սա նորմալ է ... իրենց կերածն հալալ լինի ... մենակ հիմա թող հարկերը նորմալ վճարեն. Իսկ այ օրինակ, պետական այրերը պետք կիսվեն ժողովրդի հետ. Նկատեք, որ խոսքը գնում է միայն հիմիկվա պետական այրերի մասին, ոչ ասենք Բագրատյանի եվ նրա հոր մասին.
Հիմա ինչ պտի դնեն հատ-հատ տամ այն մարդկանց անունները, որոնք երկրի մերը ք-ին, եվ ում անձամբ ես կաշառք եմ տվել այս կամ այն գործի հաջողության համար, եվ վերջում ուղղարկեն Լ-ին, որպեսզի նրա քարտուղարը ինձ բացատրի, որ ասենք Ա-ն իրենց վարչակազմի անդամ չէ, իսկ սա եղել է անդամ, բայց հիմա արդեն անդամ չէ.
Թե խոսքը հիմիկվա ջահել-ջուհուլների մասին է, ովքեր դհոլ խբելով ու զուռնա փչելով էշ-մլիցա են խախում Հյուսիսային պողոտայում.
Հաաա՜ .. միգուցե խոսքը Լ.Զուրաբյան, թաղապետ Զուրաբյանի կամ ասենք թաղապետարանի առողջապահության եվ սպորտի բաժնի պետ Արամ Մանուկյանի մասին է. Հերթով ասեմ ում հետ ի՞նչ գործ եմ ունեցել…
Հուսով եմ, որ պետք չի ...
Ընդամենը թող իրենց անմեզ գառան տեղ չդնեն, ու աչքներիս թոզ չպփչեն.
Իսկ սա ինչ կապ ուներ Լ-ի եվ իր խոսքերի հետ. Եթե ասենք Շեվարնաձեյի հետ համեմատեիր, միգուցե ինչ որ զուգահեռներ գտնեյի. Բայց խոսքը թեքել ու տանել մեկ այլ ուղղությամբ ... սա այդքան էլ նպատակահարմար չէ տվյալ պահին.
Հետեւապես եվ հաջորդիվ շարունակություն վրացակակ հրաշքի մասին թողնում եմ անպատասխան.
Իսկ Լ-ի վախտով ամեն ինչ այլ կերպ էր, չէ՞.
Ոչ Վանոն էր փող վերցնում, ոչ Համբոն, ոչ էլ մնացածը…
Իսկ միգուցե դու հիշես, թե Լ-ի վախտով ի՞նչ մակարդակի էր հասել. Հիշացնեմ, թե ինքդ կգուշակես, թե Լ-ը կամ նրա վարչախմբի մարդիկ ոնց են հենց քեզ օգնել. Թե դա չի համարվում կոռուպցիա ...
Շատ կուզենայի տեսնել գեթ մեկ կառկառուն Լ-ականի, ով իր անձնական շահերի համար չի գտնվում նրա կողքին /խնդրում եմ չհիշատակել հոգեկան հիվանդներին, աբիժնիկ նախկին պաշտոնյաներին եվ ջահել-ջուհուլներին/.
----
Եթե որեւէ մեկը կարողա ռուսաստանի ամենահարուստ անձանց ցուցակում մատնանշել Ստալինյան կամ Բրեժնեվյան վարչակազմի անդամներից մեկի անունը, ապա ես նույնպես ետ կվերցնեմ իմ խոսքերը /նկատեք, որ ոչ թե ներողություն կխնդրեմ, կամ ասենք մեղայական կգամ, այլ ընդամենը ետ կվերցնեմ/.
Հետո ինչ է նշանակում ինչ որ մեկի վարչակազմի անդամ.
Վերեւիս հարեւանը վախտին Լ-ի անձնական օգնականն է եղել. Տարիներ անց նրա երեխաները մտան նոր վարչակազմի ստորին օղակներ, հիմա կամաց-կամաց բարձրանում են դեպի ամենավերին օղակներ. Միգուցե նա չի մտնում հայաստանի 1000 ամենահարուստ անձանց ցուցակի մեջ, բայց հաստատ 10 000-ում կլինի. Ի՞Նչ է նշանակում, որ սրանով նա դարձավ մաքուր մարդ. Իսկ որ վախտին դրած սաղ շենքի մաման լ-ծ-նում էր ... դա հեչ .. դա հաշիվ չէ. Որ նրա տան աշխատած մի հատ վարպետի կամ բանվորի մի կոպեկ փող չի տվել ՝ դա նույնպես ոչինչ. Որ մինչեւ հիմա էլ թուրը աջ-ու-ձախ կտրում է ... դա նույնպես հաշիվ չէ. Կարեւորը որ նրանից ավելի հարուստ 1000 մարդ կա հայաստանում՝ սրանով նա միանգամից ռեաբիլիտացիայի ենթարկվեց.
Հետո ինչ չափանիշներով է որոշվում-հաշվարկվում հայաստանի ամենահարուստ 1000 մարդիկ. Չլինի Ֆորբս-Արմենիա ժուրնալին պետք է դիմենք.
Լավագույն դեպքում մենք կարող ենք նշել 50 կամ 150 ամենահարուստ մարդկանց անունները տալ` այն էլ ենթադրաբար. Իսկ ի՞նչպես որոշել մնացած 850-ին. Վերցնենք Հյուսիսային պողոտայում բնակարան գնածներին.
Լավ էհ ... ինչ եմ նստել ինչ որ մարգինալի խոսքերը փորձում հասկանալ, կամ հիմնավորել.
Philosopher
18-10-10 • 02:44 AM
7Նման ֆամիլյար տոն չես սիրում.. Օ, բա ոնց անենք, է ախր… Կառաջարկեի՝ ստորագրահավաք անենք: Իսկ եթե ավելի լուրջ, ուրեմն լսիր, մսյե.
Դու խոսում ես, բայց լրիվ ջուր ես ցանում: Ոչինչ չես ասում, ոչ մի բան: Տպավորություն է ստեղծվում, թե «հայոցաշխարհականների» լրոնն ես ընդունել ու ուղղակի անուններ արտասանում:
Եթե դու համարձակվումե ս մեկի հասցեին քննադատություն հնչեցնել, արհամարհել ու ծաղրել, նախ դա պիտի ունենա պատճառ /դա ա անձնական սիմապտիան է միայն այն մարդկանց մոտ, ովքեր ուղղակի առաջնորդվում են ոչ ուղեղով/, և որ ամենակարևորն է լինի հիմնավոր՝ ՓԱՍՏԱՐԿՎԱԾ: Քանիցս ես քեզնից ցանկացել եմ լսել Տեր-Պետրոսյանին ատելու պատճառը /չասես թե չես ատում, քանզի ատելությունը ուղղակի թափվում է քո խոսքերից/, բայց միշտ խուսափողական արձագանքների եմ հանդիպել:
ՀԻմա դու վերցրել ես մի արտահայտություն /1000 թիվը կոնկրետացված/, ու դրա հիման վրա եզրակացությունների ես գալիս, թե բա մենք ինչ իմանանք… Լսիր, եթե դու մի քիչ բարդ ես պատկերացնում էդ ստրուկտուրան, ապա ասեմ, որ ցանկացած պետական կառույց ունի իր վերահսոկողությունը, իսկ ԱԱԾ-ն էլ վերահսկքում է թե այդ կառույցը, թե դրա վերահսկողությանը… Նույնը վերաբերում է և դատախազությանը: Ու հիմա, գանք նշանակետին: Իշխանությունը, նրա շարասյուններ ԱԺՄ-ն, Դհոլը, Զուռնա Վահանը իր բյուրոյով, ԱԽՔը և մնացած աղխքերը միշտ նվնվում են, թե ՀՀՇ-ն թալանել է: Այստեղ տարբերակենք՝ նրանք նկատի ունեն 1998-ին Լևոնի հետ հեռացած ՀՀՇ-ականներին, քանզի այն ՀՀՇ-ականները, ովքեր թալանոցվ են զբաղված եղել, հիմա էլ պետական իշխանության կրողներն են: Ու ահա, ոչինչ դեռ չի հայտնավբրեվել: Բայց.. ոնց կարող է ԱԱԾ-ն, Դատախազությունը, որոնք ուղղակի լծված էին ընդդիմությնա վրա, կոնկրետ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ վրա մի բիծ գտնելու գործին, ոչինչ չգտան: ԵԹԵ ԼԻՆԵՐ, ՈՆՑ ԿԱՐՈՂ Է ՉԳՏՆԵԻՆ… Սա ուղղակի աբսուրդ ա: 1999-ին /կամ 98-ին/ ԱԺ-ն ստեղծեց մի հանձնաժողով, որը պիտի փնտրեր մազութը լափածներին: Ու պատկերացրու, որ դրա մեջ մտան Լոքյանը, Սադո-Մազոն ու մյուս մազութահաչները, բյաց մի բան անգամ չգտան: Եթե գտնեին, վստահ եղիր, որ Լևոնի գլխավորությամբ բոլոր նախկին պաշտոնյաները 5 անգամ գիլյոտինի կենթարկվեին նույն Ազատության հրապարակում:
ՀԻմա, դու, պնդում ես Լևոնի «թալանածի» վրա: Մի փաստ բեր, որը դատախազությունը պիտի քրքրի ու գտնի և Լևոնին կալանավորելու առաջին կողմնակիցը ես կլինեմ:
Խոսիր ՓԱՍՏԵՐՈՎ, եթե ՓԱՍՏԵՐՈՎ չես խոսելու, ավելի լավ է իզուր տեղը չհերյուրես:
Մյուս անգամ նման տողեր գրելուց առաջ մտածիր, քանզի դու վիրավորում ե սմարդկանց, կոնկրետ էս դեքում՝ ԻՆՁ: Իսկ ես նման վիրավորանքներ ստանալուն պատասխանում եմ նման կերպ, ինչը հիմա ես չեմ անի: Հենց կարամ վստահ ասեմ, որ էն 20.000 մարդը, որ ամեն միտինգին լինում ա աՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ, ուղղակի անշահախնդիր ա գալիս: Ճիշտ ա, մեջը լկան պատեհապաշտներ, բայց… Պետականությունը եթե մաշվում ա, էդ պատեհապաշտների առկայության վա թքած պետք ա ունենալ: Թե չէ, էհ, քո ապրած շենքից էլ գնա, մի ախմախ հարևան այսպես, թե այնպես կգտնվի:
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ…
Այժմ, Հայաստանը կանգնած է ուղղակի պետականությւոնը կորցնելու եզրին: Սա սոսկ պոպուլիսատական արտահայտություն չի, սա մտքի թռիչք չի, սա քաղաքական գնահատական է՝ հիմնված հայոց պատմության բազմաչարչար ու ողբերգական ընթացքի վրա: Սա պատմության կողմից տրված դասերից մեկի եզզրակացությունն է, որը պետք է ըմբռնել, պետք է ունենալ ընդունակություն՝ ըմբռնելու համար:
Այժմյան թալանը, կոռուպցիան, մաֆիան, անարխիան ուղղակիորեն կրճատում են մեր պետականությունից տարիներ: Մենք պետք է հաշվի առնենք սա ու գոծենք ոչ թե սրտով, այլ գլխով: ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵԼ, անխոնջ պայքար մղել, որպեսզի օր առաջ երկիրը վերադարձվի բնականոն ուղի:
Շատերը, օրինակ, չսիրելով Տեր-Պետրոսյանի վերարկուն, չեն գնում նրա հետևից: Դրա ժամանակները անցել են, վաղուց են անցել: ՀԻմա հինը հիշել պետք չի, առավել ևս, որ էն հինը հիմիկվանից 1000000000000 անգամ լավն է եղել: Պատրեազմի, քայքայված կայսրության փլատակների, աղետի գոտու, շրջափակման, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամի տակից ՀՀ-ն մի կերպ դուրս եկավ՝ շնորհիվ խել:ացի ղեկավարության: Պատմության մեջ միշտ էլ այդպես է եղել՝ խելացի ու լավ գործը տվյալ ժամակաում չի գնահատվել, մենք հետ ենք հասկանում, թե ինչ արեց մեր թագավորը: Տիգրան Մեծին էլ իր ժամանակում չեն սիրել, սա բնորոշ է օտարամոլ ու կիսագրագետ հասարակությանը, ոը անգրագետից 10յակ անգամ ավելի վտանգավոր է իր էությամբ: ՀԻՄԱ. միակ պայքարողը ՀԱԿ-ն է, ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գլխավորությամբ: Վստահաբար պիտի ասենք, որ նրանից հետո էլ նման խարիզմա, մտածողություն ունեցող գործիչ գրեթե չկա: Նրանից հետ այս ռեժիմին գցել կարող են միմիայն արտքաին ուժերը: ՈՒՍՏԻ. սա պատմականորեն մեզ տրված շանս է, հնարավորություն, ինչը ՊԵՏՔ Է օգտագործենք: Վեր դնենք անձնական սիմապտիան, անձնական տպավորությունը ու սառը դատենք. երկիրը անդունդում է ու սա արդեն չափազանց վտանգավոր է… ՈՒՍՏԻ, հիմա պետք է կանգնել: Ինչ կլինի, որ մեր ժողովուրդը մեկ օր կանգնի, մի օր է ախր, պետք է մեկ օր: Կանգնեք էլի…
Այս կործանարար ընթացքին օժանադակում են անտարբերները, ծույլերը, ալարկոտները, որոնք տանը նստելով ալարում են կանգնել ու միայն ինետում կամ էլ իրենց խոհանոցում են փնթփնթում: ՀԻմա կամ երբեք.. Պահը օրհասական է…
Հետո չբողոքեք…
Jojoba
18-10-10 • 03:23 AM
8Փաստեր ես ուզու՞մ ... ասեմ - Փաստեր կան, բան նրանք հրապարակման ենթակա չեն /համենայն դեպս այս էտապում/՝ ամեն դեպքում քեզ, շատ-շատերին չի վերափոխի ... նկատի ունեմ, որ դու հաստատ չես փոխի կարծիքդ…
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ…
Ուզում եք հավատալ ... հավատացեք. Ձեզ ոչ ոք հակառակը չի ստիպում. Իմ խոսքերում ընդամենը մեկ բան կա՝ ամեն մի ասված արտահայտություն սնանկ է ի սկզբանե…
Ինչպես հավատալ մի արտահայտության, որն ի սկզբանե լիարժեք ու ամբողջական չէ. ՄԻգուցե հոգեբանակն լինգվիստիկայի վարպետները ասեն, թե ինչպես է այն կոչվում, բայց բանալ-վուլգար դեմագոգիայի օրենքները ինքնին թելադրում են, որ դեմագոգը պետք ասի ոչ ամբողջական եվ անապացուցելի արտահայտություններ. Արտահայտություն, որն ինքնին պախարակելի է հասարակության լայն շերտերի կողմից, բայց իր տակ ոչ մի ապացուցելի բազա չի պարունակում.
1. Հայաստանի 1000 ամենահարուստ անձիք /անապացուցելի մի փաստ/
2. իմ վարչակազմի անդամների ով լինելը եվ կազմը
3. ես կվերցնեմ իմ խոսքերը /մեծ բան չի անելու .. .ընդամենը ետ կվերցնի/
4. եվ վերջապես հաստատ, նույնիսկ դու .. չես վիճի, որ նրա մոտիկ շրջապատում/նկատեցիր չասեցի վարչախումբ/ կան մարդիկ, ովքեր հաստատ «հացին կա-կա չեն ասում». /թող նրանք առաջին կրուգ ֆռռացող տղերքից չեն, բայց հաստատ «զապ»-ով ման չեն գալիս/.
Ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ինչ նպատակով ԱԱԾ-ն չի փաստում շատ-շատ գաղտնիքներ. Եվ սա միանգամայն հասկանալի է՝ քանի որ շատ-ուժ-շատ նախկին գործիչներ հիմա փաստացի գործազուրկ են, բայց հեչ վատ չեն ապրում՝ խոսքը Սադո-Մազո եվ նման նորագույն ֆորմացիայի գործիչների մասին չէ. Պետք է հաշվի առնել, որ կան ֆաստեր եվ դիպվածներ, որոնք երկար ժամանակ եվ միգուցե երբեք չլուսաբանվեն. Սա է քաղաքականության օրենքները. Ու հեչ պետք չէ հեծանիվ հնարել, որպեսզի փորձես պարզել .. թե Ձհանգիրյանի միլիոնները աշխատավարձով են կուտակվել, թե գրքի հոնորարներով. Չեմ զարմանա, եթե իմանամ, որ սա շոկոլադ ընկերների նվերներն են՝ Արամ Սարգսյանի դագաղ ջիպը, Ա. Զուրաբյանի ջպերը, կամ ասեն Դավիթ Շահնազարյանի Ինֆինիտի ջիպը…
Մանրանու՞մ եմ… միգուցե ... բայց ձեր հետ այլ կերպ հնարավոր չէ.
Իսկ ում հետեւից գնանք ... մարդասպանի մը հետեւից, ով տանը նստած ղայֆա էր քաշում, երբ ուրիշները սպասում էին նրա մեկ խոսքին…
Ու՞մ հավատամ, մեկին, ում թիկնապահի/թող լինի նախարար Վանո/ հրամանով աջ ու ձախ սպանվում էին մարդիկ… /թե էլի ոմանք կասեն, որ Լ-ն տեղյակ չէր այդ մասին/
---
Ընտրեք ձեզ նոր առաջնորդ ... սրա պիտանելիության սրոկն արդեն անցել է.
---
Այ հիմա, սկսում եմ հավատալ, որ Սկսնակի խոսքերն միգուցե եւ ճիշտ են ...՝ սաղի մերը պտի ք-ի, որ վաղը մի լավ մտածեն, քանց մի անկապ խոդ անելն.
Jojoba
18-10-10 • 03:28 AM
9Ու վերջապես քանի անգամ կինը պետք է դավաճանի, որպեսզի նրան «բոզ» կոչենք.
Ես ասում եմ 1-ը վրիպակ է, իսկ 2րդ արդեն օրինաչափություն է.
Իսկ դուք աչքիս «մարդու իրավունքների պաշպան» եք - փոխանակ փաստել որ բոզն-բոզ է .. սկսում եք փնտրել սոցիալական պատճառներ, գնտել թերապիայի եվ ռեաբիլիտացիայի մեթոդներ…
Jojoba
18-10-10 • 03:29 AM
10Խոսքերս պետք չէ անձնավորել
Սա ընդամենը ալեգորիա է
Philosopher
18-10-10 • 20:52 PM
11Գիտես, հետաքրքիր տակտիկա է: Իսկը Պետրոսի նման: Հենց որ նեղն ե քընկնում, հիշում ե ք անձնավորման մաիսն, բայց միշտ մոռանում եք, որ դուք եք անձնավորում ամենասկզբից: Մի հատ քո էս «հոդված» կոչվածի մեջ նայիր, տես թե դու չե՞ս առաջինը վիրավորել՝ էդ կնոջը անվանելով անմիտ: Հետո էլ ինձ ես կոչում շահամոլ /իմ պես շատ մարդկանց/, հետո Լևոնին ինչ ասես չես ասում՝ առանց որևէ հիմքի՝ մենակ անձնական ինչ-ինչ դրդապատճառներից:
Եվ վերջապես, անհանգստանալու կարիք չկա, մեզ առաջնորդ պետք չի… ՀԻՄա Լևոնը կատարուամ լոկ պայքարի առաջ տանողի դեր: Դուք չեք հասկնաում, թե ինչ ա կատարվում, մի էլ հասկացեք, բայց, զգուշացնում եմ, մի տրտնջացեք, մի բողոքեք դատարաններից, արմենթելից, բանկերից ու հիվանդանոցներից: Ամեն ինչ օրինաչափ ա. ձայն չեք հանում, իրենք էլ նստում են ձեր գլխին:
Լավ են անում… Առաջնորդ գտնելու կարիք չկա, քանզի եթե ազգը ինքը իներտա , մեկա, Քրիստոսն էլ իջնի, ձեր «տանձին» էլ չի լինի:
Հա, մոռացա փաստերիդ մաիսն ասեմ: Եթե էդ փաստերը ենթակա չեն հրապարակման, ուրեմն պետք չի ասել: Ես էլ կարամ ասեմ, թե էնպիսի աւոդիո-վիդե ձայնագրություններ ունեմ.. բայց, էհ, ենթակա չեն հրապարակման.. Սին են այդ ու նմանօրինակ խոսքերը ու անպտուղ:
Չես միանում, մի միացի, բայց մի սևացրու, դա արդեն առվի մեջ քար գցելու պես մի բան է: Եթե չես խմում, միևնույնն է, մի կեղտոտիր:
Jojoba
18-10-10 • 23:28 PM
12Իսկ դու անձրեւին 5ամյա երեխային երթի հանած կնոջը համարու՞մ ես խորամիտ.
Լրագրող կոչվածը լավ էլ բնորոշել է կնոջը՝ «որը հանրահավաքին եւ երթին մասնակցում էր 5-ամյա դստեր հետ:»
Պատկերացնում ես ...ինչ դեգրադացիայի եք հասել, որ սա համարվում է հաջողության չափանիշ «Թեեւ այսօրվա միջոցառման ընթացքում անձրեւ էր տեղում, սակայն երեխաների թիվը փոքր չէր:».
--------
Դե այսքանից հետո ... մի մտածիր աղանդավորական շարժման մասին…
---
Հարգելիս, պետք չէ ինձ համեմատել Պետրոսի հետ ...
Ես չեմ անձնավորում, ես ընդամենը նշում եմ, որ Լ-ի խոսքերն անհիմն, կեղծ եվ շինծու են ի սկզբանե ...
Եթե ես չնշեյի անուններ, ապա դու ինձնից կպահանջեիր փաստեր. Քեզ հետ խոսում են փաստերով՝ ինձ մեղադրում ես անձնավորման մեջ.
Չգիտեմ, էլ ինչպես ձեր հետ խոսես. Ասում եմ դեմագոգ եք՝ միանգամից դատի եք տալիս. Չես պատասխանում, սկսում եք գոչել, որ վախեցա կամ անճար եմ.
Այ այստեղ դու սխալվում ես .. .Ազգը իներտ չէ… եթե Լ-ի նման որակազրկված գործիչը կարողացավ մարդկանց ոտքի հանել /եւ քցել/, ապա սա խոսում է այն մասին, որ ազգը ուզում է փոփոխություններ, բայց ավաղ էլ չի հավատում խաբեբաներին.
-----
ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ…
Նայում եմ շուրջս եւ ակամ նկատում, որ շատ-շատերի մոտ առկա է տիպիկ խումհարի երեւույթներ
Կարելի է մի անձնական հարց...
Եթե մի քանի օր միտինգ կամ երթ չեք անում, մոտդ տագնապի զգացում, քնի խանգարումներ, տրեմոր/դող/, քրտնոտություն կամ հաճախասրտություն չի լինում.
F5-admin
22-10-10 • 11:33 AM
13Ըստ իս, մեր քաղաքացիձներին կարելի է բաժանել մի քանի շերտի
1/ Ներկայիս իշխանության համակիրներ
ա/ ովքեր իրոք համակիր են՝ սրտով եւ հոգով
բ/ ովքեր ստիպված են համակիր ձեւանալ եւ ստիպված են ենթարկվել
գ/ ովքեր ստիպված են համակիր ձեւանալ, բայց չեն ենթարկվում, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ
դ/ ովքեր չեն սիրում նախկին իշխանություններին
2/ Նախկին իշխանության համակիրներ
ա/ ովքեր իրոք համակիր են՝ սրտով եւ հոգով
բ/ ովքեր ցանկանում են փոփոխություններ
գ/ ովքեր չեն սիրում այժմյան իշխանություններին
3/ Տատանվողներ, ովքեր միայն ընտրության ժամանակ են ձեւավորում իրենց կարծիքը
5/ Մարդիկ, ով քաղաքական դաշտում “իր լիդերին ու խմբին” չի տեսնում դեռ, ուստի դեմ է եւ ներկաներին եւ նախկիններին
6/ Անտարբեր մասսա, ում ոչ մի բան չի հետաքրքրում, միայն թե “կայուն լինի”
---
Ժոժոբա, ճիշտ կլինի՞ ասել, որ դու քեզ 5-րդ խմբին ես դասում…
Jojoba
23-10-10 • 03:23 AM
14Դե քո դասակարգմամբ երեւի 5-ն է, բայց այ ՄԿԲ 10-ով հաստատ F10-2 է.
Իսկ օրինակ քո 2րդ խմբին համապատասխանում են հետեւյալ բնութագրումներն.
1. F60.7
2. F07.9 /դեմենցիայի գերակշռումով /
3. F60.6
4. F60.1
5. F62.9
եվ վերջապես F60.8-ի նարցիստիկ տիպը հատուկենտ մարդկանց մոտ
Պ.ս.
Առավել համառոտ եվ բովանդակալից տեղեկությունների համար «Օգտվիր գուգլից »…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)