Եթե բաց թողնենք նախաբանը, ապա կարելի է սկսել այսպես ...

Այնպես ստացվեց, որ ինձ բախտ վիճակվեց 2 օր անցկացնել Նարկո-Կլինիկայում: Խնդրում եմ մի հարցրեք, թե ինչպես եւ ինչու… Վերջին հաշվով դա նույնիսկ կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է ինչ է տեղի ունենում ԱՅՆՏԵՂ… ճաղերից այն կողմ.

Օր առաջին.

Հիվանդանոցում օդը ծանր էր եւ ժամանակ առ ժամանակ ստիպված էի լինում դուրս գալ միջանցք կամ պատշգամբ մաքուր օդ շնչելու: Ի զարմանս ինձ հայտնաբերեցի բակում կանգնած 2 ինոմարկա /ինչու ի զարմանս, քանի որ գիտեի, որ միակ հերթապահ բժիշկն առանց մեքենայի է/: Պարզվեց, որ կարմիր volkswagen-ը հերթապահ քրոջ մեքենան է, իսկ որ ուղղակի «սպանեց» ինձ՝ արծաթագույն, լավ պահպանված եվ քիփլիկ Մերսեդեսը վերեւի հարկի սանիտարինն է:

Սանիտար ասածն… դա ուղղակի մի կերպար էր. միջին տարիքի բավականին կիրթ տեսքով մի տղամարդ /ծագումնաբանությունը միայն դավաճանում էին սպիտակ նասկիները ու կլասիկ շալվարի հետ հագած փափուկ դամաշնիկները/: Մնացած առումներով հանգիստ կարելի էր դնել հերթապահ բժիշկի կամ առնվազն բաժնի վարիչի տեղ: Պատկերացնո՞ւմ եք, հերթապահ բժիշկը մտնում է բաժին, իսկ մայրապետը /սանիտարի հայկական տարբերակն է/ մի ձեռքը ջեպն է խցկել, իսկ մյուսում սիգարետ է:

Ընդհանրապես «ծխախոտի թեման» ավելի քան արդիական է այս հիվանդանոցում /բայց այս մասին քիչ ավելի ուշ/.

Հիվանդանոցում շատ բաներ կային, որոնց ես առնվազն չէի հանդիպել եւ ոչ մի հիվանդանոցա-ամբուլատորիա-կլինիկաներից ոչ մեկում /նկատի ունեմ հիվանդանոցային ահավոր օրհասական պայմանները, որոշակի հարցերի դրվածքը, մի շարք «բացասական պահեր» ... /. Նույնիսկ «փողի նկատմամբ վերաբերմունքը» այս հիվանդանոցում այլ հիմքերի վրա էր դրված:

Պատկերացնո՞ւմ եք, գիշերվա 2-3-ին բերում են ալկոհոլային պսիխոզի նախանշաններով մեկին, ով արդեն սկսել է պոչավոր ու կճղակներով էակների տեսնել… Բժիշկը մոտ 45-50 րոպե պայքարում է, որպեսզի համոզի հիվանդին պառկել ու բուժվել /հիվանդի կամքը պարտադիր է եւ ինչ-որ տեղ՝ սկզբունքային/: Եվ այդքանից հետո… վերջապես համոզելով հիվանդին… նրան պառկացնում են իր իսկ կամքով, բայց տարօրինակն այն է, որ այդ ամենի համար /հիվանդի ընդունում, առաջին նշանակումները, բժշկի երկար ու բարակ աշխատանքը հիվանդի հետ / ու դրա համար չի վճարվում եվ ոչ մի «սու». Ոչ մի պետական մուծում, եւ բժիշկն էլ իրեն թույլ չի տալիս այս մասին ակնարկել հիվանդատերերին ....

Ներողություն եմ խնդրում, բայց այս ամենը /եւ փողային պահերը եւ խայտառակ պայմանները/ մի պահ ինձ ստիպեցին վերհիշել նախահեղափոխական տարիները ԽՍՀՄ-ում… Ազնվորեն եմ ասում, եթե կողքից պատմեին, չէի հավատա, որ Հայաստանում կա նման պայմաններով հիվանդանոց /կամ թեկուզ հիվանդասենյակ/:

Շարունակելի ...

Օր երկրորդ

Երկար բարակ չեմ բողոքի. Կասեմ շատ կարճ. Հիվանդանոցում անջատել էին ջուրը եւ ամբողջ հիվանդանոցում, բառի բուն իմաստով, «քաքի» հոտ էր «բուրում»: Տեղեկության կարգով ասեմ, որ նարկոլոգիական հիվանդների մոտ ավելի հաճախ են լինում ստամոքս-աղիքային խանգարումներ: Իսկ հիմա պատկերացրեք մի բաժին, որում կա 18-25 հիվանդ, որից ամենաքիչը 5 կամ 8-ը փսխում կամ լուծում են: Դե այսքանից հետո մի հատ էլ զոռ տվեք ձեր ֆանտազիային եւ պատկերացրեք, որ ամբողջ բաժնում կա միայն 1 զուգարան: Շարունակելը անիմաստ եւ տհաճ է...

Այսքանից հետո նույնիս արդարացումը, որ ամբողջ Ավանում ջուր չկա, արդարացում չէ: Ջուր չկա՝ ստեղծե՛ք պայմաններ: Արեւելքի բոլոր երկրներում, շենքի կտուրները հիմնականում օգտագործվում են տաք եվ սառը ջրի բակերի համար /քանի որ արեւելքում արեւի ջերմության հետ պրոբլեմ չկա, ապա ջրի նախնական տաքացում-գոլացումը կատարվում է արեւի ճառագայթների շնորհիվ եւ արդյունքում էներգիայի մեծ տնտեսում է տեղի ունենում: Դե իսկ սառը ջրի համար էլ պահեստավորում է միշտ, եւ շենքը համարյա երբեք կախված չէ ջրամատակարարման խնդիրների հետ/:

Էսթետիկ տեսակետից շենքերը նույն արեւելքում /անձամբ ես դա տեսել եմ Թուրքիայում, Պարսկաստանում, Սիրիայում եվ Իսրայելում/ գեղեցիկ չեն, քանի որ հեռվից նայելուց աչք են զարկում ջրի բաքերը, բայց հաստատ ոչ մի շենք չունի ջրի հետ կապված խնդիր:

Վերջերս ծանոթ մի պարսիկ ինձ հարցրեց, «Ինչո՞ւ ձեր բնակարանները այդքան գեղեցիկ են, բայց շենքի միջանցքները՝ այդչափ տգեղ ու կեղտոտ»: Նրա իսկ խոսքերով իրենց մոտ ճիշտ հակառակն է՝ շենքի միջանցքները բավականին կոկիկ եւ բարեհամբույր են, իսկ բնակարաններն ավելի համեստ՝ երեւանյան բնակարանների համեմատությամբ:

Վերադառնանք Նարկո-կլինիկային:

Երբեւէ մտե՞լ եք գաղութ. այս դեպքում պատկերացրեք վերջին անգամ 60-ականներին վերակառուցված գաղութի խցեր: Դռան վրա հատուկ անցք է արված, որպեսզի բուժպերսոնալը կարողանա դրսից հետեւել ներսի անցուդարձին. Միակ տարբերությունը նրանում է, որ

1. բերդի ամեն մի խցում կա զուգարան, իսկ այստեղ այն ընդհանուր է ամբողջ բաժնի համար
2. բերդում տղամարդիկ եւ կանայք առանձին են պահվում, իսկ այստեղ տղամարդկանց խցում կարող ես հանդիպել կնոջ
3. բերդում կոնվոյի մտնելուց բոլորը թաքցնում են ծխախոտը, իսկ այստեղ նույնիսկ չեն էլ փորձում թղթախաղը դադարեցնել… Ծխախոտն այս հիվանդանոցում բուժման անհրաժեշտ պարագա է. եթե վաղը նարկո-յում հրդեհ բռնկվի՝ չեմ զարմանա: Հիվանդները ծխում են համարյա առանց դադարի եւ ամենուր: Միգուցե դա էր պատճառը, որ առաջին օրը չզգացի զուգարանի բուրմունքը՝ բաժին մտնելուց աչքերս մռմռացին ծխի թանձրությունից: Բուժպերսոնալը ծխում է, բժիշկը սիգարետը ատամների արանքում է շրջայց անում: Չեմ զարմանա, եթե իմանամ, որ հիվանդանոցի շրջակայքի թափառող շների մոտ պասիվ ծխելուց քաղցկեղ է հայտնաբերվել:

Ենթադրվում է, որ հիվանդանոցի ադմինիստրացիան ծխելուն հանգիստ է վերաբերում մտածելով՝ ծխում են՝ թող ծխեն, մենակ չուռեն-չծակվեն-չլակեն:

4. Նույնիսկ վիպ պալատների /մի հարկ վերակառուցվել է միջազգային մի կառույցի փողերով/ միայն մի մասն ունի առանձին սանհանգույց.
5. Հիվանդանոցի բժիշկների մի մասն համոզված է, որ դեռեւս 1970 թ. է.

###

Հոդվածը խմբագրվել է Jojoba-ի կողմից էթիկական նպատակներով


forward