Վերնագիրը հնում սիրված երգերից մեկի տողերից էր, որտեղ քնարական հերոսը ափսոսում էր ժամանակի անցնելու համար և որ այդ ընթացքում կյանքը չէր ստացել ու ինքն էլ հիմա ճերմակել և մեղադրում է դրա համար ... բայց ո՞ւմ:

Ժամանակը անցնում է ինքնաբերաբար և բնականաբար լինում են հաճելի ու տհաճ պահեր, իրադարձություններ, որոնք խաթարում կամ էլ խրախուսում են մարդկության զարգացումը:

Ահա, այդպիսի մի պահերից էր 2008 թվականը` Հայաստանի ու հայ ժողովրդի համար: ՀՀ Առաջին Նախագահի գլխավորությամբ այդ հուժկու շարժումը անցավ 2.5 տարի ու այժմ կանգնած է կարևորագույն ընտրության առաջ:

Պետք է ընտրել. կա’մ անցնել ակտիվ պայքարի, կա’մ սպասել հերթական ընտրություններին, որի ժամանակ, վստահաբար կարելի է ասել, ՀԱԿ-ը հազիվ նկարված թվերով կստանա 7-8 տոկոս: ՀԻմա հարց է առաջանում. արժե արդյոք այս ֆիասկոյին հասնել: Առավելապես, որ 8 տոկոսով` 5 մարդ պառլամենտում ունենալը ուղղակի կտա մի 5 տարի անունով գոյատևում` ուրիշ ոչինչ բացարձակապես:

Հայտարարությունները, թե ՀԱԿ-ը ավելի է հզորացել, ավելի ամրացել, զուտ արտաքին շղարշ ապահովելուն են միտված և հիմա պետք է պատասխան տրվի կոնկրետ հարցի: Ժամանակն է որոշել:

Այսպիսի մի տեսակետ կա, որ եթե ՀԱԿ-ը հիմա անցնի ակտիվ պայքարի կարող է և մաշել սեփական հզորությունը ու մինչև անգամ պառլամենտական 2012-ի ընտրությունների չի հասնի: Բայց, եթե հիմա ակտիվ պայքարի պարագայում ինչ-որ տեսական հնարավորություն կա հաջողության հասնելու, քանզի ռիսկի գնալու դեպքում առնվազն հաստատ շանսեր կլինեն, առավել ևս հիմիկվա վիճակում, երբ ժողովրդի վիճակը ահավոր է ու գնալով խայտառակության է վերածվում, ապա հերթական ընտրություններում անխուսափելիորեն մաշված կլինի այդ հզորությունը:

Արժե արդյոք գնալ մաշվելուն, երբ հստակ գիտես, որ մաշվելու է քո ռեսուրսը, թե հիմա անցել ակտիվ պայքարի` կամ-կամի տարբերակով: Եթե հիմա 50/50 տոկոսային հարաբերություն կա հաղթելու համար, ապա 2012-ին անկասկած կլինի 90/10` հոգուտ լիակատար ֆիասկոյի:

Եվ վերջապես, ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ տարբեր առիթներով բարձրաձայնում են, որ հանրահավաքին ավելի շատ մարդ պետք է մասնակցի: Այո, պետք է մասնակցի, բայց չի մասնակցում, քանզի տարին 2 անգամ հանրահավաք անելու պարագայում սա էլ լինելու էր: Փետրվարի 26-ի արդյունքին ՀԱԿ-ը հասավ փետրվարի 20, 21, 22, 23, 24, 25-ի հանրահավքներով:

Եվ ահա, հիմա բացարձակ ռեալ է ժողովրդին ոտքի հանելը, պերմանենտ հանրահավքներով երկրում սահմանադրական կարգը վերականգնելը: Կա’մ, կա’մ.. սա պետք է լինի նշանաբանը և սա էլ կբերի հաղթանակի: Եթե ՀԱԿ-ը ձգձգելով հասավ 2012-ի խորհրդարանական ընտրություններին, ապա կարելի է ասել Հայաստանը անխուսափելիորեն առնվազն կես դար այս վիճակից դուրս գալ չի կարող: Պետք է վճռականություն, պետք է կամք…

Իրոք, կցանկանայի, որ Տեր-Պետրոսյանը կայացներ այդ որոշումը, քանզի, վստահ եմ` ինքն էլ գիտե, որ նման կերպ շարունակելու դեպքում ուղղակի տեղ կապահովվի Լևոն Զուրաբյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Արամ Զ. Սարգսյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի համար պառլամենտում, ովքեր ոչինչ անել չեն էլ կարող` ինչքան էլ ցանկանան…

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


forward