Հետաքրքիր է ինչու են Հայաստանում գրվում օրենքները, տեղադրվում ավտոճանապարհային նշաններ, եթե ի սկզբանե ոչ ոք չի պատրասվում այն կատարել:

Եթե հիշում եք մի քանի ամիս առաջ ես արդեն մի քանի անգամ արծարծեցի Խաչիկ Դաշտենցի անվան N 114 միջն. դպրոցի պրոբլեմը եվ (այստեղ). խոսքը, եթե հիշում եք, գնում էր դեպի դպրոց երթեւեկության արգելքի մասին:

Եթե չգիտեք, ապա բացատրեմ, որ սա նշանակում է, որ երթեւեկությունն այս ուղղությանբ արգելվում է: Այլ կերպ ասած, ոչ մի մեքենա իրավունք չունի մուտք գործել փողոցից դեպի դպրոցի բակ:

Ինչպես եւ կարելի է ենթադրել, այդ նշանի վրա ոչ մի վարորդ երբեք ուշադրություն չի էլ դարձրել: Նույնիսկ կարելի է սոց. հարցում անցկացնել. ես համոզված եմ, որ դպրոցի բակ մտնող վարորդների 95 տոկոսը նույնիսկ գաղափար չունի այս նշանի էության մասին…

Դրա վառ ապացույցներ էր, երբ «անվտանգ երթեւեկության շաբաթօրյակ» անվան տակ սեպտեմբերի առաջին 6-7 օրը ամեն մի դպրոցի առաջ մի հատ ՊԱՏ-ի մի մեքենա էին կանգնեցրել. ՊԱՏ-ի մեքենան կանգնած է հենց շրջադարձ կատարելու հատվածում, բայց նույնիսկ այդ մեքենայի առկայությունն էր անզոր. ՊԱՏ-ի աշխատակիցները ստիպված էին ամեն մի վարորդի համար առանձին կրկնել՝ «Դպրոցի հայաթ չմտնել», «** **-ով **-ի վարորդ առաջ շարժվիր»:

Ծիծաղելին գիտե՞ք որն էր. որ գտնվում էին վարորդներ, ովքեր չհասկանալով, կամ լուրջ չընդունելով հանդերձ, այնուամենայնից, մտնում էին դպրոցի բակ մինչ ՊԱՏ-ի աշխատակիցը շրջված էր լինում, կամ վերականգնում էր շնչառությունը մի քանի վայրկյանով: Իհարկե, ոչ մի հետապնդում չէր կազմակերպում, բայց գոնե ձեւի համար կարելի էր մի քանիսին տուգանել ...

Իմ կարծիքով այս երկրում կարելի է միայն փողով մարդկանց պատժել: Նույն ամրագոտիների օրինակը դեռ թարմ է, հուսով եմ կարիք չկա խոսելու կրկին այդ մասին:

ԻՄ կարծիքով եթե ՊԱՏ-ին հարկավոր լինի, որպեսզի այդ նշանը աշխատի, ապա առնվազն 5-10 վարորդ պետք է տուգանվեր, որից հետո մնացած վարորդները “բանի տեղ կդնեին” արդեն մի քանի տարի տեղադրված ավտոճանապարհային նշանի մասին, հակառակ դեպքում ստացվեց այն, ինչ եւ կանխատեսվում էր.

Անվտանգ երթեւեկության շաբաթը վերջացավ, ՊԱԿ-ի աշխատակիցը գնաց իր գործերով եւ ամեն ինչ շարունակվում է իր բնականոն հունով՝ ինչպես մտնում էին մեքենաները, այնպես էլ շարունակվում է… ամեն ինչ:

---

Իմիջայլոց, նկատել եմ, որ ՊԱԿ-ի աշխատակիցները իրենց պրոբլեմները լուծելու նպատակով մի շարք ծանրաբեռնված փողոցների վրա, դպրոցների հարեւանությամբ տեղարդել են «մարդատար անցումներ» (Զեբրաներ), բայց դա միայն ավելի վտանգավոր է դարձրել անցումները՝ մարդիկ մտածում են, որ կարող են անցնել, բայց ախր .... վարորդները դրա վրա թքած ունեն էհ՜.

Կամ, ասենք, լուսափորներ են դրել այնպիսի տեղերում, ուր դրանց առաջ բացակայում էին եւ տրամաբանորեն չի նախատեսվում, օրինակ , Սախարովի հրապարակից Նալբանդյան փողող մտնելիս (դեպի ԿԳԲ):
Տրամաբանորեն վարորդը մտածում է, որ լուսաֆորի կանաչ լույսի տակ ինքը մտել է հրապարակ /օր. Գնունի փողոցից մտել է Սախարովի հրապարակ/, եվ պետք է եւ հանգիստ ազատի հրապարակը, բայց արի ու տես, որ Սախարովի հրապարակից Նալբանդյան փողոց մտնելիս իր առջեւ դրված է եւս մի սվետաֆոր: Բնականաբար նա թքած ունի այդ սվետաֆորի վրա եւ չի կանգնում, իսկ այդ սվետաֆորի միակ իմաստը հետիոտնին փողոց անցնելու հնարավորություն տալն է:

Դե հիմա եկեք պատկերացնենք, որ այդ սվետաֆորի կարմիր լույսի տակ օրվա ընթացքում կանգնում է լավագույն դեպքում 1 կամ 2 մեքենա /անձամբ ես չեմ տեսել ոչ մի նման դեպք… 1 կամ 2 գրում եմ միայն որպես տեսականորեն հնարավոր հավանականություն/, մնացած բոլոր դեպքերում հետիոտն իր կանաչի տակ մտնում է փողոց եւ իր իսկ ներկայությամբ ստիպում իրեն ճանապարհ զիջել: Կարո՞ղ եք պատկերացնել նման իրավիճակ:

Հետիոտը զոռով փողոց է ուզում անցնել եւ կանգնած սպասում է .... կամ իրեն կզիջեն ճանապարհ կամ էլ իր վրայով կանցնեն.

Դե ինչ ... սա է մեր իրականությունը ... Շարել են նշաններ, բայց ոչ ոք չի հետեւում դրանց… եւ ոչ ոք էլ չի տուգանվում: Իսկ միգուցե դա դիտավորյա՞լ է արվում: Վարորդը, եթե տեսնում է, որ օրենքները չեն պահպանվում, ինքն էլ կորցնում է զգոնությունը եւ իրեն թույլ է տալիս ավելի շատ եվ հաճախ խախտել օրենքները: Իսկ սա ուղղակիորեն ձեռնտու է ոմանց

Սելավի


forward