Ի՞նչպես մաքսազերծել մեքենան Հայաստանում կամ ինչպես ես «մաքսազերծվեցի» Նորագավիթի մաքսային կետում.

Բաց թողնելով նախաբանը, ասեմ, որ այսօր ես ստիպված էի առավոտյան ժամը 10-ից մինչեւ 18:00-ն անցկացնել Նորագավիթի մաքսային կետում: Թե ինչ ապրումների, ինչ չարչարանքների, նվաստացումների եվ գռփում-զավթումների միջով ես ստիպված եղա անցնել ... դա կպատմեմ հավանաբար վաղը /այսօր չափից ավելի հոգնած եմ/:

Մինչ այդ մի քանի անգամ տեսել էի ՏՎ-ով ինչպես ես մեր սիրելի պրեզիդենտը նվաստացուցիչ տոնով խոսում հարկային եւ մասքային ղեկավարների հետ:

Եվ չեմ թաքցնում հույսեր ունեի, որ միգուցե համակարգում որոշակի փոփոխություններ կատարվել են, բայց ավելի ավելի հիմար եւ ապուշ ձեւի աշխատանքի ոճի ես դեռ ակատանատես չեմ եղել.

--

Առավել համառոտ այս ամենի մասին կպատմեմ առաջիկա օրերին, իսկ հիմա երկու խոսքով կպատմեմ, թե ինչու ես ստիպված եղա ժամը 10:00-ից մինչեւ 17:55 լինել մաքսատանը:

10:05-ին թողնում են մտնել մաքսային տարածք
10:30-12:00 սպասում ենք կոնտեյների բացմանը եվ նրանում խցկած մեքենաների բեռնաթափմանը.
12:05-12:07 մաքսային տեսուչը հայտնում է իր բաժնի պետին, որ իմ մեքենայի ետնամասում տեսել է մի քանի պայուսակ.
12:30-12:40 բաժնի պետը համառորեն զննում է մեքենան, բայց բացի անձնական օգտագործման իրերից ոչինչ չի հայտնաբերում ... (դա ոչինչ չի նշանակում եւ նա չի փոխում ոչ իր դեմքի արտահայտությունը, ոչ էլ ակնկալիքները)
12:40-12:42 համոզում եմ մաքսավորին, որպեսզի ինձ սպասարկեն եւ թույլ տան անցնեմ մաքսազերծման պրոցեսին, բայց նրա կողմից ստանում են անորոշ պատասխաններ՝
... սպասիր
... Սադախլույի մաքսատանը կոնտեյները կարող է նկարած լինեն .. .մենք դա պետք է պարզենք /չեմ հասկանում ինչպես կարող էին Սադախլուում նկարել կոնտեյների պարունակությունը, երբ ԱՄՆ-ից կոնտեյները Երեւան է հասել պլոմբված վիճակում, որն էլ կուսությունից հանդիսավոր կերպով զրկվել է մեր ներկայությամբ/
... մեր ներքին կուխնիան է ... դու դրա հետ կապ չունես

Տեսնելով, որ գործը առաջ չի գնում, եվ ստիպված եղա «նա-ռիսկի» գնալ՝

ա/ CO /Էկո / ստոգումը - ի դեպ միակ տեղը, որտեղ ինձնից գանձնվեց 2 հազար դրամ /իբր թե ստուգում էին, թե ինչքան է մեքենան աղտոտում միջավայրը/, բայց որ ամենակարեւորն է դրա համար չեկ տրվեց.

բ/ Ինտերպոլը եւ ԳԱՅ-ի աշխատողի ստուգումը, երբ ստուգվեց VIN code-ը եւ այն, թե արդյոք այն վերադաճված չէ… եթե չեմ սխալվում 1 հզ դրամ /իհարկե առանց չեկի/

13:00-14:00 ընդմիջում, որը սահուն կերպով զգվեց մինչեւ 14:20, որն էլ անկախ իրենց կամքից երկարաձգվեց մինչեւ 16:30. լույսերը տարել էին եվ ոչ ոք չգիտեր - Սպասել, թե՝ ոչ.

16:30 տվին լույսը - մեծ դժվարություններով հանձնեցին գործերս միջնորդ բրոկերներին, որի ծառայությունից օգտվելը ուղղակիորեն կապված է բոլոր ներկրողների վզին: Այսինքն ես հնարավորություն չունեմ ուղղակիորեն դիմել եւ մաքսազերծել իմ մեքենան. ես պարտավոր եմ օգտվել ինչ որ ՀԱՐ եվ CO ՍՊԸ-ի ծառայություններից, որն, ի դեպ, արժե ոչ ավելի ոչ պակաս քան 35 000: Սա ուղղակի եւ բացարձակ թիվ է, գրված եւ փակցված պատին, որն գանձվում է ի օգուտ այս ՍՊԸ-ի:

16:30-ին գործերը հանձնեցի.
Ինձ կանչեցին 17:10-17:15. Հերթն իրար ուտում էր, ոչ մի սպասասրահ, ոչ մի կաֆե, կամ խանութ…

17:15 - Միջնորդ բրոկերի մոտ. Իմ տվյալները ստուգելուց հետո ինձ դուրս են հրավիրում եվ խնդրում սպասել մինչեւ հաջորդ անգամ ինձ կկանչեն
17:25 - ինձ հրավիրում են ներս. Ստորագրում եմ մոտ 15-20 թուղթ, որից մի քանիսը տալով իմ ձեռքս ստիպում են գնալ ադմինիստրատիվ շենք 5-րդ սենյակ

Իսկ հիմա խնդրում եմ ուշադիր եվ տեսեք, թե ինչ երթուղիով է շարժվում մեքենա ներկրող քաղաքացին ...
Մեկը մյուսի հետեից թղթերը փոխվում են, ավելանում են ստորագրությունները… իսկ մենք ստիպված ենք լինում շարժվել հետեւյալ ուղեգծով

Միջնորդ Բրոկեր5րդ սենյակ6-րդ սենյակ6-րդ սենյակ մյուս անկյուն /որտեղ դրվում է կնիքը/-» 5-րդ սենյակԱրարատ բանկի մասնաճյուղ /մի փոքրիկ սենյան բակի կողմից, որտեղ էլ կատարվում է մաքսազերծման պետական վճարումը/ -» 5-րդ սենյակ6-րդ սենյակ6-րդ սենյակ մյուս անկյուն /որտեղ դրվում է կնիքը/-» Բրոկեր միջնորդների մոտ/որն այլ մասնաշենք է/ -» վերադառնալ ադմինիստրատիվ շենքի 4-րդ սենյակ

Հաշվեցի՞ք քանի սենյակ ես պետք է անցնեմ: Ես նույնիսկ չեմ էլ խոսում այն նվաստների մասին, որոնք կարդալով մեքենայի մակնիշը քեզ են դիմում ուղղակի հարցով՝ Մեզ մաղարիչ չե՞ս ուզում անել - այնպիսի տոնով, ոնց որ քավորիս փոքր տղու բաջանաղն է, եվ իր քրոջ կարմիր խնձորն էլ մենք միասին ենք տարել խնամոնց տուն: Էլ չեմ խոսում այն մասին, որ մնացածները ավելի նագլի են եւ ասում են՝ վճարումը 5 հզ դրամ.

Ու չես կարող ասել - ի՞նչու, իսկ չե՞կը:

Աչքիս առաջ մի տղա ըմբոստացավ եւ ստացավ պատասխան

.... դուրդ չի գալիս, ուղում ես բողոքել… դիմիր պրեզիդենտին
Քո գործը ես վաաբշե չեմ անի, գնա վաղը կգաս, իմ աշխատանքային օրն արդեն վերջացել է: Դա դեռ ոչինչ չի նշանակում, որ հիմա դեռ 30 րոպե կա աշխատանքի ավարտին, ես դեռ մի դաստա գրագրություն ունեմ անելու

Մի խոսքով տղու գործը չարեց, եւ դրանից հետո երբ վերջինս թախանձագին խնդրում էր վերցնել իր հասանալիք 5 հզ-ը, վերջինս դուրս էր հրավիրում սրան ասելով… գնա -գնա, ես քեզնից կոպեկ չեմ վերցնի… գնա-վաղը կգաս.

----

Օրինակի համար ասեմ, որ Վրաստանում մաքսազերծումը տեւում է 5-7 րոպե, գումարն անհամեմատ էժան է /ինձ թվում է, որ իմաստ չունի ասել թե քանի-քանի անգամ/: Կարեւորը, որ պրոցեսը պարզեցված է մաքսիմալ չափով, տեւում է, կրկնում եմ 5-7 րոպե, մեկ լուսամուտի մոտ… վերջում էլ ձեռքդ սեղմում-շնորհավորում են… եւ ոչ թե հետեւիցդ ֆշշացնում՝ արա, քո ձեռից շունը հաց չի վերցնի:

Ու էդքանից հետո, ես ինքս վրացիներին մարդ չեմ համարում, չեմ հարգում ու չեմ սիրում:

Բա հիմա ո՞վ է մեզնից մարդը, ե՞ս, հայ մաքսավորը, թե՞ հասարակ վրացին:

---

Հետաքրքիր է, թե ո՞ր անասունն է գծագրել էդ ամբողջ երթուղին իր բոլոր կանգառներով… ախր մի մոռացեք, որ ամեն մի այդ դռան առաջ կան մարդկանց հերթեր եւ ամեն մի այդ մաքսավոր-ջահելը փող է պահանջում:

Հայաստանում մաքսավորի գործը դարձել է մատուցուղուհու նման գործ. մարդու գործի են ընդունում… հավանաբար աշխատավարձ չեն տալիս եւ թողնում են թեյավճարի վրա: Վերջիններիս էլ գռփում են՝ ով ինչպես կարող է:

---

Պատկերացնո՞ւմ եք… ես այսօրվա ընթացքում տվել եմ /ինչպես ներքեւից հարեւանն է սիրում ասել/ մի փեշ փող, եւ ունեմ ընդամենը 2 հազարի դրամ չեկ:

Մաքսազերծումն անցնելուց հետո, փեշով փողը թափելուց հետո ինձ տվել են ընդամենը Համատիրության 3-րդ ձեւի չափսի եւ տիպի մի թուղթ, որն էլ ես 5 օրվա մեջ պետք է տանեմ ԳԱՅ-ի՝ մեքենան գրանցելու:

Նույնիսկ ծիծաղելի է… այդքան թուղթ ես մի սենյակից մյուսը տարա, այդքան ստորագրություններ… իսկ վերջում իմ ձեռքում մի ստից պրինետրի թղթի վրա գրված ստացական է, որն ի դեպ ես 5 րոպեի ընթացքում կարող եմ արտատպել իր կնիքով հանդերձ, որն էլ ես պտի հանձնեմ ԳԱՅ-ի....

Էհհհհ ... բա էդ դեպքում էդքան թղթաբանությունը, գրագրությունը ու՞մ համար էր:


forward