Նայում եմ ու հասկանում, որ իրականում մեկը մյուսին արժան է.
Նայում ես սրա նման «Պարոն Քաղաքացուն», ու հասկանում, որ բնությունը թերացել է ....
Նայում ես այս տարեց, բայց «կրտսեր» մլիցեքին ու հասկանում, որ սրանց ծնողներն էլ մյուս կողմից են թերացել, որ իրենց բալեքը դառել են «կրտսեր մլիցա», որը ինքնին արդեն դիագնող է.
Հիմա երեվի ԼՏՊ-ն տանը նստած թեյ է ըմպում /կամ միգուցե ղայֆա քաշում/ ու նայում իր աճեցրած սերնդին. Հետաքրքիր է իրեն լա՞վ է զգում.
էհ .... ՜
Ես երկրից մենակ թողնել -փախնելը կփրկի ...
8 մեկնաբանություն
F5-admin
05-06-10 • 06:14 AM
1Ժոժոբա ջան, իրոք զարմանում եմ քո՝ սլաքները միշտ դեպի Լեւոնը ուղղելու ջանքերի վրա… Եթե այդպես է, մի ձեւի էլ Իսրայել-Թուրքիա հակամարտությունը կապիր Տեր-Պետրոսյանի թեյ խմելու հետ
Ինչո՞ւ չես ասում այն մասին, որ երկրիԴ ու երկիրՍ դարձել է ոստիկանապետություն: Որ կարող են գալ ու հրմշտելով ցանկացածի՝ անկախ նրանից, թե երիտասարդ է, աղջիկ է, ինչ է, բրդբրդեն ու ասեն՝ դավայ, հելաք ստեղից:
Այն որ շունը տիրոջը չի ճանաչում: Այն, որ երկիրը դարձել է քաոս: Այն, որ նույն դեպուտատը կարող է սրանց նման միլիցեքին, ում դուխը միայն ջահելների վրա է պատում, իր իսկ ռեստորանում քացու տակ գցի իրավապահներին…
Էհ… ով-ումով, դու՝ Լեւոնով…
Jojoba
06-06-10 • 02:32 AM
2Բոլորս էլ գիտենք, որ էն ջահելներն այնտեղ անկապ չէին նստել. Դա նրանց հրահանգված էր, ինչպես նաեւ կանխատեսելի էին նրանց հետագա գործողությունները.
Որ ոստիկանը դրա իրավունքը չունի - դա իշակին էլ հասկանալի է.
Որ ոչ մի հաբրգած իրավունք չունի իրավապահին գցել քացու տակ - դա նույնպես հասկանալի եվ ընդունելի է.
Բայց ջահելների պրովոկացիոն գործողություններն էլ նույնպես գովելի արարք չես համարի՝ հատկապես երբ հասկանում ես, որ այն ուղղորդված է մեկ այլ ոքի կողմից, ով ինքն էլ մի քանի այլ հաբրգածների շահերն է ներկայացնում.
Philosopher
06-06-10 • 04:44 AM
3ՀԻմա դու ի՞նչ ես ասում: Համամիտ եմ, մի փոքր ջահելները սխալ են արել, բայց դե էդքանից հետո ի՞նչ էլ պահանջել… Ոստիկանը ի՞նչ իրավունք ունի այսպիսի պահանջ ներկայացնելու: Բա, ինչո՞ւ չես դրել վերջին օրերի Ազատության հրապարակի կադրերից, այլ բերել ես 1 տարի առաջվա վիդեո ես նրկայացնում, հարգելի Ժոժոբա ջան…
Բայց ես ուզում եմ իմանալ, թե դու այդ ի՞նչ ես տվել Տեր-Պետրոսյանին, որ ինքը քեզ չի վերադարձրել, ու դու անգամ Նոյի ագռավի հետ չգալու մեղքն ես գցում Լևոնի վրա… Վարդազարն էլ էս կողմերում չի երևում, որ մի քիչ կենսագրությունդ պատմի, իմանանք քո կյանքի այս սպիացած, բայց միշտ հիշեցնող դաժան դրվագի մասին.. Բայց իրոք, ուր ա՞ մեր հարգելի զրուցընկերը:
Jojoba
06-06-10 • 20:12 PM
4երեվի Ցախալի զոհ է դարձել /Ցախալը - դա իսրայելի պաշպանության բանակն է, որն ստեղծվել է պետության հրչակումից 2րդ շաբաթ անց Դավիդ Բեն-Գուրիոնի հրամանով -26 մայիսի 1948թ-ին (իվրիտ. פקודת צבא הגנה לישראל)./
Ինչ վերաբերում է կադրերին, ապա ես այն վերցրել եմ Արմ-Ռեպորտերի մոտից - ինձ թված թե նոր կադրեր էին
Philosopher
07-06-10 • 00:11 AM
5Իսկ ինչ վերաբերում է քո՝ Տեր-Պետրոսյանի հանդեպ տածած խորը ատելությա՞նը:
Jojoba
07-06-10 • 03:59 AM
6Ատելություն չի, դա մի քիչ այլ զգացում է.
Բացեմ մի քիչ փակագծերը՝ Լեվոնին կամ նրա ախպեր-ընկերներին ատելու ոչ մի անձնական հիմք չունեմ. Իմ էշին ոչ մի անգամ չոշ չեն ասել .. ԱԿԱ անձնանական շահ չունեմ կամ հակառակը՝ «աբիժնիկ» չեմ.
Մեկ անգամ միայն Վազգեն Ս.-ն է անընդունելի պայմաններ դրել իմ առջեւ, երբ պատրաստվում էի հայաստան բերել մի բիզնես ... բայց դե դա էլ անցած գնացած բան է, հետո էլ ... հիմա նույնիսկ շնորհակալ եմ, որ սկիզբից ամեն ինչ պարզ դարձավ եվ ոչ մի ֆինանսական վնաս այդպես էլ չկրեցի. Բայց դե դա Լեվոնից հետո էր, հետո էլ Վազգենը Լեվոնի հետ կապ չունի եվ վերջապես ... դա ոչ մի կապ չունի այն ամենի հետ.
Այնպես որ այդ զգացումը պայմանավորված է միայն եվ միայն Լեվոնի անձով եվ նրա գործողություններով. Քաղաքականությունից ես քիչ բան եմ հասկանում, բայց ԻՄՀՕ վատ չեմ ճանաչում մարդկանց ... ընդամենը այսքանը.
Պ.ս. չեմ բացառում, որ հարմար պահին նա կարող է ծառայել այս երկրին /ինչպես նաեւ Սերժը կամ Ռոբերտը, բայց ոչ Գեղամյանը կամ ԱԽՔը/.
Աստված էլ բեթարից ազատե՜
Philosopher
07-06-10 • 04:17 AM
7Քո ասածը բացարձակ աբսուրդ է: Բան չունեմ ասլեու: Վազգենը իր տնտեսական օլիգոպոլիան հաստատել էր ՀՀ-ում 98-ի պալատական հեղաշրջումից հետո, դա, լավ է, որ դու էլ ես կրկնում, Տեր-Պետրոսյանի հետ կապ չունի…
Իսկ Տեր-Պետրոսյանին չճանաչելով՝ նման եզրահանգումների գալը ուղղակի «հավայի բան» է… Դու անձնական «սիմպատիայի» հիման վրա բաներ ես ասում… Քո քննադատությունը անաչառ չէ, հարգելիս… այստեղ նմանվում ես գյուղի պառավ տատիկներին, ովքեր ստիպված երեկոյան նստում են ու անցնող-գնացողի ականջը, քիթը և այլն չհավանելով՝ նրանց պիտակավորում են…
Jojoba
08-06-10 • 03:08 AM
8կուզենայի հակաճառել, բայց էնքան հոգնած եմ, որ դժվարանում եմ մտքերս ձեւակերպել.
---
Աբսուրդին մի քիչ ուշ կանդրադառնամ
---
Դու տեսա՞ր տողեր, կամ նախադասություններ, որտեղ ես գրում եմ, որ չեմ ճանաչում նրան.
Հերիք չէ խեղաթյուրում ես իմ գրածներս, դեռ հլը մի հատ էլ իմ գրածս կամ կարծիքս «Հավայի բան» ես անվանում.
Էս անգամ Ամատունու խաթր ներում եմ
---
ես չասեցի, որ իմ կարծիքս պայմանավորված է անձնական սիմպատիայով կամ նրա բացակայությամբ. Դու տողերի արանքում տենց բան կարդացիր՞, թե հեռավորության վրա իմ մտքերս ես կարդում
------------
Ինչ վերաբերում է «աբսուրդին». Մարդկանց ճանաչելու տարբեր մեթոդներ եվ ձեւեր կան. Նրանց մի մասը մենք սերտում ու ստանում ենք կյանքի փորձի շնորհիվ ... հիմա նպատակ չունեմ քեզ ճանաչողության վերաբերյալ դասախոսություն կարդալու ... ընդամենը կասեմ, որ այն ինչ քեզ թվում է «աբսուրդ», դա այն է, որ դու մարդկանց ճանաչում ես մեկ այլ կերպ ... քան դիմացինդ.
Մեկը մարդուն ճանաչելու համար հարկավոր է «հետը քննել», մյուսին բավարար է լոկ մեկ համբույրը ... իսկ երրորդին 20 տարի համատեղ կյանքն էլ քիչ է դիմացինին ճանաչելու համար ...
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)