Բոլոր ժամանակներում կարևորվել է կրթություն ստանալը:  Սակայն այսօր հաճախ չես էլ հասկանում, թե ինչու են մարդիկ բուհ ընդունվում, եթե չեն սովորելու կամ դասերի չեն հաճախելու:  Այսօր շատերը ընդունվում են ոչ այնքան սովորելու, որքան դիպլոմով տնային տնեսուհի կամ ավարտած փեսա դառնալու համար: Իսկ այն մարդիկ, ովքեր իսկապես ուզում են սովորել կամ ընդունվում են սովորելու, կրթություն ստանալու համար, կանգնում են մի շատ կարևոր խնդրի առջև. վարձավճարները և դրանց դիմաց գիտելիք չստանալը:

Տարեց տարի գնալով ավելանում են մեր բուհերի ուսումնական վարձը, բայց դրանց դիմաց ստացած գիտելիքը` ոչ այնքան:

Բուհերի ղեկավարները ոչ թե մտածում են գիտելիք տալու, այլ շահութաբեր բիզնեսի մասին, ամենևին էլ չմտածելով որակյալ կադրերի մասին:

Օրինակ, 100.000 դրամով ավելացել են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բոլոր ֆակուլտետների վարձավճարները` կազմելով 500.000-600.000 դրամ:  Փաստորեն, այդքան վճարելով, կարող եք ակամայից հայտնվելով շոու-բիզնեսում ու լավ երգերով ավելացնել առանց այդ էլ արմատացած շոու-բիզնեսյան քաոսը:

Մայր բուհում, այսինքն` Երևանի պետական համալսարանում, թանկացումները կազմել են 20.000-50.000 դրամ, իսկ վճարները սկսվում են 250.000 դրամից:

Ամենաթանկը Բժշկական համալսարանն է, որտեղ վճարները կազմում են 580.000-800.000 դրամ, որին զիջում է ընդամենը 100.000 դրամով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, որտեղ վարձավճարը կամզում է 700.000 դրամ: Այստեղ վճարի չափը մնացել է նույննը, և այդպես էլ պետք է լիներ:  Վարձերի մի փոքր ևս բարձրանալու դեպքում այդ բաժնի ուսանողները հանգիստ կարող են ուսումը շարունակել արտասահմանյան որևէ հեղինակավոր բուհում, որը տալիս է իսկապես որակյալ կադրեր և այնտես թերևս չի գործում քավորի զանգով կամ գումարով գնահատական ստանալու մեխանիզմը: Եվ հետո նրանք դառնում են իրավաբաններ և բժիշկներ, որոնց չես էլ կարող վստահել:

Մանկավարժական համալսարանում իրավագիտության ֆակուլտետի վարձավճարը ավելացել է 30,000 դրամով` կազմելով 550.000 դրամ:

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ավելացել է 15.000-30.000 դրամով` դառնալով 300.000-400.000 դրամ, իսկ Գեղարվեստի ակադեմիայում` 20.000-50.000 դրամ կազմելով 320.000-500.000:

Սա պատկերն էր, որը տիրում էր այս տարի, հաջորդիվ կներկայացնեմ սպասվող թանկացումները:

Շարունակելի.... 


forward