Հենց նոր տեղեկացա, որ ԱՄՆ կոնգրեսականները 27-ն ընդդեմ 21-ի հաստատեցին Հայոց Ցեղասպանությունն ընդունող թիվ 106 բանաձեւը…
Հաճելի լուր ցավալի դեպքերի կապակցությամբ… Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, որոնք կարողացան դիմակայել Թուրքիայի ու շիզոֆրենիկ Բուշի կամակորությունները:
Մանրամասն կարդացեք այստեղ (անգլերեն):
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
1 մեկնաբանություն
Քաղաքացի
12-10-07 • 13:56 PM
1Ես նույնպես տեղյակ եմ բանաձևի ընդունման մասին: Նաև տեղյակ եմ, որ Թուրքիայի կառավարությունը արդեն իսկ սկսել է Թուրքիայում աշխատող հայերի արտաքսումը, ինչպես նաև լսել եմ, որ Թուրքական ընդիմությունը պահանջում է կառավարությունից, որպեսզի խիստ կրճատվեն Թուրքիայի տարածքում դեպի Հայաստան բեռների փոխադրումները: Երևի կռահում եք թե դա ինչի կհանգեցնի` գների աճ, որոշակի ապրանքների սղություն և այլն:
Իսկ մենք սրան էին ուզում հասնել, թե ուզում էինք, որ Թուրքիան պատժվեր ցեղասպանության համար: Անձամբ ես և մի քիչ միջազգային իրավունքից հասկացողները համոզված են սա սխալ ուղի է, և Հայոց ցեղասպանության և հայկական տարածքների հարցը կարելի է միայն լուծել, և այդպես էլ պետք է անել, միջազագային պայամանագրերի շրջանակներում (Սևրի և Լոզանի պայմանագրեր և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ, որոնք երբեք չեղյալ չեն համարվել և չեն էլ կարող համարվել) ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի միջոցով, ինչ մեր վրա, կոպիտ ասած, մի քանի միլիոն ԱՄՆ դոլլոր կնստի:
Ինչևէ ՀՅԴ-ն և նրան սատարող ուժերը գերադասում են տարեկան մի քանի տասնյակ միլլիոն դոլլարների եկամուտներ ունենալ սփյուռքահայերի հաշվին և հարցը այդպես էլ չբարձրացնել միաջազգային իրավունքի մակարդկ` այն պահելով հուզական մակարդակի վրա, որպեսզի եկամուտի աղբյուրները չկտրվեն:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)