Արդյո՞ք վաղուց եք ձեր ձեռքը վերցրել դպրոցական դասագրքերն եվ աչքի անց կացրել. Եթե ոչ, ապա խորհուրդ կտայի.
Միաժամանակ հանդիպում են խրթին վարժություններ, որոնք նույնիսկ հարազատներով համատեղ չեք կարող լուծել, իսկ երբեմն սխալ հիմնավորումներ, էլ չեմ ասում անիմաստ խնդիրների մասին.
Այդ իսկ կապակցությամբ այս հոդվածի շրջանակներում կփորձեմ մի քանի օրինակներ բերել.
1. Ո՞րն է «Ավելորդը»: Ինչու՞
Առու, գետ, ծով, ջրվեժ, հեղեղ:
Այս հանճարեղ խնդիրն իր տեղն է գտել 2րդ դասարանի «Մայրենի 2» դասագրքում. Էլ չեմ ասում, որ պատասխանն էլ ըստ իս սխալ է.
Ամեն դեպքում կխնդրեյի ձեզ գտնել սրա պատասխանը, իսկ վաղը խոստանում եմ գրել այստեղ պատասխանը /Գրքի վերջում տեղակայված են ճիշտ պատասխանները/. Ճիշտ պատասխան տվողներին, խոստանում եմ քարորդը գերազանց փակել.
Ընդամենը հիշեցնեմ, որ այդ հարցը տրվում է 2րդ դասարանցում ...
Մայրենի 2 դասագիրք
Վաչագան Ա. Սարգսյան,
Սուսաննա Գրիգորյան,
Կարինե Թորոսյան
--
2. Հիշիր ծիածանի յոթ գույնը՝ կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն:
Ի՞նչ է քեզ հուշում «Կատուն, նստած դռան կողքին, երազում է կերի մասին» նախադասությունը:
Մաթեմատիկա 2
Վաչագան Ա. Հովհաննիսյան
Սամվել Ք. Հարությունյան
Վաչագան Ա. Սարգսյան
էջ 159, 10րդ վարժություն
--------
Հիշեցնեմ, որ ես բառացի արտատպել եմ վարժությունները եվ տառասխալների կամ սխալ ձեւակերպման հետ կապ չունեմ.
Օրինակ ըստ իս պետք է լինի «Ծիածանի յոթ գույները», բայց դե սա չէ կարեւորն ... քանի որ խնդիրն մաթեմատիկական է ... եթե իհարկե առկա՜ է որեւէ խնդիր.
---
Մի շաբաթ առաջ զանգեց եղբայրս եվ խնդրեց միանալ իրենց եվ փորձել լուծել իր որդու մաթեմատիկայի առաջադրանքը.
Տղան եթե չեմ սխալվում 5-6րդ դասարան է, ... չերկարացնեմ ... ես ու կինս չկարողացանք, ես հանձնվեցի մի 10 րոպե գլուխ կոտրելուծ հետո. Հաջորդ օրն զանգեց եղբայրս եվ ասեց, որ դպրոցում միայն մեկ երեխա/ավելի ճիշտ նրա ծնողներն/ է լուծել.
Խոստանում եմ վերհիշել եվ անպայման տեղադրել այստեղ ..
17 մեկնաբանություն
Philosopher
20-04-10 • 19:02 PM
1Յամա՜ն ջղայնացել ես…
Բա որ իմանաս, թե ինչեր են անում ընդունելության քննությունների ժամանկ…
Մի խոսքով, որ ասում եմ ոչ մի սֆեռա չկա, որ աշխատի, բողոքում եք, թե ի՞նչ ես բողոքում…
Էն առաջին հարցիդ պատասխանը «ծովն» ա՞ …
Երկրորդից բան չհասկացա…
Jojoba
20-04-10 • 21:15 PM
2Դու միայնակ չես 2րդ խնդրի հարցում.
Իսկ առաջին խնդրիդ պատասխանը լիարժեք չէ.
Եթե ուշադիր լինեիր, ապա կտեսնեիր
Այնպես որ գերազանց քարորդ քեզ չի սպառնում. Լավ .. լուրջ .. կարող ես հիմնավորել ինչու ես ընտրել «ծով» պատասխանը, որն իմիջայլոց ճիշտ պատասխանն է.
---
Չմոռանանք, որ դու 2րդ դասարանցի իմ տղայիս նկատմամբ առավելություն ունես՝ մի քանի տարի «Աշխարհագրություն» ես սերտանել.
Պ.ս. Պատասխանը հիմնավորված է այսպես՝ «Ծովը չի հոսում». Շատ կներերք, իսկ այդ դեպքում «Լիճն» որն է՞
------------
Պ.Պ.Ս. Որեւէ մեկը կարո՞ղ է պատասխանել 2րդ խնդրին.
դպրոցի, թե ինԻՍՏուտի ՞
Եթե դպրոցից հետո, ապա դա այնքան էլ «վտանգավոր չէ», քանի որ դպրոցից հետո մենք այսպիսի «կոփված» կադրեր ունենք.
Philosopher
20-04-10 • 22:02 PM
3Դե չհիմնավորելս այն պատճառն ուներ, որ հենց ասեիր՝ ճիշտ եմ, թե ոչ, նոր կբացատրեի, որ ծովը, ի տարբերություն առվի, գետի, հեղեղի, ջրվեժի, չի հոսում… Ի դեպ, լիճն ի՞նչ կապ ուներ այս կոնտեքստում: Եվ եթե լճի ու ծովի տարբերության խնդիրն է, ապա ծովը լճի «մեծ տեսակն է»…
Նշեմ, որ իրո՛ք այդպիսի հարցեր 2-րդ դասարանի երեխային տալը ուղղակի սադիզմ է… Դե եթե մեզ մոտ պիտի էս որակի կրթություն լինի, էլ ի՞նչի մասին է պետք խոսել: Թեկուզ ավելի բարձր սֆեռաները տես. անգամ համալսարանները, տվյալ դեպքում ԵՊՀ-ն, մեր տարածաշրջանում անգամ ահագին հետ է գտնվում իր որակով թե՛ Բաքվի, թե՛ Թբիլիսիի, թե՛ Թեհրանի համալսարաններից…
Համ էլ՝ դպրոցը վաղուց դադարել է «դպրոց» նշանակությունը ունենալուց… Վերջերս տեղեկացա, որ Երևանի դպրոցներից մեկում /անունը չեմ տալիս/ մայիսի իննի ԽՍՀՄ հաղթանակի կապակցությամբ հանդես են անում ու երեխաներին սովերեցնում են կումիստական երգեր… ուղղակի ապշելու բան է: Գոնե 20 տարի է, ինչ անկախ ենք՝ դե յուրե թող լինի, բայց կարելի էր չէ՞ գոնե Շուշիի ազատագրման կապակցությամբ հանդես անել և ոչ թե ԽՍՀՄ հաղթանակների, ու մի հատ էլ երեխաներին սովորեցնել կոմունիստական երգեր… Առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում… Էս վերջը չի՞:
Առա՜ջ.... քինում, քինում ընք, տեղ հանսըմ չինք, մատտտա՜ղ…
Jojoba
20-04-10 • 23:08 PM
4Միանշանակորեն սխալ ես.
Ինչքան ես եմ հիշում, լիճն է քո ասածն - չունի հոսք, քանի որ դա փակ ծրատարածքն է /замкнутый водоём/, ի տարբերություն ծովի, որն ունի ընդհանուր սահմաններ օվկիանոսի հետ, կամ առնվազն ուրիշ ծովի /ծովերի հետ/, հետեւաբար խոսել այն մասին, որ նա չի հոսում կամ կանգնած է ... դա ամենաքիչն՝ շատ հարաբերական է.
Նշեմ նաեւ, որ 2րդ դասարանցի դա արդեն ընդամենը 7 տարեկան երեխա է, ով մեր ժամանակ առնվազն պատրաստվում էր դպրոց հաճախել սեպտեմբերից.
ԷԼ չեմ ասում, որ «ջրվեժ, հեղեղ» մեր երեխաների 99 տոկոսն նույնիսկ չի տեսել, չի պատկերացնում եվ չի էլ գիտակցում ինչի մասին է խոսքն.
-----
Ինչ վերաբերում է ինձ, ապա այս հանելուկի պատասխանը ինձ համար ավելի «գիտակցական» էր «ջրվեժ» պատասխանը.
Հիմնավորում.
Առուն վերածվում է /կամ կարող է վերածվել/ գետի,
գետն-ծովի,
ծովի կարող է դուրս գալ իր սահմաններից եվ հեղեղել
Եվ այս հերթականության մեջ ինձ համար ավելորդ էր ջրվեժը, քանի որ չպատկերացրեցի ծովը-ջրվեժի վերածվելու հավանականությունը.
Jojoba
21-04-10 • 23:43 PM
5Իհարկե միայն մայրենին չէ ....
Իսկ դու դպրոցում ես սովորում, թե դասավանդում, որ այդչափ շատ ես առնչվում նման ԱՆ-երի հետ
Democrat
22-04-10 • 00:43 AM
6Երկրորդ հարցի պատասխանը միանգամից գտա…
Ուղղակի երկու նախադասություններն էլ սկսվում են միեւնույն տառերով՝ կ, ն, դ, կ, ե, կ, մ
Democrat
22-04-10 • 00:44 AM
7Մոռացա ասել, ոչ մեկ-մեկ Վաչագան Սարգսյանի 7-րդ հրաշալիքն եմ թերթում, երեւի այդ էր պատճառը, որ հեշտ գտա պատասխանը
Democrat
22-04-10 • 00:44 AM
8Սորրի, ոչ թե նախադասություններն են սկսվում, այդ դրանց բառերը…
Democrat
22-04-10 • 00:46 AM
9Ժոժոբա ջան, չհասկացա, թե լիճ որտեղ տեսա՞ր…
F5-admin
22-04-10 • 00:54 AM
10Քեզ գիտունիկի տեղ մի դիր…
Ավելի ճիշտ է ասել՝ «յոթ գույն», քան թե «յոթ գույներ»: Ինչո՞ւ: Որովհետեւ գոյականի հոգնակի լինելն իր վրա է վերցրել նրանից առաջ գրված թվականը: Իսկ սա նշանակում է, որ գոյականը պետք է գրել եզակի թվով:
Օրինակներ՝ ոչ թե 10 աշակերտներ, այլ՝ 10 աշակերտ: Պետք է ասել՝ «բազմաթիվ թերթերում գրված էր...» բայց՝ «24 թերթում գրված էր...»: Նույն կերպ՝ դժվար թե ասես, որ քո ընտանիքը բաղկացած է 4 անձանցից, այլ կասես՝ բաղկացած է 4 անձից:
Կարծում եմ, ըմբռնեցիր միտքս…
F5-admin
22-04-10 • 01:01 AM
11Համաձայն չեմ… գուցե մի քիչ նշաձողը բարձր է վերցրած, բայց թե՝ կարելի է բզբզել երեխայի creativeness-ը ու logic-ը: Իհարկե, երկրորդ դասարանցուն՝ ավելի հազվադեպ, իսկ տարիքի բարձրացման հետ՝ ավելի հաճախ: Բայց, արեւմտյան կրթական հակարգը տարեց-տարի ավելի ու ավելի է հեռանում «անգիր անելուց» ու խորանում դեպի տրամաբանության ու ստեղծագործական մտածողությունը զարգացնելուն ուղղված մեթոդներին: Ինքս սա համարում եմ բավականին ճիշտ մոտեցում: Միեւնույն ժամանակ չեմ ժխտում այն, որ բաներ կան, որ պետք է պարզապես իմանալ եւ ոչ թե մտածել-գլխի ընկնել:
Jojoba
22-04-10 • 04:19 AM
12Իսկ կարելի է իմանալ, ինչու ես ամեն անգամ մեկնաբանություն անելուց Font-i մաման լացածնում.
Դու դեմք ես
շարունակիր թերթել, եվ եթե էլի նման խնդիրներ բաժին ընկնեն տղայիս, կիմանամ ում դիմել.
Բացատրում եմ երկրորդ անգամ, լիճ չկա գրված, բայց ԻՄՀՕ լիճն է, որ չի հոսում.
Հեսա էլ Ադմինը թափով ներս կմտնի եվ մեծամոլական տոնով կզարնի՝ Քեզ գիտունիկի տեղ մի դիր….
Նենց շշպռիր, որ չըմբռնեյի.
սկսվավ՜
creativeness-ը ու logic-ը զարգացնելու համար համապատասխան պայմաններ են պետք, եւ ոչ թե սովետական դպրոցի դիսցիպլինար պայմաններում արեմտյամ մոդել մտցնելը.
Լավ, չեմ վիճի, ամեն դեպքում դու ինձնից շատ եք կարդացել եվ հատկապես՝ լսել.
Jojoba
22-04-10 • 20:38 PM
131. Նախ եթե մեկը ունի պրոբլեմներ տեսողության հետ, ապա ավելի լավ կլինի ակնոցներ կրի, հիմա դա արդեն ամոթ չի համարվում /հաստատ համողված եմ, որ այն տարիքում չես, որ կողքից Շուրիկ կամ Չորսաչքանի կանչեն/
2. եթե պրոբլեմ կան տեքստի ֆոնտի հետ, ապա կարող ես click Ctrl+scroll Middle Button on Mouse
3. Ctrl ++
4. If IE - View-Font Size - and change it
5. If FF - VIew- Zoom- Zoom Text Only
6. Ամեն ինչ հարաբերական է, եթե «մի բան» քո համար «հասկանալի տառաչափերթվ գրել է» կոչվում, ապա անկեղծ ասած ինձ ավելի դժվար է կարդալ այդ ֆոնտով, քանի որ տողերի բարձրությունը նախատեսված չէ այդ չափի ֆոնտի համար
7. եվ վերջապես մեծատառերով կամ մեծ ֆոնտով գրելն ինտերնետում համարվում է «վատ տոն» կամ առնվազն «գոռալով խոսել».
--------
Պ.ս. ինչքան էլ որ Ադմին-ին «Տեր»-ով դիմես, մեկ է Ադմին-ով այստեղ ամեն ինչ սկսվում է, բայց ավաղ-… միայն սկսվում.
Jojoba
27-04-10 • 01:51 AM
14Philosopher, մոռացել էի ես խոսքերդ. Պատահաբար հիշեցի, ու չեմ թաքցնում ... չհավատացի, որ դու ես այս խոսքերի հեղինակն.
Չեմ վիճի, դու ինձնից լավ պատմություն գիտես /ես կարելի է ասել համարյա չեմ տիրապետում այդ առարկային/, բայց խեղաթյուրել մեր պատմությունը՝ ներիր չեմ թույլատրի.
Մայիսի 9-ի դա բոլորիս տոնն է եվ բոլորիս հաղթանակն է, որը իմ համոզմամբ ոչնչով չի ներում իր նշանակությամբ Ղարաբաղյան բոլոր հաղթանակներին. Ավելին, ինձ համար նա ավելի մեծ նշանակություն ունի, քանի որ նրան իմ նախնիներն են մասնակցել, իմ ծնողներս պատերազմի տարիների ծնունդ են եվ տեսել ու քաշել պատերազմական զրկանքները, մեր ընտանիքը այդ պատերազմի ընթացքում ունեցել է իր զոհերն ու մասնատվել. Մինչ հիմա էլ կան մարդիկ, որոնց տեղն մենք չենք իմանում ... ինչը չեմ կարող ասել Ղարաբաղյան պատերազմի մասին, որին ես եվ իմ ընտանիքը միայն հպանցիկ եվ անուղղակի մասնակցություն է ունեցել.
Բայց անկախ այդ ամենից, անկախ նրանից, որ իմ պապս մասնակցել է պատերազմին, իսկ ինչ որ մեկինը նստած է եղել իր տաքուկ տեղում ... սա մեր հաղթանակն է. Ու ինչքան էլ դու անկախանաս քո Լեվոնի հետ, ինչքան էլ բռունցքներդ պարզեք իրար հանդիպելուց ... լավ իմացիր, որ հիմա պարզելու բան չէիք ունենա, եթե այն պատերազմում մենք չհաղթեինք.
Եվ խնդրում եմ, իզուր «մերձբալթյան դեմագոգիա» /«դա դեռ հարց է, ինչ կլիներ, եթե Հիտլերը հաղթեր»/ չանել այստեղ.
----
Ես անձամբ իմ երեխաներիս Շուշու հաղթանակի հետ համատեղ պատմելու եմ 2րդ համաշխարհային պատերազմում մեր հաղթանակի մասին եվ ասելու, որ ոսոխը /ինչ էլ բառ հիշեցի/ ջախջախվեց, քանի որ 2 պատերազմում էլ իրար կողքին եղբայրաբար կանգնած էին ռուսն ու տաջիկը, թուրքն ու հայը, կամ թե դաշնակն ու ԱԻՄ-ականը, հայրենադարձը եւ ղարաբաղցին ...
Ուրիշ բան է, որ բոլոր պատերազմների ժամանակ ոմանք իրենց դիվիդենտներն էին հավաքում ... դա երկրորդ հարց է եվ կապ չունի մեր հաղթանակի/հաղթանակների հետ.
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)