...Չեմ հիշում, ձեզ ասե՞լ եմ, որ իմ աչքերն առաջ ավելի մեծ էին ու ավելի արտահայտիչ, չնայած շատերը պնդում են, որ նրանք հիմա էլ շատ հետաքրքիր են… Երևի դուք շատ կզարմանաք, բայց ես սիրում եմ ամպամած եղանակ, ագռավներ ու ինքնակենսագրական վեպեր…

Չէ. էս տողերի հեղինակը ես չեմ, բայց լրիվ համաձայն եմ իրա հետ: Դե, պարզ ա, որ հեղինակի:

Որոշեցի սենց ազդարարեմ իմ մուտքը էս բլոգ:

ՆՓԱԿԻ ցուցահանդեսում եմ: Երևի ես, վսյո տակի բառերի մարդ եմ, որովհետև ոտերս հա տանում էին պատերին գրված տեքստերը: Դե, չէ, ես սովորական դիտող եմ, ու չեմ պատրաստվում վերլուծել էղած-չեղածը:

Փաստորեն, իմ վրա ազդում ա գրականությունը: Երևի: Վախտին, երբ նկարում էի ու էթում էս կամ էն նկարչի արվեստանոցը, իրանց գործերից չէի ազդվում:

Մեկ-մեկ մտածում եմ, որ սառը մարդ եմ, մեկ -մեկ էլ` չէ: Կինոն կարա վրես ազդի, նկարը`չէ:  Մեկ էլ գրականությունը: Մեկ-մեկ բաներ կա կարդում ես, ու թախիծը վրա ա տալիս ու քանդրտում հոգուդ էղած-չեղածը:

Քյասար: ՆՓԱԿՈՒՄ եմ: Էնտեղ ա ազգիս արվեստասեր ընտրանին: Մարինե Պետրոսյանի հետ Ֆեյսբուքից թեթևակի գրմրվում էի: Ուզում էի տենայի դեմքից ոնցն ա: Վահանի հետ Իշխանյան կայնած խոսում եմ, մեկ էլ վզզալով նկատեցի մի մեկին, ով բացի իրանից չէր կարա լիներ ուրիշը:

Մատս տնկեցի.

- Դուք Մարինե Պետրոսյանն եք:
- Հա, ես եմ,- զարմացած նայեց վրես ու չհասցրեց հարցնի, թե ով եմ ես, որովհետև վռազ վրա տվի:
- Ես Տաիշա Աբելարն եմ:

Ստեղ Մարինեի դեմքի գույնը բացվեց:
-Բա խի՞ մազերդ բբռեջ չեն,- զարմացած մազերս տնտղեց Մարինեն:

Բլոգիս պոստերում անընդսհատ գրում եմ, որ մազերս բբռեջ են, դաժե տենց պոստ ունեմ` բբռեջ Տաիշա վերնագրով:

Ասեմ, որ մազերս էդ օրը կակռազ բբռեջ էին, որովհետև մազերս նոր լվացել ու մեջը սանր չէի մտցրել, տենց գլուխս անկապ դես ու դեն շարժելուց, մազերս չորացել ու ընդունել էին իրանց սովորական դիրքը: Առանց սանրվելու էլ գնացել էի ցուցահանդես:

Քյասար: Անցանք առաջ: Արվեստի քննադատ էի ուզում, որ խոսացնեի ցուցոյի մասին: Ինձ մի մեկի ցույց տվին. ասին ազգանունը Թումասյան ա: Էրկու հոգով կայնած էին: Մոտեցա ու մատս տնկեցի մորուքավորի վրա:

-Ձեր ճակատին գրած ա, որ Թումասյանը դուք եք,- վրա տվի ես ցույց տալով, որ ոչ մի կերպ թույլ չեմ տալու ճողոպրի, եթե չի ուզում հետս խոսա: Բայց ինքը խոսաց ու դաժե զարմացավ: Էն պյանի վրա, որ էսօր մարդը կարա տենց ներկայանա: Դե, էդ մասին չասեց. պարզ ա: Էտի գրած էր: Իրա ճակատին:

- Ձեզ չե՞մ ասել, որ կարողանում եմ կարդալ մարդկանց ճակատին գրվածը: Ու էդ հմտությունը միշտ էլ ունեցել եմ: Չնայած, որ մարդիկ չեն էլ հավատում դրան: Տանձիս: Դուք երևի կզարմանաք, եթե ասեմ, որ սիրում եմ մթնդած եղանակին տաքուկ բնիս մեջից մասնակցել անձրևի կաթիլների վայրէջքին…

Հա, էս արդեն ես եմ: Տաիշա-Տալիաս:

Պտտվում եմ ՆՓԱԿԻ ցուցահանդեսում, նայում եմ բաղնքիում լողացող մերկ տղամարդու հետույքին, հետո փշերով շրջափակված գնդին, հիշում եմ Թումասյանի ֆորմայական ընկալումները, ոտերս նորից բերում են բառերի կողքը… սարնդոստիկներ, ՀԴՄ կտրոնների սյուն, դեմքը փակած նկարով պասպորտ, կավե կոշիկներով քայլք… Տաիշան հոգնեց…

Հրապարակում եմ: Գնում եմ տուն: Հրապարակի վրա մի մարդ ոտերին հագցրած գլորակները` սահում ա: Չգտեմ էդ առարկայի անունը: Դաժե իրա լեզվով: Բայց ինքը շատ հետաքրքիր սահում էր: Չգիտեմ, խի. ինձ թվաց, որ ինքը ֆրանսիացի ա: Հաստատ հայ չէր ըլնի: Հայը տենց ազատ չէր կարա ըլներ օրը ցերեկով` սաղի աչքի առաջ: Էս մարդու համար աշխարհը մի սահադաշտ էր, որտեղ ինքն ազատ էր: Ինքը պտույտներ էր գործում`շատ արագ ու վարժ, սահում էր հետ -հետ, քամակով շարժումներ էր անում, մի խոսքով վայելում էր շարժումն ու դրա պարգևած բերկրանքը:

Կանգնեցի մի երկար վայրկյան: Նայեցի նրան` մի հավերժ րոպե: Ինքն ինձ չնկատեց: Ես իրա համար չկայի: Շարունակեցի քայլել:


forward