Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցում ՀՀ անակախության 16 ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ճիշտ է, նա այդ ելույթի ժամանակ դեռ չի տվել այն հարցի պատասխանը, որը շատերին է հուզում (առաջադրվում է նա որպես ՀՀ նախագահի թեկնածու, թե ոչ), բայց նա հակիրճ և միևնույն ժամանակ բովանդակալից անդրադարձ է կատարել Հայաստանի ներկայիս մարտահրավերներին և դրանց դիմանգրավելու տարբերակներին:

Նա շեշտել է այն 16-17 հեռուստաընկերությունների մասին, որոնց միջոցով հիմնականում կուրացվում է բնակչության մի ստվար զանգվածը և հետաքրքականն այն է, որ այս քիչ թե շատ պատմական կարևորություն ունեցող ելույթը մինչ այս պահը ոչ հեռուստաալիքով չի լուսաբանվել (ամեն դեպքում համահայկական ալիքներից ոչ մեկով, քանի որ ես հենց հիմա Վանաձորում եմ և ելույթի մասին իմացել եմ հեռախոսով և ինտերնետից):

ltp

Ես ճիշտն ասած շատ վաղուց գիտեի, որ հայկական բոլոր հեռուսատալիքները մի իշխանական ապտակի կարոտ անգլուխ ձիավորներ են և այս անգամ ևս համոզվեցի դրանում: Եվ եթե նայում ես թե համասփյուռ ալիքներով ամբողջ օրը ինչ են ցույց տալիս, լացդ գալիս է: Հ1-ով ցույց են տալիս թե ինչ լավ շատրվաններ ունենք, ինչ լավ էստակադաներ ենք բացում, բայց ցույց չեն տալիս որ, հարյուրավոր մարդիկ մի քանի միկաբաղդասարովների, ու արաաբրահամյանների թեթև ձեռքով ինչպես են անտուն մնում, որ ով է էն ապուշ ու տգետ նախագծողը ու շինարարություն նախաձեռնողը, որ ամբողջ Երևանը վերածել է սահմռկեցուցիչ շինհրապարակի ու այն բառիս բուն իմաստով կաթվածահար արել, որտեղ ամեն մետր անցնելուց հետո խաչակնքվում ես, որ դեռ ողջ ես: Դե ԱԼՄ-ով էլ դուք գիտեք ինչ են ցույց տալիս. թե ինչպես է մեր հարգարժան տկ-ն բարևում ռք-ին ու բարևելիս գլուխը խոնարհում, ինչպես թագավորի առաջ: Հա մոռացա ասեմ, շատրվանների բացման արարողության ժամանակ, ձեզնից ինչ որ մեկը լսել է, թե ինչպես ներկայացրեցին ռք-ին? Ասեմ, ՀՀ նախագահ, նորին գերազանցություն պարոն ռք: Բա մենք էս էինք ուզում մեր անկախությունից, որ մարդկանց կաստավորեն, ու ցեզարյան բաժանիր և տիրիր սկզբունքը աղավաղելով մեր երկիրը հավասարեցնեն փորձանոթային առնետի հետ (վերջինի մասին առանձին հրապարակում կանեմ):

Այս անգամ այսքանը, հուսով եմ արձագանքներ կլինեն ու մենք հետաքրքիր քննարկում կունենանք…

Քաղաքացի-ի ստորագրությունը

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...

http://www.himaam.info


forward