Այո… ցավալի փաստ էր, մեր արքան պարտվեց… Իհարկե՝ մրցավարների միջնորդությամբ: Բայց թե իր մեղքի չափն էլ կար:

Մենակ այն, որ ամբողջ շեշտը դրել էր վերջին ռաունդների վրա, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէր… Թեեւ, մեծ էր հավանականությունն այն բանի, որ 11-ում կամ 12-ում վերջապես կտապալեր Դիրելին: Բանը գնում էր դրան… ուղղակի մի քիչ հայավարի տաքարյունություն արեց… կատաղած էր համ իր հակառակորդի, համ էլ մրցավարի վրա… Հեչ որ չլինի, մի հատ մաքուր, թեկուզ կարճատեւ նագդաուն չհաշվեցին… Ինչքան նակդաունի բերած միավորն էր պետք Արթուրին ու վատ իմաստով՝ նրա մրցակցին, որքան դրա հոգեբանական կողմը…

Ամեն դեպքում, հուսանք, որ մյուս մարտերին տակտիկապես ավելի լավ կպատրաստվի մեր հայրենակիցը…

Իսկ այստեղ ըմբոշխեք վերին 9, 10 եւ 11-րդ ռաունդները ու ինքներդ կհամոզվեք, որ ամեն ինչ գնում էր նոկաուտի… բայց ոչ այն վերջաբանով, որին հասցրեց Արթուրը:

F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!


forward