Իր կյանքի 71-րդ տարում իր տանը՝ Մոդենայում, վախճանվել է աշխարհահռչակ երգիչ Լուչանո Պավարոտին: Անցած տարի հանրաճանաչ երգիչ Լուչանո Պավարոտիի մոտ բժիշկները հայտնաբերեցին սարսափելի հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Սակայն 71-ամյա տենորի կնոջ՝ Նիկոլետա Մանտովանիի խոսքերով, Պավառոտին առյուծի պես պայքարում էր հիվանդության դեմ։ Երգչի կինը հայտնել է նաև, որ Պավարոտին ամենայն լրջությամբ պլանավորում է վերադառնալ բեմ և կրկին կազմակերպել արդեն սովորական դարձած ամենամյա «Պավարոտին և ընկերները» համերգը։ Սակայն դժբախտաբար, այս տարվա օգոստոսին, նրա վիճակը դարձել էր արդեն օրհասական:
Հարգելի F5 բլոգի անդամներ, սպասում եմ ձեր կարծիքներին՝ այս անսպասելի լուրի վերաբերյալ ... :(
3 մեկնաբանություն
Bloger
11-09-07 • 17:44 PM
11000 ափսոս…
Հայարփի
13-09-07 • 01:39 AM
2Գուցե անորոշ եմ արտահայտվում, սակայն իմաստուն ձայն ուներ մաեստրոն: Ու լեցուն՝ լցնում էր ամբողջ դատարկ տարածությունը եւ հրավիրում երաժշտության աշխարհ…
Sureyan
14-09-07 • 01:59 AM
3...
Իսկ այդ աղջիկը, գիտեք, ասում էր.
“Երբ Բեթհովեն եմ լսում` թվում է,
Թե ես քայլում եմ ծովի վրայով"…
Պ. Սևակ, “Խաղալիք սարքողը”
Բայց և այնպես, համաձայն եմ: .
Թող որ երգի Նա…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)