Հայ ազգային կոնգրեսը 2010 թվականի մարտի մեկին անցկացրեց իր հանրահավաքը: Ասյտեղ պետք է նկատել, որ մարդկանց քանակը բավական շատ էր, ինչը խոսուն փաստ է հենց միայն այն դատարկաբանների համար, ովքեր, առավոտից երեկո նստած, «ազգային-մտածող» դեմքերով պնդում են, թե ՀԱԿ-ի վարանիշը ահավոր ընկել է, ու Կոնգրեսը այլևս երկրում որեւէ էական դեր չի խաղում:

Հարկ է ընդգծել, որ մարդիկ եկել էին մեծ հույսերով ու ակնկալիքներով: Ոմանց մոտ դրանք արդարացան, իսկ ոմանք էլ հիասթափվեցին (թեև ինչից` չեմ հասկանում): Սակայն պետք է հաշվի առնել, որ մարդիկ կարողացան ըմբռնել Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական շեշտադրումները ու ՀԱԿ-ի մեսիջը հասարակությանը:

Իսկ ինչ էր ասվում հաղորդագրության մեջ ու բաց տեքստում: ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում շեշտադրեց այն հանգամանքը, որ այսպիսի բարդ պայմաններում ՀԱԿ-ը արել ու անում է այն առավելագույնը, որը կարողանում է: Վստահաբար պետք է համաձայնել, որ քաղաքականությունը առաջին հերթին հնարավորի արվեստն է ու յուրաքանչյուր հնարավորությունից պետք է օգտվել: Ակնհայտորեն ՀԱԿ-ը կարողացավ օգտվել` ցույց տալով, որ հանդարտ քայլերով նա կարող է անցնել լեռները` հասնելու հիմնական ճակատամարտի վայրը` մղելու իր Աուստերլիցը: Նապոլեոնը Ավստրիային ջախջախելու համար պիտի անցներ անանցանելի լեռներով ու երբ զինվորները դժգոհում էին, նա նրանց ոգևորում էր` թե այստեղով է անցել նաև Հանիբալը.... ուստի եթե նա անցել է, մենք էլ կարող ենք անցնել: Զինվորները իրենց հերթին մատնանշում էին, թե` ախր Հանիբալը ծանր թնդանոթներ չէ, որ անցկացնում էր… Միևնույնն է, Նապոլեոնը կարողացավ հանդարտ, բայց և միաժամանակ ճկուն քայլերով ջախջախել Ավստրիային ու տոնել սեփական փառահեղ հաղթանակը:

Հիմա ևս, ՀԱԿ-ը կարող է ու անում է այն, ինչ պետք է անի: Տեր-Պետրոսյանը հստակ ուրվագծեց` ապացուցելով իր խոսքերը մի շարք ակնհայտ փաստերով, որ իշխանության գահավիժումը մոտ է, ինչին պետք է ամեն րոպե պատրաստ լինել: Իսկ դրա համար անհրաժեշտ է ակցիաների ավելի ու ավելի բազմամարդացում, ավելի ու ավելի մասայականացում…

ՀԱԿ-ի հիմնական մեսիջը հասարակությանը սա էր. պատրաստ լինել ամեն սցենարի, ամեն տարբերակի.... Հուսով եմ, ու հավատով լի, որ հասարակությունը կտեսնի իրական ճանապարհը:

Կարևոր է, սակայն, նաև այն, որ իշխանությունն էլ իր հերթին այլևս հնարավորություն չունի փոխելու դեպքերի հետագա ընթացքը: Սերժ Սարգսյանը երկու տարվա ընթացքում ուշադրությամբ չհետեւեց քաղաքկան դաշտում տեղի ունեցածին, ուշադիր չեղավ, որ իր վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել ֆիասկոյի: Միայն մեկ բան պետք էր հաշվի առնել. ավելի լավ է կողքիդ լինի մեկ խելոք ընկեր, որը քեզ կասի ամենայն ճշմարտությունը, քան հազարավոր դատարկաբաններ, որոնք քծնանքից այլ բան չգիտեն ու դրանով կուրացնում են մարդուն` թույլ չտալով իրականը տեսնել: Ինչեւէ, ունենք այն` ինչ ունենք:

Հանդարտ քայլերով` դեպի լրջագույն հաղթանակ. սա է հիմնական նշանաբանը, որ ուղղակի չաշխատել չի կարող:

Philosopher-ի ստորագրությունը

Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ

41487f9cf3d7.jpg


forward