Հարգելի ժողովուրդ,
Ինձ կողքից հուշեցին, որ կարելի է մի քիչ ավելի մոտիկից իրար ճանաչել… Հենց այս նպատակի համար էլ բացվել է «Բարեւ, ես եմ» բաժինը: Ով հեղինակ է (երնեկ իրենց) կարող են առանձին գրառումով «ներկայանալ» մյուսներին: Իսկ դեռեւս մեկնաբանները ստիպված են հենց այս գրառման մեկնաբանության մեջ գրել իրենց մասին ... մինչեւ կդառնան հեղինակ: Գրել այն, ինչ կցանկանային տեղեկացնել մյուսներին:
Ուրեմն, սկսենք ինձնից… ախր սկսելու բան չկա… պարզապես այցելեք իմ անձնական կայքէջը:
Այսքանը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
68 մեկնաբանություն
Միտք
24-03-08 • 16:46 PM
1Ողջույն բոլորիդ: Հուսով եմ, կդառնամ հետաքրքիր զրուցակից: Ունեմ իմ սեփական բլոգը, հասցեն է՝
http://mitq.wordpress.com/
Մեկնաբանեք նաեւ իմ էջեւմ:
Marat
10-05-08 • 15:27 PM
2Ապրում եմ Երեւանում,25տարեկան եմ,մասնագիտությամբ բժիշկ եմ:
Jojoba
10-05-08 • 16:16 PM
3եւս մեկ բժիշկ, որն իր բախտ է վիճարկում քաղաքական բանավեճերում ...
Սկսնակ իսկ ինչ բժիշկ ես եվ եթե գաղտնիք չէ, որտեղ ես աշխատում /բլոգի անդամները քեզ դիմելուց զեղջի հույս ունենան՞ /
Marat
10-05-08 • 18:08 PM
4Թե ի՞նչ բժիշկ եմ, թույլ տուր չասեմ: Զեղջի հույս, իհարկե կարող են ունենալ, սակայն, ցավոք, դեռ այն մակարդակի չեմ,ո ր զեղջեմ կամ չզեղջեմ:
Jojoba
11-05-08 • 00:35 AM
5լավ, հասկանալի է՝ 90%- հավանականությամբ նարկոլոգ ես.
Դե ես էլ շոփեր տղա եմ, ինչ թաքցնեմ խմելու հետ էլ սեր ունեմ, դե իհարկե էդ մակարդակին չեմ հասել, բայց թե երբեք մի ասա երբեք.
նենց ես թաքցնում, ոնց որ հարցնում եմ փողերդ որտեղ ես փահում. ես կհասկանայի եթե չասեիր թե որտեղ ես աշխատում, բայց ռազ որ ասել ես բժիշկ ես, էլ խի ես ամաչում մասնագիտացումից. Թե էդքան ամոթալի է ՞
Marat
11-05-08 • 00:56 AM
6Բայց ինչի՞ց պետք է ամաչեի...Եթե չեմ ցանկացել նշել մասնագիտությունս ,ուրեմն պատճառ ունեմ:Շատ հետաքրքիր մասնագիտություն է:
Ոչ ,հարգելի Jojoba, նարկոլոգ չեմ:Բայց եթե մի քիչ էլ հաշվարկ անես ,երեւի կիմանաս:Սակայն դրա մասին խնդրում եմ չգրես:Ես այստեղ ոչ մեկին չեմ ճանաչում ,ինչու ինձ ճանաչեն:
Marat
11-05-08 • 00:57 AM
7Պարզ է, դու էլ ես բժիշկ:Այսքանը կոլլեգա…
Jojoba
11-05-08 • 01:58 AM
8Սկսնակ, ստեղ բացի ինձնից եվ փիլիսոփայից, սաղ էլ բժիշկ են, այնպես որ գյուտ չարիր
հաշվարկ ՞. ես քո աստղագուշակ չեմ, որ հաշվարկներով մասնագիտացում իմանամ.
լավ, հետո կասես, եթե հարմար գտնես, հաշվարկ անելուց վատ եմ: Դժվարությամբ եմ պատկերացնում եմ, ինչ պտի անեմ, եթե կիլոմետրը սարքեն 150 դրամ.
Philosopher
11-05-08 • 02:19 AM
9Ժոժոբ էնտեղ ուզում ես լուրջ բաներ գրենք, դուրս գանք,իբր բառ գտար էլի, պրիզդենտական ծրագրերի բախումից, իսկ հիմա էստեղ նստել դարդ ես անում, թե եթե կմ-ն դառնա 150 դրամ.....
Հետո, թող դառնա...Քեզ ինչ, մեկա առաջ ենք գնում… Էն ոնց է ասում, առաջ առաջ առաջ քինա Հայաստան...Այ էդ պահը չէ, շատ շատ եմ սիորւմ…
Իսկ Սկսնակը, եթե ամաչելու բան ունի, ուրեմն գինեկոլոգ է: Հաշվարկը ճիշտ է, թե ոչ??? Եթե ոչ, ապա Ադմինը էդ հաշվարկներից լավ ա, թող ինքը գրի...ԿԱմ ասենք Ֆենոմենը, հենց հարցնես, ինքը անպայման կպատասխանի....
Jojoba
11-05-08 • 03:14 AM
10»»Իսկ Սկսնակը, եթե ամաչելու բան ունի, ուրեմն գինեկոլոգ է:
էն էլ սկսնակ գինեկոլոգ :-(
չէ չեմ կարծում, ես հլը չեմ տեսել գինեկոլոգ «ս կոմպլեքսոմ նեպօլնօցեննոստի», իսկ մեր Սկսնակի մոտ հաստատ կա ... թերահավատություն իր սեփական ուժերի նկատմամբ՝ հավատացեք մարդկանց նիկերը, է-մեյլերի լոգինների հաճախ ավելի շատ բան կարող են ասել, քանց դուք կարծում եք.
սկսնակը հավանաբար ունի մասնագիտություն, բայց դեռ չի աշխատում /կամ լավ աշխատանք դեռ չի գտել, այլ ընդհամենը ժամանակավոր/, գինեկոլոգ չի հաստատ.
բավականին մեղմ եվ հանգիստ բնավորությամբ, հավանաբար Արմեն, Արամ կամ Արման անունով. Ինտերնետի հետ ծանոթ է մի քանի տարի, բայց առավել ակտիվ է 2-3 տարի. հավանաբար ամուսնացած չէ, բայց ունի ընկերուհի.
Իր անձնական կյանքը համարում է դեռեւ չկայացած, բայց բնավորությամբ օպտիմիստ է. Այնպես որ ռեալ հույսեր դեռ ունի.
Ծառայողի ընտանիքից է, ֆինանսական կացությունը՝ միջին կամ միջինից մի փոքր ցածր. Բանակում ծառայել է
Լավ, իհարկե կատակում եմ, բայց չեմ զարմանա, եթե այս կատակի մեջ լինի մի փոքր ճշմարտություն
Հուսով եմ ՍԿՍՆԱԿը, ներողամտաբար կբերաբերվի այս էքսպրոմպտ-ին եվ կատակի առոզջ զգացումով.
Marat
11-05-08 • 17:37 PM
11սկսնակը հավանաբար ունի մասնագիտություն, բայց դեռ չի աշխատում /կամ լավ աշխատանք դեռ չի գտել, այլ ընդհամենը ժամանակավոր/, գինեկոլոգ չի հաստատ.
Ոչ, հարգելի Jojoba ,մասնագիտություն դեռեւս չունեմ,ազնիվ խոսք:Դեռեւս կլինիկական օրդինատոր եմ:Բանակում չեմ ծառայել:Պատրաստվում եմ մի տարուց ծառայել:
Իսկ կատակիդ մեջ ահագին ճշմարտություն կա:
«ս կոմպլեքսոմ նեպօլնօցեննոստի»
Հա ,որ…
Jojoba
11-05-08 • 19:43 PM
12»»սկսնակը հավանաբար ունի մասնագիտություն, բայց դեռ չի աշխատում /կամ լավ աշխատանք դեռ չի գտել, այլ ընդհամենը ժամանակավոր/, գինեկոլոգ չի հաստատ.
»»մասնագիտություն դեռեւս չունեմ,ազնիվ խոսք:Դեռեւս կլինիկական օրդինատոր եմ
բա դե, ճիշտ էլ բնութագրեմ ել, ինչ ես ուզում. Կլին. օրդինատուրան արդեն մասնագիտացում է, կարեւոր չի ունես գրքույք, թե չէ. Հենց բուն իմաստը նրանում էր, որ դեռեւ ինչ-ինչ դրական սպասելիքների փուլում ես. Դրա համար նշեցի, որ դեռ չի աշխատում /կամ էլ ժամանակավոր կամ սպասողական վիճակում/.
«ս կոմպլեքսոմ նեպօլնօցեննոստի» մի քիչ զիլ էր ասված, երկրորդ ձեվակերպումը առավելի ճիշտ էր «թերահավատություն իր սեփական ուժերի նկատմամբ».
Ներիր մի հարց, հիմա ինչ արժի կլին.օրդինատուրան՞.
Ձրի լինում է, թե ինչպես ասում եմ, բոլորի համար է վճարովի. Գումարային տարբերություն կա՞ մասնագիտացումների միջեւ
Marat
11-05-08 • 22:32 PM
13Վաաաաաաաաայյյյյյ.......Բարեվ Արթուր ջան........ԷսՏԵՂից նոր ՔՈ կայք եմ մտել :Նոր էլ մտա կայք -էջդ անունդ էնտեղ տեսա .......նոր հասկացա թե ինչի էր ասում նարկոլոգ ես......Դե նենց չենք տեսնում գոնե սենցել ա շփվենք....Եթե Արթուրի բլոգն ա ,դու սկզբից ճիշտ էիր ...Jojoba.Վախենում էի կներես:Ասեմ, որ էստեղ ընկել եմ պատահական՝ ՀԻՄԱ- ից
Սուրեն. շատ հաճելի է....
Marat
11-05-08 • 22:37 PM
14Ասել կուզի ազգս հիմա հիմարներուն մեր այսօրվա.
“Պայքարն արդար ու անբիծ գուցե խեղեք դուք` անվերջ,
Թեկուզ տանջեք, մորթեք ու հասցնեք դաժան մահվան՝
Ազատության տենչանքներին չկա ավարտ , ՉԿԱ ՎԵՐՋ”:
Marat
11-05-08 • 22:46 PM
15Կարապետիչից լավ ա չէ…
Marat
12-05-08 • 00:20 AM
16Արթուր ջան ,վաղը քեզ տեսնեմ:
Բայց ճիշտն ասա ,Jojoba, համարյա խաբել էի, չէ:Չնայած քեզ հալալ ա,շատ բան ճիշտ ես գրել:
Marat
12-05-08 • 00:21 AM
17Արթուր ջան ,վաղը քեզ կտեսնեմ:
Marat
12-05-08 • 00:42 AM
18թերահավատություն իր սեփական ուժերի նկատմամբ՝ հավատացեք մարդկանց նիկերը, է-մեյլերի լոգինների հաճախ ավելի շատ բան կարող են ասել, քանց դուք կարծում եք.
Ինչ ասեմ,էսօրվանից կլնեմ ՄԱՐԴԱԿԵՐ…
Jojoba
12-05-08 • 00:57 AM
192 սխալ
գրազ կգամ, բայց դու իրեն հաստատ վաղը չես տեսնի, ոչ էլ վաղը չէ մյուս օրը
էդ մեկն էլ քուանշ. էդ քոննը չի.
խո դու 13-16 տարեկան հիպերսեքսուալ եւ չբավարարված անչափահաս չես ՞.
ես քո մասին ավելի լավ կարծիք էի կազմել
Philosopher
12-05-08 • 01:12 AM
20ժոժոբ, քուանշներդ ասել եմ չէ, միշտ չէ որ աշխատում են: Բայց, կարծես թե, էս անգամ քուանշներդ վայ թեմ աշխատաեն:
Մենակ մի հարց Սկսնակին.
ԻՍկ որտեղ եք հանդիպելու Ադմինի հետ:
Ժոժոբ ասում ես լուրջ թեմաներից խոսեք, հիմա եկել էստեղ “հավայի քուանշ-մուանշ” ես դնում: Բա որ ,ասենք, Սկսնակնն էլ սրեց, հետո??? Գրազ եք գալիս ինչի վրա??? Մեկա ստից տեղը գրազ մրազ մի եկեք, տվողն ով է???
Philosopher
12-05-08 • 01:13 AM
21>>>խո դու 13-16 տարեկան հիպերսեքսուալ եւ չբավարարված անչափահաս չես ՞
Էդ ինչի տենց չոր ու կոպիտ??? Խի էդ 13-16 տարեկանների մասին տենց վատ կարծիք ունես?
Philosopher
12-05-08 • 01:16 AM
22>>>“Պայքարն արդար ու անբիծ գուցե խեղեք դուք` անվերջ,
Թեկուզ տանջեք, մորթեք ու հասցնեք դաժան մահվան՝
Ազատության տենչանքներին չկա ավարտ , ՉԿԱ ՎԵՐՋ”:
Կներես, բայց ճիշտ կլիներ, որ բժիշկը զբաղվեր իր գործով, բանաստեղծն էլ իր գործով: Թե չէ որ բանաստեղծը բժշկություն անի, իսկ բժիշկը Ձեոներ գրի, կունենանք մարդ = Տ.Կարապետիչ....Կամ էլ ասենք, հը-հը-հը....Ծափերը....
Jojoba
12-05-08 • 02:37 AM
23Philosopher ջան, չես նկատել, որ ես հլԸ որ ոչ մի գրազ չեմ կրվել, պրոստո ... էդ էլ է ճիշտ տվողն ով է՞
Դու ել, խո վկա էիր ադմինը ասեց, գրազը կտամ ... բայց դե ինչպես միշտ.
Philosopher դու մոռանում ես, որ ես տաքսի վարորդ եմ աշխատում, հետեւաբար սաղ օրը մարդկանց եմ շփվում, ստեղ ուզես-չուզես սաղ օրը մարդկանց հետ ես շփվում. ստիպված տեսնում ես այն, ինչ հասարակ Philosopher-ի համար անհասանել է.
հետո մի բան չհասկացա, քո համար որն էր «վատ կարծիք»՝ հիպերսեքսուալ թե չբավարարվածը՞
առաջինը դժվար թե կարելի է համարել «վատ կարծիք»՝ դաժե եթե դու հոգով եվ մարմնով փիլիսոփա ես
իսկ չբավարարված, քանի որ ուզես թե չուզես, դա այդպես է.
Թե հիմա պտի ստեղ գլուկ գովաս, որ դու 16 տարեկանում կարգին սեռական փորձ ունեիր ՞. Աչքիս՝ դու հիմա էլ էդքան փորձ չունես /լավ փորձը մի կողմ, բայց ակտիվ սեռական կյանքով չես ապրում/.
Լավ, եթե չանձնավորենք, ապա այս ազգի հիմնական բացն հենց սեռական անբավարարվածությունն է՝ սա առանց կատակի, եթե այս պրոբլեմը չլիներ հայ ազգի մոտ, միգուցե իրար միս քիչ ուտեինք.
Phenomen
12-05-08 • 02:44 AM
24Ես բժիշկ չեմ. մի նամակագրության մեջ Ադմինը երևի այնպես էր հասկացել, իբր բժիշկ եմ, բայց էդ ես չեմ: Ես անփեշակ մարդ եմ, կրթությունս տեխնիկական է՝ հաստոցից-բանից: Բայց հիմա թարգմանություններ եմ անում՝ գերմաներեն-ռուսերեն, գերմաներեն-անգլերեն: հիմնականում տեխնիկական տեքստեր:
Էդքան էլ ինձնից:
Philosopher
12-05-08 • 02:57 AM
25Ես` նվաստս, որպես այս բլոգի անդամ-հեղինակներից մեկը, ինձ իրավունք եմ վերապահում, Ֆ5-Ադմինին դիմելու մի խնդրանքով: Այն է, հարգելի ադմին, ես կառաջարկեմ, Ժոժոբի անունը եւ համապատասխան տվյալները եւ նրա մասին մեր կարծիքները / որը մենք կգրենք անհրաժեշտության դեպքում, տեղադրել վերեւում` “դարձեք Ֆջ Բլոգի հեղինակներից մեկը” դրա տակ եւ Բաժինների գրառման վերեւում, որպես հրաշալի գիտնականի: Ժոժոբը հայտնագործիչ է: Նա առանց մարդուն ճանաչելու, հիմնվելով նիկերի եւ գրառումների վրա, բացահայտում է նրան ` սկսած մասնագիտությունից, սեռական հարաբերությունների հաճախականությունից եւ մնացյալից: Կարծում եմ մյուս հեղինակ-անդամ-մեկնաբանները ինձ հետ համակարծիք կլինեն:
Իսկ Ժոժոբ.
ԲՐԱՎՈ~~~~~~~~~~~~~~~
F5-admin
12-05-08 • 12:05 PM
26Եթե Բարսելոնում ես՝ կտեսնենք, եթե ոչ, ապա կտեսնենք 16-ից հետո:
Մի հարց՝ իսկ ո՞ր Սուրենն ես դու: Միգուցե PM անեիր, իմանայնիք:
Marat
12-05-08 • 14:00 PM
27Նարկոլոգ Սուրենն եմ ,Արթուր ջան…
Marat
12-05-08 • 14:06 PM
28Կներես, բայց ճիշտ կլիներ, որ բժիշկը զբաղվեր իր գործով, բանաստեղծն էլ իր գործով: Թե չէ որ բանաստեղծը բժշկություն անի, իսկ բժիշկը Ձեոներ գրի, կունենանք մարդ = Տ.Կարապետիչ
հա լավ դե էդ մեկն եմ գրել
Marat
12-05-08 • 14:55 PM
29Philosopher, բայգ ճիշտն ասա , Կարապետիչից լավ չի…
taraker
25-07-08 • 16:18 PM
30Բարև Ձեզ:
26 տարեկան եմ, ապրում եմ Երևանում։ Մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Մի հատ ի մի բերեմ տեսակետներս ու մտքերս ու մեկ էլ տեսար դարձա ակտիվ բլոգեր։
Jojoba
26-07-08 • 01:08 AM
31Կպնե՞մ, թե ոնց
26 տարեկան բլոգեռը 2 օր մտքերը եւ տեսակետները ի մի է բերում :-(
Ինչ լավ է, որ դու իմ մոտ չես աշխատում, թե չէ պրոյեկտի deadline-ի մասին կարելի կլիներ ի սկզբանե մոռանալ: Մինչեւ մտքերդ իրար բերեիր, պատվիրատուն ամենաքիչը ինքնասպան կլիներ:
Պ.ս. եթե գաղտնիք չէ, ի՞նչ լեզվով ես ծրագրավորում
Պ.Պ.Ս. այ տեսնում ես, որ մտքերդ արագ ի մի բերեիր հիմա երեւի դու ֆ5բլոգի կողմից կգնայիր Բիշկեկ /barcampasia.net/, քո փոխարեն հիմա ուրիշը կգնա:
Եթե հասցնես մինչ հոկտեմբեր, ապա առնվազն հնարավորություն կունենաս մասնակցել ԲարԿեմպի հայկակակ տարբերակին /barcamp.ամ/, եթե չեմ սխալվում լինելու հոկտեմբերի սկզբներին (հավաքվելու են մի բազմաթիվ բլոգերներ տարբեր երկրներից)
Պ.Պ.Պ.Ս.
Սեփական փորձիս վրա հիմնելով կարող եմ պնդել՝ ռուս եւ ուկրաինացի բլոգերուհիները չեն սիրում դանդաղ կողմնորոշվող ծրագրավորողներին:
taraker
27-07-08 • 04:00 AM
32Հարգելի ժոժոբ ջան, ինչպես գիտես վռազողի կնիկը տղա չի բերում… Ինչ վերաբերվում է barcamp-ին, կոնկրետ ես web development-ով չեմ զբաղվում, հետեւաբար այքան ել սպասված հյուր չէի լինի այնտեղ, իսկ ես համեստ տղա եմ ու չեմ գնում այնտեղ ուր ինձ չեն սպասում:
Ուղղակի նայում եմ մինչ իմ բլոգին միանալը արտահայտած մտքերին ու տեսնում եմ, որ ասելու շատ բան չունեմ հենց այս պահին, իսկ ես նոր միջավայր ներխուժելուց փորձում եմ կարգին ու նոր մտքեր արտահայտել:
P.S. Java-ով եմ գրում:
Պ.Ս.Ս Բա դու շոփեռ չես??
Jojoba
27-07-08 • 04:48 AM
33Որ իմանաս ինչ մարդիկ են գնալու, կհասկանաս, որ համեստության մասին խոսելն ավելորդ է:
Ափսոս քիչ ժամանակ ունեմ, թե չէ շատ կուզենայի մի երեվույթի մասին գրել, որն անցյալ շաբաթվա ընթացքում ինձ շատ զարմացրեց. Ի զարմանս ինձ ես հայտնաբերեցի, որ հայաստանում կա այսպես կոչված բլոգերների մի մեծ բանակ, որոնք մեկը մեկի վրայով թռնելով ուզում են ցույց տալ, որ իրենք են համար 1 բլոգերը հայաստանում. Գժեր - գժվեք՜
Չգիտեմ նույնիսկ ինչի հետ կարելի է համեմատել… խոսքի միտինգի տեղը, կամ ասենք որեվէ հավաքույթի ժամանակ տեսած կլինեք, ոնց են մի խումբ մարդիկ ձգտում նստել տոհմի ամենահարուստ, հարգված մարդու կողքին /կամ միտինգի դեպքում վազում կանգնում Լեւոնի կողքը, ձեռքը սխմում/ ... մի խոսքով հասկացաք ինչ նկատի ունեմ ...
Եթե ինչ որ տեղ վերջիններիս վարմունքը ինձ համար հասկանալի է /բայց ոչ ընդունելի/, ապա այսպես կոչված բլոգերների դեպքում բանը հասնում է նույնիսկ զավեշտալի վիճակների. Զարմանալին նաեվ նա է, որ նրանց մեծ մասը ունեն բարձրագույն կրթություն /մի մասը նույնիսկ post-graduated/, ինչքան հասկացա բավականին շատ են 30-40-ից անց մարդիկ:
Լավ առաջ չանցնեմ, հուսով եմ որ ժամանակ այնուամենայնիվ կգտնեմ անդրադառնալու այս թեմային.
հավատա, քանի որ այստեղ հիմնական քաղաքականության մասին են խոսում, ապա թազա բան դժվար ասես, ինչ էլ ասես ... մեկը կհիշի, որ նոյի թվին դա Լեվոնը ասել է էսինչ հանդիպման ժամանակ :-՚Ճ
ինքնուս ես՞. իմ իմանալով, մեր 2 կրթական օջախներում Java-ից բացի նաեվ այլ լեզուներ են անցնում /ափսոս ՎԵԲ-ի հետ կապակցված ոչ մի լեզու չեն սովորեցնում - լավ միգուցի Եվրոպականը շատ թեթեվ/
հա բա ինչ եմ, ինչ է մի հատ սիգնալ տամ, որ հավատաք՞
Ուղղակի, ես փոքրուց սիրել եմ Պլանավորել եվ ծրագրավորել իմ առօրյան.
-----------
Լավ, ամեն դեպքում, բարով եկար ... մի քիչ համարձակ. քեզ թվում է, էն ծակ Փիլիսոփանները /չանձնավորել, խոտիա եթե շատ եք ուզում - կարելի է/, որ էդքան գրում են . .սաղ թազա-թազա եվ խելոք մտքեր են արտահայտում ՞
F5-admin
28-07-08 • 06:36 AM
34>> Ուղղակի նայում եմ մինչ իմ բլոգին միանալը արտահայտած մտքերին ու տեսնում եմ, որ ասելու շատ բան չունեմ հենց այս պահին, իսկ ես նոր միջավայր ներխուժելուց փորձում եմ կարգին ու նոր մտքեր արտահայտել:
Դե տես ինչ ես անում… եթե հանկարծ զգաս, որ մտքերդ ավելի շատ են ու մեկնաբանելիս չեն տեղավորվում, տեղյակ պահիր…
Իսկ առայժմ՝ գրիր ու արտահայտվիր ազատորեն. հենց այս նպատակի համար էլ ստեղծված է այս կայքը:
Դորիան
13-04-09 • 08:34 AM
35Բարև բոլոր 7-իդ:
Ես պզուկոտ 19-ամյա երիտասարդ կամ խելագար եմ:
Փորձում եմ մասնակցել Ֆ5-ի քննարկումներին, դեռ որ չի ստացվում… Մի քիչ հույս տվեք…
Phenomen
13-04-09 • 16:23 PM
36>> Ես պզուկոտ 19-ամյա երիտասարդ կամ խելագար եմ:
Երեւի կողմնորոշվես՝ ավելի ճիշտ լինի: Հույս տալն էլ՝ կողմնորոշվելուց հետո:
Jojoba
13-04-09 • 16:54 PM
37>> Բարև բոլոր 7-իդ: Հետաքրքիր է ո՞ւմ նկատի ունի:
7-ի գործով նստածների՞ն
Թե՞ որոշել է մեզ հաշվել… /и тебя посчитали и меня /
Jojoba
13-04-09 • 16:55 PM
38» Բարև բոլոր 7-իդ:
» հետաքրքիր է` ո՞ւմ նկատի ունի
Ամեն դեպքում - Բարեւ 8-րդ
Smbat
03-05-09 • 19:08 PM
39բարեվ ձեզ իմ անունը Սմբատ է, ես երտասարդ լրագրող եմ ՝ շատ եմ սիրում գրել քաղաքական նյութեր, բայց դե մեկ-մեկ ել լինում են նաև տարբեր, կցանկանայի նաև իմ մտքերը արտահայտել ես բլոգում ,թողնել իմ մեկնաբանությունները տվյալ հարցերի շուրջ և իհարկե մարդկանց ներկայացնել իմ անձնական հրարապակումները,նյութերը և հոդվածները
Նախապես շնորհակալություն բլոգի Ադմինին
Smbat
03-05-09 • 19:41 PM
40Ադմին ջան խնդրում եմ, կպատասխանես իմ հարցին, որ արդյոք ես այս բլոգում կարող եմ գրել, տեղադևել իմ հոդվածները և մեկնաբանել մյուս մասնակիցների գրածներին
Jojoba
03-05-09 • 20:06 PM
41Դե որ եկել ես բարով ես եկել, աթոռը քաշի մի կողմի վրա տեղավորվի ...
Smbat
03-05-09 • 20:49 PM
42հիմա քաշեմ… ինչից ենք խոսում հիմա՞
Smbat
03-05-09 • 20:52 PM
43Եթե թույլ տաք, առաջարկում եմ քննարկել Հայաստանի հանրապետությունը Հունիսի 1 ին՞
Smbat
03-05-09 • 20:56 PM
44Ինչ եք կարծում» ինչպես կանցնեն մայիսի 31 -ին կայանալիք ավագանու ընտությունները՞, կլինեն հետընտրական զարգացումներ՞
Philosopher
03-05-09 • 21:12 PM
45Ողջույններս հարգելի Սմբատ:
Նախ՝ հուսով եմ, որ որոշ անդամների պես մի քանի տող չեք գրի ու դադարեցնեք Ձեր ակտիվ մասնակցությունը: Ավելին, հետաքրքիր կլիներ ծանոթանալ Ձեր մտքերին: Հուսով եմ Ադմինը Ձեզ կշնորհի հեղինակի կոչում (վերջերս մի քանի պարգեւատրում արեց, կարծում եմ՝ հիմա մի հատ արտահերթը չէր խանգարի) ու դուք մեզ կտրամադրեք Ձեր մտքերը եւ գաղափարները:
Քաղաքական հոդվածներ գրել սիրելը արդեն իսկ շատ բանի մասին է խոսում, ուստի հենց Ադմինը հայտնվի ու Ձեզ շնորհի հեղինակի «տիտղոս», գրեք մի հոդված ու դրա խորագրի ներքո կսկսենք քննարկել Ձեր առաջ քաշած հարցերը: Չեմ կարծում, որ այս խորագրի տակ արժե այդ թեմաները արծարծել....
Smbat
03-05-09 • 21:15 PM
46ժողովորդ մի քիչ ակտիվ եղեք եկեք թեժ քննարկում ծավալենք
Smbat
03-05-09 • 21:26 PM
47իրհարկե ոչ ես ընդհանրապես կյանքում ել, շատ ակտիվ մարդ եմ , և ընտրել եմ լարգրությունը որպես մասնագիտություն հենց իրադարձություններին շատ արագ արձագանքելու համար. ես ձեզ հետ համամիտ եմ հարգելի Պհիլիշոփեր և ուրախ եմ ձեզ և մյուսների հետ ծանոթանալու և իհարկե գործունեություն ծավալելու այս բլոգում, ես ձեզ խոստանում եմ եթե ադմինը ինձ շնորհի հեղինակի կոչում,, ապա ես ի ցոյց կդնեմ իմ լավագույն որկաները քաղաքական բանագավառում, իսկ մինչ այդ բավարարվեմ մեկանաբնություններ անելով
F5-admin
03-05-09 • 21:32 PM
48Ողջույն, հարգելի Smbat եւ կներես, որ ուշ եմ պատասխանում: Լիքը օֆֆ-լայն գործեր կային:
Մեկնաբանել՝ արդեն իսկ կարող ես, ու արել ես՝ թողնելով քո խոսքն այս թեմայի տակ: Նույն կերպ, կարող ես մեկնաբանություններ թողնել նաեւ մյուս բոլոր թեմաների ներքո:
Ինչ վերաբերվում է Ձեր՝ հեղինակ դառնալուն, մի քիչ լուրջ է… Կրիզիս, ընտրություններ…
Լավ, մի բան կմտածենք: Մինչեւ կծանոթանաք մեր բլոգի կարգ ու կանոնին, ու Ձեր՝ որպես ապագա հեղինակի իրավունքներին, Ձեր հեղինակի կարգավիճակը կակտիվանա:
Ուշադիր եղեք Ձեր էլ. հասցեին եւ անձնական փոստարկղին նամակ կգա՝ մանրամասնություններով:
Առայժմ:
Կփորձենք… դուք էլ փորձեք: Սակայն, ի տարբերություն այլ կայքերի, մեր անդամների մեծ մասը զբաղված մարդիկ են, ովքեր մեկ-մեկ էլ մտնում են այս կայքը, եւ ոչ թե միշտ օնլայն են, ու մեկ-մեկ էլ մտնում են իրական, ոչ վիրտուալ կյանք
Smbat
03-05-09 • 23:26 PM
49Ես ձեզ հասկացա, հարգելի Ադմին և ես կսպասեմ մինչ դուք ինձ կշնորհեք «հեղինակի» կոչում ես դրա դիմաց ձեզ խոստանում եմ հետաքրքրիր նյութեր և իհարկե ակտիվ հործունեություն ձեր բլոգում
Jojoba
04-05-09 • 00:47 AM
50Սմբատ, եթե այս գրառումդ /առանց սղագրման, այս վիճակում/ ուղարկես Ա1Պլյուսի խմբագրություն, հաստատ համողված եղիր, որ քեզ աշխատանքի կվերցնեն. Այդ դրանից հետո կարող ես ներկայանալ, ոչ թե սկսնակ լրագրող, այլ՝ Ա1-ի.
Հիմա, էլի Պհիլիշոփեր աղբերը կգա ու կհարցնի. «Ինչ՞ ասել կուզեիր քո վերջին մեկնաբանությամբ»
Jojoba
07-05-09 • 15:07 PM
51Jojoba
07-05-09 • 15:08 PM
52Jojoba
02-09-09 • 02:02 AM
53հլը նայեք ինչ նկար եմ գտել .... սպանում է ... ու ինչ՜ հիշողություններ առաջացնում
Վայաչ
23-11-09 • 05:42 AM
54բարեւ ես լուսինե վայաչյանն եմ, ասում են գրող եմ, բիվշի նարկոման եմ, բիվշի ալկաշ, բիվշի նատուրալկա… հիմա չգիտեմ ինչ եմ. սենց բաներ… աշխատանք չունեմ, աղջիկ ունեմ 20 տարեկան, ուզում եմ Հոլլանդ գնամ, վոր համ ամուսնանամ սիրած աղջկաս հետ համ ել հեպատիտս բուժեմ… համ էլ ուզում եմ ստեղ գրեմ, բայց չեմ ջոկում ո՞նց: հա, համ էլ ասեմ, ոնց խոսում եմ, նենց էլ գրում եմ, ոչի՞նչ…
F5-admin
24-11-09 • 04:06 AM
55Ողջույն, Վայաչ, ու շնորհակալ եմ, որ այցելեցիր այս կայքը, որը կարող է դառնալ նաեւ քոնը. դա ավելի շուտ քեզնից է կախված, քան մեզնից:
Շատ անկեղծ ներկայացար ու ներկայացրիր ինչ ունես-չունես
Փաստորեն, քիչ բան չունես, ու կարեւորը՝ հավես ունես, թե չէ կան մարդիկ, որ, իրենց թվում է, թե ինչ-որ բան ունեն:
Եթե ասում են՝ գրող ես, ուրեմն՝ ասում են: Չլինեիր՝ չէին ասի:
Հոլլանդ գնալը վատ միտք չէ, բայց եթե զուտ ամուսնանալու համար ես գնում… էլի կարելի է:
Ինչ վերաբերում է գրելուն, ապա, գրանցվելով, դու դեռ մեկնաբան ես, սակայն, ելնելով այն խոսքիցդ, որ գրող ես, ապա մի քանի րոպեից դու կդառնաս նաեւ հեղինակ ու գրիր՝ ինչքան կուզես:
Սակայն, մինչեւ գրելդ վատ չէր լինի, որ ծանոթանայիր այս էջին, որ իմանայիր, թե մեկնաբանն ու հեղինակն ովքեր են…
Մնացածը՝ տես քո անձնական փոստարկղում, որն էլ կգտնես՝ կտտացնելով քո Ղեկը…
Առայժմ այսքանը
Jojoba
24-11-09 • 05:01 AM
56Բարեւ Վայաչ ... նայում եմ քեզ ու հասկանում թե ժամանակն ու հանգամանքներն ինչքան անողոք են եղել քո հետ. Փոխել մարդկանց այդքա՞ն հիմնովին ... աչքերիս չեմ հավատում ...
Վայաչ
24-11-09 • 05:03 AM
57ինչքա՞ն հիմնովին եւ ինչո՞ւ անողոք
Մտահոգ
25-11-09 • 05:17 AM
58ըստ իս, իրականության սեւ էջերը այսպես հրապարակայնորեն հայտարարելը այնքան էլ քաջություն չէ… գովազդ էլ չէ, բայց չարժի էլ հայտրարերել…
Կասե՞ս, թե ինչու ես անմիջապես ասում, որ նարկոման, ալկաշ ու նատուրալկա ես եղել անցյալում: Ու ինչո՞վ դա կօգնի մեզ ու քեզ՝ հաղորդակցվելու կտրվածքով:
Վայաչ
25-11-09 • 07:16 AM
59Մտահոգ ջան, ասում եմ, որովհետեւ չեմ ուզում թաքնվել: Գլամուր, կեղծ բարեպաշտություն, ավելի լավը երեւալու, քան կաս ցանկություն, հայկական մենթալ երեսպաշտություն տանել չեմ կարող, դրա համար էլ ասում եմ, որ մարդկանց պարզ լինի ինչ ոչուփուչության հետ են “հաղորդակցվում”, в обиходе` շփվում: Էս եմ, хочешь бери, хочешь-нет!
Jojoba
25-11-09 • 14:07 PM
60Բան՜ ասիր.
Հիմա մեր Փիլիսոփա աղբերն էլ 3 հատ ամորձի ունի, բայց ամեն անգամ ներկայանալուց չի ասում դրա մասին. Եվ իմհօ ճիշտ է անում ... ոչ ոք նրանից չի ակնկալում դա, եվ ոչ մեկին իրականում դա չի էլ հետաքրքրում.
заниженная самооценка, թե՞ սեռա-հոգեբանական պերվեզիա.
Եթե հավատանք քո իսկ խոսքերին, որ գրամուլային նպատակների չունես, ապա առնվազն հոգեբանի «օգնության» կարիք է զգացվում.
Jojoba
25-11-09 • 14:09 PM
61Դորյան ուր՞ ես, ականջդ կանչի՜ ...
Եթե չեմ սխալվում նա իրեն նույնպես ոչուփուչություն էլ համարում, /ուղղակի մի քիչ ավելի համարձակ արտահայտություններով/
Վայաչ
25-11-09 • 18:45 PM
62Հա երեւի թե ունեմ Ո՞վ չունի որ հոգեբանի կարիք… Դե հիմա ինչ ուզում ես մտածի, ոնց ասում են, կապրենք, կտեսնենք: Համենայն դեպս заниженной самооценки нет у меня. Считай прикалываюсь над собой
erewanski
09-04-10 • 02:56 AM
63ԲԱրև բոլորին
ես Երվանդն եմ 15 տարեկան , մտքով ֆուտբոլիստ , հոգով բանաստեղծ…
Սովորում եմ : Վաղուց ուզում էի բլոգ ունենաի : Ունեցել եմ շատ կյանքի կիսատ օրագրեր :Հիմաել կուզեմ դառնալ հեղինակ…:
Arevia
30-09-10 • 05:51 AM
64Paron administrtor, shnorhakal em vor verchapes im akk-n aktivacriq. Chishtn asac arden huys chunei te erbeve ayd baxtin karjananam.
Incheve...bari galust indz, dzer achqn el luys)))
Jojoba
01-10-10 • 00:32 AM
65Քեզ բարի գալուստ, մեր administrtor-ի աչքն էլ լույս.
F5-admin
01-10-10 • 03:48 AM
66Հարգելի Arevia,
նախ, քիչ ուշացումով՝ բարի գալուստ մեր կայք:
Գրանցվելիս եւ, ընդհանուր առմամբ, մեր բլոգը թերթելիս, բնական է, որ Ձեր աչքից վրիպած չէր լինի, որ մեզ մոտ գրավոր լեզուն դեռ հայերենն է, անկախ նախարար Աշոտյանի՝ մեր զարգացվածության աստիճանը բարձրացնելու կպչուն մտքին… Ուստի, խնդրում եւ պահանջում ենք, որ այսուհետ մեկնաբանություն գրելիս գրել ՀԱՅԵՐԵՆ: Մեր հայերենը յունիքոդ է, ուստի, դուք կարող եք՝
- կամ օգտվել որեւէ ծրագրից (KDWin կամ էլ WinKey)
- կամ պարզապես նշել “Միացնել հայերենը” անմիջապես մեկնաբանության դաշտից ներքեւում գտնվող շրջանում:
Խնդիրը նրանում է, որ մենք չունենք այս բլոգից որեւէ եկամուտ, եւ չունենք աշխատակից, որը վճարովի հիմունքներով Ձեր լատինատառ խոսքը կդարձներ հայատառ: Ուստի դա ստիպված ենք թողնել Ձեր ուսերին:
Ես Ձեզ գրել էի, որ ակտիվացնողը դուք ինքներդ պետք է լինեիք, դուք չէիք ակտիվացրել՝ ես ակտիվացրեցի: Վերջապես ակտիվացված եք, այնպես որ ակնկալում ենք Ձեր ակտիվ միջամտությունը մեր բլոգի անցուդարձին:
Աստված տա, Ձեր հույսը հատի միայն այս բլոգի սահմաններում… իսկ, ընդհանուր առմամբ, մենք կփորձենք Ձեզ ապացուցել, որ հույսը մեռնում է վերջինը
Հարցեր ծագեն՝ դիմեք առանց կաշկանդվելու:
Arevia
02-10-10 • 07:53 AM
67Չի վրիպել, պարզապես “KDWin կամ էլ WinKey” -ից օգտվել չգիտեմ, իսկ երբ միացրի “Միացնել հայերենը” վօռօչ տառեռ սխալ են գրվւմ:
որտեղ եք գրել?
Պառօն Jojoba, հիմա վօռ կառդւմ եք իմ գռացը, ավելի լավ չեռ ինզ համար մի հատ “Իսկլյուչենիե” անեիք, թօղնեիք հանգիստ լատինեռենօվ գռեի, քան թե այսքան տառասղալնեռօվ, բայց հաեռեն)
Դե վօչինչ, կամաց կամաց կսօվօռեմ, մի պօքռ համբեռւթյւն, կառեվօռը հայկական բլօգ եմ գտել)
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)