Այսօր փորձում էի ինտերնետում հայաստանի վերաբերյալ նորություններ փնտրել եվ երբ պատահաբար փորձեցի բացել 7or.am թերթը.
Իմ բախտից կայքն արգելափակված էր իրենց հոստերի /e-productions.am/ կողմից: Ծիծաղից քիչ մնաց աթոռից ընկնեյի՝ հոստերը, ով եթե չեմ սխալվում նաեւ իրենց կայքի հեղինակն է արգելափակել է կայքն: Ինչու ծիծաղից, դե քանի որ կայքն արգելափակվում է հիմնականում մի քանի պատճառներով. Կամ խախտվել է հոստերի կանոններից մեկն - սպամ է արել, կամ շատ ռեսուրս է օգտագործել, որոնք քիչ հավանական են, քանի որ կայքն այդքան մեծ հաճախելիություն դժվար թե ունենա. Դե նման դեպքում մնում է միայն մեկ պատճառ՝ չի վճարվել հոստինգի վճարն.
Իսկ սա արդեն ծիծաղելի փաստ է. Այնպես է ստացվել, որ միայն վերջին տարիներին ինձնից հոստինգ են գնում մի քանի հայկական մի քանի թերթեր. Անձնական փորձից գիտեմ, որ աշխատանք նրանց հետ - ծանր փորձություն է /նույնիսկ եթե թերթ բավականին մեծ ճանաչում եվ թվաքանակ ունի/. Ինչքան մեծ այնքան շատ են լինում ուշացումներն.
Եթե ստացվում է տարվա կտրվածքով փոկել փողն - դա լավ է, հակառակ դեպքում ամեն ամիս 10-20 օր ուշացումները դա բնականոն երեւույթ է. Հասկանալով դա հոստինգն երբեք չի անջատվում ... ամեն դեպքում թերթ է.
5 մեկնաբանություն
Jojoba
16-02-10 • 19:06 PM
1Մոռացա նշեմ, որ 7օր կայքն պատկանում է Andranik Tevanyan.-ին /Tevanyan LTD/
Jojoba
16-02-10 • 20:58 PM
2Երեվի էնքան մարդ է մտել, որ կարդա Նադեժդայի մենախոսություններն, որ կայքին հատկացված տրաֆիկն պրծել է.
Զարմանալի է, որ չկա մեկն որ կապվի հոստերի հետ եվ մեծացնի հատկացված լիմիտներն.
Philosopher
16-02-10 • 21:56 PM
3ՄԻգուցե, որոշ տեղեկություններ կային, թե իբր Սամվել Բաբայանի գործերը բիզնես-ոլորտում լավ չեն, կային նաև տեղեկություններ, թե Թևանյանին հենց Բաբայանն էր ֆինանսավորում… Չնայած չգիտեմ, թե ինչքանով ա ճիշտ, բայց դե.... Չլինի՞, թե ճիշտ ա՞…
Jojoba
16-02-10 • 22:32 PM
4Սամվել Բաբայան եվ Թեւանյան ՞
Դժվար
Jojoba
19-02-10 • 01:04 AM
5«7օր»-ի աշխատանքները վերականգնվել են
Հարգելի՛ ընթերցողներ, մեզանից անկախ տեխնիկական խնդիրների պատճառով արդեն երկու օր է անհասանելի էր «7օր»-ի կայքն ու բլոգը։ Բոլոր թերություններն այժմ վերացված են, և կայքը անցնում է իր բնականոն աշխատանքին։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։
-----
Հայերեն ասած 7օր կայքն փոխեց իր հոստինգը (e-productions.am/) /ինչ-ինչ պատճառներով/ եվ տեղափոխվեց Արմենիան Դեյթաքոմ Քամփնի.
Հուսանք, որ գոնե այստեղ ձեզ անխափան աշխատանք է սպասվում…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)