Ով Եվային է սիրում թող սիրի,մեկ շաբաթը բավական է’ հասցնել նրան սիրահարվել,վասընզի նրան սիրահարվածը օլիգարխ է ու լավ էլ եղբայրական կապ ունի նախագահական աշխատակազմի մի պաշտոնյայի հետ:
Լինել 22-ամյա գեղեցկուհի ու չկատարել իր ոսկեձկնիկյան շատ շտապ երազանքը անհնար էր, թքած թե չէր խառնելու 1 տարի երազանք փայփայած,ծնված օրից երգին նվիրված մեկին, եկել էր հաղթելու,որովհետև այդպես էր պլանավորած, եթե պետք լիներ,որ այս հաղթանակը պետք է ապահովեր տանկերով, նա դա անելու էր,ասենք որ նա ինքը չէր անելու, իր փոխարեն անողներն արդեն արել էին: վճւարել էին ահռելի(մեր համար) գումարներ ու Երևան էին բերել ևրոտեսիլի առաջին հաղթողին:
Այծիկի պես թռվռող ու անցած ևրոտեսիլներին բառեր կուլ տվող Անդրեն , որ մի ժամանակ Էմմիի անդավաճան ընկերն էր ծախվել էր իր տերերին:մի խոսքով ամեն բան բնական սարքվել էր,բայց այնքան էլ բնական չստացվեց…
Ջհանդամ թե փոքրիկ մակնթացություն տեղի չունեցավ շոու բիզնեսի հայոց աշխարհում,զատօ մի գեղեցկուհի բավարարվեց:
http://www.youtube.com/watch?v=_SdOtS4s5fE&feature=player_embedded
Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին:
15 մեկնաբանություն
Ազիան
16-02-10 • 11:19 AM
1Հարգանքներս: Նոր տեխնոլոգիաներին չտիրապետելը հանգեցրեց սխալների…
Խնդրում եմ սա թողնես’ վերականգնելով Մեսչյանի երգը:Ներքևի համանման նյութը վերացնել:Շնորհակալություն:Զբաղված եմ, կներեք,որ ուշ ուշ եմ երևում:
Jojoba
16-02-10 • 17:32 PM
2Վահան Ամատունի ջան, հազար անգամ ներողություն եմ խնդրում ... խո՞ դու հիվանդ չես.
Քեզ ինչ թե ով է նրան ֆինանսավորողն. Դու խո հարս չես բերում տուն, որ քեզ հետաքրքրեն, թե նրա հետ ով է քնել եվ քանի անգամ.
Դուք եվրոտեսիլ գնացող երգչուհի եք ընտրում, իսկ այսօրվա դրությամբ նա լավագույնն էր ... համաձայնվիր՜.
Ոչ մի սիրահարությամ մասին նույնիսկ խոսք չկա ... ընդամենը կա մրցակցություն, իսկ այդ մրցակցությամ մեջ նա լավագույնն էր.
Իրականում այս տողերն գրելու համար առնվազն պետք է հիվանդ լինել ...
Հա, 100, կամ 1000 անգամ թքաց, որ խանռելու եմ եվրոտեսիլ գնալու հայկական հերթն.
Թքաց, թե պրոֆեսիոնալ կոչված հայկական ժյուրին ում էր այս տարի հերթն խոստացել.
Որի համար իրենց մեծ շնորհակալություն.
Էդ ի՞նչու, ներողություն քամակներդ չի մռմռում, երբ Ըմբշամարտում ռուսաստանից հրավիրված Պատրիկեյեւը առաջին տեղ է բերում հայաստանին. Նրան էլ մեծ փողերով հայաստան է բերել Ծառուկյանը.
Բա, խի՞ եթե նույնը դա արեց Տաշիրի Սամո-ն տենց վատ զգացիք. Որովհետեւ Էմիի նման անտաղանդը /խոսնք միայն նրա տվյալ երգի եվ կատարման մասին էր/ հերթից դուրս մնած .. դրա համար.
Այսինքն, եթե ես ճիշտ եմ հասկանում, պրոբլեմն նրանում չէր, որ երգն լավն էր, թե վատ. Երգչուհին լավ կատարեց, թե ոչ.
Այլ ընդամենը այն մասին, որ
1. նրա պրոդյուսերն Տաշիրի Սամոն է, կամ ավելի ճիշտ նրա պրոդյուսերն մոտիկ հարաբերությունների մեջ է վերոհիշյալիս հետ
2. գալով հայաստան Եվան խառնեց բոլորի պլաններն
Ահա այն պատճառներն, որի պատճառով մի քանի տափակներ երեկ կանգնել էին Օպերայի բակում եվ գոռում էին Եվա հեռացի.
-----
Ավելի մեղմ բառեր, քանց բթամիտ կամ ստորաքարշ չեմ կարող անվանել այսպես մտածող մարդկանց.
Մտահոգ
17-02-10 • 03:17 AM
3Եկեք ծուռ նստենք-շիտակ խոսենք: Եվ Եվան է լավը, եւ այն երգը: Մնում է, որ նորմալ երգի Օսլոյում, դրա համար էլ ինչ է պետք՝ դուխ: Ու մեր նվնվան հանրությունը, ինչպես միշտ է լինում, կսկսի այդ աղջկան հոգեբարոյական հարվածներ հասցնել… Ու չի ասի, որ վերջին մեկ տարվա մեջ, Թաթայի վերջին դիսկի մի քանի երգից բացի ուրիշ նորմալ երգ չենք լսել… Հա, եղել են Քաջիկ-մաջիկներ, կամ այլ տափակ անիմաստ երգեր: Բայց սրա նման հիթային երգ չենք ունեցել:
Ու հիմա, գոնե բոլորով սատար կանգնեն, բոլորով հիշել են, որ դատարաններ կան… դատի են տալիս…
Ամոթ է, դեռ չսկսած, արդեն էն բանից են անում գործի մեջ…
Ազիան
17-02-10 • 22:35 PM
4Հիվանդ լինելը ինչ կապ ունի....Դու իմ բարեկամ,գաղափար ունե՞ս լրագրային ժանրերից:Բերենք Եվա Ռիվասին հանենք այն հարթությունից,թե որքա՞ն է նա արժանի հաղթող լինելուց....Նման հարցադրում այս ֆելիետոնում չկա:
Եվրոպայում կդատեին ու կվերցնեին այն օպերատորի արտոնագիրը, ով կհամարձակվեր գումար գանձել չարված ծառայության դիմաց, նաև բարոյական վնասի համար:
Հարակից ներկայացնում եմ նյութեր,թե ինչպես (նորից կրկնում եմ բերենք Եվա Ռիվասին հանենք այն հարթությունից,թե որքա՞ն է նա արժանի հաղթող լինելուց) կարելի է ամել այն,որ պետք է արվի, գոնե խայտառալ չլինելու համար գային ներքին համաձայնության:
Այս նյութը տպագրվել է Ադրբեջանում, դեռևս մրցությունը’ չկայացաց, փետրվարի 11-ին:
Как в Армении получают путевки на «Евровидение»
Российский бизнесмен армянского происхождения покупает голоса телезрителей.
Как сообщает Bakililar.AZ, армянская газета «Чоррорд инкнишханутюн» раскрыла тайны национального отбора на конкурс «Евровидение».
На прошлом Евровидении сразу после выступления Инги и Ануш Аршакян для всех было понятно, что в 2010 году в Осло поедет певица Эмми.
Никто не сомневался, что может появится исполнитель, которого предпочтут ей. В Армении такого не нашли, а вот в России - да.
Речь о Еве Ривас, чье имя впервые появилось во время ежегодной церемонии награждения «Ташир» в Москве.
Число тех, кто любой ценой хочет ее появления на Евровидении, не так уж много, однако против значительной суммы и соответствующего заказа никто особенно не выступил.
Спонсирует Еву Ривас брат руководителя аппарата президента Армении Самвел Карапетян по прозвищу Само Калужский – известный российский предприниматель.
«Ташир» - его инициатива, а появление Ривас связывают исключительно с его именем.
Как сообщают газеты, представители предпринимателя сегодня ведут работы по обеспечению для Евы Ривас первого места на Евровидении.
Что до голосования в Армении, то уже значительные суммы вложены в получение sms.
Созданы специальные группы, которые за деньги 14 февраля будут активно голосовать в пользу Евы Ривас.
постоянный адрес новости:
http://news.bakililar.az/news_kak_v_armenii_31860.html
Իսկ այս նյութը’ հայկական ընֆիմադիր մամուլից է:
ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՐԴԱՐ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվարի 14-ին կայացավ «Եվրատեսիլ-2010» երգի միջազգային մրցույթի հայաստանյան փուլը, եւ տեղի ունեցավ սպասելին` հաղթող ճանաչվեց Եվա Ռիվասը` իր «Ծիրանի կորիզ» երգով, ինչը, թերեւս, շատերի վրա սառը ցնցուղի ազդեցություն գործեց:
Մեկ անգամ եւս վկան դարձանք այն բանի, որ խոստացված «արդար ու թափանցիկ» ընտրությունների արդյունքում հաղթող է ճանաչվում նա, ում հաղթանակի մասին արդեն վաղուց էր խոսվում: Եւ չնայած Ռիվասի երգն ու կատարումը համեմատաբար ամենահաջողվածը կարելի է համարել, սակայն հենց միայն կասկածները բացառելու համար, որ ամեն ինչ կեղծված է, խաբված ու ծաղրի ենթարկված չլինելու համոզումն ունենալու համար առավել նախընտրելի էր, որ մեկ ուրիշի անունը հնչեր` որպես Օսլոյում Հայաստանը ներկայացնող կատարողի: Իսկ որ կեղծիքներ իսկապես տեղի են ունեցել ու որ, ինչպես հայաստանյան ամեն մի ընտրություն, այս մեկն էլ բացառություն չէր, պարզ դարձավ շատ շուտով: Էմմի եւ Միհրան զույգի, ապա նաեւ Ռազմիկ Ամյանի ցուցադրաբար բեմը լքելուց հետո վերջիններիս պրոդյուսերները հայտարարեցին, որ նրանց օգտին ուղարկվող sms հաղորդագրություններն արգելափակվում եւ տեղ չէին հասնում: Փոխանցելով քվեարկության ժամանակ համակարգչային կենտրոնում գտնված իրենց ներկայացուցչի այդ մասին հաղորդածը` Ռ. Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը մեզ հետ զրույցում երեկ նշեց, որ նախ ինքը պետք է փորձի պարզաբանում ստանալ, թե ուր են չքացել Ռազմիկի երկրպագուների ուղարկած հաղորդագրությունները: «Ես անձամբ ուղարկել եմ, չի հասել: Զանգել եմ «ԱրմենՏել», ասել եմ, որ փողը վերցրել է, բայց sms-ը չի գնացել: Իրենք նայեցին, տեսան, որ դա այդպես է, ասացին` երեւի 1 օրվա ընթացքում կփոխհատուցեն»,- պատմեց Արմեն Մովսիսյանը ու, ինչպես եւ նախկինում խոստացել էր, որ անարդար ընտրություն լինելու դեպքում Ռ. Ամյանը բոյկոտելու է այս մրցույթը` հայտարարեց. «Մենք հասկացանք մի բան, որ «Եվրատեսիլում» ՀՀ-ն կյանքում չենք ներկայացնի: Թող մտածեն բոլոր նրանք, ովքեր ուզում են ներկայացնել: Ինչ ուզում են` թող անեն: Թող գնան: Եթե կարողանան փայլուն այնտեղ հանդես գալ, մենք միայն կողջունենք: Եթե չէ, իրենք գիտեն»,- վրդովված էր պրոդյուսերը: Ու եթե այնպես ստացվի, որ նոր sms քվեարկություն կազմակերպվի, Ամյանը կոչ է անելու իր երկրպագուներին քվեարկել հօգուտ Էմմի եւ Միհրան զույգի: Իսկ Էմմիի պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանն առավել գործնական քայլերի է դիմել: Երեկ նա հեռախոսային բոլոր օպերատորներին ուղղված դիմումներ է պատրաստել` պահանջելու sms քվեարկությունների վերծանումները: Անճշտություններ նկատելու դեպքում պատրաստվում է դատական հայց ներկայացնել` վիճարկելով մրցույթի արդյունքները: Ն. Սարգսյանը չի հավատում, որ Էմմին ու Ռազմիկը, որոնք բազմահազարանոց դահլիճներում համերգներ են տալիս, ավելի քիչ ձայն կարող են ստանալ, քան նորահայտ Եվա Ռիվասը: «Դե, պատկերացրեք, նրանք տարեկան քանի համերգներ են ունենում: Եթե դահլիճ են հավաքում, ուրեմն ունեն, չէ՞, այդքան ֆանատներ: Չճանաչված այդ աղջիկը պետք է 6 հազար ձայն հավաքեր, Ռազմիկն ու էմմին` հազար չորս հարյո՞ւր: Դա ծիծաղելի է»,- մեզ հետ զրույցում հայտարարեց Ն. Սարգսյանը` շարունակելով. «Էմմին էլ է ասել` եթե Ռազմիկը հաղթեր, մենք դեմ չէինք լինի, որովհետեւ նրա վոկալն էլ գիտեինք, երգն էլ: Նույնը Ռազմիկն է հայտարարում: Բայց այդ աղջիկը ծայրից ծայր ֆալշ է երգել, պլյուս դրան` բեք-վոկալում իր ձայնը ձայնագրված է եղել: Դա կանոններից դուրս է: Ես 2 օր պահանջել եմ, որ այդ ձայնը հանեն, չեն հանել»: «Emmy-B» պրոդյուսերական ընկերության տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, ով որպես Էմմիի ու Միհրանի ներկայացուցիչ գտնվել է համակարգչային կենտրոնում, մանրամասնեց քվեարկության րոպեներին այնտեղ կատարվողի մասին: «sms սերվերը, որը ֆիքսում է ամբողջ sms քվեարկության արդյունքները, գտնվում է Ղազախստանում: Եւ այստեղ` Ռադիոտան շենքում, որտեղ տեղադրված է Երեւանի կայանը, մենք յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ ծրագիրը «ռեստարտ» էինք անում եւ ձայները ստանում: Առաջին «ռեստարտով» ստացանք ավելի քան 5 հազար ձայն` հօգուտ Եվա Ռիվասի, մոտ 800 ձայն` էմմիի եւ 800-ին մոտ` Ռազմիկի: Արդեն դրանից հետո այլեւս այդ «ռեստարտը» չի իրականացվում, որովհետեւ, չգիտես ինչու, ասում են, որ ծրագիրը կախում է… Ես ասում եմ` հնարավոր է ծրագիրը խախտվել է, եւ միգուցե այդ 5 հազար ձայնն էլ այլ կերպ պետք է բաշխվեր, եւ սխալ է ֆիքսվում»,- նշում էր Կիրակոսյանը: Այնուհետեւ եւս 1 փուլ հաղորդագրություններ են ստացվել. «Մեկ էլ, վայ, ասում են, եկավ: Դարձնում են 6039 ձայն Ռիվասին, 1 400` էմմիին, 1 800-ից ավելի` Ռազմիկին»: Կիրակոսյանն ու նաեւ Ամյանի ներկայացուցիչը կազմված արձանագրություններում նշել են, որ իրենք համաձայն չեն sms քվեարկության արդյունքների հետ, քանի որ դրանք սխալ են: Նշենք, որ Ռիվասի պրոդյուսեր Վալերի Սահարյանը մրցութային համերգին հաջորդած ասուլիսի ընթացքում հասցրել է մեկնաբանել այս ընտրությանն առնչվող դժգոհություններն ու հայտարարել, որ պետք է պատվով պարտվել իմանալ: Ի դեպ, մրցույթից հետո մթնոլորտն այնքան է շիկացած եղել, որ հաղթող երգչուհին դուրս է եկել կարմիր բերետավորների ուղեկցությամբ: Ու այս տեսակ հայաստանյան «Եվրատեսիլից» հետո մենք փորձեցինք իմանալ «Էմփիրեյ» ռոք-խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի կարծիքը: «Բայց ինչո՞ւ պիտի չկեղծվեր: Նրանք մասնակցում էին` կարծելով, որ չի՞ կեղծվելու: Չկա այդպիսի բան: ՀՀ-ում գոնե մոտ ապագայում կեղծիքից բացի այլ բան չի լինելու: Երեկվա «Եվրատեսիլի» ընտրության մեջ այնքան կեղծիք կար, որքան հասարակության մյուս բոլոր դրսեւորումներում: Ինչքան կեղծիք կա քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, նույնքան էլ մշակույթում է: Դրանք ուղիղ համեմատական են»,- հայտարարեց Մանուկյանը` նկատելով, որ արդեն 4 տարի «Եվրատեսիլին» մասնակցում է նա, ում անունը տալիս են նախընտրական փուլից 4 ամիս առաջ: «Ուղղակի մարդկանց մեջ մի քիչ ռոմանտիզմը մնացել է, հավատում են, ամեն տարի մասնակցում են: Ամենավատն այն է, որ մի 2-3 հոգի կոտրվեցին բարոյապես»,- ասաց ռոք-խմբի մենակատարը` ընդգծելով, որ խնդիրն ամենեւին էլ Ռիվասի անձի մեջ չէ, որովհետեւ, շատ հնարավոր է, արդար ընտրության դեպքում դարձյալ նա հաղթեր, քանի որ արժանիքներ ունի: «Եվա Ռիվասի փոխարեն կարող էր լրիվ ուրիշ մարդ լինել, ու եթե պիտի ինքը գնար, ուրեմն ինքն էլ պիտի գնար: Որովհետեւ «պիտին» վաղուց որոշված էր»,- ասաց երգիչը, ում բողոքը ոչ թե Եվա Ռիվասի, այլ կեղծիքի դեմ է: Հավելենք, որ «Հ1»-ի տնօրենի` հատուկ նախագծերի գծով խորհրդական Դ. Մնացականյանից sms-ային մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց: Նա անհասանելի էր: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով «ԱրմենՏել» ընկերության տնօրենն իր աշխատակիցներին հրահանգել է 2-ական sms ուղարկել Ռիվասի օգտին: Սա այս ընկերության պատմության մեջ 1-ին նմանօրինակ դեպքն է: Ավելացնենք նաեւ, Էմմիի եւ Միհրանի մի խումբ երկրպագուներ երեկ բողոքի ցույց են արել Օպերային թատրոնի մոտ: Այս զույգն, ի դեպ, ըստ Ն. Սարգսյանի, ստացել է ժյուրիի անդամների առավելագույն ձայները: Հիշեցնենք, որ հաղթողն ընտրվելու էր պրոֆեսիոնալ ժյուրիի ու sms քվեարկության արդյունքների համադրությամբ:
Աննա Զախարյան - Փետրվար 16, 2010
Ազիան
17-02-10 • 22:53 PM
5Հիմա այս ամենը համադրելուց հետո կարդա իմ նյութը ու կհամոզվես , որ հիվանդ չեմ, Վերջում լսի Արթուրի երգը ու պարզ կդառնա թե ինչ կուլամ: Այստեղ բնավ էլ կապ չունեն Պատրիկիևն ու Ռիվասը’ փառք նրանց արվեստին ու արհեստին:
Ով Եվային է սիրում թող սիրի,մեկ շաբաթը բավական է’ հասցնել նրան սիրահարվել,վասընզի նրան սիրահարվածը օլիգարխ է ու լավ էլ եղբայրական կապ ունի նախագահական աշխատակազմի մի պաշտոնյայի հետ:
Լինել 22-ամյա գեղեցկուհի ու չկատարել իր ոսկեձկնիկյան շատ շտապ երազանքը անհնար էր, թքած թե չէր խառնելու 1 տարի երազանք փայփայած,ծնված օրից երգին նվիրված մեկին, եկել էր հաղթելու,որովհետև այդպես էր պլանավորած, եթե պետք լիներ,որ այս հաղթանակը պետք է ապահովեր տանկերով, նա դա անելու էր,ասենք որ նա ինքը չէր անելու, իր փոխարեն անողներն արդեն արել էին: վճւարել էին ահռելի(մեր համար) գումարներ ու Երևան էին բերել ևրոտեսիլի առաջին հաղթողին:
Այծիկի պես թռվռող ու անցած ևրոտեսիլներին բառեր կուլ տվող Անդրեն , որ մի ժամանակ Էմմիի անդավաճան ընկերն էր ծախվել էր իր տերերին:մի խոսքով ամեն բան բնական սարքվել էր,բայց այնքան էլ բնական չստացվեց…
Ջհանդամ թե փոքրիկ մակնթացություն տեղի չունեցավ շոու բիզնեսի հայոց աշխարհում,զատօ մի գեղեցկուհի բավարարվեց:
http://www.youtube.com/watch?v=_SdOtS4s5fE&feature=player_embedded
Ազիան
17-02-10 • 23:39 PM
6Թե որքանով էր արդար...դիտել տեսանյութը:
http://www.azatutyun.am/content/article/1958864.html
Ազիան
17-02-10 • 23:41 PM
7Իսկ Շուշան Պետրոսյանը մրցույթի նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում ասել էր. «Բոլորն էլ նախապես գիտեին, թե ով է գնալու: Եվա Ռիվասի անսպասելի հայտնվելը մտածելու տեղիք էր տալիս: Եթե համարձակվել է մրցել Ռազմիկի ու Էմմիի հետ, ուրեմն ձայնը տաք տեղից էր գալիս»:
Ազիան
17-02-10 • 23:46 PM
8http://www.youtube.com/azatutyunradio#p/u/3/HcTXEDdCJGg
Jojoba
18-02-10 • 03:02 AM
9Նախ ՉԻ ես թերթ երբեք չեմ համարել եվ եթե վաղը զուգարանի թուղթ էլ չունենամ - «նպատակային» չեմ էլ օգտագործի այն, ուր մնած քննարկման դնեմ այնտեղ գրվածներն.
Վերցնել մի քանի փաստ եվ այն հասունացնել հիվանդագին ֆանտազիայի հաշվին - դա էժանագին դեմագոգիայի ձեւերից մեկն է . Կարդա եթե ժամանակ ունենաս - Դեմագոգիա
Ինչ վերաբերում է Շ. Պետրոսյանին, ապա նա կամա-ակամա հաստատեց, որ Նադյան ի սկզբանե առել էր ժյուրիին/ կամ ամեն դեպքում գործարքի էր գնացել իր խղջի հետ.
Ինչ վերաբերում է միտիգններին, ապա այնտեղ Նադյայի քոլեջի ուսանողա-դասախոսական կազմն է.
Դե իսկ վերաբերում է Ազերի մամուլին, ապա դու, ՉԻ-ն եվ մի քանի նման աղբյուրներ լավ մատակարի դեր են կատարում Ազերի մամուլի համար.
Philosopher
18-02-10 • 04:19 AM
10Նախ, տվյալ հոդվածը «ՉԻ»-ից չէր, այլ «Հայկական Ժամանակից»:
Երկրորդ՝ ՉԻ-ն էս երկրի ամենաուժեղ թերթն ա, էստեղ երկու կարծիք լինել չի ակրող…
Երրորդ՝ ՉԻ-ին մեղադրելով ազերիների մամուլի համար մատակարարի դերի համար, ինքնստինքյան նմանվում ես երիտՀՀԿականներին, և անհիմն բաներ ես գրում, սիրելի բարեկամս…
Վերջապես. ինչի՞ ես խառնվել իրար.... Էս հասարակության մեջ մի հատված կա, որ քեզ պես ա մտածում՝ լրիվ պաշտպանում Եվային, մյուս մասը՝ խոսում ա հայ երգիչների եղած-չեղած գործոնի մասին ու պնդում նրա առավելությւոնը… Իսկ ահա մյուս մասը, որի մեջ եմ և ես, պնդում են արդարութան մասին, ու ասում. ով ուզում ա լինի, մենակ թե արադար անցնի… ՀԻմա ՌԵՎԱԶԸ արդար կանցներ, թող ինքը անցներ, ճղճղան Հույսն ու իր աղջիկը կանցնեին, թող իրենք անցնեին, բայց արդար լիներ:
Էս ա խնդիրը.... Ո՞ւմ պարզ չի, որ արդար չէր ոչ ամենասկզբնական փուլը, ոչ էլ սա, ոչ էլ մյուսը, որ վաղն է գալու.... Ակնհայտ է. երկիրը փթախտի մեջ է, որը անդրադառնում է բոլոր սֆեռաներին, առաջին հերթին՝ այսպես կոչված, թեև հիմա չկա էլ, մշակույթին…
Մի խոսքով՝ գեներալ Մանվելի ասած՝ ԷՎԵԼՈՐԴ բաներ եք ասում՝ մի բանը 50 անգամ կրկնում եք..... Հոպլո եղեք, ՀՈՊԸԼՕ.... Ու աշխատեք ՄՈՒՏԻՏՆԵՐԻՑ խուսափել՝ զգույշ ՆԸՍՏԵԼ ՀԸԼՆԵԼՈՎ…
Հ.Գ. Ժոժոբա, ուղղակի չեմ հասկանում քո էս «ինտերեսը», որ այսպես ցուցաբերում ես ու «դոշով» պաշտպանում ՌԵՎԱԶԻՆ....
F5-admin
18-02-10 • 05:10 AM
11Philosopher ջան, քեզ ու քո մտքերը հարգելով, թույլ տուր միևույն ժամանակ չհամաձայնվել քո այս գնահատականին: Բացատրեմ թե ինչու:
Նախ, եթե ես, որպես Պողոս (մի քիչ տարբերվում է իմ անունից, բայց թե) ունեմ թերթ, որի նպատակն է ջատագել իմ մոտեցումները, կգրեմ իմ՝ Պողոսիս ու իմ թիմի մասին ավելի շատ, քան թե կփնովեմ իմ ենթադրական թշնամի Թիմուրի ու նրա թիմի մասին: Կգրեմ, թե ինչպես մեծահասակ մայրկին օգնեցի փողոցն անցենլ, և ոչ թե կգրեմ այն մասին, թե ինչպես Թիմուրն ու իր թիմը ապաշնորհ գտնվեցին ու խեղճ տիկնոջը ավտոյի տակ գցեցին: Նույնը վերաբերում է ՉԻ-ին: Կա՞ մի տող այն մասին, թե իրենց թիմն ինչ է անում, որտեղ է անում, անում է թե չի անում… միայն աջուձախ կպնողական հոդվածներ, էն էլ՝ “հավաստի աղբյուրների պնդմամբ...”, “մի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, ով չցանկացավ բացահայտել իր անունը...”, “ասում են, թե...”
Մի պրիմիտիվ օրինակ: Եթե չեմ սխալվում, հիմա իրենց թիմը զբաղված է մարզային ու այլ կառույցների զարգացմամբ, չէ՞… Լավ, բա ինչու չեն գրում, թե ուր գնացին, ում հանդիպեցին… ոնց զարգացրին ու ոնց ամրապնդեցին իրենց փակ բուդկեքը… կներես, խառնեցի, իրենց բջիջները: Անձամբ ես մի քանի նման բուդկա գիտեմ, որի ջարդած ապակու վրա միայն վեր խոյացող ձեռքերի լոգո-նկարն է, իսկ դուռը փակ է եղել երևի Արտաշեսյան դինաստիայից այս կողմ…
Ինչը չեմ կարող ասել Առավոտի մասին, որի խմբագրի խմբագրականները միայն մի առանձին թերթ արժեն…
Թե չէ՝ դրել ՀԺ եք գովում… Դե, իրենց կայքերի մասին էլ, չասեմ (լավ է վերջերս մի քիչ դզմզել են, թե չէ մի ժամանակ առաջին-բ դասարանի սայթ էր) թե չէ Ժոժոբան կբացվի, ու դու հաստատ տակ կտաս
F5-admin
18-02-10 • 05:16 AM
12Ահա եւ Արամ Աբրահամյանի կարծիքը, որտեղ, ինչպես ասում են, ամեն ինչ ասված է…
Jojoba
18-02-10 • 05:28 AM
13Եթե այս նկարից օբիժնիկ մասսայի հոգիները սիրով ու արեւով կլցվի - ապա վայելեք
Ազիան
18-02-10 • 07:33 AM
14Արամ Աբրահամյանի կարծիքը համանման է իմի հետ,ամեն ինչ իր տեղն ընկավ կարծում եմ:Արժանի ենք նրան ինչին արժանի ենք...Բոլոր արժեքներն են հանվել վաճառքի,մշակույթը կաղում է,տաղտկությամ մեջ գեղեցկություն ենք փնտրում,գայլից պահանջում ենք անմեղ գառնուկներ:Մոտավորապես նույնն է,երբ Հերովդես բռնակալի սիրուհին իր ծննդյան օրը նրանից պահանջեց Հովհաննես Մկրտչի գլուխը և որպես նվեր այն ստացավ....Այդպիսի ժամանակներ են, դիմանալ է պետք:
Jojoba
18-02-10 • 16:48 PM
15Թե մեկն հարցնող լինի, էդ անտեր սիրուհին են խեղճ Մկոյի գլուխն ի՞նչին էր պետք.
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)