Փետրվարի 1-ը “Եվրատեսիլ”-ի հայաստանյան մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն էր: Bravo.am-ը փորձեց պարզել, թե քանի մասնակից է հայտ ներկայացրել եւ ինչպիսին կլինի մրցույթի հետագա ընթացքը: Այդ հարցում մեզ օգնեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը:
Bravo.am-ի հետ զրույցում Դիանա Մնացականյանն ասաց, որ դեկտեմբերի 15-ից սկսվել է հայտերի ընդունումը, որի մասին հայտարարությունները պարբերաբար հնչել են Հանրային հեռուստատեսությամբ:
Դիանան նշեց, որ մասնակիցը պետք է լինի 16 տարեկանից մեծ, ոճային սահմանափակում չկա. “Այս տարի մենք ընդունեցինք նաեւ արտերկրից մասնակիցների հայտեր. մրցույթի կանոնները դա թույլ են տալիս”:
Փետրվարի 1-ին ավարտվեց հայտերի ընդունումը: “Ժամկետը եղել է մինչեւ փետրվարի 1-ը` ժամը 12.00-ը, սակայն խորհուրդը ավելացրել է ժամանակը մինչեւ 17.30-ն, որից հետո Հանրային հեռուստատեսության աշխատանքային բաժինը նոր փոստ չի ընդունում: Եղան մասնակիցներ, ովքեր ներկայացան 18.00-ին, սակայն հայտը չընդունվեց”,-ասաց Դիանա Մնացականյանն ու հավելեց, որ 1,5 ամիս ժամանակ ունենալու պարագայում ուշանալն առնվազն անպատասխանատվություն է սեփական անձի նկատմամբ: Մասնակիցների վերջնական թիվը 30-ն է` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կիպրոսից եւ, իհարկե, Հայաստանից: Յուրաքանչյուր հայտ ընդգրկում է 1 երգ` 3 րոպե տեւողությամբ, տարբեր լեզուներով եւ տարբեր ոճերով:
Խոսելով 30 մասնակիցների մասին` Դիանա Մնացականյանն ասաց, որ դրանց թվում են Ռազմիկ Ամյանը, Եվա Ռիվասը, Էմմին եւ Միհրանը, Հայկ Կասպարովը, ազգությամբ ֆին, բայց հայի ազգանունով Մարիա Քիզիրյանը (ամուսինը հայ է) եւ շատ մասնակիցներ, որոնց ինքն էլ չի ճանաչում:
Մեր զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ մինչեւ փետրվարի 10-ը Հանրային հեռուստատեսության գեղարվեստական խորհուրդը կընտրի 30 մասնակիցներից 10 լավագույններին, իսկ փետրվարի 14-ին` մրցութային համերգի օրը, ժյուրիի (կազմը դեռ հայտնի չէ) եւ SMS քվեարկության 50/50 հարաբերակցությամբ կընտրվի այն մասնակիցը, ով Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ-2010»-ին:
Դիանան նշեց, որ 30 երգից 10-ի ընտրությունը բարդ, բայց հետաքրքիր է լինելու. “Դիտելու տեսանկայունից այն չի ձանձրացնի. կան տարբեր ոճի եւ լեզվի ստեղծագործություններ` ռոք, ջազ եւ այլն”:
Մրցութային համերգից հետո, երբ պարզ կդառնա մասնակցի անունը, կազմակերպիչները կսկսեն մտածել շոուի, հագուստի եւ մասնագիտական այլ խնդիրների մասին: Նմանօրինակ խնդիրները պետք է լուծվեն մինչեւ մարտի 20-ը. “Օսլոյում կկայանա պատվիրակությունների ղեկավարների բանակցային գործընթացը, որտեղ ես պետք է ներկայացնեմ մեր երգը, շոուն եւ մեր պահանջները բեմի դիզայնի, լուսավորության վերաբերյալ”:
Դիանա Մնացականյանն ասաց, որ հրավերներ են ստացել մինչ «Եվրատեսիլը» տարբեր երկրներում ներկայացնելու մեր երգը. “Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ շատ այլ երկրներ մեզ հրավիրել են իրենց մոտ”:
Հայաստանը նույնպես նմանատիպ հրավերներ է կատարել` առաջարկելով իր աջակցությունը երգի ներկայացման հարցում: Նշենք, որ Հայաստանյանի պատվիրակությունը Օսլո կմեկնի մայիսի 15-ին եւ կմնա այնտեղ մինչեւ մայիսի 30-ը:
Bravo.am-ը հաջողություն է մաղթում հայաստանյան փուլի բոլոր մասնակիցներին ու խոստնում , որ շատ շուտով կանդրադառնա հաղթողին:
---
Ահա մասնակիցների ցուցակն ովքեր անցել են եզրափակիչ (ըստ Ռադիովան-ի - blogs.radiovan.am) այբենանական կարգով
1. « Айс дзмер» / «This Winter» (исп.: Another Story Rock-band, сл. и муз.- А. Саргсян)
2. «Apricot Stone» (исп.: Ева Ривас, сл.- К. Кавалерьян, муз.- А. Мартиросян)
3. «Countdown» (исп.: Ник Эгибян, сл. и муз.- Н. Эгибян)
4. «Hey» (Let Me Hear You Say) (исп.: Эмми и Мигран, сл.- М. Киракосян, муз.- В. Тер-Егишян)
5. «Infected Dreams» (исп.: Давид Ашотян, сл. и муз.- Д. Ашотян)
6. «Little Red Riding Hood» (исп.: Мария Кизирян, сл. и муз.- М. Кизирян)
7. «My Love» (исп.: Размик Амян, сл.- В. Задоян, муз.- В. Петросян)
8. «Never» (исп.: Соня, сл.- К. Григорян, муз.- С. Катузян)
9. «The Mermaid Song» (исп.: Ани Арзуманян, сл. и муз.- А. Нерсисян)
10. «We Must Believe» (исп.: Мелине Бегларян, сл. и муз.- М. Бегларян).
--------
եվ մի քանի երգ ներկայացնում եմ ձեր դատին.
Apricot Stone (կատարող՝ Եվա Րիվաս, խոսք՝ Կ. Կավալերյան, երժ.՝ Ա. Մարտիրոսյան)
Emmy & Mihran - Hey (Let me hear you say) (Eurovision 2010 Armenia)
---
Մի քանի խոսք անձամբ ինձնից.
Չգիտես ինչու եվ որտեղից հեռուստաեթերն ու ինտերնետն ողողված են Էվա Ռիվասի հակագովազդով՝
- Տաշիրի Սամոյի սիրածն է
- Նրա անունը ոչ ոք չի էլ հիշի, կերգի -կգնա .. բայց հայերն նույնիսկ չեն էլ ջոգի, որ նա Հայ էր
- Անուն-ազնանունը չի հնչում
- նրա հետեում կանգնած են մոսկվաբնակ գործարարներ
- Չունի ձայնային տվյալներ, ընդամենը Բրիտնի Սպիրսի կարգի երգչուհի
- Ջհուդական ծագում ունի.
- Ամոթ է հայերն եվ այլն
Մի խոսքով ում մտքով ինչ անցնում է .. ասում է.
Մեկը հարցնող լինի .. .էդ Ռազմիկին կամ Էմիին լոբբինգ անող չկա՞. Թե Էմին կամ Սիրոշոն /ներող իմ Տիրակալ՜/ ավելի լավ տեսք ունեն, քանց Էվվան՞
Եկեք պարզ խոսենք, Եվրոտեսիլն դա սիմֆոնիկ երաժշտության մրցույթ չէ եվ այստեղ ուրիշ չափորոշիչներ են գործում.
Իսկ մեզ, հայերիս եվ հայաստանցիներից ինչ՞ է պետք. Որ եթե աստված քմծիծաղի եվ հայաստանը ներկայացնողն գրավի պատվավոր առաջին տեղն. Այ էդ դեպքում մյուս տարի Հայաստանը, հայերն /եվ կառավարություն, եվ ֆայլաբազարի բանվորներն եվ նույնիսկ մեր տաքսի սերվիսը/ մի քանի օր լավ փող կաշխատի.
Դե ուրեմն եկեք չվերցնենք, այն հանգամանքը, թե ով ում սիրածն է. Կարեւորն այն է, որ մարդը տեսք ունի, որը չունեն հայ աղջիկների 99.9 տոկոսն.
Ունի ձայն, որի մասին մեր աստղ-ասղիկների շատ-շատերն նույնիկս երազել չեն կարող.
Երգն բավականին լավն է /իմ կարծիքով/ եվ հիթային. Ես համենայն դեպս այն գնահատում եմ վերջին տարիների հայկական եվրոտեսիլային ցուցակի մեջ /Հայկո, Սիրուշո, Էմմի, քույրեր/ լավագույն երգը
Դե, իսկ կանցնի այն երգն, որն կանցնի ....
17 մեկնաբանություն
Philosopher
15-02-10 • 05:32 AM
1Փաստորեն, քեզ դուր է գալիս…Ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց և այնպես, նշեմ, որ ի սկզբանե որոշված էր, թե՝ ով է գնալու, և նա լինելու էր քո հոդվածի հերոսուհին… Սա գաղտնիք էլ չէր, այսօրվա համերգին էլ ակնարկներ շատ կային՝ մինչ անունը հայտարարելը… Ինչեւէ, տգեղ է, որ նախապես ընրված են մարդիկ, և նրանց հնարավոր չէ ուղղակի ընտրել....
Ոչ ոք էլ արժանի չէին… ուղղակի տվյալ երգչուհին ախր բացի բարձրահասակ լինելուց, ոչինչ չուներ… Իսկ վերջում «Թամամ աշխարհ»-ը ուղղակ ողբալու բան էր՝ բառի բուն իմաստով....
Ցավում եմ, որ այսպես է ստացվում միշտ… Թեև Նադեժդային տեղն է. թող իմանա, որ եթե ինքը մյուսներին է լոբբինգով ու փողով «կզզացնում», իրենից հզորները ևս կան ու իրեն են նույն մեթոդներով «կզզացնում»… Ու էսքանից հետո էլի կգոռան «առա՜ջ. Հայաստան»: Նույն Նադյան էր քաղաքապետի ընտրույթուններում պաշտպանում Բեգլարյանին.... Այնպես որ, կյանքում մի պահ է գալիս, որ յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին ինքը արժանի է…
Եվ այս ժողովուրդը ԱՐԺԱՆԻ է այս կացությանը....ԱՐԺԱՆԻ Ե՛ՆՔ
Jojoba
15-02-10 • 17:53 PM
2Ներիր բայց հերթական անգամ բողոքական մասսան սկսեց յուց վաղել.
Ես արդեն նույն առիթով արտահայտվել եմ մի այլ բլոգում /ցավում եմ, որ այս բլոգի սատկած լինելու պատճառով ուրիշ տեղ եմ արտահայտվել/, բայց կկրկնեմ նաեւ այստեղ.
Ինձ հետաքրքիր չէ դու տվյալներ ունես նման բան պնդելու համար, թե հերթական անհիմն մեղադրանք է ... բայց ասեմ, որ նույնիսկ լսած լինելով, որ՝
1. Եվա սրա-նրա սիրածն է
2. նրան հովանավորում է մեծն Սամոն /տաշիրցի/
3. որ նրա հետեում փողն է կանգնած
4. նա հայ է չէ, այլ ջհուդ ... եվ այլն
նույնիսկ այս ամենին ... նա էր իրական հաղթողն այս մրցույթի ու որպեսզի քո նմաններն հերթական անգամ դեմագոգիայով չզբաղվեն, ասեմ թե ինչու.
Իմ անձնական կարծիքով ... հաղթանակի գրավականն
ա/ 70-75 տոկոս երգն էր՝ փառք ու պատիվ Արմեն Մարտիրոսյաննին
բ/ 10 տոկոս երգի բառերն - սա ավելի շատ կաշխատի եվրոտեսիլում հանդես գալուց, երբ մենք հավանաբար կգրավենք 1-3 տեղերը
գ/ կատարողն.... իրականում տեսքով մի աղջիկ /նկատիր ես չեմ ասում գեղեցիկ, քանի որ ճաշակին ընկեր չկա/, բայց հաստատ իմ հետ չեն վիճի որեւէ մեկն, որ նա ավելի տեսքով, շուքով եվ գրավիչ էր, քանց կլոր Ռազմիկն կամ մնացածներն.
Մոռացա նշել, որ երգելն էլ վատ չի ստացվում նրա մոտ. Այո - պրոֆեսիոնալ երգիչ չէ, բայց դե հաստատ Էմմի-ի նման էլ չէր ղժժում կամ գոռում.
Որ Նադերժդային տեղն է .. էդ հաստատ, բայց որ երգ չկար այտեղ .. էդ էլ փաստ է. Եթե ոչ Եվան, ապա գոնե պտի Ռազմիկն լիներ, բայց ոչ Էմմին ... իրականում ոչ երգ կար, ոչ կատարում ... ոչ էլ պար /արդեն հոգնեցինք Միրհանի միանման շարժումներից - ժամանակն է գոնե մի քիչ թարմացնել/.
Jojoba
15-02-10 • 18:05 PM
3Չեմ թաքցնի կային պահեր, որոնք իմ կարծիքով էլ էդքան արդարացի չէին.
Նշեմ հերթով
1. Ամեն մի համարից կարելի է 20 զանգ/կվեարկություն անել.
Իսկ ինչու՞ ոչ 100 կամ ասենք 1000.
Դուրս է գալիս, որ եթե մի մեծահարուստ որոշեր կարող էր մի օրվա մեջ գնել ասենք 100 կամ 1000 նոր համար /հիմա էլ խո էդքան թանկ հաճույք չէ/ եվ ապահովե՞լ համապատասխանաբար 2000 /100 քարտի դեպքում/ կամ ասենք 20000 ձայն.
ԴԵ սա առնվազն ապուշություն է ... ափսոս ես տեղյակ չեմ նախորդ տարիներին էլ նման կերպ է եղել, թե սա այս տարվա նորարությունն էր
2. Մրցույթը վարողներն անկողմնապահ չէիր.
Հետադարձ հաշվարկի ժամանակ /երբ պետք է սկսվել քվեարկությունն/վարողն արտասանում է /անուղղակի գովազդում/ «6.5. 4. 3. Էմմի, Ռազմիկ».
Սա իմ կարծիքով խախտում էր.
Մոտենում էիր մասնակիցներին եվ իրենց արեվին հարցազրույց վերցնում ... նկատենք որ ոչ բոլորին մոտեցան ... սա այն ժամանակ, երբ քվեարկությունն էր գնում. Մեկին երգեցնում, մեկից գլխարկ եվ ձեռնոց վերցնում ... իմ կարծիքով անթույլատրելի միջամտություն քվեարկության ընթացքին.
3. Կինս փորձեց քվեարկել. /Ռիվասի օգտին/
ՍՄՍը գնաց, միանգամից գումարն պահվեց, բայց ուղարկման փաստն հաստատվեց մոտ 3 ժամ անց եվ նկատի ունեցեք ինչ պատասպանով՝ Ձեր ձայնը հաշվի չի առնվել.
Ինչու ՞
Ինչու՞ եմ ես դրա մասին իմանում միայն 3 ժամ անց /միգուցե եթե ես դա իմանային սկզբից ապա նորից կվերարկեյի/
Եթե իմ ձայնս չեն հաշվել, ապա ինչ՞ հիմունքներով են ինձնից գանձել 280 դրամը. Դուրս է գալիս, որ ծառայություն չի մատուցվել, բայց գանձվել է փող....
Հուսով եմ այս մի քանի մոմենտներն բավական են, որպեսզի հերթական անգամ նշվի, որ կազմակերպված էր «հետույքային» մակարդակով
Jojoba
15-02-10 • 18:07 PM
4Էմմին և Միհրանը, հնարավոր է, դատարան դիմեն
«Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահը՝ երգչուհի Էմմիի մայր Նադեժդա Սարգսյանն այսօր «7օր»-ի թղթակցի հետ զրույցում հակիրճ բնութագրելով փետրվարի 14-ին կայացած Եվրատեսիլ-2010 երգի մրցույթի հայաստանյան նախընտրական փուլն՝ ասել է.
-SMS-ների արգելափակում։
Ն. Սարգսյանը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Էմմիի և Միհրանի, ինչպես նաև երգիչ Ռազմիկ Ամյանի օգտին ուղարկվող հաղորդագրություններն արգելափակված են եղել։
-Թող մամո՛ւլը գնահատի, թե ինչպե՞ս հնարավոր է, որ հայ հանդիսատեսին քաջ հայտնի Էմմին և Ռազմիկ Ամյանը 1400 հաղորդագրություն են ստանում, իսկ բոլորովին անհայտ մեկը՝ 6000-ից ավել։ Այն դեպքում, երբ օրինակ Ռազմիկ Ամյանն իր համերգների ժամանակ 7000 տեղ ունեցող դահլիճ է հավաքում,-ասել է Ն. Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ըստ վերջնականապես չճշտված իրենց տեղեկությունների՝ ժյուրին ընտրել է հենց Էմիի ու Միհրանի երգը։
Նշենք, որ նախընտրական փուլի հաղթող է ճանաչվել Ռուսաստանից ընդամենը վերջերս Հայաստան ժամանած Եվա Ռիվասը։ Հաղթողի անունը հայտարարելուց հետո, ի նշան բողոքի, Էմմին ու Միհրանը և Ռազմիկ Ամյանը ցուցադրաբար լքել են բեմը։
Առաջիկա օրերին Ն. Սարգսյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով, իսկ մինչ այդ նա հեռախոսային բոլոր օպերատորներից պահանջելու է SMS քվերակությունների վերծանությունները, և հնարավոր է, որ մրցույթի արդյունքները վիճարկող հայցով Էմմին ու Միհրանը դիմեն դատարան։
-Հույս ունեմ, որ օրենքը մեր կողմը կլինի,- «7օր»-ին ասել է Ն. Սարգսյանը՝ հավելելով, որ խախտումը ոչ թե հեռախոսային օպերատորներից, այլ սերվերներից է եկել։
http://7or.am/hy/news/2010-02-15/11028/
---------
Ցավում եմ, բայց ինչպես նշեցի ... սա միայն Էմմիին չի վերաբերվել, այլեւ Ռիվասի օգտին քվեարկողներին.
Philosopher
15-02-10 • 21:08 PM
5Քեզ տեղն է: Թե քեզ ով էր ասում` քվեարկիր… Ինձ հարցնեիր, կասեի թե ով է անցնելու, իզուր կարող էիր չտանջվել…
Չեմ վիճում, ուղղակի ասում եմ` մարդկանց զրկել են ընտրելու հնարավորությունից: Ոչ մեկի երգն էլ չեմ հավանել, բոլորն էլ ապուշություն էին:
Շեշտադրումներիդ հետ լիապես համամիտ եմ, վիճելու բան չկա…
Ուղղակի մեզ զրկել էին ալտերնատիվից.... Էս ա ամբողջը:
Jojoba
15-02-10 • 23:29 PM
6Լրիվ համաձայն եմ, բայց արի կարծեցյալ թշնամիների չփնտրենք.
Չգիտեմ 6000 X 1400 հարաբերակցությամբ, թե ոչ ... բայց որ Եվայի երգն հաստատ լավն էր Էմիի անտաղանդ ծղրտոցից /իսկ Էմին ընդհանրապես չէր երգում, այլ միայն գոչում էր/. Հաստատ մի 100 գլուխ լավն էր.
Դե բա հիմա ի՞նչ եք ուզում: Ինչպես մեկն էր գրել հայկական ֆորումներից մեկում, էդ ե՞րբվանից է Նադյան, իր աղջկա եվ հերթական ամերիկյան չկայացած ռեպերի հետ սեփականաշնորհել հայկական էստրադան, որ հիմա էլ վատ է զգում, որ իր կապերն չաշխատեցին.
Թարսի պես էլ Սիրուշուն իր գալուստով եվս մեկ անգամ նվաստացրեց Էմիին, դե իսկ Անդրեն իր դեմարշով էլ սառը ցնցուղ արեց բոլորին:
Տենց էլ չհասկացա Անդրեյի նպատակն՝ ենթադրաբար կա արդեն պայմանավորվածություն կա, որ Եվայի խմբի հետ պետք է գնա Օսլո: Հակառակ դեպքում նրա քայլն ավելի շատ ինչ որ մեկին դեմ էր, քանց Եվային կողմ ... բայց ում՞ ... Ռազմիկին դեմ, թե Էմիին .
F5-admin
16-02-10 • 04:02 AM
7Ես չեմ մասնակցել քվեարկությանը (որ ասեմ պատճառը, գուցե ծիծաղելի թվա բոլորիդ. մեր հ-մեկ-ը լավ չի ցույց տալիս, ու քվերակվելու հեռախոսահամարները անհնար էր ընթերցել...), բայց, շնորհիվ տղաներիս, հնարավորություն եմ ունեցել օրեր առաջ լսել առնվազն երեք գործ.
- Ռազմիկի թուրքական կլկլոցը
- Էմիի ու Միհրանի մթոմ արեւմտյան ղժժոցը
- Եվայի արեւելյան ելեւեջներով, որոշ արաբական ելեւեջներով, սակայն, այնուամենայնիվ, թեթեւ, հիշվող կրկներգով ծիրանակորիզային տեքստով մեղեդին
Որ քվեարկեի, ձայնս կտայի երրորդ մասնակցին… Ի միջի այլոց, մեր ընտանիքում բոլորը Եվայի երգի համակրողներն էին (բացի մեծ տղուցս, որը Միշոյից ու ՀՏ Հայկոյից բացի ոչ մեկին “պրիզնատ” չի գալիս)…
Ուրախ եմ, որ չանցավ Ռազմի Ամյանը, որովհետեւ վերջնականապես եվրոպացիք մեզ ու թուրքերին կնույնացնեին իրար, ու նաեւ ուրախ եմ, որ Էմմին չանցավ, հատկապես՝ նրա ձայնակից Միհրանը, որը, Ջեքսոնի ձեռնոցը գլխին կապելով, իրեն թվաց, թե դեմք է, ու որ ԱՄՆ-ից է, պիտի մի բան էլի իրեն խնդրեինք, որ մասնակցի Եվրոտեսիլին: Եվայի երգը ամենալավն էր մեջներց, ու բոլոր շանսերն ունի, որ բարձր տեղ գրավի (դե, ի վերջո, եվորպացիք շատ պրիմիտիվ են, ու Եվայի երգն էլ նորմալ պրիմիտիվ երգ է...)
Democrat
16-02-10 • 04:27 AM
8Լսեցի բոլորին… բոլորն էլ անսխուխ էին երգում… կենդանի ձայն չէր, այլ՝ ֆալշ… Եվա Ռիվասն է հաղթել, ես խնդիր չեմ տեսնում, մնում է, որ մոտակա ամիսներին մի քիչ շատ երգի ու ձայնը հնրավորինս հղկի… ու մեկ էլ սռովորեցնեն չկոմպլեքսավորվելը հազարավոր հանդիսատես ունեցող դահլիճում երգելիս
Jojoba
16-02-10 • 04:33 AM
9Հուսով եմ, որ գիտեք որ Էմմիի ֆանատները միտինգ են արել Հյուսիսային փողոտայում եվ վանկարկել /քիչ մնաց ասեյի Լեվոն-Լեվոն/ Էմմի, եվ պահանջել վերահաշվարկ եվ էլի մի քանի բաներ ....
Նայեցի Ռադիովանի էջում մի քանի նման ելույթ այդ միտինգից ... եվ չգիտեմ ինչ ասեմ.
Քիչ անց, Հ1ը տվեց Լրաբերով հետաքրքիր մի քանի փաստարկներ. Թվարկեմ առանց մեկնաբանությունների /կաշխատեմ/
1. ինչպես իրենք են նշում հեռախոսային պրովայդերներն ինֆորմացիան փոխանցել են ինչ որ «ինֆոմոբ» ընկերություն /ինչքան հասկացա ոչ հայկական/, որն էլ վերջինս ուղարկել է իր սեվեր. Ահա այստեղ է, որ ինֆորմացիան չի ստացվել համապատասխան կերպ վերամշակել, քանի որ ինչպես ասեց իրենց մասնագետը ... իրենց սոֆտը հնարավորություն չուներ ընդունելու 200-ից ավելի շատ «ձայն» մեկ վայրկյանում /իրենց խոսքերով սկզբում հոսքը եղել է 300 ձայն/1վրկ-ում/.
2. Պրոֆեսիոնալ ժյուրին իրենց ձայնը տվել են Էմմիին /լավ չեմ հիշում բոլորին, բայց նրանց կազմում էին Միքայել Պողոսյանը, Գյուրջինյանը ... /
3. Օֆիցիալ տվյալներն այսպիսին են ~6000 ձայն Եվային, եվ 1500 էմմիի օգտին.
Վերծանումից հետո դուրս է եկել, որ քվերակել են ~40 000 մարդ, որից ~ 11500 ի օգուտ Եվայի, 10600 Ռազմիկի եվ 10 000-ի մոտ էլ Էմմիի օգտին.
Հետեւաբար արդյունքներն չեն վերանայվելու
---------
Հիմա ամենահետաքրքիրն
Jojoba
16-02-10 • 05:11 AM
10Մի քանի հետաքրքիր փաստեր /համենայն դեպս իմ համար/
1. Պատկերացնում եք պրոֆեսիոնալ ժյուրին իրենց ձայնը տվել են Էմմիին.
Շատ կուզենայի տեսնել այն անդամին, որն իր ձայնը տվել է այս երգին եվ նրա կատարողին.
Որ Էմմիին չէր երգում, այլ բղավում էր .. դա նորություն չէր.
Որ երգն բավականին թույլ էլ եվ անորակ ... չեմ մտածում, որ շատերն վիճարկեն /խոսքը նրա ֆանատների մասին չէ, այլ անկախ մարդկանց եվ ինչու ոչ պրոֆեսիոնալների/
Ես սպասում էի գոնե շոու տեսնել, բայց ցավոք տեսա Միհրանի հերթական պարն, որն չգիտես ինչու ամեն անգամ նույնատիպ է, միայն մեկ թարմացումով՝ Ջեկսոնի ատրիբուտներ եվ մի 2 հատ էլ նեգր.
Չեմ հասկանում ու՞մ էր մտածում զարմացնել սրանով .
Հետաքրքիր է, որ ժյուրի անդամն էր ցնցվել այս կատարումից.
Կամ էլ ինչ իմաստ ուներ ժյուրին, եթե ամեն դեպքում դոմինանտ էլ լինելու SMS քվերակության տվյալներն.
Արդյո՞ք մեր ժյուրին այսքան անճաշակ է. Եթե ընտրեին մեկ ուրիշին, ասենք Անի Արզումանյանին դեռ կհասկանայի… բայց ոչ Էմմիին.
Հիմա ինչ Philosopher էլի պտի ասես, որ ամեն ինչ որոշված էր. Ահա այստեղ է, որ ուզես չուզես մտածում ես, որ ժյուրին կողմակալ էր
----
Հիմա մի քանի խոսք SMS քվերակության մասին.
Պատկերացնում եք ... Հայկական պրովայդերներն հավաքում են, ուղարկում Ինֆոմոբ /երեվի ռուսաստան/, սա էլ իր սերվեր. Հիմա ուշադիր ամենահետաքրքիրն ... սերվերը գտնվում էր Ղազախստանում.
Բրավո՜
Ես երկար տարիներ աշխատում եմ հոստինգ բիզնեսի բնագավառում, բայց որ Ղազախստանում սերվեր կա ... լսում եմ առաջին անգամ. Երբեվէ չեմ լսել, որ նրանք իրենց առաջարկներով գոնե մտնեն ռուսական շուկա. Չէ խոսքն նրանում չէ, որ Ղազախստանում չկա ինտերնետին միացված համակարգիչ. Դե որ տենց վերցնենք Հայաստանում եմ նրանք կան .... բայց որ կարող է գտնվի ինչ որ մեկն, որ վարձի սերվեր Ղազախստանում ... սա իմ իմ համար հայտնություն էր.
Գործի բնույթով ինձ երբեմն հարկավոր են սերվերներ սեւ գործեր անելու նպատակով. Եվ ես ստիպված եմ լինում վարձել այնպիսի սերվերներ, որոնք ամենափախած երկրներում են, որոնք բնականաբար ոչ մի TOS չունեն, կամ այլ կերպ ասած ուրախ են, որ ինչ որ մեկն թեկուզ միանվագ իրենցից սերվեր է վարձում, բայց հավատացեք Ղազախստանյան առաջարկ ես դեռ չեմ ստացել.
Լավ, սա էլ անցած լինի.
----
Հիմա մեկ այլ բանի մասին.
Ես տեղյակ չեմ եղել է մտածված լցոնում Եվայի օգտին SMS քվերակության ժամանակ, թե ոչ. Ամեն դեպքում Էմմիի ներկայացուցիչն դա էր պնդում, որ առաջին 30 վրկ-ի ընթացքում Եվայի օգտին արդեն քվերակել էին 4000 մարդ.
Դե հիմա եկեք մեկ պահ հեռանանք այս ամենից եւ վերադառնանք քվեարկության կանոններին.
Մեկ համարից կարելի է քվերակել 20 անգամ, եվ արժեքն է 280 դրամ.
Ինչ է ստացվում, որ կազմակերպիչներն իրենք են մեզ ուղորդում, որ ես մի քանի անգամ քվերակեմ, եվ ոչ մեկ չի էլ թաքցնում, որ սրանով իրենք փող են աշխատում.
Զարմանում են ինչու պրեզիդենտի ընտրություններն նույնպես այսպես չեն ընթանում.
Դուրս է գալիս, որ որեւէ անկողմնապահության մասին խոսք անգամ չի կարող լինել. Ես օրինակի համար շատ սիրեցի մեկի երգն, բայց ձեռս չգնած վճարել դրա համար 280 դրամ, իսկ ինչ որ անտաղանդի համար նրա հոպարն չալարեց վճարել 5600 դրամ /20 անգամ քվեարկել/
Իսկ ո՞վ է ասել, որ ես չեմ կարող ունենալ 2 քարտ եվ քվեարկել 2 քարտից էլ 20 ական անգամ.
Սա արգելվում՞ է կանոններով
Արգելվում է արդյոք գնել մի քանի նոր քարտ եվ ամեն մի քարտից քվերակել ՞.
Իհարկե ոչ.
Խոսնք միայն այն մասին է, որ Ամեն մի համարից կարելի է քվերակել 20 անգամ, բայց չկա ոչ մի խոսք այն մասին, որ Ամեն մարդ իրավունք ունի քվերակելու 20 անգամ.
Նշանակում է, որ իրենց ուղղակիորեն ձեռ է տալիս, որ մենք շատ զանգենք. Որտեղ խոսում է փողն, հատկապես եթե դա չի արգելվում կանոններով .. ապա ինչի՞ մասին է խոսքն .
-------
Երեվի դա էր պատճառն, որ Թոխատյանը իր այսօրվա հաղորդումն սկսեց թախցոտ հայացքով եվ մի քանի թունոտ խոսք ասեց այն մասին, որ հերթական անգամ մենք արեցինք սխալ ընտրություն, եվ չընտրեցինք մարդու, ով այստեղից է, այլ օտարին տվեցինք ձայներս.
Որն էլ չունի ձայնային տվյալներ, էլ չենք խոսում պրոֆեսիոնալ երգիչների մասին, որոնք 7000-ով դահլիճներն են լցնում Երեվանում. /խոսքն Ռ.Ամյանի մասին էր/.
Ծիծաղելին այն էր, որ հենց նույն խոսքերը ասել էր Նադեժդա Սարգսյանը առավոտյան իր հարցազրույցում./ Ռ. Ամյանի 7000-ով դահլիճների մասին, օտարի եվ այլն/. Դուրս է գալիս, որ Թոխատյանը տող-առ-տող կրկնե՞ց Նադյայի խոսքերն. Բայց ինչու ՞
Էդ ոնց ստացվեց, երբ մի քանի օր առաջ հենց նույն տաղավարում մոտ 1-1.5 ժամ գովերգում էր այդ աղջկան, իսկ հիմա մի քանի օր հետո որոշեց իր կարծիքն հայտնել աղջկա ձայնային տվյալների կամ օտարացին լինելու մասին.
Առնվազն տհաճ էր
Էդ ինչի, երբ քեզ վճարում են եթերի համար ... չգիտես ոնց գովերգես. Իսկ մի քանի օր հետո Նադյայի դուդուկն ես փչում ՞.
Էդ ոնց ստացվեց, երբ մի ամբողջ ազգ իր ձայնը տվեց մեկին, բայց անցամ մեկ ուրիշն .. դու այն ժամանակ լռում էիր. Էդ ինչ պատահեց քեզ հետ, որ սենց անկեղծացար
Չէ, խոսքն նրա մասին չէր, որ ես մտածում էի, որ Թոխատյանը արդար մարդ է. Բայց նման դավաճանություն կամ անտակտություն ես նրանից չէի սպասում.
Եթե նույնիսկ մի պահ համարենք, որ Ռիվասն Էմիի-ից լավը չէ, ապա հաստատ հավասարազոր էին. Իսկ նման դեպքում ... քվեարկությունից հետո նման հայտարարություններ անելն առնվազն ... տղամարդուն հարիր չէ
Jojoba
16-02-10 • 05:18 AM
11Այս այսքանից հետո Շատ-Շատ եմ ցանկանում, որ Եվա Ռիվասն Եվրոտեսիլում հաղթի… Ես արդեն ասել եմ, որ նա ունի մեծ շանսեր գրավելու Առաջինից մինչեւ երրորդ տեղերն. Ես դեռ կհիշեցնեմ ձեզ այդ մասին.
Այս այդ ժամանակ շատ կուզեյի տեսնել այն բոլոր ժյուրիի անդամներին, Թոխատյանին եվ Նադյային. եվ ասել նրանց, որ իրենց պատճառով է, որ մենք երբեք չենք հաղթում ոչ մի առաջնություն, նրանց նմանների պատճառով է, որ ոչ սպորտում /օր. հայկական ֆուտբոլում/ կամ արվեստում միշտ տիրում է միջակությունն եվ որոշում փողն.
Դե ինչ ... մնած մենակ հաղթել
Ազիան
16-02-10 • 11:40 AM
12Jojoba իմ համար երևույթն է գռեհիկ: Այն, որ Է’մմին նախորոք գիտեր ինքն է անցնելու, դա սիրուն չէր,բայց ավելի ստորը երկրորդ գռեհիկությունն էր: Սա ցույց տվեց, որ՞զորբան է ավելի ուժեղ.... Պարզ է, օլիգարխայինի դեմ խաղ չկա:
Jojoba
16-02-10 • 16:44 PM
13Որ՞ երեւույթն
Այն, որ Նադյան դրել սաղին հա՞մոզել /կամ առել/ էր. Էդ Նադյան ինչ դառավ, որ սաղին տենց տեռոր էր արել.
Եթե Ս. Սարգսյանի մասին խոսենք Շախմատի ասպարեզում, ապա, այո չեմ կասկածում, որ բոլորն նրա խնդրանքն կկատարեյին, բայց Նադյան շոուբիզնեսում էդքան չի նշանակում.
Սա մեկ ...
ՀԻմա քեզ, որ պահն չդզեց, որ Նադյայի գռեհկությանը նույն կերպ պատասխանեցին. Նկատի ունեմ, որ Նադյան առել էր պրոֆեսիոնալ ժյուրին, մրցույթի վարողներն ակնհայտ կողմնապահություն էին ... հիմա ի՞նչ գտնում ես, որ սրան պետք չէ պատասխանել.
ԻՄՀՕ սրան նույնիսկ հասնում է համարժեք պատասխան տալն.
Բայց նախեւ առաջ պետք է հիմնավորես, որ սերվերի թքելու պրոցեսին խառն է Եվայի թմի մատն.
Էն, որ նա սրա-նրա սիրածն է .. .դա հենց Էմմիի եվ Նադյայի տարածաց Սեւ PR-ն է, եվ քեզ նմաններն շատ լավ այդ խայծն կուլ են տվել. ՈՒշադրություն դարձրու, որ եկած-չեկած այդ աղջկա նկատմամբ Սեւ PR է արվում.
Ինչու՞. Մեր երկրում Տաշիրի Սամո-ն այդքա՞ն բացասական դեմք է. Էդքան չսիրող ունի ... ոչ՝. Ուղղակի մարդուն վնասելու ավելի լավ միջոց չկա.
Հիմա ես վեր կենամ եվ հայտարարեմ, որ Վահան Ամատունին Մասսոն է, Հայաստանաում ապրած ժամանակ Ռոտարի ակումբի անդամ է եղել, մի հատ էլ YouTube- համասեռամոլ սիրո ռոլիկ գցեմ «Վահան Ամատունին իր Մասսոն ընկերների հետ» ...
Դե գնա ու սաղ կյանքդ փորձի քո վրայից մաքրել այդ բիծն ...
Սա ընդամենը օրինակ էր. Լուրջ չընդունեք
Պ.ս. իսկ որ իմանան, որ Հոլանդիայի հետ էլ կապ ունես ... դու հաստատ կորած ես
Jojoba
16-02-10 • 17:44 PM
14հլը էս ***-ին աշեք
«Ռազմիկ Ամյանն այլևս երբեք չի մասնակցի «Եվրատեսիլի» նախընտրական փուլերին, սակայն եթե գան, խնդրեն, կմասնակցի «Եվրատեսիլին»»,- հայտարարեց երգչի պրոդյուսերը:
Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյան
Philosopher
16-02-10 • 22:16 PM
15ժոժոբ, էս ո՞նց ես ջղայնացել… Քեզ պետք ա՞…
Չբռնենք ու լուրջ ընդունե՞նք:
Ուրեմն՝ մի կռվեք: Ասել եմ ու ասում եմ՝ ՌԵՎԱԶԸ /«Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից/ եթե չգար, «հաղթելու էր» Էմմին, Ռեվազը եկավ՝ «հաղթեց» Ռեվազը: Ստացվում ա, որ մեծ ուժ ունեցող Կալուգայի Սամոն հաղթեց մինչ այս իր ուժերը ուրիշների՝ իրենից ավելի թույլերի հանդեպ գործածած Հույս Սարգսյանին… Ուստի պետք չի բողոքել: Ով ով, բայց Հույսը բողքելու տեղ չունի.... Ինքն էլ իր հերթին է խարդախություններ արել.... Էդ ո՞ւմ աջակցությամբ՝ էն մանկականի ժամանակ կրկին ոչ հայտնի Լուարա անվամբ մեկը գնաց Եվրոտեսիլ.... Հույսը՞ չէր արել:
Համ էլ, մինչև ՌԵՎԱԶԻ գալը, ո՞վ էր որոշել, որ ղժղժացող Էմմին ու էն թաթալաբազ պարողը պիտի գնային, կասե՞ք ինձ: Ո՞նց ստացվեց… Ո՞վ ա որոշել, որ մեր երկրում մի քանի անտաղանդ պիտի լինեն եթերում ու էլ ոչ մեկը....
Այո, էդ որոշողներին լավ էլ օգնում էր Հույսը, ինքն էր ճղճղում՝ «առա՜ջ, Հայաստան»… Դե հիմա էլ՝ թող չբողոքի.... Իրան հասնում ա… Համ էլ ասում են առաջին տիկին Ռիտան «ադաբրյամս» ա արել, որ մյուս տարի Էմմի-Էմմուլիկին են «ղրկելու» գեղամեջ.... Շատ ծանր մի տարեք.... Կհասցնեք դեռ ճղճղալ....
Կրկնում եմ, ուղղակի ալտերնատիվ չկա… մի քանի հոգի հավաքված են ու ինչ ուզում են, այն էլ անում են..... Ինձ որ մնար, էդ բոլորին էլ կնետեյի աղբամանը: Չեմ հասկանում՝ մի՞թե մի տաղանդավոր երգիչ-երգչուհի չկա՞ էս երկրում....
Jojoba
16-02-10 • 22:38 PM
16Ախր ցավն նրանում էր, որ էս տարի պետք Էմուլիկն գնար, իսկ մյուս տարի Ռազը. ՀԻմա ամեն ինչ մի տարով երկարեց .. .էդ նույնն է, որ Էմուլիկին մի տարով/իսկ Ռազին 2 տարով/ բանակ են տարել.
Բա ո՞ր հանկարծ մնացած բիզնեսմեններին էլ գրավի շուբիզնեսը եվ ասենք մյուս տարի մարդա մի հատ երգիչ քշտած գան հայաստան.
Նշանակում է, որ Էմմին սաղ կյանքը կմնա բանակային /հիշում եք մի վաղտ էմմին մի հատ ուրիշ աղջկա հետ զինվորական ինչ որ հաղորդում էր վարում/. Նադյան էլ էդ վաղտ ստիպված կլինի գնալ դառնալ դասակի հրամանատար.
Իսկ դե որոշակի կողմնորոշում չունեցող եվ սրա նրա դուդուկի տակ պարողներ՝ Թոխատյանը, Ֆելոն, Ավետուհի Բարսեղյանը, Խորեն Լեվոնյաններն էլ երեվի կանցնեն աշխատանքի Պաշպանության նախարարությունում.
Ազիան
17-02-10 • 23:12 PM
17Ասեմ թե սա ինչի նման է’ մանավանդJ ojobaպատկերացմամբ հոլանդիան ասոսացվում է պլանի հետ.Ոնց որ մեկը գա ու թքի վրեդ,մի ուրիշն էլ գա ու թքի էս թքողի վրեն...դրանից ւմ երեսը փայլե՞ց:
Եվրոտեսիլի ընտրությունը նմնանվեց այս պրոցեսին:
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)