A1+ում հետաքրքիր մի հոդված տեսա: Ինձ ավելի շատ հետքաքրեց ոչ թե այն, որ համերգասրահը Տիմատիի, Նաստյա Կամենսկիի եւ Պոտապի համերգի ընթացքում եղել է կիսադատարկ, այլ այդ համերգի կազմակերպիչ «Արտաս» ՍՊԸ-ի տնօրեն Սոնա Տանանյանի վերլուծությունը.
Անհարմար չի՞: Այդ կարգի աստղերը, որ գալիս են, տեսնեն 50-60 տոկոսը լցված չի, բեմ չեն բարձրանում, ինչը կարող է մեր բիզնեսին ազդել, որովհետեւ մենք այդքան գումարներ ենք վճարել…
Կամ, ավելի գրգռիչ այս խոսքը
… Բայց չվաճառվեց [խոսքը համերգի տոմսերի մասին է], որովհետեւ ազգի մակարդակը բավականին իջած է. ավելի շատ կգնա Արմենչիկ կլսի, քան կգա Տիմատի եւ Նաստյա Կամենսկի ու Պոտապ
Բիզնեսում տուժված Սոնան բողոքում է ազգի մակարդակից, մոռանալով, որ իր «Տանանյան» ազգանունը, ի տարբերություն Դ’արտանյան-ի, կամա թե ակամա, ուզի թե չուզի, դարձնում է անմակարդակ ազգի ներկայացուցիչներից մեկը: Կարիք կա երեւի հիշեցնելու, որ անմակարդակ է այն ազգը, որը կազմված է անմակարդակ քաղաքացիներից, որոնցից մեկն էլ, իմ համոզմամբ, նույն Սոնան է:
Այդ ինչպե՞ս եղավ, որ Տիմատին, Նաստյա Կամենսկին ու Պոտապը դարձան աստեր ու մակարդակի տեր երգիչներ, իսկ Արմենչիկ սիրող ազգը՝ անմակարդակ: Միգուցե, մինչեւ մակարդակների վերաբերյալ քննարկումներն ազգի մակարդակ հասցնելու փոխարեն մի պահ խորհեինք, թե ինչքան մակարդակով է եղել «Արտաս» ՍՊԸ-ի բիզնես-կանխատեսումները: Ու, գիտեն իրենք արդյոք, որ բիզնեսը միայն «աստղերին» բերելը չէ ու հեռուստաեթերով էլ ուղեղներս սղոցելը, կամ էլ՝ սկզբից 1 դնելը ու հետո 10-ի ակնկալիք ունենալը: Բիզնեսը նախ եւ առաջ կանխատեսում է ու հաշվարկ: Կանխատեսում՝ ոչ թե սուրճի դատարկված բաժակի պատերը «պեղելը», այլ հանրային կարծիքների վրա հիմնված: «Արտաս» ՍՊԸ-ի տնօրենը փորձե՞լ էր արդյոք մի հատ հետազոտել երիտասարդների կարծիքները ու մոտեցումները տիմատիների, կամենսկիների ու պոտապների վերաբերյալ, նախասիրություններն՝ ընդհանուր առմամբ: Թե՞, իրեն թվում էր, թե մի քանի անգամ ուղեղներս թիվի-ով խզարելուց, բոլորս կդառնանք այս աստղային երրորդության երկրպագուները: Ու, ի վերջո, պատրա՞ստ է արդյոք այսօրվա երիտասարդը (ումից վերջերս կրթաթոշակն էլ խլեցին) վճարել 3000-20000 դրամ՝ գնալու համալիր ու «տռճիկ» տալու… Սա է մակարդակը, եւ ոչ թե Արմենչիկ լսելը:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
7 մեկնաբանություն
Jojoba
10-12-09 • 20:47 PM
1Պատկերացնում եք կիսագրագետ Իլդալչիկը, որին ինստիտուտից վռնդեցին, որին շոու բիզնես մեծն Դեցլն է բերել, որին նույնիսկ Ռուսաստանում համարում են անհաջող Բ.Տղա, որի հիմա արդեն վաղուց մոռացած կլինեին, եթե ժամանակին մի քանի հաջող ներդրումներ արած չլիներ /սեփական ակումբ եվ պրոմոթերական կազմակերպություն/… հիմա դառել է ազգի մակարդակի չափանիշ.՜
Տերդ մեռնի երկիր՜ ... մթոմ Դեցլը ինչ զիբիլ էր, հիմա էլ Դեցլի մարդ սարքածն մեր մակարդակի չափորոշիչն դառձավ.
Ինչ վերաբերում է Արմենչիկին, ապա վերջինիս համբավն ու հաջողությունները նույնիսկ մեր աստղերին հանգիստ չեն տալիս ..../իմ իմանալով վերջերս միայն նա է դահլիճ հավաքում .../
Marat
11-12-09 • 02:43 AM
2Միշտ մի տեսակ նախանձով եմ նայել, թե ինչպես են համաշխարհային հռչակ վայելող տղամարդ երգիչների համերգներին աղջիկները «փսիխոտիկ» վիճակում հայտնվել՝ գոռալով, մազերը փեթռելով, իրենց կոտորելով…
Հիմա էլ սկսել եմ մի տեսակ նախանձել Արմենչիկին: Երևի փորձեմ գոնե արտաքինից նմանվել նրան…
Jojoba
11-12-09 • 02:53 AM
3հերիք է հերթով սրան-նրան նմանվելու փորձեր անես. Սկզբից ձեր հարեւան դզող-փչող Մարատի խատր նիկդ փոխել տվիր, հիմա էլ կարո՞ղ է մեզ դիմես, որ նիկդ- «Արմենչիկ» սարքի Ադմինը.
Չէ, տենց որ գնա, կարող է մի օր էլ կարող է սեռդ փոխես.
Philosopher
11-12-09 • 04:26 AM
4Դու էլ բան ասացիր.... ձախ Հարութի համերգին էլ են իրենց ջարդջրդում, հետո՞… Մեջն ի՞նչ կա… նույն «ախկոն» տարբեր գարշոկներում…
Համ էլ, թարգիր նմանակումները, հո դու Սամվել Բաղդասարյանը չե՞ս, այ տղա…
Սեռ ասացիր, հիշեցի, էս վիդեոյի մեջ Թոխատը ճիշտ ա ասում, թե հերյուրում ա՞…
Մտահոգ
11-12-09 • 04:43 AM
5Ինչ իմանանք… երեւի թե, ավելի շուտ, հոգեկերտվածքն է նկատի ունեցել… կամ էլ ինչ-որ հարցով նախկինում Հրանտին փիս նեղացրել է… ընենց, որ մինչեւ հիմա չի կարողանում մոռանալ…
Jojoba
11-12-09 • 06:35 AM
6Որ էդ վիդեոն չհիշատակեյիք ես կզարմանայի ... ամբողջ հայկական ինտերնետը բան ու գործ թողած քննարկում է դա.
Լավ, թարգեք.
Philosopher
12-12-09 • 05:11 AM
7Բան ես ասում, կոնկրետ ասա… Թե չէ ընկել ես սար ու ձոր: Էդ վիդեոն ես հիշատակեցի, այնպես որ էստեղ զանգվածային ամբոխավարություն չեղավ: Ի դեպ, մի մակերեսային մեկնաբանություն անել արժանի համարեց միայն հարգելի Մտահոգը: Այնպես որ, պատվարժան Ժոժոբա, «կռուտիտլյար» մի եղիր…
Իսկ ինչ վերաբերում է վիդեոյի վերաբերյալ քննարկում ծավալելու իմ ակնարկին, ապա մի անհանգստացիր, հարգելիս, չենք խոսի.... Ի դեպ, դու ինչու նյարդայնացա՞ր, չլինի թե քո մաասնակցությամբ էլ գաղտագողի կադրեր կա՞ն…
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)