Վերնագիրը պատահական չէ: Մի զարմացեք, այո’, դա ես եմ գրել ու հայտնում եմ իմ մտքերը ընդդիմադիր լակեյների մասին: Զայրացած եմ այնքանով, որքանով որ կզայրանար յուրաքանչյուր քաղաքացի: Անկեղծ ասած` միգուցե խոսքս կրի ցաքուցրիվ ու ոչ համապարփակ իմաստ, այդուհանդերձ, կփորձեմ բացատրել նվաստիս դիրքորոշումը սույն խնդրահարույց կնճիռի վերաբերյալ:
Սեպտեմբերի 18-ին ՀԱԿ հանրահավաքն էր: Այցելել էի` տեսնելու ու լսելու, հատկապես, Տեր-Պետրոսյանի ելույթը:
Ընկերներով ցանկացանք բարձանալ հարթակ` մի փոքր շրջայց կատարելու և իջնելու ներքեւ: Սակայն, մեր ընդդիմադիր լակեյները, որոնք իբրև թե փորձում էին կարգուկանոն հաստատել, իբր թե փորձում էին «ամեն մարդու» վերեւ չթույլատրել, մեզ եւս արգելեցին բարձրանալ: Անկեղծ ասած` ոչ այնքան զայրացա ու վրդովվեցի չթույլատրելուց, որքան «ազատության անխոնջ մարտիկների» այդ վարքագծից: Ցավով պիտի արձանագրեմ, որ անգամ փոքրիկ այդ ուղեղիկները, իրենց դնելով լուրջ մարդու, առավել ևս ինչ-որ ԲԱՆԻ տեղ, փորձում էին իրենց պահել այնպես, ինչպես իրենց չեն պահում ամբողջ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ի երիտասարդները և այլոք:
Միտքս այն է, որ եթե դու պայքարում ես ազատության ու արդարության համար, ապա պիտի հասկանաս, որ դու պիտի դիմացինիդ հետ վարվես այնպես, ինչպես կուզեիր, որ նա քեզ հետ վարվեր: Ցավալի է, սակայն այսօրվա իմ տեսածը, իմ վրդովմունքը ինձ հարկադրում են կարծելու, որ եթե Շարժումը հաղթի, ապա այս լակեյները իրենց ավելի սանձարձակ ու լկտի են պահելու: Թեև իրավունքը չունեի զայրանալու ու զարմանալու, առավել եւս այն դեպքում, երբ մի «դեբոշ» ամռանը Զուրաբյան Արարատն էր սարքել` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ կապված: Այսինքն` կարծես ստացվում է այնպես, որ ամեն մի «ախկո» իրեն դնում է մեծ ԲԱՆԻ տեղ ու իրեն երեւակայում է լիդեր, առաջնորդ, վերջապես` ՄԱՐԴ:
Հավատացեք, որ այս խոսքերը ցավով եմ գրում, սակայն պարտավոր եմ ընդգծել, որ Շարժման մեջ կան բազում պատեհապաշտներ, որոնց նպատակը ոչ թե արդարության հաստատումն է, այլ միայն ինչ-որ բանի տիրանալը:
Ցավալի է, բայց փաստ, որ այդ պատեհապաշտներն են վերջում հասնում հաջողության: Ուստի դրանք պիտի վտարվեն Շարժման շարքերից: Պիտի հստակ ագիտացիա իրականացնել, որ նմանատիպ «լակոտ-լուկուտները» հեղինակազրկում ու հիասթափություն են պատճառում մարդկանց: Կոնգրեսի ղեկավարությունը պիտի բացատրի, սովորեցնի այդ լակեյներին, որ մարդկանց չվերաբերվեն որպես թշնամու, քանզի այդ դեպքում` էլ ի՞նչ տարբերություն իշխանական լակեյների ու ընդդիմադիր կարիերիստների միջեւ:
Եթե պայքարում ես, ապա արդար եղիր, թե չէ կանցնեն տարիներ, կյանքը կփոխվի, բայց դու էլի կմնաս նույն դերում, կմնաս ճմռթված ու թոռոմած տերեւի կարգավիճակում, որը իրեն պատկերացնում է արքայի կարգավիճակում, բայց անգամ հասարակ ծառայող էլ չէ….
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
8 մեկնաբանություն
Jojoba
19-09-09 • 05:36 AM
1ճիշտն ասած… երեւի նման դեպքում տեղին կլիներ չարախնդալ եւ ասել, որ տեղն է քեզ… բայց տվյալ դեպքում ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ անձնական վիրավորանքն է քո մեջ խոսում, ոչ թե սառը դատողությունը:
Ասացեք խնդրեմ… տղերքին չթողին շրջայց կատարել… իսկ ի՞նչ էիր մտածում, որ տղերքիդ վերցնես գնաս Լեվոնենց տուն… ծառերի տակ մի հով տեղ են գտնելու ձեզ համար, Տ.Պետրոսյանն էլ իր ձեռքով ձեր համար խնձոր է պոկելո՞ւ:
Ավաղ… ես եւ դու միշտ էլ եղել ենք «թնդանոթի միս» ե՛ւ Լեվոնի ե՛ւ Սերժի ե՛ւ մնացածի համար…
F5-admin
19-09-09 • 13:04 PM
2Ինձ թվում է, որ Philosopher-ի մտահոգությունը տեղին է՝ գլոբալ առումով, բայց ոչ երեկվա միջադեպի պահով: Դե պատկերացրեք, որ հարթակից ներքեւ գտնվող հարյուրավոր մարդիկ փորձեն Ձեզ նման շրջայց անել դեպի “բարձրունքներ”: Իսկ այն, որ մարդը փոփոխական է, ու կարող է կտրուկ փոփոխել իր վարքը, պահվածքը, աշխարհընկալումները՝ կախված իր կարգավիճակից, դա ինձ մոտ նույնիսկ կասկած չի հարուցում: Ու այսօրվա լակեյը եթե վաղը դարձավ, ասենք, ոստիկանապետ, բնական է, որ դու նույնիսկ նրա դեմքը ամիսներով չես կարողանալու տեսնել:
Անդրադառնալով երեկվա միտինգին, ապա ափսոսանքով պետք է նշեմ, որ Լեւոնի շարժումը անկում է ապրում: Ոչ մեկի համբերությունը հարատեւ չէ, եւ կա հիասթափության գործոնը:
Համախոհների թիվը գնալով պակասում է: Նկատի չունեմ, որ նրանք գնում են ՀՀԿ կամ այլ հանգրվաններ: ՆՐԱՆՔ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՈՒ ԻՐԵՆՑ ՕՐՎԱ ԴԱՐԴՈՎ ԱՊՐՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՐՔԸ: Իսկ այս, վերջին խումբն, արդեն, դժվար է պատկերացնել, որ կարող է “արթնանա իր ապաթիկ վիճակից”, քանի որ փորձել է այդպես անել արդեն մի քանի անգամ, ու ամեն անգամ էլ հիասթափվել է:
Իմ մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Սերժ Սարգսյանի “խնդրանքով” են ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն ակտիվացել, որ ցանկացած պահի ինչ-որ մի ձեւով արտաքին հարաբերություններում հնարավոր լինի գործընթացը “արգելակել” կամ հետաձգել:
Երեկ մի պահ անցնում էի Մատենադարանի մոտով: Ուժեղ գլխացավ ունեի, չկարողացա նույնիսկ մի քանի րոպե ոտքս կախ գցել… բայց շատ լավ նկատեցի երկու հանգամանք.
- Զուրաբյանը կամ չգիտեմ ով, գոռում էր՝ “Հաղ-թա-նակ”, իսկ ետնամասում կանգնած ժողովուրդն անտարբեր նայում էին մյուսներին, ոստիկաններին ու վախվորած սպասում
- Զուրաբյանը կամ չգիտեմ ով, ելույթ էր ունենում ու խոսում ժողովրդի անունից, այսոինքն խոսքի մեջ մոտավորապես ասում էր, որ քանի որ իրենց մեջքին ժողովուրդն է կանգնած, ուրեմն, եսիմ ինչ…
F5-admin
19-09-09 • 13:07 PM
3Այլ կերպ ասած՝ ով էշ, մենք՝ փալան…
Philosopher
19-09-09 • 14:05 PM
4Անձնական վիրավորանքը կխոսեր, եթե խոսեինք Արարատ Զուրաբյանի դեպքի մասին… Այն ժամանակ այո, անձնապես վիրավորվել էի՝ վստահ լինելով, որ եթե դա Շամշյանի պես տղայի հետ է այդկերպ վարվում, մնացյալի հետ պատկերացնում եմ, թե ինչպես կվարվի… Սակայն երեկվա դեպքը ինձ համար ապացույց եղավ, որ արդեն շատերն են համակված տենդով, շատերն են իրենց նախարար ու նախարարի տեղակալ պատկերացնում: Սա արդեն դարձել է գլոբալ… Եվ սրան նպաստեց այն, որ Զուրաբյանը հրապարակավ ներողություն չխնդրեց Գագիկ Շամշյանից, ՀԱԿ-ը դրան չպարտադրեց դա անել, մի բան էլ ավելին՝ երեկվա հանրահավաքի վարողը դա էր: Սա պարզապես խեղկատակության է վերածվում: Չէի ուզի այս խոսքերը գրելլ, բայց պետք է մի պահ կանգ առնել ու վերանալ այն հանգամանքից, որ Լևոնը լավ լիդեր է ունտելեկտուալ դիվանագետ, պետք է նայել ներքև, պետք է տեսնել ստորև գտնվողների սանձարձակությունը…
Այ ցավդ տանեմ, ասացինք մի հատ շրջեինք ու իջնեինք, էդպիսի բարձր հավակնություններ չենք ունեցել, քավ լիցի…
Իսկ Շարժման անկում ապրելը չեմ կարող պնդել, բայց որ ժողովուրդը վերածվում է իր նախկին կերպարանքին՝ ոչխարի հոտի, ապա դա արդեն վերածվում է փաստի: Ակնհայտ է, որ ոչ ոքի չի մտահոգում Ղարաբաղը, Ցեղասպանության ուրացումը, Մարտի մեկը… Սա խոսում է դեգրադացիայի մասին… Եթե վաղը թուրքը գա ու ասի՝ էսքան փող վերցրեք ու ՏԻՐ-ներդ քաշեք ձեր հողերից, հայության 70-80 տոկոսը կանի դա, պարզապես կասկած չունեմ…
Իսկ էշի ու փալանի մասին խոսելիս պիտի նշել, որ դեռ դրա ուղղությամբ այնքան էլ հակված չեմ… Կրկնում եմ՝ պետք է ուշադրություն դարձնել պատեհապաշտներին Շարժման շարքերից վռնդելու վրա, թե չէ մի օր էլ կտեսնենք, որ էդտեղ էլ մարդ չի մնացել՝ բոլորը լակեյներ են…
Jojoba
19-09-09 • 14:46 PM
5Դե էսօր շրջել եք ուզում, վաղը կարող է գնաս Լեվոնենց տուն ու ցանկանաս ՀՀ-ի առաջին պրեզիդենտի ձեռով սարքած մի հատ գառան խորոված ուտել ...
Այնպես որ երեկ հենց կանխվեց քո հետագա/հեռակա նկրտումները.
Դե լավ Շամշյանին էլ պետք է այդքան ... զակատ արած կռիվ է ... նենց տպավորություն է, որ զոնից նոր դուրս եկավ «ուրկա» է ... հենց մի հատ մենթ է տեսնում ֆազերը գցում է ու ինքն հենց կռիվ է հրահրում.
Ինչ վերաբերում է Զուրաբյանին, ապա սա վերեւներ հասած հենց այդ լակեյներից մեկն է, ով իր «փառքի տարիներին» հասցրեց
1. «ճաշակել» սեփական անձի անփոխարինելիության եվ գերազանցության զգացումն, որն ավաղ մինչ հիմա էլ չի լքում պացիենտին
2. կուտակել փող եվ ֆինանսական հիմքեր ստեղծել, որն էլ մի կողմից տվել է նրան ֆինանսական անկախության զգացում, իսկ մյուս կողմից կառավարելի դարձրել «վերեւների» համար.
------
եթե սա ասեիր մեկ տարի առաջ, ապա կարելի է ենթադրել, որ մարդիկ շատ վառ ֆանտազիա ունեն եվ վիրտուալ հաճախ ընդունում եմ, որպես իրողություն.
Այժմ, երբ «լավագույն ժամանակներն վաղուց հետեւում են» .. այս զգացումն խոսում է հիվանդի հոգեկան ախտաբանական դրսեւորումների մասին.
Philosopher
19-09-09 • 14:56 PM
6Չէ, չկպավ… Ճիշտ տեղից չես բռնել էս անգամ… գառան խորոված չեմ սիրում…
Իսկ Շամշյանի մասին ասածիցդ բան չհասկացա… Էդ Զուրաբյանի կռվի ժամանակ, հաստատ Մասիսն է մեղավոր եղել…
***
Ի դեպ, էդ լակոտները չէ, որ ինձ կարող են խանգարել 1-ին պրիզդենտի ձեռքով սարքած խորոված ուտելու… Դրանք շատ փոքրիկ են, հարգելիս… Այ դրա համար եմ ասում, որ իրենցից ոչինչ չներկայացնողները իրենց դնում են մեծ ԲԱՆԻ տեղ… Այնպես որ, եթե պետք լիներ ինձ, դրանք չէ, որ ինձ համար արգելք կարող են հանդիսանալ…
Չլինի՞ խորովածի ախորժակ ունես, էն էլ առաջին նախագահի ձեռքի գործը հանդիսացող խորովածի՞...
Jojoba
19-09-09 • 18:13 PM
7Ես էլ չեմ սիրում, ուղղակի մի հատ վարպետ ունեմ, երբ մի հատ հավելյալ գործ է անում, որի մասին նախորոխ պայմանավորվածություն չկար - ասում է մի հատ «գառան խորոված քեզնից». Էնքան է ասել, որ եթե սիրելուծ էլ լինեյի ... հիմա առնվազն պտի զզվեյի ..
Ասածս կցուցաներ, որ Շամշյանն էլ մի բարի պտուղն չի ... իր ամբողջ էությամբ կռիվ է ման գալիս.
չէ ... ախպարներն լավ խորոված սարքել չեն իմանում ... այս ասենք Իմամ-Բայալդի կամ Մալդում հաստատ վատ չի սարքի.
Jojoba
11-11-09 • 18:47 PM
8Քիչ մնաց մոռանայի՝
Մի քանի օր առաջ, հույժ գաղտնի պայմաններում ՀՀՇ-ն ֆուրշետ էր կազմակերպել ՀՀՇի գրասենյակում /Ագեստվայի մոտի/- կուսակցության կամ 100 կամ 150-ամյակի կապակցությամբ. Այնքան գաղտնի էր կազմակերպված ու այնքան նեղ շրջանակներում, որ նույնիսկ ընտրական ակտիվիստներից շատերը դրա մասին անտեղյակ էին.
Ականատեսների պնդում են, որ ամեն ինչ հոյակապ է անցել, բոլորի տրամադրությունները եղել է շատ բարձր եվ կենացներն հետեւել են մեկը մյուսին.
---
Դե ինչ, մարդիկ իրենց գործը արին, ամեն ինչ անցավ «գրված սցենարով», ինչն էլ իրենց չհասցրին, իրենց տեղակ արեցին «իրենց կարծեցյալ հակառակորդներն».
Մի խոսքով ... լոխ լավա - կամ ինչպես սիրում է ասել Ղամշլու կողմի ժղովուրդը - Մաշալլա Ալլահ.
---
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)