Մեծ գաղնիք բացած չեմ լինի, եթե փաստեմ, որ վերջին 2-3 ամիսներին կայքն եվ նրա անդամները մատնված էին պարապուրդի.
Ինքս ժամանակ առ ժամանակ բացում էի այն, նայում, որ վերջին մեկնաբանությունն իմս է .. .եվ անիմաստ դեմքի արտահայտությունով շրջում այն /կայքի էջը/.
Եթե փորձենք մեղավորներ ման գալ միգուցե կարիք լինի մի նոր կայք բացելու ..., բայց մտածում եմ հիմա դրա ժամանակն չէ.
Անձամբ ես փորձում էի ամեն կերպ պատասխանել ինձ ուղղված հարցերին, բայց դե խո չէի կարող իմ վրա վերցնել կայքի թարմացման գործընթացն /հատկապես երբ վերջին մի քանի ամիսների իմ գրառումների մի մասն ենթարկվում է գրաքննության մեր հարգարժան ադմինի կողմից/.
Մյուս կողմից անձամբ ես բավականին զբաղված էի /հիմա էլ/ եվ հաճախ տուն եմ հասնում ոտքերս քարշ տալով.
Չէ ՜… դա չի նշանակում, որ օրեկան գոնե 1-2 ժամ էլ չեմ անց կացնում ինտերնետում, բայց հաստատ նստել եվ 0-ից նոր հոդված գրելու հավես ... հաստատ չունեմ.
Լավ… թողնենք լիրիկան եվ անցնենք հարցի բուն թեմային.
Եթե չեմ սխալվում մի ամիս առաջ մեկ անգամ արդեն ակնարկել էի, որ տուն եմ գնել եվ զբաղվում են նրա վերանորոգման աշխատանքներով.
Դրանից ելնելով մտքովս անցավ ... ինչու չպարզաբանեմ այն ամբողջ գործընթացները, որոնցով ես ստիպված եղա անցնելու ... կամ դեռ պրոցեսի մեջ եմ.
Հիմա շատերն կասեք, որ մեզ հեչ էլ հետաքրքիր չէ ... թե դու ինչքան եվ ինչի վրա ես ծախսել
Պատասխանեմ՝
Ես չեմ էլ պատրաստվում դրա մասին խոսել, բայց օրինակ խոսել այն մասին, թե ինչպես ընտրել այսպես «եվրոլուսամուտ», կամ որ խանութի հետ արժե կապվել /կամ ընդհակառակն՝ չարժե գործ ունենալ/ ... մտածում եմ, որ չխանգարա.
Ռեմոնտն ինչպես շատերն հասկանում եք դա ԱՆԵԾՔ է .. .եվ ուզես-չուզես, հասկանում ես կամ չես հասկանում .. .ստիպված ես դրա միջով անցնել. Իսկ քանի որ ցանկություն չկա մի քանի ամիս հետո նորից թարմացնել հիշողությունները, ապա բոլորս էլ աշխատում ենք զոռ տալ մեզ եվ փորձել մինիմում սխալներ անել ...
Սխալներն անխուսափելի են ...
----------
Մի խոսքով եթե գոնե 2-3 հոգու կարող է հետաքրքրել իմ փորձս ապա ես կսկսեմ այն.
-----
Շնորհակալություն
/խնդրվում է քաղաքականություն ման չգալ .... այն ժամանակավորապես բացակայում է ...
Խոստանում եմ, հենց փողերս պրծնեն ... կտրուկ անցում կկատարեմ ձեր սիրաց «անգյալների» թեմային/
16 մեկնաբանություն
F5-admin
08-09-09 • 14:34 PM
1Քանի Jojoba-ն գնացել է գնումներ անելու կամ շինարարներին քֆրտելու (իսկ սա, ըստ իս, ժամանակ առ ժամանակ անխուսափելի է), մի քանի բառ ընդհանրապես, վերանորոգման մասին:
Տան, բնակարանի կամ ամառանոցի վերանորոգումը, իրոք, ծանր գործ է, հատկապես, երբ, ֆինանսների սղության պատճառով, ձգվում է ամիսներ կամ տարիներ: Ունեի հարեւան, որ ամեն ինչ ինքն էր անում՝ սկսած առավոտ կանուխ բալգարկով ուղեղներս սղոցելուց (իրականում նա հենց իր բնակարանում պատրաստում էր լուսամուտներ եւ չեմ իմանում էլ ինչեր), վերջացրած գիշերները отбойных молоток-ի դխկդխկոցով: Ու նրա վերանորոգումը տեւեց անցյալ գարունից մինչեւ… օրս:
Ինչեւիցէ, բնակարանս վերանորոգել եմ արդեն մի քանի տարի առաջ: Իբր թե ցանկանում էի միայն լուսամուտները փոխել… ու հետո դարձավ կապիտալ վերանորոգում: Այնպես որ, փորձ բավականին ունեմ:
Նաեւ ունեմ քաղած դասեր (lessons learned).
1) Վերանորոգում անելիս հիշիր, որ հաջորդ վերանորոգումն անելու ես ոչ պակաս, քան մի 10-15 տարի հետո: Այնպես որ, եղիր ուշադիր, որեւէ առաջին հայացքից երկրորդային թվացող բաները ավարտելուց հետո չդառնան ամենօրյա գլխացավանքի պատճառ:
2) Մի փորձիր ամեն ինչի թանկը գնել. համաձայն եմ, որ “քցիբը կրկնակի է վճարում”, սակայն ավելորդ ցուցամոլությունն էլ մի բան չէ, հատկապես, եթե դրանք մնալու են գաջի կամ սվաղի տակ
3) Ինչքան էլ հավատաս վարպետների լավ մարդ լինելուն, մշտապես հետեւիր նրանց աշխատանքին: Նա/նրանք պետք է համոզված լինեն, որ դու իրենց վստահում ես, բայց եւ հետեւում ես ԺԱՄԱՆԱԿԻՆ ու ՈՐԱԿԻՆ:
4) Աշխատիր գնումների հիմնական մասը ինքդ անել կամ մասնակցել գնման գործընթացին: Էլ չասեմ, թե ինչու:
5) Վերջապես, վերանորոգման օրերն փորձիր հարեւաններիդ հետ լինել առավելագույնս սիրալիր: Իրենք քեզ քֆրտում են գիշերները, բայց ցերեկները իրենց տեսնելուց սիրալիր ժպտալով բարեւիր: Հարցրու՝ ոնց են, ոնց չեն: Չի խանգարի ժամանակ առ ժամանակ ներողություն խնդրել՝ պատճառված անհանգստությանդ համար:
Դեռ այսքանը…
Հ.Գ. Ինչ վերաբերվում է կայքի ոչ ակտիվ լինելուն… Գուցե ես մեղավոր եմ, չեմ ժխտում, բայց թե, ընդհանուր առմամբ, գրողներն էլ ակտիվ չեն:
Jojoba
09-09-09 • 02:21 AM
2Լրիվ համաձայն եմ ... բայց ձեր թույլտվությամբ անցնեմ ավելի կոնկրետ խորհուրդների ... հատկապես, որ այսօր օֆֆլայն հանդիպած 2 ծանոթներս խնդրեցին հենց այսօր եւեթ քննարկել լուսամուտի ընտրության հարցն.
Առանց աջ ու ձախ ընկնելու սկսենք.
Ինչպես ընտրել եվրոլուսամուտ
Philosopher
09-09-09 • 02:55 AM
3Philosopher ախպեր գրառումդ տեղափոխեցի այստեղ -», որպեսզի մի հոդվածի տակ ստիպված չլինեմ քեզ պատասխանելու եվ զուգահեռ 2 իրարից տարբեր թեմաներ արծարծելու.
----------------------
Jojoba
09-09-09 • 03:52 AM
4Մի քանի խոսք, որպեսզի հետագայում ստիպված չլինեմ նորից անդրադառնալու
Իմ իմանալով «եվրոլուսամուտները» /հետագայում «ԵԼ»-ն/ ի սկզբանե լինում եմ 2-3 տեսակի՝
1. Ալյումինե,
2. մետաղապլաստե եվ
3. փայտ + մետաղապլաստե
պրոֆիլներով
Վերջին խումբը կարելի է միացնել 2-ին, քանի որ սկզբունքերեն միայն էսթեթիկական տեսքով է տարբերվում. Ինչպես կարելի է հասկանալ փայտե /հիմնականում կաղնու փայտից / պրոֆիլներով «ԵԼ»-ը ամենաթանկ հաճույքն է .... սկսած 450-500$-ից.
Մետաղապլաստե պրոֆիլներով «ԵԼ»-ը իրենց հերթին կարելի է դասակարգել ըստ իրենց պրոֆիլները հաստության, խցիկների քանակության, ստեկլոպակետի հաստության /եվ շերտերի քանակության/ եվ արտաքին տեսքի. Բայց սրան ես կանդրադառնամ մի փոքր ավելի ուշ, քանի որ հենց սա էլ հանդիսանում է ամենաշատ պահանջարկ ունեցող խումբն եվ ամենավաճառվող տեսականին.
---------------------
Կա մեկ այլ դասակարգում՝
Թուրքական եվ եվրոպական արտադրության լուսամուտներ. Կանխավ ասեմ, որ հայկական շուկայում 99 տոկոսով վաճառվում են թուրքական «ԵԼ»-ը, եվրոպական արտադրության «ԵԼ» ես անձամբ տեսել եմ միայն
1. «Եվրոստանում» /բելգյական արտադրության «ԵԼ», բայց ցավոք սրտի սեփական մոդիֆիկացիայով, քանի որ օրինակ ռուսական շուկայում նույն լուսամուտներն ներկայացված են 40մմ հաստության պրոֆիլներով/.
Ի տարբերություն եվրոստանում վաճառվում են 20-24մմ հաստության բելգիական պրոֆիլներ
2. Վալան-Պրոֆում ... իրենց իսկ խոսքերով Սալամանդր ֆիլմի գերմանական «ԵԼ». Ինչու իրենց ասելով, քանի որ վերջին կազմակերպությունն /կրկնում եմ կազմակերպությունը, եվ ոչ թե արտադրանքն/ ինձ հավատ չներշնչեց.
Կազմակերպության տերերն, հենց իրենց Կինո Երեվան-ի տերերն են, որոնք մի կողմից փորձում են ֆիրմայի անունն պահպանել, մյուս կողմից իրենց այնքան հաբռգած են պահում, որ նախկան նրանց հետ գործ բռնելն ... կարիք կա մի լավ մտածել ... արժե թե ոչ՜
3. Չէի ուզենա մանրանալ եվ նշել բոլոր այն կազմակերպությունների անուններն, որտեղ ես տեսա եվրոպական «ԵԼ» ... քանի որ անձամբ ես չեմ կարող հաստատել կամ հերքել նրանց խոսքերի իսկությունը.
Ամեն դեպքում լավ հիշեք, որ 400$-ից եժան եվրոպական արտադրության «ԵԼ»- չեն լինում
------------
ըստ մեկ այլ դասակարգման լուսամուտները լինում են լացող եվ չլացող
«Լացող» դրանք բոլոր այն լուսամուտներն են, որոնք ձմռանը քրտնում են եվ տանտիրուհիները շորը ձեռքին վազում են մի լուսամուտից մյուսն, որպեսզի չորացնեն. Հակառակ դեպքում ստիպված պետք է լինեք փոխել փայտե-կամ լամինատե լուսանագոգերն եվ պարկետը.
Ի զարմանս շատ-շատերի ասեմ, որ կան «չլացող» «ԵԼ», որոնք չեն քրտնում.
Տեղեկության կարգով ասեմ, որ քրտնելը դա ջերմամեկուսացման թերացման հետեւանք է. Եթե դրսում սառնամանիք է, իսկ ներսում ջերմություննը բարձր է, ապա ստեկլոպակետն լինելով 2շերտ եվ բարակ մի կողմից սառում է, իսկ մյուս կողմից տաք օդի հանդիպելուց առաջացնում է կոնդեսատ ջրի տեսքով.
Այ այն դեպքերում, երբ ապակիների շերտերն 2-ից շատ են, եվ/կամ ստեկլոպակետի հաստությունն էլ 20-ից բարձր է ... ջերմամեկուսացումն կատարվում է առավել լավ, որպես հետեւանք կոնդեսատի առաջացման հավանականությունը փոքրանում է.
Որպես կանոն, հայկական շուկայում հիմնականում վաճառվում են թուրքական արտադրության 5 խցիկանի «էժանագին» պրոֆիլներով, 20մմ հաստության ստեկլոպակետով «ԵԼ».
Ստեկլոպակետ/ավելի ճիշտ ապակիներ/ հայկական շուկա է ներմուծում Գապեքս ընկերությունը, այնպես որ այն որակապես չի տարբերվում 99% կազմակերպությունների «ԵԼ»-ի դեպքում ՝ «4մմ + 4մմ» 2շերտ ապակիներ, որոնց միջե 12մմ տարածություն.
90-95 տոկոս «ԵԼ»-ը պատրաստվում են նկուղում կամ ատվոտնակում. Նկուղի տերն կամ վարձակալն աշխատանքի է ընդունում մեկ այլ նկուղում 1-2 ամիս աշխատած վարպետ/բանվորի, իր իսկ փողերով գնում անհրաժեշտ գործիքներն՝ օր. 750-1000$ /այսքան է կազմում պրոֆիլ կտրող հաստոցն/ եվ կարելի է արդեն հայտարարություն տալ եվ բիզնես սկսել ...
Միգուցե չհավատաք, բայց արգավանդի, պտղնու եվ կիլիկիայի նկուղների 25 տոկոսում եռում է հենց այս բիզնեսն. Մեծ ներդրումներ հարկավոր չեն, ընդամենը 1-2 վարպետ /մինիմում 1-2 ամիս փորձով, եթե 1 տարվա փորձ ունի, ապա ձեռից-ձեռ կտանեն/ եվ կարելի է մինիմալ գներով հարեվանների ու բարեկամների վրա փորձեր անել.
Ահա այդ պատճառով է, որ հայկական շուկայում «ԵԼ»-ի գներն սկսում են 25-26 հազար դրամից /սրանք հենց այդ կիսաֆաբրիկատներն են/ մինչեւ անսահմանություն.
Jojoba
09-09-09 • 04:00 AM
5Մյուս հոդվածում կփորձեմ պատասխանել մի քանի հարցերի
1. ինչ՞ «ԵԼ» արժե գնել
2. ում՞ հետ արժե աշխատել, ում հետ ոչ
3. ինչ հարցեր է անհրաժեշտ տալ նախկան գնում անելն
4. եվ ամենակարեւոր հարցերից մեկն ... արժե արդյոք անցնել «ԵԼ»-ի, եթե լավի փող չկա, իսկ հինն էլ վատը չէ
----------------
Փորձս հիմնված է 3-4 քիչ թե շատ հայտնի կազմակերպությունների /Եվրոստան, Վալան-Պրոֆ, Ռաֆ-Էլիտ, Տաք-Տուն, Ավիասարք/ եվ 6-8 նկուղայինների վրա.
Եթե դեմ չեք կաշխատեմ վաղը պատասխանել
Որպես նախաբան ասեմ՝ Ունեք շատ փող - գնացեք Եվրոստատ եվ չեք փոշմանի.
Փողը չի հերիքում ... կփորձեքն կատարել ընտրություն մնացածների միջեւ
----------
Philosopher եթե դեմ չես, քեզ մեկ ուրիշ անգամ կպատասխանեմ
Jojoba
10-09-09 • 04:23 AM
6Եթե թույլ տաք ընդամենը մի քանի խոսք՝ ներող եղեք, ահավոր հոգնած եմ այսօր.
Նախ մեկնաբանեմ նախորդ խոսքերս՝
Ունեք շատ փող - գնացեք Եվրոստան եվ չեք փոշմանի.
իրականում շուկայում ամենալավ արտադրանքը տալիս է այս կազմակերպությունը, եվ նույնիսկ հակառակորդները չեն վիճարկում դա ... ԲԱՅՑ գները ահավոր թանկ են մնացածից. /նկուղների հետ համեմատած 3-4 անգամ/.
Ու նույնիսկ այս կրիզիսի պայմաններում գների բարձրացում են անում ՜
Մի խոսքով կլիենտները իրար չեն ուտում իրենց օֆիսում /2 անգամ այցելել եմ իրենց եվ մոտ 2-3 ժամ եմ անց կացրել .. ոչ միայն «ԵԼ» այլ նաեւ նրանց առաջարկած կահույքն էր հետաքրքրում/ եվ բացի մի թոշակառու ամուսիններից ուրիշ կլիենտ չեմ տեսել.
Բայց պետք չէ մոռանալ, որ նման կազմակերպություններն չեն ապրում իմ ու քո նմաններով ... նրանք նստած են հիմնականում նորակառույցների վրա /օր. վերջին ամսվա ընթացքում լուսամուտապատին Բիշինը շենքը Վերնիսաժի մոտ/ եվ օլիգարխոտ զակազների վրա, որոնց համար գինը էական չէ.
Հենց դրանից ելնելով նրանք իրենց նման կերպ են պահում.
Իմիջայլոց թոշակառու ամուսիններին ՀԴՄ Չեկ տրամադրվեց /սրա մասին մի քիչ ավելի ուշ/
--------------
Հիմա քննարկենք ինչն է կարեւոր «ԵԼ»-ի ընտրության գործում.
Մի գուցե ծիծաղեք, բայց վերջնական որակի արդյունքի մոտ 40 տոկոսը կախված է չափագրողից եվ հատկապես վերջում «ԵԼ» տեղադրողից.
Սա ամենայն լրջությամբ
Տարբեր տարիներին ես ստիպված եմ եղել 3 անգամ տարբեր տեղերում «ԵԼ» տեղադրել. Առավել հմուտ տեղադրող քանց Վալան-Պրոֆի մասնագետն էր ես դեռ չեմ տեսել ... Հալալ է իրեն.
Մինչ այդ եղել են 14 եվ 19 տարեկան 2 եղբայրներ, որոնց ներմուծել էին Լենինական գյուղերից եվ որոնք չզլացան գիշերով աղոտ լույսի տակ տեղադրել, կամ թե նախկին մի ԳԱՅ-ի աշխատող, որը աշխատեց շատ արագ, բայց անորակ.
Եվրոստանից գործը չեմ տեսել, բայց տեսնելով վերջնական որակն չեմ կասկածում նրանց մասնագետների վրա.
--------------
2րդ ամենակարեւոր ֆակտորներից մեկն էլ Մետաղապլաստե լուսամուտների մեջ պարտադիր հանդիսացող Մետաղի առկայությունը. Հիմա կասեք, էդ ոնց ՞
Բացատրեմ
Մեր մոտ սովորել են պրոֆիլները հավաքել՝
1. կամ առանց մետաղե թիթեղների
2. կամ մետաղե թիթեղներով, բայց օգտագործված եվ կտորներով ../այս դեպքում թիթեղն ամբողջական չի լինում, եվ որպես հետեւանք չի ապահովում անհրաժեշտ կոշտություն/
3. կամ թիթեղ տեղադրվում է, բայց 1 շերտանի մետաղե թիթեղ եվ ոչ թե «Պ -աձեւ» թիթեղներ /նկատի ունեմ ռուսական «Պ» տառն/
4. թիթեղ տեղադրվում է, բայց ոչ թերմոմոստերում ...
Մի խոսքով էկոնոմիան գնում է հենց մետաղի վրա. Ստուգել այն կարելի է, բայց այնքան էլ հեշտ չէ
- նախ արժե հարցնել պարվերը տալուց առաջ
- երկրորդ մի քանի անգամ գնալ տեսնել լուսամուտները պատրաստման փուլում
- երրորդ երբ բերում եմ տեղադրելու, ապա անպայման ստիպել որ դյուպելներով ձգեն «ԵԼ»-ը /նորմալ կազմակերպությունը այլ կերպ չի էլ անի/ եվ այն ժամանակ նայել այդ իսկ ծակերից, թե ինչ թիթեղ է դրված.
Այս ամենը կառաջացնի հակակրանք կլիենտի /ԱԿԱ. ձեր/ նկատմամբ, բայց հաստատ մի տարի հետո ձեր լուսամուտները չեն դեֆորմացվի. /դժվար փակվել, լուսամուտի անցքնի քամի է փչում, եվ այլն/
F5-admin
10-09-09 • 14:35 PM
7Չգիտեմ… ամենալավը փայտից շրջանակներով լուսամուտներն են… Էդ եվրո-կոչեցյալը, ամեն դեպքում, այն չի, ու սովորաբար չի համապատասխանում Եվրո-անվանման հետ ասոցիացվող որակին:
Մեր լուսամուտները չեն քրտնում կամ լացում, բայց մի թերություն ունեն, կարծես թե դրսի սառնության դեմը չեն կարողանում դիմագրավել: Ոչ մի տեղից միջանցիկ քամի չկա, բայց, ամեն դեպքում, ձեռքդ մոտեցնում ես ապակուն, ու սառնություն ես զգում: Ասեմ, որ երկշերտ հաստ (բայց ոչ շատ հաստ), օդային պատնեշ ունեցող լուսամուտների մասին է խոսքը:
Մի թերություն ասեմ՝ լուսամուտի տակ տեղադրվող подоконник-ի մասին: աշխատեք հնարավորինս խորը մխրճվի լուսամուտի տակ, որ վրան հենվելուց կամ ծանրությունից կողքերից չսկսի թուլանալ ու թուլացնել պատը: Էլի, ամենահարմարը, ըստ իս, փայտն է: Բայց, փայտյա իրերը, ինչպես գիտեք, մի քիչ թանկոտ են:
Jojoba
10-09-09 • 19:09 PM
8եթե միայն էսթեթիկական տեսքը հաշվի առնենք, ապա այո ...
Ձեր լուսամուտները 5-անոց թուրքական էժանագին պրոֆիլներով /հավանաբար ինչ որ նկուղում պատրաստված/ երկշերտ «ԵԼ» են.
5-անոց պրոֆիլները այն ժամանակին երբ դու էիր դնում - համարվում էին լավագույններից մեկը, բայց ոչ հիմա. Չէ, խոսքն նրա մասին չէ, որ հիմա բոլորն «10՜-անոց» են դնում ... հիմա էլ 95 տոկոսն 5-անոց են պարվիրում, ուղղակի 5-անոցի կողքին հիմա արդեն երկընտրանք կա.
Սա մի առանձին թեմա է, որին ես չէի ուզենա հիմա արդրադառնալ. Եթե չեմ սխալվում ձերն եվրոպրոֆիլներից պատրաստված լուսանագոգեր են /իմ իմանալով միայն սրանք են դրվում լուսամուտների տակ. Մնացած բոլորն դրվում եմ լուսամուտի պռոշից սկսած, բայց ոչ տակն/.
Սրա մասին մոռացի ..եթե իհարկե խոսքն լուսամուտագոգի մասին է. Հակացուցված է 100 տոկոսով ... եթե չես ուզում, որ 2 շաբաթից հետո դեն նետել եվ մտածել ինչով փոխարինել.
Անձամբ ես նախկին անգամ վերանորոգում անելիս - արեցի այդ սխալն. Մեկ շաբաթից լուսամուտներս սկսեցին լացել /իսկ լացում-քրտնում եմ համարյա բոլոր լուսամուտներն հայաստանում/, եվ մեկ շաբաթ եվ ես ստացա ուռած փայտե լուսամուտագոգ եվ մանրահատակ.
Նորից եմ կրկնում Հայաստանում քրտնում եմ համարյա բոլոր ԵԼ-երը, քոնը առաջին հերթին ... /քանի որ ինչպես ինքդ ասեցիր «ձեռքդ մոտեցնում ես ապակուն, ու սառնություն ես զգում»/. Դա նշանակում է, որ կոնդենսատ ստեցծվելու բոլոր նախապայմանները ունես.
Իսկ ինչու չես տեսնում կոնդենսատ - դե դա իմ ենթադրությամբ այն պատճաոով է, որ ինքդ լինելով ծխող մարդ լուսամուտն հաճախ բացում-փակում ես, կամ բարդ փականը ժամանակ առ ժամանակ բաց եք փահում.
Ընդհանրապես այս բիզնեսի հնաբնակներն խորհուրդ են տալիս օրեկան մի 10-15 րոպե բացել լուսամուտն՝ կանխարգելում է կոնդենսատի առաջացմանը եվ նպաստում օդափոխանակությանը.
Jojoba
12-09-09 • 04:37 AM
9Այսօր ինձ զանգեց ընկերս եվ զարմացրած հարցրեց.
Էդ երբվանից ես Եվրոստանի գովազդում ՞
Կրկնում եմ ... Եվրոստանի գներն իմ սրտով չեն. Ես ինքս չեմ գնել նրանցից, քանի որ չուզեցի այդքան գումար հատկացնել ... նկատի ունեմ, որ գներն Եվրոստանում արհեստականորեն ուռճացված են, բայց որակին հետեւում են.
Ինչ վերաբերում է ինձ, ապա ես գնեցի Վալան-Պրոֆից ... 7մմ-ով 5 խցիկանի Pimapen թուրքական «ԵԼ». Թուրքիան ամեն դեպքում մնում է թուրքիա, եվրոպական չի դառնա, բայց իր տեսակի մեջ ամենահաջող ընտրությունն էր ըստ ինձ. Առավել հաստատ կարող եմ ասել մեկ ձմեռ հետո.
Օֆիսային սպասարկումն 0,
լավ չափագրող եվ լավ տեղադրողներ
Հաբրգած տերեր ... այնքան հաբրգաց, որ հաճախորդի հարցին, իսկ ՀԴՄ կտրոն չեք տալիս ... գռեհկորեն պատասխանեց .. «ո՞ր երկրում եք ապրում. Շատ եք ուզում ստացական կտամ, որ իմ մոտից եք առել». /ստացականն իրենից ներկայացնում էր համակարգչով տպված մի թուղթ 1. հաճախորդի տվյալներով 2. գնված ապրանքի նկարագրությամբ եվ վսյո՜ .. առանց որեւէ մի հիշատակում վաճառողի մասին ... ոչ մի կնիք, կամ շտամբ .. ոչ մի անուն, ազգանուն կամ կազմակերպության անվանում/
Անձամբ ես չեմ սիրում գործ ունենել մեկի հետ, ով այնքան հաբրգաց է, որ իրեն ի սկզբանե դնում է օրենքից վերեւ ... հակասություններից դեպքում.՝
-նախ չես կարող պաշպանել քո իսկ շահերն
-ինչ շահերն պաշպանելու մասին է խոսք, երբ դու նույնիսկ թղթաբանորեն չես կարող ապացուցել, որ դու իրենցից ապրանք ես գնել ...
-------
Ընտրությունն ձերն է
Ամեն դեպքում մի քանի խոհուրդ.
1. մի զլացեք ինքներդ հաշվարկել ապրանքի գնագոյացումն. /կոնկրետ իմ դեպքում ապրանքի գինը փոխվեց միանգամից 150 դոլարով - «սխալ հաշվարկ էր» - ինձ այդպես ներկայացվեց/
2. հաճախ վաճառողն 1քմ փոքր լուսամուտն հաշվարկում է որպես 1քմ ... ճշտեք հենց սկզբից.
Օրինակ դուք կարող է պատվիրեք 3քմ փակ + 0.4քմ բաց, բայց հաշվարկը արվում է 3փակ +1բացի
3. աշխատեք ամեն կերպ ձեր ձեռքին ունենալ որեւէ մի թուղթ, որը հետագայում է կարող է ապացուցել գործարքի առկայությունը
4. երեվի թե այսքանը ...
Jojoba
12-09-09 • 04:44 AM
10եթե կան հարցեր, ապա ուրախ կլինեմ պատասխանել
Philosopher
14-09-09 • 03:15 AM
11ՀԻմա ի՞նչ ես ասում, տունդ ՀՊ-ի էլիտար շենքերից ո՞ր մեկում է գտնվում…
Մեկ էլ էսպիսի մի հարց վարպետին. ասենք՝ եթե սկզբից ես սկսում նորմալ վերանորոգումը, ինչքա՞ն դա կտեւի, հենց քեզ համար…
Jojoba
15-09-09 • 00:39 AM
12Ճիշտն ասած, լավ չհասկացա հարցդ եթե իհարկե այն հարց է, եվ ոչ թե ...
եթե կիսկատատկ է հարցը, ապա ցավով ստիպված եմ նշել, որ դեռ նոր եմ սկսել եվ առնվազն եվս մի քանի ամիս.
եթե լուրջ է, ապա «նորմալ վերանորոգում» ի սկզբանե սխալ արտահայտություն է ... քանի որ պարսկական վառարան դնելն էլ, Լամբորջինի ջեռուցման համակարգն էլ «Նորմալ» են տարբեր մարդկանց համար եվ տարբեր հանգամանքներում.
ՀՊ-ում տուն առնելն ընդամենը կատակ էր …
Ոչ մի տուն էլ ես չեմ գնել Հյուսիսային փողոտայում. Ընդամենը տատուցս մնացած ոչ էլիտար բնակարան եմ վերանորոգում ...
Democrat
15-09-09 • 05:44 AM
13Տատուդ սուրբ խաչը շնորհավոր…
Jojoba
15-09-09 • 14:13 PM
14Տարոսն քեզ
Philosopher
15-09-09 • 20:18 PM
15Ի՞նչ էիք ուզում միմյանց ասել, որ չկարողացաք ու կպաք անցած-գնացած մարդկանց… Ա՜յ, էս մեկը դուրս չեկավ!!!
Բայց ինչո՞ւ հենց կատակ… Ոչ, ամենեւին… Լուրջ հարց էի տվել՝ նկատի ունենալով այն, թե քանի ամիս կարող է տեւել մի բնակարանի հիմնովին վերանորոգումը…
Դեռ պրիզդենտական ընտրություններում, երբ Ադմինը պարտվել էր գրազը ու փորձում էր ցրել, ամեն աստծու օր հիշեցնում էիր, հիմա էլ դու սկսեցիր ցրելու գործը…
Լավ, հասկացանք, չեկանք ու ձեր տունը գրավեցինք, որ ետ կանգնեցիր, հարգարժան Վարպետ…
Jojoba
16-09-09 • 00:58 AM
16ինչ վերաբերում է առաջին հարցիդ, ապա դիմիր Դեմոկրատին ... ես էլ ճիշտն ասած լավ չհասկացա նրա դեմոկրատական մղումներն.
Ինչ վերաբերում է հարցիդ /քանի ամիս կարող է տեւել մի բնակարանի հիմնովին վերանորոգումը/, ապա իրականում հարցին միանշանակ հնարավոր չէ պատասխանել.
Քանի որ հիմնովին վերանորոգումն դա «մեծ» սահմաններով հասկացություն է. Նույնիսկ եթե ընդունենք, որ ամբողջովին քանդում ես, որ 0-ից անես .... բայց 0-ից ա՜նել էլ կա, ա՜նել էլ կա ...
Նկատի ունեմ ինչ ես տեղադրելու ... հիմա ի զարմանս ինձ կան նորամուծություններ, որոնց մասին միայն ռուսական կամ արտասահմանյան ամսագրերում կարելի է տեսնել ... օր. սենյակային սիգարետի ծխահեռացման հատուկ համակարգ. Ես անձամբ շատ զարմացա, երբ իմացա, որ նման համակարգ հայաստան ներմուծողի մոտ հերթ կա ...
Մարդին կան, որ Էմիրություններից վերանորոգման համար «պոդ զակազ» սարքավորումներ եվ նյութեր են բերում .. բնականաբար հասկանալի է, որ եթե խելքիդ տա նման մի բանի տեղադրել եվ սպասել, ապա ընդհանուր վերանորորգմանը պետք է գումարել սարքի բերման եվ տեղադրման աշխատանքներն.
Կամ ասենք «տաք հատակ» հաճույքն… հիմա դա նորույթ չի համարվում, բայց նրբություններն դրանից չեն պակասել ... Ի դեպ եթե չեմ սխալվում Ֆենոմենը առավել լավ է ինֆորմացված այս թեմայով՝ դիմել նրան.
---
Ամեն դեպքում ... շատ դժվար է այսպես ասել, թե ինչքան կարող է քաշել վերանորոգումն ... քանի որ շատ-շատ խանգարող եվ ապակողմնորոշող ֆակտորներ կան.
Փողի խրոնիկական պակասորդի մասին էլ չենք էլ խոսում ...
Չմոռանանք, որ կան գործեր, որ ինչքան էլ ուզենաս արագացնել աշխատանքն .. մեկն անպայման մյուսից առաջ չես կարող անել ...
Կամ եվս մեկ ֆակտոր ... եթե ասենք տունդ 100-150քմ է, ապա կարող ես մտծնել մի քանի խումբ վարպետներ եվ նրանք կարող են աշխատել առանց մեկն մյուսին խանգարելու ... իսկ օրինակ 2 սենյականոց բնակարանում չես կարող նման քայլի գնալ ...
-------
Լավ, որ երկար բարակ գլուխդ տարած չլինեմ ասեմ.
Հուլիսի վերջից սկսել եմ վերանորոգումն.
Մինչ հիմա հարկադիր պարապուրդ չի եղել ...
1. Սկսել եմ քանդելու պրոցեսներից ... քանդվել է այն ինչ պետք էր քանդվեր,
2. կառուցվել են այն միջանկյալ պատերն, որոնք պետք է կառուցվեին /մի քանի տաքացվող պատեր, քանի որ փախ պատշգամբի փատերն շատ բարարկ էին/
3. Փոխել եմ լուսամուտներն
4. Անհատակա Ձեռուցում են քաշել -+ տաք հատակ
5. ՄԻ քանի պատեր ամրացվեցին - ցավոք սրտի կառուցապատողն հաբանաբար մարմնի 5րդ կետով էր մտածելուց եղել ... թե չե պանելներն օդի մեջ կախած չէ թողնի .. տեղ -տեղ պանելն նստած էր գյաջի վրա, էլ չեմ ասում որ տեղեր էլ կաին, ուր այն ուղղակիորեն օդի մեջ կախված էր.
6. Վերջին շաբաթվա ընթացքում կատարվեցին բոլոր նախապատրաստական աշխատանքներն սալիկ խբելու հետ կապված՝ քանդումներ, խոհանոցի եվ լոգարանի պատերի ամրացումներ
7. մի քանի օր առաջ վերջացրին ջրերի մոնտաժն լոգարան-խոհանոցում
8. երեկ հիմնովին փոխվեց կույուղին եվ տրապն /հարեվանի տներով/
9. վաղը չէ մյուս օրն պետք է փոխվի ջրի հիմնագիծն /ստոյակ/, նորից վերեւի եվ ներքեւի հարեւանների տներով
եթե ամեն ինչ լավ լինի մյուս շաբաթ կարող ենք սկսել սալիկապատման գործերն ...
-----------
Իմիջիայլոց եվս մեկ բնագավառ, ուր, կարելի է ասել, ես մեծ փորձ եմ ձեռք բերել ... Անհատակ ջեռուցում ընտրություն եվ մոնտաժ
եթե ժամանակ եվ հավես լինի, կարող եմ կիսվել երեւանյան շուկայի առաջարկների, գների եվ ընտրության անալիտիկայի իմ փորձով.
Ընտրանքը՝
1. Իդեալ /Բաքսի եվ Մերկուրի կաթսաներ/
2. Նոր-Տուն /Սքյուռել եվ Ֆունդիտալ կաթսաներ/
3. Նյու-Պլաստ
4. Ֆերոլիի /կաթսայի անունն է/
5. Լամբորջինի /կաթսայի անունն է/
6. Արիստոն /կաթսայի անունն է/
7. Այլ կազմակերպություններ եվ անհատ վարպետներ
Էջ 1/1 •
Ձեր կարծիքը գրառեք այստեղ (միայն գրանցված անդամների համար)